ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

ԷկոԼաբի Ծրագրային սեմինար

 
 

2015թհուլիսի 25-31

ՎանաձորՀՀ

2nd_meeting_c

Ծրագրային սեմինարի հիմնական նպատակն է՝ եղած գաղափարները հնարավորինս իրատեսորեն ու մանրամասնորեն ծրագրել, որպեսզի դրանք իրագործելի դառնան եղած սահմանափակ ռեսուրսների ու ժամանակի պայմաններում:

Անչափ  կարևոր է նաև, որ ծրագրերը իրագործվել ոչ թե «մարդկանց համար», այլ «մարդկանց հետ»: Մեր սկզբունքներից մեկն այն է, որ մարդկանց ծառայություններ կամ ապրանքներ տրամադրելու արդյունքում մարդիկ չեն զարգանում կամ փոխվում, իսկ տրված «օգնությունն» էլ մի օր վերջանում է: Ուստի ձգտում ենք ոչ թե նվերներ տալ կամ բարեգործություն կատարել, այլ որևէ բան ստեղծել միասին՝ որպեսզի պատրաստի արդյունքից բացի մարդիկ նաև գործընթացում սովորեն միասին որոշումներ կայացնել, պատասխանատվություն կիսել ու համատեղ աշխատել:

Ուստի այս սեմինարի 7 օրերի ընթացքում ուսումնասիրեցինք, թե ինչպես հստակ նպատակներ ձևակերպել, ինչպես արդյունավետ կառավարել ժամանակը, ինչպես ներգրավել շահառու խմբերին, ինչպես աշխատանքի բաժանում կատարել և այլն: Այս տարվա կարևոր նորամուծություններից մեկն էլ թեմատիկ մասնագետների կամ ակտիվիստների ներգրավումն է դասընթացում. յուրաքանչյուր ծրագրի թեմայից ելնելով դասընթացին կես օրով հրավիրում ենք այդ ոլորտում փորձված մեկին, ով կարող է խորհուրդներով օգնել և ուղղություն տալ՝ ավելի հստակ ծրագիր մշակելու համար: Այս մասնագետների ու ակտիվիստների հետ համագործակցությունը շատ ոգևորիչ և օգտակար եղավ մասնակիցների համար, ու նաև շատ կարևոր կլինի հետագայում փոխօգնության իմաստով:

Այս սեմինարի ավարտին հաստատվեցին 10 ծրագրեր, որոնք պետք է իրագործվեն օգոստոսից հոկտեմբեր ամիսների ընթացքում: Այս քայլով անցնում ենք մեր ուսուցման գործընթացի երրրորդ փուլ՝ ինքնուղղորդված ուսուցման: Որոշակի օժանդակություն ստանալով իրենցից ավելի փորձառու երիտասարդներից՝ ծրագրի մասնակիցներն ինքնուրույն ծրագրային աշխատանք պիտի կատարեն իրենց համայնքներում: Սրանից հետո կհանդիպենք նոյեմբեր ամսին կես տարվա աշխատանքն ու ուսումնական գործընթացը գնահատելու և ամփոփելու համար:


Բոլոր լուրերը ...  

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014