ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

ՄԻԺԻ-ի համակարգումը

 
 
Արփինե ԳԱԼՖԱՅԱՆ

Արփինե Գալֆայանը ծնվել է Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետը` միջազգային իրավունք մասնագիտացմամբ: 
2002 թ. վերջից աշխատում է զարգացման ոլորտում` միջազգային կազմակերպություններում աշխատանքը համատեղելով Հայաստանում քաղաքացիական ակտիվիզմի հետ: 2002-2008 թթ. աշխատել է International IDEA միջկառավարական կազմակերպության Հարավային Կովկասի ծրագրում: 2004-ին BRIDGE (Building Resources in Democracy, Governance and Elections / Ժողովրդավարության, կառավարման և ընտրական ռեսուրսների ստեղծում) ծրագրի ուսուցանողի միջազգային որակավորում է ստացել, որից հետո 2004-2012 թթ. դասընթացնել է անցկացրել Հարավային Կովկասի, Արևելյան Եվրոպայի և Միջին Ասիայի երկրներում: Նա ներգրավված է ակտիվ քաղաքացիական կրթության և քաղաքացիական ինքնակազմակերպման գործընթացներում ու ծրագրերում, դասընթացների վարման և կրթական նյութերի մշակման փորձ ունի: 2013 թ-ին աշխատել է Հնդկաստանում` որպես ուսուցիչ և մենթոր:
2002 թ. եղել է ՄԻԺԻ-ին ուղեկից երիտասարդական ակումբի հիմնադիր անդամներից մեկը և 2006 թ-ից կամավոր հիմունքներով աշխատել է որպես գործառնությունների ղեկավար: 2009 թ. վերջից ՄԻԺԻ-ի նախագահն է:


Գոռ ՀԱԿՈԲՅԱՆ

Գոռ Հակոբյանը ծնվել է Եղեգնաձորում (Վայոց Ձորի մարզ): Բակալավրի և մագիստրոսի աստիճանները ստացել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Քաղաքագիտություն բաժնում: Ներկայումս նույն համալսարանի ասպիրանտուրայում գիտական հետազոտություն է կատարում նոր-ազատականության պայմաններում ազգ-պետությունների ճգնաժամի վերաբերյալ:
 Գոռ Հակոբյանն աշխատում է տեղական և միջազգային կազմակերպությունների հետ որպես քաղաքական վերլուծաբան, հետազոտել է 2004թ-ից սկսած ՀՀ կառավարությունների սոցիալ-տնտեսական քաղաքականությունները: Նա աշխատանքային իրավունքների, հանրային տարածքների և համայնքային ինքնակազմակերպման հարցերում իրավական և ռազմավարական խորհրդատվություն է տրամադրում տարբեր կազմակերպությունների ու քաղաքացիական խմբերի: Որպես ակտիվիստ` նա ներգրավված է նաև Հայաստանում մարդու իրավունքների խթանման ու պաշտպանության գործընթացներում: 
2002 թ-ին նա եղել է ՄԻԺԻ-ին ուղեկից երիտասարդական ակումբի հիմնադիր անդամներից մեկը:  2005-2007թթ. ՄԻԺԻ-ի ֆինանսների, կառավարման և իրավական հարցերի պատասխանատուն էր, իսկ 2007-2009թթ.` կազմակերպության նախագահը: Ներկայումս նա ՄԻԺԻ-ի փոխնախագահն է:
 

ՄԵՐ ՄԱՍԻՆ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014