ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

ՄԻԺԻ-ի հիմնադիրը

 
 
ՄԻԺԻ-ի հիմնադիր և առաջին նախագահ` Արմինէ ԱՌԱՔԵԼԵԱՆ

Արմինէ Առաքելեանը ծնվել է 21.03.1962-ին Թեհրան քաղաքում (Իրան): Նա քաղաքագետ և միջազգային իրավաբան է ու փորձագետ: ՄԻԺԻ-ի հիմնադիրն է: 

Արմինէն ունի երկու MA և DESS կոչումներ այդ բնագավառներում Սորբոն-Փարիզ I-ի և Ռընե Դեքարտի համալսարաններից (Փարիզ, Ֆրանսիա): Նա ավելի քան 20 տարվա փորձառություն ունի` որպես մասնագետ և գործիչ, մարդու իրավունքների պաշտպանության ու զարգացման, մարդասիրական, միջազգային զարգացման, ժողովրդավարության, պետականաշինության և քաղաքացիական հասարակության զարգացման, քաղաքացիական կրթության գործընթացների, գենդերային հարցերի բնագավառներում` ոչ կառավարական կազմակերպություններում և միջազգային միջկառավարական կազմակերպություններում: Նա աշխատել է Ժնևում և Աֆրիկայի Մեծ Լճերի շրջանում, ՄԱԿ-ի փախստականների գծով բարձրագույն հանձնակատարի (UNHCR) գլխավոր գրասենյակում՝ որպես իրավաբան և ավագ խորհրդական` կազմակերպության քաղաքականության և ծրագրերի գծով: Աշխատել է International IDEA (Ժողովրդավարության և ընտրությունների աջակցման միջազգային ինստիտուտ` ԺԸԱՄԻ) միջկառավարական կազմակերպությունում որպես Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի ծրագրերի ղեկավար, և հետո իբրև ԺԸԱՄԻ-ի հայաստանյան դիվանագիտական գրասենյակի ղեկավար և լիազոր ներկայացուցիչ: Համագործակցել է Եվրամիության և Մարդու իրավունքների բնագավառում ՄԱԿ-ի բարձրագույն հանձնակատարի հետ Ռուանդայում (Աֆրիկա) 1994թ-ի ապրիլյան ցեղասպանությանը հաջորդող երեք տարիներին՝ որպես Մարդու իրավունքների զարգացման բաժնի գլխավոր պատասխանատու: Իսկ մոտ անցյալում Ժնևում այդ կազմակերպության հետ աշխատակցել է ռազմավարական փորձագիտական և խորհրդատվական իմաստով մարդու իրավունքների պաշտպանության ազգային և միջազգային գործունեության արդյունավետությունը զարգացնելու համար: Նա շարունակում է իր միջազգային փորձագիտական գործունեությունը:

1999թ-ին իր ինքնուրույն միջոցներով և իմացությամբ նա հիմնադրել է Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ` ՄԻԺԻ անկախ ոչ կառավարական կազմակերպությունը Հայաստանում և կազմակերպության նախագահն է եղել 1999թ-ի օգոստոսից մինչև 2006թ. ապրիլը` կամավոր հիմունքներով: Արմինէ Առաքելեանը շարունակում է մնալ ՄԻԺԻ-ի հիմնադիրը և պատվո անդամը:

 

ՄԵՐ ՄԱՍԻՆ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014