|
|
ՄԻԺԻ-ի գործունեությունն
ընդգրկում է հետևյալ հիմնական ուղղությունները`
Քաղաքացիական գործիչների պատրաստում. կրթական դասընթացների, դասախոսություն-քննարկումների և գործնական աշխատանքի միջոցով ՄԻԺԻ-ն աշխատում է երիտասարդների հետ, խթանում նրանց, ովքեր պատրաստ են ինքնաշխատությամբ զարգանալ և նվիրված ու անշահախնդիր քաղաքացիական գործունեություն ծավալել Հայաստանում:
Հրատարակչական գործունեություն. 2000թ-ից ի վեր հրատարակում է □Տեսակետ-ՄԻԺԻ□ քառամսյա հանդեսը, որի միջոցով հանրայնացվում են ՄԻԺԻ□ի աշխարհայացքը, սկզբունքներն ու դիրքորոշումները, գործունեությունը, ինչպես նաև ՄԻԺԻ□ի աշխարհայացքին համահունչ հոդվածներ, վերլուծություններ և այլ ստեղծագործություններ։ □Տեսակետ□ՄԻԺԻ□□ն անվճար ցրվում է Հայաստանում, Արցախում և Սփյուռքի համայնքներում։ ՄԻԺԻ-ն նաև թարգմանում ու հրատարակում է իր արժեքներին ու աշխարհայացքին համահունչ տարբեր գրքեր և նյութեր, որոնց շնորհիվ հայ հանրությանը հասանելի է դարձնում համաշխարհային առաջադեմ հասարակական-քաղաքական մտքի նմուշները:
Քաղաքացիական ինքնակազմակերպում. ՄԻԺԻ-ն խթանում է քաղաքացիական ինքնակազմակերպումը, քաղաքացիական ու իրավական սկզբունքների վրա հիմնված գործունեությունն ու պայքարը տարբեր մակարդակներում: ՄԻԺԻ-ն մի շարք հաջող նախադեպեր է ստեղծել. (ա) հաշվետվության է կանչել Երևանի □Կենտրոն□ համատիրությանը` ստիպելով հաստատել իր ստեղծման օրինական հիմքերը և տեղեկատվություն տրամադրել իր անցյալ 4 տարիների գործունեության համար. դատական գործընթացում ապացուցվեց, որ համատիրության ստեղծման օրինականությունը հաստատող փաստաթղթերը բացակայում են, և որ այս կառույցը գործել է անհաշվետու ու ոչ թափանցիկ կերպով, (բ) հաջողվել է պահպանել Երևանի կենտրոնում շենքերի միջև ընկած բակի կանաչապատ տարածքը, որտեղ Երևանի քաղաքապետարանի ու □Հայաստանի էլեկտրական ցանցեր□ ռուսական մասնավոր ընկերության կողմից նախատեսվում էր էլեկտրական ենթակայան կառուցել: ՄԻԺԻ-ն նաև խորհրդատվություն և աջակցություն է տրամադրում քաղաքացիներին` իրենց իրավունքները պաշտպանելու համար:
Հանրային քաղաքականությունների
վերահսկողություն. ապահովելով ժողովրդի մասնակցությունը Հայաստանի Հանրապետությունում, Արցախում և Սփյուռքում` ՄԻԺԻ□ն փորձում է զարգացնել ազգային ու քաղաքացիական ինքնագիտակցությունը և ազգային-պետական, քաղաքացիական ու հասարակական հիմնախնդիրները դնել հանրային որոշումների օրակարգում։ ՄԻԺԻ-ն մշտապես հետևում և դիրքորոշումներ է հայտնում ՀՀ կրթական, սոցիալ-տնտեսական քաղաքականությունների, Արցախյան հիմնահարցի և հայ-թուրքական հարաբերությունների, բնապահպանական և այլ կարևոր հասարակական-քաղաքական խնդիրների կապակցությամբ:
|