ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

13.03.2015 Երեկ նախագահական նստավայրում «վասալների հպատակություն էր թագավորին»

 
 

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է ՄԻԺ-ի փոխնախագահ, քաղաքագետ Գոռ Հակոբյանը:

– Այն, ինչ վերջին շաբաթներին տեղի էր ունենում Հայաստանում, արտասովոր էր, և այն սրընթաց զարգացումները, որ, ըստ էության, ամայացրին քաղաքական դաշտը, շատ քաղաքագետների դիտարկմամբ՝ լրջագույն մարտահրավերների առջև են կանգնեցրել քաղաքական ողջ դաշտին կամ այդ դաշտի հիմնական խաղացողներին, դերակատարներին: Եվ այն, ինչ տեղի է ունենում այս օրերին… Երեկ Սերժ Սարգսյանը իրար ետևից ընդունում էր տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին, առաջնորդներին: Ընդհանրապես ինչպե՞ս եք գնահատում այս ամբողջ գործընթացը:

– Ես երեկվա հանդիպումներից կսկսեմ: Կարծում եմ, որ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ երեկվա ընդունելություններն ուղղակի լոյալություն ու հպատակություն հայտնելու գործողություններ են, որովհետև վերջին իրադարձությունները միայն պայմանավորված չէին վերջին մեկ կամ երկու ամսվա գործունեությամբ, այլ վերջին մի քանի տարվա գործողությունները բերեցին հանգեցրին նրան, որ հանրային կյանքում որևէ տեսակի դիսկուրսի ստեղծման հնարավորությունն իսպառ ոչնչացավ: Եվ մենք երեկվա մասով կարող ենք ասել, որ Հայաստանում կուսակցությունները վերջնականապես հայտարարեցին, որ իրենք այլևս որևէ դեր չեն կարող կատարել, եթե իրենք չկարողանան ներքուստ փոփոխվել: Այն ուժը, այն քաղաքական միավորները, որոնք կան, իսպառ հայտարարեցին, որ ոչ մի բան չեն կարող անել, և երեկվա այդ արարողությունը շատ սիմվոլիկ է: Դա նույնն է, ինչպես հին ժամանակներում, երբ թագավորն ընդունելություն էր կազմակերպում, և իշխանները գնում էին ընդունելության . դա նաև վասալի հպատակությունն է թագավորին և հավատարմության երդումը, որ ապագա բոլոր որոշումներում մենք պատրաստ ենք սատար կանգնել: Երեկ դա տեղի ունեցավ վերջնականապես, երբ բոլոր քաղաքական կուսակցությունները հայտարարեցին, որ հիմնականում ընդունում են ներկա համակարգը:

– Գոնե հանրային կարծիքն արտահայտում է Ձեր ասածը, բայց կարո՞ղ ենք ասել, որ այն, ինչ տեղի ունեցավ կամ սկիզբ դրվեց փետրվարի 12-ին, իրականում այն արդյունքն էր, որ մենք երեկ տեսանք, որովհետև այնպիսի տպավորություն էր, որ կուսակցությունների առաջնորդները երեկ գնացել էին հաղթած կամ քաղաքական վերջին սպասումները ոչնչացրած քաղաքական կուսակցության՝ երկրի նախագահի դուռը:

– Նպատակը հենց հպատակություն հայտնելն էր, բայց կարծում եմ, որ խնդիրը փետրվարի 12-ից չի սկսվել: Հայաստանում պրոցեսն ավելի շուտ է սկսվել, ուղղակի այն Հայաստանում, որտեղ մարդիկ խոսում են իշխանափոխության գործընթացի մասին, մենք պետք է հասկանանք, որ իշխանափոխության մեջ չէ խնդիրը. խնդիրը համակարգի մեջ է: Երբ մենք խոսում ենք քրեաօլիգարխիկ համակարգի մասին, դա չի նշանակում միայն վարչական ռեսուրսների տիրապետող անձանց փոփոխություն: Դա մտածողության խնդիր է:

