Մեր մասին Գործունեություն Հրատարակություններ Համագործակցություն Լուրեր Կապ
Լուրեր
Հայտարարություններ
Դիրքորոշումներ - ուղերձներ
ՄԻԺԻ-ի խմբագրականները

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Մարդու իրավունքների չարաշահումների ու ոտնահարումների մենք հանդիպում ենք ամեն օր
: Ոմանք ընտրում են չնկատել դրանք և հարմարվել, ոմանք էլ ընտրում են պայքարի ու փոփոխությունների ճանապարհը: 

Դասընթացների ենք հրավիրում երիտասարդների, ովքեր հետաքրքրված են զբաղվելու մարդու իրավունքների պաշտպանությամբ` իրենց կյանքում, ուսումնական հաստատություններում, համայնքներում և պետությունում փոփոխություններ բերելու համար:

Այս դասընթացներն անդրադառնալու են հիմնականում քաղաքացիական իրավունքներին: Ուսուցանվելու են մարդու իրավունքների տեսական հիմքը, հայաստանյան և միջազգային համապատասխան օրենսդրությունը, մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունների կազմումը, ծրագրվելու և իրականացվելու են քաղաքացիական ակցիաներ քաղաքացիական իրավունքների պաշտպանության համար:

Դասընթացների ընդհանուր տևողությունը 3 ամիս է` ս.թ. փետրվարի 1-ից մինչև ապրիլի 30-ը: Առաջին ամսում տեղի են ունենալու տեսական դասընթացներ` շաբաթական 2-3 հանդիպում, 3-4 ժամ տևողությամբ: Այնուհետև մասնակիցները մշակելու և իրականացնելու են քաղաքացիական ակցիաներ Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող մարդու իրավունքների իրական խնդիրների շուրջ: Մասնակցությունը ամբողջ գործընթացին պարտադիր է:

Դասընթացներին դիմելու համար մինչև ս.թ. հունվարի 22-ը ուղարկեք Ձեր կարճ կենսագրությունը (CV, Resume) և մեկ էջի սահմաններում գրեք Հայաստանի Հանրապետությունում Ձեզ առավել հուզող քաղաքացիական իրավունքների խնդիրների մասին: Նշեք եթե երբևէ քայլեր եք ձեռնարկել այդ խնդիրները լուծելու համար:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք ՄԻԺԻ Կենտրոն

Հասցե` Այգեձոր 4/1, Երևան, ՀՀ
Հեռ` 26-47-12, 091- 43-21-19
Էլ-փոստ`
info@idhr.am
Կայք`
www.idhr.am 

 

Ծրագիրն իրականացվում է Counterpart International-ի հայաստանյան ներկայացուցչության հետ համագործակցությամբ:
Copyright © 2002 – 2009 Institute for Democracy and Human Rights Created by PLANET.AM