ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

04.03.2012 ՄԻԺԻ-ի հիմնադիր Արմինէ Առաքելեանի մեկնաբանությունը քաղաքացիական հանարության վերաբերյալ: Անհրաժեշտ է ինքնիշխան հասուն այլընտրանք վերնագրով

 
 
Անհրաժեշտ է ինքնիշխան հասուն այլընտրանք

Անհրաժեշտ եմ համարում համաշխարհային զարգացումների մեջ տեսնել Ռուսաստանի ներքին բազմազան հոլովույթների հնարավոր սցենարները և գուցե դրանցից ամենահեռանկարայինը ժողովրդի շահերի դիտանկյունից: 

Նոր-ազատական մտային կենտրոնների (think-tank) կողմից մշակված տեսությունների և սցենարների իրագործումը խորհրդանշում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը, ով 1980-ականների սկզբում գործի դրեց սանձարձակ մասնավորեցման, վերազգային կորպորացիաների շահերի կոնսոլիդացման և ազգ-պետությունների ապամոնտաժման գործընթացը: Մինչ այդ մարդկային և ֆինանսական կապիտալը հիմնականում զարգանում և վերահսկվում էր ազգ-պետությունների սահմաններում և գործում էր նոր-գաղութացման գործընթացների, միջազգային միջկառավարական կազմակերպությունների շնորհած լեգիտիմությամբ: 1980-ականներին նոր-ազատական աշխարհը սկսեց ապամոնտաժել այդ մարմինները, որպեսզի կապիտալը՝ հսկայական ֆինանսական սպեկուլացիաների ձևով, և մարդուժի, բարձր տեխնոլոգիայաների, էներգետիկ, էկոլիագական և այլ ռեսուրսների իմաստով շահագործվի այդ վերազգային կորպորացիաների, նույն ինքը` համաշխարհային օլիգարխիայի կողմից: Վերջիններս անվերահսկելի են և անսանձ: Համաշխարհային կարգը շարունակում է գործել միջկառավարական հարաբերությունների սկզբունքներով, որոնք իրականում արդեն ինքնանպատակ և ժամանակավրեպ են դարձել և ուղղակի ծառայում են և կամ ինստրումենտալիզացվում են համաշխարհային օլիգարխիայի կողմից, քանի որ ազգ-պետությունները ապամոնտաժման փուլում են գտնվում և ազդեցիկ մեխանիզմներ էլ չունեն վերպետական քրեա-օլիգարխիային սահամանափակելու և վերահսկելու համար, ուստի կառավարելի են դառնում դրանց կողմից ու նպաստում են նրանց շահերին:

Խորհրդային Միության ապամոնտաժումն առաջինն էր այս շարքում, իսկ Ելցինի իշխանության հաստատումը հաջորդ քայլն էր՝ սանձարձակ մասնավորեցման ծրագրերն ու գործընթացներն իրականացնելու իմաստով (Հայաստանում սա խորհրդանշվում է ՀՀՇ-ի և Լևոն Պետոսյանի իշխանությամբ): Ռուսաստանը, «Անվտանգության դաշնային ծառայության» (ԱԴԾ) միջամտությամբ և Պուտինին իշխանության բերելով, փորձեց կանխել իր պետականության ապամոնտաժման սպառնալիքները (Հայաստանում այս շրջանում Ռուսաստանի կողմից պարտադրվեց Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանությունը: Հայաստանը անկախությունից ի  վեր չի ապահովել իր ինքնիշխանությունը. ներքին զարգացումները պարտադրվել և հիմնականում ուղղորդվել են արտաքին տարրերի՝ Ռուսաստանի և համաշխարահային քրեա-օլիգարպխիայի կողմից): Բայց մարտահրավերը շարունակում է մնալ, քանի որ Ռուսաստանը ղեկավարվում է ոչ թե քաղաքացիական պետության արժեքներով ու նոր մարդակենտրոն ալտերնատիվ մոդելների ստեղծման ծրագրերի մշակումով, այլ բռնատեր/ռեակցիոն ուժով, որն իր խորքում ամուր փոխկապակցությամբ  և ներդաշնակությամբ սերտաճում է համաշխարահային քրեա-օլիգարխիայի հետ` աշխարահայացքային, ռազմավարական նպատակների և շահագործումների իմաստով: Արաբական պետություններն ապամոնտաժվում են... Այս տարածաշրջանում նույն մարտահրավերին դեմ հանդիման է կանգնած Իրանը: Եվրամիությունը` իբրև ազգ-պետությունների միավորման մոդել, վիժեցման սպառնալիքի առջև է` վկան Հունաստանի, Իտալիայի, Իսպանիայի զարգացումներն են:

