Մեր մասին Գործունեություն Հրատարակություններ Համագործակցություն Լուրեր Կապ
ՄԻԺԻ-ի մասին
ՄԻԺԻ-ի հիմնադրումը
ՄԻԺԻ-ի հիմնադիրը
ՄԻԺԻ-ի կառավարման խորհուրդ
Պատվո անդամներ
Անդամության կարգ
Քաղաքացիական ակումբ
ՄԻԺԻ-Ի ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ
 
Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտը՝ ՄԻԺԻ-ն, ոչ կառավարական, անկախ կազմակերպություն է, որը գրանցված է 1999թ.-ի օգոստոսին «Հայաստանի Հանրապետության հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի պահանջներին համապատասխան և գտնվում է Երևանում (Հայաստան):
 
ՄԻԺԻ-ի հիմնադիրն է Արմինէ Առաքելեանը` միջազգային իրավաբան և քաղաքագետ, քաղաքացիական գործիչ և ակտիվիստ: Հիմնադրումից իսկ նա կամք և ճիգ է ի գործ դրել` ՄԻԺԻ-ի մեջ և շուրջը համախմբելու գիտակից անհատներ, գործիչներ և մտավորականներ, որոնք կիսում են ՄԻԺԻ-ի հիմնադիր աշխարհահայացքն ու նպատակները, իրապես պատրաստակամ են քաղաքացիական ակտիվիստական պատասխանատու և նվիրական գործունեություն ծավալել և համարձակ պայքարել` ի խնդիր Հայաստանում իրական հայ քաղաքացիական, հանրապետական ժողովրդավարական արդար ու սոլիդար հասարակության և պետության զարգացման:
 
Կազմակերպությունն առաջ է շարժվում այն հստակ նպատակադրումով, որ իրապես արդար և բարեկեցիկ հասարակություն, ինչպես նաև ժողովրդավարական կառավարման համակարգ կարելի է նվաճել և զարգացնել միայն այն դեպքում, երբ մղումը, ներշնչանքը, համոզմունքն ու աշխատանքը Հայաստանի քաղաքացիների և բնակիչների, ինչպես նաև ողջ ժողովրդի մոտ (հայկական սփյուռքը ներառյալ) ծնվում են առավելապես ներսից և ներքևից վեր սկզբունքով: Հաջողության հասնելու միակ ճանապարհն այն է, որ նրանք իրենց շահերը գիտակցված ձևավորելու և պաշտպանելու համար ունենան համապատասխան քաղաքացիական մշակույթ, համոզմունք, կամք, ինքնակազմակերպվածություն, ու նաև հնարավորություններ և ինստիտուտներ:
 
Իրականության մեջ էական որակական փոփոխություն տեղի կունենա մեր ժողովրդի կյանքի այն փուլում, երբ համամարդկային արժեքները` մարդու ազատությունը, արդարությունը և համագործակցությունը գիտակցողների, այդ արժեքները կրողների և այդ ուղղությամբ գործողների և պայքարողների քանակը կշատանա այնքան, որ ընդունակ կլինի անհրաժեշտ որակական փոփոխություն առաջացնել մեր ժողովրդի մեջ:
 
Այդ իսկ պատճառով, ՄԻԺԻ-ի հիմնական նպատակն է` նպաստել մարդու իրավունքների սկզբունքների վրա հիմնված ժողովրդավարական, հանրապետական, արդար ու սոլիդար պետության կերտմանը Հայաստանում:
 
ՄԻԺԻ-ն հետամուտ է այս նպատակների իրագործմանը` խթանելով քաղաքացիների և բնակիչների գիտակցական զարգացմանն ու ուժեղացմանը` հանուն ժողովրդի իրական մասնակցությանը հանրային քաղաքականության մշակմանը, իրագործմանն ու վերահսկողությանը: ՄԻԺԻ-ի նպատակակետը որակական այլընտրանքային արժեքներ կրող և իրագործող մարդ-անհատներ, քաղաքացիներ, սերունդներ և պետական կառավարողներ ձևավորելն է: Մենք ընտրում ենք ամեն օր, ընտրում ենք և աշխատում այս հեռանկարի ուղղությամբ:
 
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՐԴԱՐ և ՍՈԼԻԴԱՐ արժեքներով առաջնորդվող մարդ-անհատ քաղաքացիների համախմբումն է, որ կերտում և կենսագործում է` ազատ, ինքնուրույն, մարդկային իրավական պետություն: Մարդկության կյանքում սա է ԱՐԴԻ պետականության իմաստն ու արժեքը:
 
Մենք մեր հայրենիքում պետք է գիտակցենք կարիքը և պահանջը հիմնական ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ` ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ: Իսկ այդ հեղափոխությունը, զուտ բնազդներով և կրքերով կամ էլ ֆիզիկական ուժով, պոռթկումներով, միանգամից չի լինում: Այն իրականանում է ԿՐԹՈՒԹՅԱՆ և ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ միջոցով` կանոնավոր, կարգապահ, հարատև և տևական ԱՇԽԱՏԱՆՔՈՎ և ՊԱՅՔԱՐՈՎ: Այն գիտակցության, հոգու, խելքի և կամքի մարդկային ոլորտներին է առնչվում: Այն խստապահանջություն, տոկունություն, հետևողականություն, մեծ նվիրվածություն և աշխատասիրություն է պահանջում կյանքի այդ ուղին ընտրած և որդեգրած գիտակից անհատներից: Մենք մեր հայրենիքում այդ հեղափոխության պահանջն ունենք` ի խնդիր մեր ժողովրդի, մեր հասարակության, մեր պետության, մեր ազգի և հայ մարդ-անհատ քաղաքացու կերտման: Մենք ինքնուրույն, գիտակից, պատասխանատու, հոգատար և սոլիդար մշակութային էակի և գործոնի պահանջն ունենք:
 
Սա պետք է կերտենք մեր այն սակավաթիվ ուժերով, որ պատրաստ են քաղաքացիական պայքարով մեզանում, մեր հայրենիքում արմատականորեն հեղափոխելու ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ և ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ, հեղափոխելու գերակա ՏԻՐԱՊԵՏՈՂ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆՆ ու ՎԱՐՔԵՐԸ, ու նաև ուժերի ներկա իրադրությունը` հավասարակշռությունը`. հանուն նոր հայ մարդ-անհատի քաղաքացու կերտման, նոր հայ պետականության կերտման, ուր քաղաքացիական, հանրապետական, արդար ու սոլիդար արժեքները, գիտակից պատասխանատվության, հաշվետվության և կարգապահության սկզբունքներն արժևորվորվում են յուրաքանչյուրիս կողմից մեր ամենօրյա կյանքում, մեր հավաքական` ընտանեկան, դպրոցական, աշխատանքային, համայնքային, քաղաքային և պետական կյանքում:
 
Պե՛տք է ՁԳՏԵՆՔ և սովորենք համարձակ ՊԱՅՔԱՐԵԼ, ԸՄԲՈՍՏԱՆԱԼ և ԲՈՂՈՔԵԼ (որ դրական գործողություն է), ոչ թե գանգատվել (որ բացասական գործողություն է), ԿԱՌՈՒՑԵԼ սովորենք, որը շատ ավելի դժվար է, քան քանդելը:
Copyright © 2002 – 2009 Institute for Democracy and Human Rights Created by PLANET.AM