ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

05.08.2015 Ակտիվ քաղաքացիության դասընթաց Դիլիջանում

 
 

Դիլիջան, Հայաստան

Փետրվար-մայիս, 2015

Young Changemakers of Dilijan

Մեր գործունեության նոր և հետաքրքիր ասպեկտը ներառում է դպրոցահասակ երիտասարդների հետ աշխատանքը: Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել մասնակիցների կարողությունները և խթանել նրանց ակտիվ քաղաքացիությունը և համայնքային գործունեությունը: IDeA հիմնադրամի նախաձեռնությամբ, ԷկոԼաբն ու Դիլիջանի երիտասարդական կենտրոնը Դիլիջան քաղաքում իրականացրեցին 4 ամիս տևողությամբ ակտիվ քաղաքացիության դասընթաց 13-17 տարեկան երեխաների համար:

Դասընթացը բաղկացած էր 4 փուլից. առաջին սեմինարն անդրադառնում էր թիմային աշխատանքին, համագործակցությանը, մարդու իրավունքներին և քաղաքացիական ներգրավվածությանը: Այս փուլում մասնակիցները ձևավորեցին ծրագրային թիմեր նախագծեցին համայնքային ծրագրեր: Երկրորդ փուլն անդրադարձավ ծրագրի և ֆինանսների կառավարման թեմաներին, և այն հնարավորություն տվեց մասնակիցներին զարգացնել ֆինանսական միջոցների կառավարման հմտությունները: Երրորդ փուլում մասնակիցներն իրականացրեցին իրենց ծրագրերը՝ փորձառու ծրագրային խորհրդատուների ուղղորդմամբ: Եվ ի վերջո նրանք մասնակցեցին չորրորդ փուլն, որը գնահատման սեմինարն էր:

Այս թերթը պատմում է իրականացված ծրագրերի մասին: Թերթում ներառված հոդվածները և նկարները պատրաստել են ծրագրի մասնակիցները: Դասընթացավարների միակ ներդրումը եղել է գործընթացի համակարգումը և թերթի դիզայնը:


Բոլոր լուրերը ...  

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014