Պետությունների ապագան վերազգային կորպորացիաների հետ համագործակցելու մեջ չէ: Գուցե դա իշխանությունների ապագան է, բայց անկասկած` ո՛չ ժողովրդինը: 1980-ին ստեղծված աշխարհն այսօր բյուրեղանում է և ճեղք է տվել: 2007թ-ից սկսված համաշխարհային քաղաքակրթական ճգնաժամը սրա խորհրդանիշն է: Քաղաքացիական շարժումների զարգացումը հենց Արևմուտքում` այդ ճեղքված համակարգի մերժման և նոր մարդակենտրոն այլընտրանքներ փնտրելու գործընթաց է[1]: Հայ ժողովրդի, Ռուսաստանի ժողովրդի, Իրանի ժողովրդի և այլ ժողովուրդների իրական անվտանգությունն ու զարգացումը կարող են ապահովվել ինքնիշխան քաղաքացիական պետության խելամիտ նոր մոդելներ մշակելու և հասունացնելու միջոցով` կանխելով զուտ տարերային պոռթկումային ու ցնցումային մեթոդների կիրառումը, որոնք ծառայեցվում են համաշխարհային վերպետական քրեա-օլիգարխիկ ծրագրերին ու սցենարներին[2]: Իսկ հակառակ դեպքում կարող են հայտնվել արաբական պետությունների կացության մեջ` այստեղ քաղաքացիական պոռթկումները դեռևս հասուն քաղաքացիական շարժման փուլում չէին, ուստի հնարավոր եղավ ներթափանցել, շեղել և վիժեցնել այդ գործընթացները, տեղի ունեցավ և դեռ ընթանում է պետությունների բռնի ապամոնտաժման պրոցեսը: 

Անհրաժեշտ է աչալուրջ հետևել հենց նոր-ազատական համակարգի սրտում և մոտիկ պերիֆերիայում՝ ԱՄՆ-ում, Անգլիայում, Իսպանիայում, Հունաստանում զարգացող, նոր-ազատական համակարգին ընդիմացող հետզհետե հասունացող քաղաքացիական շարժումներին, նրանց հետ համահունչ զարգանալ ու մասնակցել առողջ մարդկային այլընտրանքների մշակութային, գաղափարական, ռազմավարական և գործողությունների ստեղծագործման գործընթացներին: Հակառակ դեպքում, հնարավոր է իրականանան քրեա-օլիգարխիկ և կամ բռնատիրական/հետադիմական/ռեակցիոն ուժերի միջոցով կառավարվող գործընթացների հետևյալ զանազան սցենարները՝ պետության բռնի ապամոնտաժման փորձեր, քաղաքացիական առողջ ուժերի գլխատում կամ շեղում, քաղաքացիական պոռթկումների հրահրում ու շահագործում, ներպետական արյունահեղություններ (աֆրիկյան, արաբական պետությունների փորձը, Հայաստանում` 2008թ. մարտի 1-ը), որոնք վերջին հաշվով հակասում են այդ ժողովուրդների շահերին, անվտանգության և զարգացման հեռանկարներին:

Արմինէ Առաքելեան, Քաղաքագետ և միջազգային իրավաբան, 
Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի՝ ՄԻԺԻ-ի հիմնադիր


[1] «Բարենպաստ հնարավորության հասունացո՞ւմ.  քաղաքացիական պետության արմատական սլացքը ճեղքում է քրեա-օլիգարխիկ պետությունը» հոդվածս 
[2] « Որպեսզի այլևս ՉՀԱՄԱՐՁԱԿՎԵՆ կրկնել»
 

ՄԻՏՔ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014