|
ՄԻԺԻ Կենտրոնի Գրադարանը Երևանում
Սիրելի ընթերցող, ՄԻԺԻ Կենտրոնի գրադարանը ստեղծվել է Երևանում 1999թ-ին և այդ ժամանակից ի վեր մշտապես թարմացվում ու նորացվում է: Գրադարանում կարող եք գտնել ավելի քան 1000 գրքեր, գրքույկներ, ամսագրեր, մենագրություններ և զեկույցներ հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով, ինչպես նաև ՄԻԺԻ-ի հրատարակությունները:
Գրադարանում առկա է հետևյալ թեմատիկ գրականությունը.
Գրադարանում կան մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության տարատեսակ կոնվենցիաներ, խարտիաներ, համընդհանուր հռչակագրեր, միջազգային իրավական փաստաթղթեր, հայաստանյան և միջազգային կազմակերպությունների կողմից հրատարակված զեկույցներ, ժողովրդավարությանը վերաբերող վերլուծություններ տարածաշրջանային մակարդակով և այլն:
Իրավական գրականությունից բացի այստեղ կարող եք գտնել նաև տնտեսական և սոցիալական իրավունքների մասին գրքեր, մասնավորապես ՀՀ-ում աղքատության հաղթահարման հիմնախնդիրների, Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (ԱՀՌԾ) գործընթացների իրականացման և դրանց գնահատման մասին վերլուծություններ:
ՀՀ-ում պետական կառավարման համակարգի արդի հիմնահարցերի, տեղական ինքնակառավարման հիմունքների, բարեփոխումների վերաբերյալ մի շարք ձեռնարկներ, ուսումնամեթոդաբանական նյութեր:
Գրադարանում առկա են վերլուծություններ և բազմազան նյութեր քաղաքացիական հիմնախնդիրների մասին:
Գրադարանում առկա են հայ և արտերկրյա գրողների և մտավորականների ստեղծագործություններ:
Այստեղ կգտնեք ներկա կրթական բարեփոխումների վերաբերյալ նյութեր և քաղաքացիական կրթությանն առնչվող ձեռնարկներ
Այս բաժնում կարող եք կարդալ սոցիալական հիմնախնդիրներին վերաբերվող նյութեր և հրատարակություններ
Այստեղ հիմնականում հավաքված են աշխատաշուկային վերաբերվող և պետական բյուջեին առնչվող նյութեր
Բացի վերը նշված թեմաներին վերաբերվող գրականությունից, ՄԻԺԻ կենտրոնի գրադարանում առկա են նաև Փիլիսոփայությանը և կրոնին, Պատմությանը, Հոգեբանությանը, Բնապահպանությանը, Առողջապահությանը և Հայաստան-Սփյուռք կապերին և հիմնախնդիրներին առնչվող գրականություն և նյութեր:
Գրադարանին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել
ՄԻԺԻ Կենտրոն, Այգեձոր 4/1 հասցեով երկուշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 10:00- 13:00-ն և 14.00-16.00-ը:
ՄԻԺԻ Կենտրոնի գրադարանից օգտվելու կարգը.
ՄԻԺԻ Կենտրոնի գրադարանի գրականությունը կարող եք ընթերցել հենց ՄԻԺԻ Կենտրոնում: Գիրքը դուրս բերելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ: Գիրքը տրվում է երկու շաբաթ ժամկետով, իսկ անհրաժեշտության դեպքում ընթերցողի դիմումի հիման վրա ժամկետը կարող է երկարացվել:
Գրքերը կարող եք ստանալ անմիջապես դիմումից հետո, բացառությամբ արխիվային նյութերի, որոնց ծանոթանալու համար հարկավոր է գրադարանավարին զգուշացնել առնվազն մեկ շաբաթ առաջ` այդ նյութերը պատրաստելու համար:
|