|
ՄԻԺԻ-ի մասին
Ի՞ՆՉ Է ՄԻԺԻ-Ն
Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտը՝ ՄԻԺԻ-ն , ոչ կառավարական, անկախ կազմակերպություն է, որը գրանցված է օգոստոս 1999-ին «Հայաստանի Հանրապետության հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի պահանջներին համապատասխան և գտնվում է Երևանում (Հայաստան):
Ո՞ՐՆ Է ՄԻԺԻ-Ի ՆՊԱՏԱԿԸ
ՄԻԺԻ-ի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում մարդու իրավունքների սկզբունքների վրա հիմնված ժողովրդավարական պետության զարգացմանը, նպաստել Հայաստանում սոցիալ-տնտեսական արդար և սոլիդար հասարակարգի զարգացմանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության արժեքային ու սահմանակարգային հիմքերի վրա կառուցված համագործակցային միջավայրի ձևավորմանը Հարավային Կովկասում: Մենք գտնում ենք, որ սա հայ ժողովրդի՝ իբրև անհատ և հավաքականություն, ազատ ու բարգավաճ, մարդավայել ապրելու և զարգանալու հիմնական երաշխիքն է, ինչպես նաև մարդկության ընդհանուր ընտանիքին լիիրավ անդամակցելու հնարավորությունը:
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՄԻԺԻ-Ի ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
::Մարդու իրավունքների և ժողովրդավարական, քաղաքացիական, հանրապետական արդար ու սոլիդար արժեքների, մտածողության, ինքնագիտակցության ու մշակույթի զարգացումը:
::Կամավոր հիմունքներով, նյութական անշահախնդիր քաղաքացիական ակտիվիստական գիտակից, հաձնառու, ներգործուն և նվիրական աշխատանքի ու մշակույթի զարգացումը:
::Մարդու իրավունքների և ժողովրդավարական գործընթացների և կառույցների զարգացումը. սահմանադրական և իրավական կարգերի կենսագործման խթանումը:
::Քաղաքացիական հասարակության զարգացումը. քաղաքացիական ցանցային համագործակցության զարգացումն ինքնուրույնության, հավասարության, պատասխանատվության և հաշվետվության սկզբունքների գերակայության հիման վրա:
::Քաղաքացիական հասարակության, պետական կառավարման համակարգի և մասնավոր հատվածի միջև երկխոսության և համագործակցության մշակույթի ու գործընթացների մշակումը և զարգացումը:
::Հանրային հիմնախնդիրների արծարծումը հանրային օրակարգում:
::Հանրային քաղաքականության մշակման և կիրառման գործընթացներին ժողովրդի և հասարակության ինքնագիտակից և ինքնակազմակեպված իրական զորացված` մասնակցությունը և վերահսկումը:
Ո՞ՐՆ Է ՄԻԺԻ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԳԻԾԸ
ՄԻԺԻ-ն փորձում է նպաստել Հայաստանում և տարածաշրջանում մարդկային զարգացմանն ուղղված քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական, հանրապետական, արդար ու սոլիդար պետության արժեքային հիմքերի, սկզբունքների ու հաստատությունների ձևավորման գործընթացներին:
ՄԻԺԻ-ն խթանում է և արմատավորում կամավոր հիմունքներով, նյութական անշահախնդիր քաղաքացիական ակտիվիստական գիտակից, հաձնառու, ներգործուն և նվիրական աշխատանքն ու մշակույթը, որ կազմում է ՄԻԺԻ-ի հիմնադիր կենսական սկզբունքներից մեկը:
ՄԻԺԻ-ն փորձում է վերլուծել, քննարկել և արծարծել հանրային խնդիրները գիտական, մշակութային և այլ միջոցներով, ինչպես նաև նպաստում և առիթներ է ստեղծում այդ խնդիրների լուծումների որոնման համար Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ու նաև տարածաշրջանում:
Ակտիվ համագործակցելով մտավոր ու գործուն ուժերի և օղակների հետ, ինչպես նաև ապահովելով ժողովրդի մասնակցությունը թե՛ Հայաստանում և Արցախում թե՛ Սփյուռքում, և թե՛ տարածաշրջանում, ՄԻԺԻ-ն փորձում է զարգացնել ազգային ու քաղաքացիական ինքնագիտակցությունը և այդ հիմնախնդիրները դնել հանրային որոշումների օրակարգում:
ՄԻԺԻ-ն փորձում է նպաստել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների նոր որակով զարգացմանը, ապահովել կայուն և արդյունավետ երկխոսություն Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայ գաղթօջախների միջև, ամրապնդել Սփյուռքի և Հայաստանի ու Արցախի փոխադարձ գործուն մասնակցությունը թե՛ հասարակական-քաղաքական, թե՛ սոցիալ-տնտեսական և թե՛ մշակութային-կրթական ձեռնարկներին:
ՄԻԺԻ-ն փորձում է նպաստել Հայաստանում քաղաքացիական հասարակության զանազան ոլորտների ու պետության գործոնների ներդաշնակ երկխոսության և համագործակցության զարգացմանը:
ՄԻԺԻ-ն փորձում է ստեղծել այնպիսի միջավայր, որն ընտրելով՝ մարդիկ հնարավորություն կունենան զարգացնել իրենց գիտելիքները և կառուցողաբար դրսևորել իրենց իմացությունն ու կարողությունները, ինչպես նաև ստանալ տեղեկություններ, փոխանակել տեսակետներ և գաղափարներ, համագործակցել միմյանց հետ:
ՄԻԺԻ-ն խթանում է քաղաքացիական պայքարը` մեզանում, մեր հայրենիքում արմատականորեն հեղափոխելու ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ և ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ, հեղափոխելու գերակա ՏԻՐԱՊԵՏՈՂ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆՆ ու ԲԱՐՔԵՐԸ, ու նաև ուժերի ներկա իրադրությունը` հավասարակշռությունը: Հանուն նոր հայ մարդ-անհատի քաղաքացու կերտման, նոր հայ պետականության կերտման, ուր քաղաքացիական, հանրապետական, արդար ու սոլիդար արժեքները, գիտակից պատասխանատվության, հաշվետվության և կարգապահության սկզբունքներն արժևորվորվում են յուրաքանչյուրի կողմից ամենօրյա անհատական և հավաքական կյանքում:
ՄԻԺԻ-ն` որպես անկախ հայաստանյան քաղաքացիական կառույց, հիմնվում է իր անդամների ու համակիրների կամավոր աշխատանքի վրա: Կազմակերպության գրեթե 7 տարիների բազմաբովանդակ և արդյունավետ աշխատանքով ՄԻԺԻ-ն ուժեղանում է` իբրև քաղաքացիական գործունեություն և պայքար մղող ճշմարիտ գործոն հայ ներկա իրականության մեջ (Հայաստան, Արցախ և Սփյուռք), ու նաև իբրև` ազդու նախադեպ ու նախատիպ Հայաստանում քաղաքացիական ասոցիատիվ կամավոր ակտիվիզմի ու մշակույթի խթանիչ ներուժ` հիմնված մարդկային ու ազգային քաղաքացիական արդար արժեքների վրա:
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՄԻԺԻ-ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
::Կրթական , ոււսուցողական և լուսավորչական միջոցներ ::Հրատարակչական և գիտակցական իրազեկման միջոցներ :: Հանրային քաղաքականության մասին դիրքորոշում և վերահսկողություն ::Հետազոտություններ, վերլուծություններ ::Քաղաքացիական հանրային քննարկումներ ::Քաղաքացիական ցանցային համագործակցության զարգացում ::Երկխոսության նախաձեռնում և ծավալում ::Խորհրդատվություն ::Տեղեկատվական միջոցառումներ ::Հանրությանը մատչելի հրատարակություններ ::Քաղաքացիական հասարակության տարածաշրջանային և միջազգային տարբեր միջոցառումներին մասնակցություն ::Լոբբինգ
|