ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

Պատվո անդամներ

 
 
† Արա Գուրզադյան
Արա Գուրզադյանը ծնվել է Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը` ֆիզիկոս- տեսաբան մասնագիտացմամբ: 

1982-2003 թթ. դասավանդել է կերպարվեստ և գրաֆիկա Գեղագիտության ազգային կենտրոնում: Նա եղել է Գեղագիտության ազգային կենտրոնի և Հայկական բաց համալսարանի կողմից համատեղ հիմնադրված Կերպարվեստի ֆակուլտետի դեկանը: Դասավանդել է Արվեստի պատմություն, Կրոնի պատմություն, Կերպարվեստ և Մշակութաբանություն: 1992-1997 թթ. ապրել և աշխատել է Գերմանիայում: Մի շարք անհատական ցուցահանդեսներ է ունեցել Գերմանիայում և Հայաստանում: 

1999-2003 թթ. Գուրզադյանը եղել է Հայաստանում «Փրինթինֆո» ընկերության կողմից հրատարակվող «Ռուբիկոն» մշակութաբանական հանդեսի գլխավոր խմբագիրը: 2002 թ-ից սկսած ՄԻԺԻ-ի քաղաքացիական կրթության դասընթացների գլխավոր խորհրդատուն էր և «Մարդու ազատության և հավասարության (Ստեղծագործականություն և զարգացում )», «Ժողովրդավարության բովանդակությունը և ժողովրդավարական մշակույթը.  դոգմատիզմի և ստեղծագործականության սկզբունքների կապը», «Հայաստանը ժամանակակից գաղափարական զարգացումների համատեքստում. համամարդկային և ազգային արժեքների միջև կապը» դասընթացների անփոխարինելի ուսուցիչը:

2002 թ. օգոստոսից Արա Գուրզադյանը կամավոր հիմունքներով եղել է ՄԻԺԻ-ի խորհրդի անդամ: Նա մահացել է 2003 թ. դեկտեմբերի 1-ին: Հետմահու ՄԻԺԻ-ի պատվո անդամ է:


Կառլոս Ալբերտո Թորես 
Կառլոս Ալբերտո Թորեսն Արգենտինայի և ԱՄՆ-ի քաղաքացի է: 

Նա կրթության քաղաքական սոցիոլոգ է, Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի համալսարանի (UCLA) պրոֆեսոր և Պաոլո Ֆրեյրիի ինստիտուտի տնօրենը: 

Դոկտոր Թորեսը դասավանդել է Արգենտինայում, Մեքսիկայում, Կանադայում և ԱՄՆ-ում:  Նա մի շարք աշխատություններ է հեղինակել սոցիոլոգիայի, Պաուլո Ֆրեյրիի գործունեության և լատինաամերիկյան կրթական համակարգերի համեմատական վերլուծության վերաբերյալ: Նրա խոշոր հրատարակությունների թվում են «Սոցիոլոգիան և կրթությունը», «Կրթությունը, իշխանությունը և անհատական կենսագրությունը» (երկուսի համահեղինակն էլ Ռայմոնդ Մորոուն է), «Կրթության սոցիոլոգիա. ձևավորվող հեռանկարները» (խմբագրվել է Թեդ Միթչելի հետ համատեղ), «Կրթություն և ժողովրդավարություն. Պաուլո Ֆրեյրին, Սան Պաուլոյի սոցիալական շարժումները և կրթական բարեփոխումները» (համահեղինակներ` Փիլար Օ'Քադիզ և Պիա Վոնգ):

Դոկտոր Թորեսը ՄԻԺԻ-ի պատվավոր անդամ է 2005 թ. սեպտեմբերից ի վեր, կամավոր հիմունքներով: 


† Բրայան Մըք Քյուն
Սըր Բրայան Մըք Քյունն Իռլանդիայի քաղաքացի էր:

Նա զարգացման և մարդու իրավունքների հարցերի անկախ խորհրդատու էր: 1968-1972 թթ. եղել է Բրյուսելում տեղակայված Միջազգային համագործակցություն հանուն սոցիալ-տնտեսական զարգացման կազմակերպության (CIDSE) գլխավոր քարտուղարի օգնական:  
Մըք Քյունը հիմնադրել է «Trocaire» իռլանդական միջազգային զարգացման գործակալությունը և 21 տարի եղել է գործակալության տնօրենը: Նա զբաղվել է Ասիայում, Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում զարգացման և մարդու իրավունքների հարցերով:
Նա «Ասիական համագործակցությունը հանուն մարդու զարգացման» կազմակերպության հիմնադիր անդամներից էր, որը միջազգային և ասիական զարգացման կազմակերպությունների կոնսորցիում է: Գլխավորել է CIDSE կոնսորցիումը Վիետնամում, Կամբոջայում և Լաոսում:
Բրայան Մըք Քյունը ԵՄ-հասարակական կազմակերպություններ կապի կոմիտեի առաջին ընտրված նախագահն էր. այս կոմիտեն էր, որ ստեղծեց Եվրոպական Միության կողմից հասարակական (ոչ կառավարական) կազմակերպությունների ֆինանսավորման մեխանիզմները: Նա եղել է նաև Իռլանդիայի կառավարության Զարգացման խորհրդատվական կոմիտեի անդամ:

