ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

20.09.2015 Այսօր Հայաստանում ոչ թե խնդիրը սահմանադրության փոփոխությունն է, այլ սահմանադրության հաստատումը

 
 

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ ՀԿ նախագահ, քաղաքագետ, իրավաբան Արմինե Առաքելյան:

-Տիկին Առաքելյան այս օրերին բազմաթիվ իրավաբաններ, փաստաբաններ նշում են, որ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հետ կապված՝ սահմանադրական փոփոխությունների առաջարկվող նախագծում նկատելի է հետքայլ: Դուք համամի՞տ եք: Եթե՝ այո, ապա կոնկրետ ո՞ր դրույթների մասով:

-Սահմանադրական բարեփոխումների գործընթացը ընդհանրապես ես համարում եմ ոչ լեգիտիմ:

Որևէ քաղաքական բարեփոխում պետք է որոշ նախադրյալներ ունենա, որպեսզի համարվի լեգիտիմ. ինչն է պատճառը, փոփոխության աղբյուրը և գործընթացները ինչքանով են վստահություն ներշնչում, ինչքանով են թափանցիկ, ներառական:

Սահմանադրությունը պարզ թղթի կտոր չէ, որ կարելի լինի անընդհատ խաղի առարկա դարձնել այս կամ այն քաղաքական ուժի կամ իշխանավորի կողմից, որպեսզի իր իշխանությունը հավիտենիցս հավիտենից դարձնի:

Հայաստանի Հանրապետությունը 24 տարեկան է դառնում, և այստեղ չի տիրում սահմանադրական կարգ:

Սահմանադրության առաջին կետում նշված է, որ ՀՀ-ն ժողովրդավարական, իրավական, սոցիալական ինքնիշխան պետություն է, իսկ երկրորդում՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Այն ուժերը կամ անհատը, ով փորձում է յուրացնել այդ իշխանությունը հանցագործություն է կատարում: Հոդված 114-ը արգելում է այս երկու հիմնական կետերը փոփոխել: Սա թղթի կտոր չէ, որ ով որ գա, իր համար ձևափոխի, հավիտենիցս նստի աթոռին և թալանի:

Այսինքն՝ հանրաքվեն բոկոտելու կողմնակի՞ց եք:

-Ես կողմ եմ սահմանադրական կարգի հաստատմանը Հայաստանում:

-Այս նոր նախագծով երաշխավորում են, որ մարդակենտրոն է դառնում մեր սահմանադրություն:

-Ներկա Սահմանադրությունը շատ էլ մարդակենտրոն է, հոդված երրորդով մարդը, նրա արժանապատվությունը, իրավունքները բարձրագույն արժեք են համարվում: Իսկ իսկ իրենք արժանապատվությունը ենթահոդված են դարձրել: Հոդված երեքը շատ երկրներում շատ ժողովուրդների թույլ է տվել իշխանությունը անօրինական յուրացրածներին հանցագործության համար վռնդել:

Սա վտանգ է ոչ միայն իրենց թայֆաներին, այլ վտանգելու է գուցե նաև Հայաստանի Հանրապետության գոյությունը:

-Նշեցիք, որ Սահմանադրությունը չի գործել, խնդիրը պարտադիր չէ որ իդեալակն լինի, թող մեր թոռները շտկեն:

-Սահմանադրությունը պետք է իրականացվի, սրա մեջ մեր պայմանագիրն է իրար հետ ապրելու՝ մեկ պետության մեջ: Բայց չեն կենսագործվում և պաշտպանվում մարդու իրավունքները: Եթե պետությունը չի կենսագործում, ուրեմն ի՞նչն են ուզում փոխել:

-Արդյունավետ կառավարման համակարգ են ուզում ներդնել:

Ո՞վ է ուզում. եթե իշխանությունները ձևավորվում են ոչ լեգիտիմ, ինչպես կարող են արդյունավետ համակարգ ներդնել: Ազատ ընտրություններ չկան Հայաստանում. մարդիկ կա՛մ չեն գիտակցում իրենց իրավունքները, կա՛մ իրենց վախեցնում են: Մարդիկ ընդհանրապես չգիտեն Սահմանադրության արժեքը:

-Դա միայն իշխանությունների՞ խդիրն է, միգուցե մեր՝ քաղաքացիներիս խնդիրն է:

-Իսկ ո՞ւմ պարտականությունն է կրթելը, եթե ոչ պետության: Ո՛չ մասնագետ են կրթում, ո՛չ ազատ քաղաքացի:

-Բարեփոխումների գործընթացին ի՞նչն է խանգարում:

-Մի՛ խաղացեք մի բանի հետ, որի արժեքը չգիտեք:

Եթե սահմանադրական կարգը չկա Հայաստանում, ի՞նչն են փոխում: Մի երկիր, որ իրավական պետություն չէ, իրավունքի գերակայություն չկա, այլ թայֆայական. ով որ ուժ ունի, կարող է մյուսին թալանի և շահագործի, արդարություն չկա, արդարադատություն չկա, պետք է վերջ դնել այս խաղարկություններին:

-Ավելի լավ համակարգ են ուզում ստեղծել:

-Ո՞վ: Նրանք, ովքեր չե՞ն հարգում: Մեկը, ով չի հասկանում Սահմանադրության արժեքը, ամեն օր ամեն ինչ անում է ոտնահարելու սահմանադրական կարգը, ինչպե՞ս պետք է կարողանա բարելավել: Եթե ամեն օր ոտնահարում ես, թալանում ես, և հետևանքները շատ հստակ են հայ ժողովրդի համար, ինչպե՞ս հիմա ես պետք է վստահեմ: Բարելավե՞ն: Կարճամիտ տգիտություն է տիրում Հայաստանի իշխանությունների և էլիտայի մեջ:

Եթե հայ ժողովուրդը ուզում է գոյություն ունենա որպես լիարժեք ազգ և պետություն, պիտի հասկանա, որ հոդված 3-ը թույլ է տալիս իրագործել իր իրավունքները:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

ՄԻՏՔ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014