– Ե՞րբ է դրվել այդ նպատակը, եթե ոչ փետրվարի 12-ին:

– Հայաստանի անկախության սկզբից դրվել է այդ խնդիրը, բայց վերջին շրջանում՝ երկու-երեք տարվա ընթացքում ուժեղացել է:

– Ի՞նչ մուտացիաների է ենթարկվել:

– Առաջինն այն է, որ քաղաքական կուսակցությունները քաղաքացիական զարթոնքի շրջանում ՝ Մաշտոցի պուրակ, Թռչկան և այլն, հնարավորություն ունեին. հանրության մի մասը այլընտրանքային մոտեցում ունի երկրի ապագայի զարգացման նոր մոտեցումներ մշակելու հարցում: Սակայն իշխող վերնախավը և համակարգի մեջ մտնող կուսակցությունները, մրցակից տեսնելով, ոչնչացրին այն: Ես ինքս քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ եմ, բայց այսօր շատ քաղաքացիական խմբեր այն ուժը, ազդեցությունը չունեն: Ներկա պահին նրանք շատ թույլ իրավիճակում են: Բայց այստեղ իրենց մրցակից տեսնելով՝ ստիպեցին այդ առողջ ուժերին քայքայվել, տարրալուծվել, որովհետև իրենց թվում էր, որ դրանք իրենց մրցակիցներն են, բայց դա նաև նրանց ուժն էր: Օրինակ՝ 2008-ի մարտի 1-ի դեպքերից հետո ՀԱԿ-ը՝ որպես այդ ժամանակաշրջանի փոփոխությունների միակ ուժ, սկզբունքային խնդիր ուներ ԲՀԿ-ի հետ Մարտի 1-ի հետ կապված, բայց նրանք քաղաքականությունը բերեցին հասցրին այն աստիճանի, որ չկարողացան այդ հարցը պարզաբանել ու գնացին համագործակցության: Ես կարծում եմ, որ իրական քաղաքականության մեջ, այլ ոչ թե այն քաղաքականության, որը մարդկանց պատկերացմամբ մարմնավաճառություն է, կան սկզբունքներ: Այդ գործընթացների արդյունքը բերեց նրան, որ Եռյակը-Քառյակը ոչ մի փոփոխություն չի կարող անել, ոչ թե ուժ չունեն, այլ չեն ուզում:

– Փոփոխություն չե՞ն ուզում, ուզում են, որ իրերի այս դասավորությունը պահպանվի՞, թե՞ իրենք են ուզում այս վիճակի դերակատարները դառնալ:

– Իրենք ուզում են իրենց ազդեցության տարածքը մեծացնել:

– Որովհետև արտաքին նույն կողմնորոշումն ունեն: Հիմնականում շատերը հենց այդ պատճառն են բերում, որ չի կարող իշխանությունն ու հարթակային ընդդիմությունը կողմնորոշմամբ լինել ԵՏՄ ջատագով և ֆունդամենտալ փոփոխությունների մասին խոսել:

– Մենք արդեն գալիս ենք երկրի ինքնիշխանության խնդրին: Մանավանդ Գյումրիի դեպքերից հետո հասկացանք, որ մեր երկիրը ինքնիշխանության կորստի վտանգի առջև է կանգնած, որովհետև ներկա վերնախավը գաղութացված է: Այնտեղ արտաքին ուժերի կողմնորոշման խնդիր չկա, դրանց ծառայելու խնդիր կա: Ես հասկանում եմ, որ Հայաստանը փոքր երկիր է ու չի կարող լիովին ինքնուրույն ու անկախ լինել, բայց կան ինքնիշխանության տարրական սկզբունքներ, որոնք ոչ մի դեպքում պետք է թույլ չտանք կորցնել: Եվ Գյումրին այս պարագայում ամենացցուն օրինակն է, թե ինչպես կարող ես քո երկրում թույլ չտալ արդարադատություն իրականացնել:



Հղումներ

youtube link for this video
 

ՄԻՏՔ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014