Մըք Քյունը նաև Արևմտաեվրոպական խորհրդարանականները հանուն Աֆրիկայի ասոցիացիայի Աֆրիկյան-եվրոպական ինստիտուտի (AWEPA) հիմնադիր անդամներից էր և դիվանագիտական հարցերով ժամանակավոր պաշտոնակատարը: 1995-ին Եվրոպական միության կողմից նշանակվել է որպես Ռուանդայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների բնագավառում գործառնությունների համակարգող (HRFOR): Աշխատել է Եվրոպական Միությունում որպես մարդու իրավունքների հարցերով խորհրդատու և նախագահել ԵՄ-ի մարդու իրավունքների նույնականացման առաքելությունները Տոգոյում և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում: Նա Դուբլինի Մարդու իրավունքների միջազգային հիմնադրամի համահիմնադիրներից և համանախագահներից էր: 

2000թ. պարոն Մըք Քյունին շնորհվել է Գրիգոր Մեծի Ասպետություն պատվոնշան զարգացման և արդարության գործում ունեցած ավանդի համար:
1999-2001 թթ. Բրայան Մըք Քյունը եղել է ՄԻԺԻ-ի խորհրդի անդամ, իսկ 2001-2009 թթ. ՄԻԺԻ-ի պատվո անդամ` կամավոր հիմունքներով:

Նա մահացել է 2009թ. հուլիսի 30-ին և հետմահու մնում է ՄԻԺԻ-ի պատվո անդամ` կազմակերպության հիմնադրման գործում ունեցած իր մեծ ավանդի համար:


Կալիոպե Միգիռու
Կալիոպե Միգիռուն Հունաստանի քաղաքացի է: 
Նա իրավաբան է (Աթենքի փաստաբանների ասոցիացիա) և ունի Ստոկհոլմի համալսարանի Միջազգային և համեմատական իրավունքի մագիստրոսի աստճան: 

1995-1996 թթ. աշխատել է Ռուանդայի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակում: Մարդու իրավունքների խթանման, կրթության և ոչ կառավարական կազմակերպությունների միավորման շրջանակներում աջակցել է Ռուանդայում կանանց իրավունքների պաշտպանության բաժանմունքի ստեղծմանը: Բոսնիա և Հերցեգովինայում մասնակցել է մի շարք ընտրությունների որպես ԵԱՀԿ դիտորդ:
 
1997-1998 թթ. Միգիռուն եղել է Ստոկհոլմում գործող Մարդու իրավունքների լիգաների միջազգային ֆեդերացիայի (FIDH) Սկանդինավյան և Բալթյան երկրների ներկայացուցիչ: Ներկայումս աշխատում է Հունաստանի փախստականների խորհրդում որպես իրավաբան` իրավաբանական խորհրդատվություն տրամադրելով Հունաստանում ապաստան փնտրողներին: Նա նաև Աթենքում իրավաբանական խորհրդատվության մասնավոր ընկերության նախագահ է:

1999-2001 թթ. Կալիոպե Միգիռուն եղել ՄԻԺԻ-ի խորհրդի անդամ, իսկ 2001 թ. օգոստոսից ՄԻԺԻ-ի պատվավոր անդամ է կամավոր հիմունքներով:


† Գրեգորի Լիմա
Գրեգորի Լիման ԱՄՆ–ի քաղաքացի էր, ծագումով իտալացի:

Նա լրագրող էր, խմբագիր և հանրային կապերի փորձագետ: Ծնվել է Նյու Յորքում իտալական ընտանիքում: Ավարտել է Սիրակուզի համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետը և ստացել Նյու Յորքի Սոցիալական հետազոտությունների նոր դպրոցի միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան: Այնուհետև Լիման ուսումը շարունակել է եվրոպական մի շարք համալսարաններում, այդ թվում Թուլուզի և Վուերցբուրգի համալսարաններում: Մի շարք եվրոպական և հյուսիսամերիկյան թերթերի ու ամսագրերի օտարերկրյա թղթակից է աշխատել: 

