ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

ԷկոԼաբի Մեկնարկային դասընթաց

 
 

2015թմայիսի 2431

ՎանաձորՀՀ

1st_meeting_b

Ի՞նչ է կենսակայուն զարգացումը և ի՞նչ կուզեք փոխել ձեր համայնքներում այս ուղղությամբ: Էկոլաբ ծրագրի դիմորդները, ովքեր ՀՀ և Արցախի տարբեր մարզերից են, հիմնականում առաջարկում են ծառեր տնկել և աղբահավաքում կազմակերպել՝ մաքուր և գեղեցիկ դարձնել մեր շրջակա միջավայրը: Արդյոք սրանո՞ւմ է բարեկեցության և կենսակայուն զարգացման բանալին: Արդյոք ա՞յս է միայն, որ կարող են անել սովորական քաղաքացիները:

Էկոլաբի Մեկնարկային սեմինարի 8 օրերի ընթացքում մենք փորձեցինք ավելի խորը նայել ու մտածել, թե, օրինակ, ինչպե՞ս ենք մենք կազմակերպում մեր համայնքներն ու հասարակությունը: Ինչպե՞ս է կազմակերպվում տնտեսությունը: Ի՞նչ ազդեցություն է ունենում մեր կենսագործունեությունը շրջակա միջավայրի վրա: Ի՞նչ մշակութային միջավայրում ենք ապրում, ի՞նչ արժեքներ ենք կրում և ինչպե՞ս են դրանք փոխազդում մեր սոցիալական ու տնտեսական գործունեության հետ: Հետևաբար, ի՞նչ էկոլոգիական ոտնահետք ենք թողնում Երկրագնդի վրա: Նաև, ավելի գլոբալ մակարդակում, ինչպե՞ս են բաշխվում ռեսուրսները: Ի՞նչ ենք ստանում ավագ սերունդներից և ի՞նչ ենք փոխանցելու ապագա սերունդներին: Եվ վերջապես, ի՞նչ կարող ենք անել մենք՝ անհատաբար և միասին, որպեսզի դրականորեն փոխենք ինքներս մեզ, մեր համայնքները և, ի վերջո, մեր ներդրումն ունենանք ավելի լավ աշխարհ կերտելու գործում:

Այս ամենն անում ենք մասնակցային, մատչելի և հետաքրքիր եղանակներով, քանի որ կարծում ենք, որ սովորելը ոչ միայն օգտակար բան է, այլև ուրախ գործընթաց է: Ավելին, ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, մարդիկ լավագույնս սովորում են, երբ գործին միացած են գլուխը (կոգնտիվ գիտելիք), սիրտը (զգացմունքներ, կենսափորձ) և ձեռքերը (գործն անելով սովորել):

2015թ. Էկոլաբի մեկնարկային սեմինարին մասնակցեցին 21 երիտասարդներ ՀՀ տարբեր քաղաքներից ու գյուղերից: Սեմինարի ավարտին նրանք անհատաբար կամ թիմերով ձևակերպեցին գաղափարներ, որոնք կցանկանային իրագործել իրենց համայնքներում, որպեսզի թե՛ իրենք զարգանան, թե՛ համայնքները փոխվեն: Այս գաղափարներն արդեն ոչ միայն աղբահանության ու ծառատնկման մասին էին, այլ հանրային տարածքների ձևավորման, վերամշակման ու կոմպոստավորման, շենքերի ինքնակառավարման, արվեստի միջոցով սոցիալական խնդիրների բարձրաձայնման, մեղվապահության/անկախ ու համագործակցային տնտեսության, կրթության և այլն:

Հուլիսին, երբ հանդիպենք երկրորդ անգամ, արդեն սովորելու ենք, թե ինչպես գաղափարները հնարավորինս մանրամասնորեն ծրագրել, որպեսզի դրանք իրագործելի դառնան եղած ռեսուրսների սահմաններում:


Բոլոր լուրերը ...  

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014