1958 թ-ին հրավիրվել է Իրան` այնտեղ անգլիալեզու թերթ հիմնելու: Թերթը` Kayhan International-ը, դարձավ համաշխարհային կարգի հրապարակում, իսկ Գրեգորի Լիման թերթի առաջին համարից մինչև վերջին համարը աշխատեց որպես դրա խմբագիր և թղթակից: Լիման կարևոր դեր է խաղացել Իրանում զբոսաշրջության զարգացման գործում: Նա նաև սերտորեն ներգրավված է եղել Իրանի Զագրոսի լեռնային շրջաններում  մալարիայի դեմ պայքարի ծրագրերում: Բացի այդ մասնակցել է կրթության և առողջապահության ծրագրերի կազմակերպմանն Իրանի Սպահանի շրջանում, որտեղ շատ հայեր են ապրում: 
Թեհրանում նա հիմնել է «International Communicators» հանրային կապերով զբաղվող ընկերությունը: Հետագայում նա դարձել է Շնորհալի երեխաների համաշխարհային խորհրդի քարտուղարը: 

Վերադառնալով Միացյալ Նահանգներ` պարոն Լիման դարձել է բիզնես խորհրդատու և ակտիվորեն աշխատել է այս ոլորտում հատկապես ԱՄՆ-ում հայկական և ալբանական համայնքների հետ: Եղել է նաև ԱՄՆ-ում Ալբանական մշակույթի հիմնադրամի գործադիր տնօրենը:

1999-2001 թթ. Գրեգորի Լիման ՄԻԺԻ-ի խորհրդի անդամ էր, իսկ 2001 թ. օգոստոսից ՄԻԺԻ-ի պատվո անդամ` կամավոր հիմունքներով:

Նա հեռացավ այս կյանքից 2014 թ. հունվարի 22-ին, սակայն հետմահու մնում է ՄԻԺԻ-ի պատվո անդամ` կազմակերպության հիմնադրման և զարգացման գործում ունեցած իր մեծ ավանդի համար:


Ռաշա Սալթի
Ռաշա Սալթին Լիբանանի և Կանադայի քաղաքացի է, ծագումով` պաղեստինցի:

Նա սոցիոլոգիայի փորձագետ է: Բակալավրի կոչումը ստացել է Ջորջթաուն համալսարանում (Վաշինգթոն, ԱՄՆ), իսկ Հումանիտար գիտությունների մագիստրոսի կոչումը` Նյու Յորքի Սոցիալական հետազոտությունների Նոր դպրոցում (Նյու Յորք, ԱՄՆ): 
1992թ-ից աշխատել է մշակութային ոլորտում` ղեկավարելով տարբեր ծրագրեր: Լիբանանում և ԱՄՆ-ում նա մշակութային միջոցառումներ է կազմակերպել  այնպիսի թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են «50, Նակբա և դիմադրությունը»` Պաղեստինում 1948 թ-ի Նակբայի հիշատակին նվիրված երեք ամիս տևած մշակութային նիստ, «Journees des Mecenat» արվեստ հովանավորող մասնավոր հիմնադրամների վերաբերյալ եռօրյա միջազգային գիտաժողով, որի նպատակն էր խթանել մասնավոր հատվածի և մշակույթի միջև երկխոսության և համագործակցության զարգացումը, «Հանուն քննադատական մշակույթի» անունը կրող հարգանքի տուրքի համաժողով նվիրված Էդվարդ Սաիդին, որին մասնակցել են շուրջ քսանհինգ խոսնակներ` գիտնականներ և արվեստագետներ արաբական աշխարհից և այլ տարածաշրջաններից, «Image Quest» հնգօրյա ֆիլմերի դիտում, որտեղ ցուցադրվել են լիբանանցի երեսունհինգ ռեժիսորների քառասուն աշխատանքներ, և այլն:  

Ռաշա Սալթին Հումանիտար գիտությունների ավարտական դասընթացների դեկան պրոֆեսոր Ջ. Միլլերի հետ համատեղ վարել է մոդեռնիզմի և դրա թերությունների վերաբերյալ դասընթաց, որն ընդգրկում էր եվրոպական մտավորականության պատմությունը Լուսավորության շրջանից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը: 

2000-2001 թթ. Ռաշա Սալթին ՄԻԺԻ-ի խորհրդի անդամ է եղել, իսկ 2001 թ. օգոստոսից ՄԻԺԻ-ի պատվավոր անդամ է կամավոր հիմունքներով:


 

ՄԵՐ ՄԱՍԻՆ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014