ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

01.03.2012 ՄԻԺԻ-ի հիմնադիր Արմինէ Առաքելեանի հոդվածը մարտի մեկի կապակցությամբ: Որպեսզի այլևս չհամարձակվեն կրկնել վերնագրով

 
 
Որպեսզի այլևս ՉՀԱՄԱՐՁԱԿՎԵՆ կրկնել

Հարգանքի տուրք 1915-ից մինչև 2008 մարտի 1 մեր զոհերի հիշատակին 

Այսօր կարելի է արձանագրել, որ մեր հայրենիքում նոր սերնդի հասունացող քաղաքացիական շարժումը բյուրեղացնում է ներպետական գործընթացները և որոշակի առաջընթաց է արձանագրում Սահամանադրական իրավունքների արծարծման ու քաղաքացիական պետականաշինության երկարաշունչ գործում: 

Ներպետական իրավիճակի բյուրեղացումը տեղի է ունենում ու հասունանում է հանրային մաշտաբով` երկու էապես իրարամերժ և հակադիր պետական գաղափարների ու համակարգերի[1], մի կողմից՝ քրեա-օլիգարխիկ պետության և մյուս կողմից՝ քաղաքացիական պետության, հստակ ձևակերպման և բացահայտ բախման արդյունքում: Երբ, հասարակություններն ու ժողովուրդները պարզում, հստակեցնում ու հրապարակում են իրարամերժ արժեքային ու գործընթացային համակարգեր խորհրդանշող գաղափարները, դերակատարներին ու գործընթացները, և ապա` հրապարակավ ու կազմակերպված ձևով դրանք բախվում են հանրային և իրավական հարթության վրա, երբ հայտնաբերում, հստակ հատկանշում և ձևակերպում են յուրաքանչյուր ուժի էությունը և դերակատարությունը հավաքական գոյությունն ու զարգացումը կենսագործելու կամ արգելակելու գործում, ապա կարելի է խոսել այն մասին, որ տվյալ հասարակությունը, ժողովուրդը սկսել է ինքնաճանաչողության, ինքնամաքրման, ինքնազտման և ինքնակերտման գործընթացը: Իրականում, երբ այս գործընթացները կանոնավոր ու բնական են դառնում հասարակության և ժողովրդի կյանքում, կարելի է խոսել տվյալ հասարակության և ժողովրդի ապաքինման և առողջ զարգացման հեռանկարների մասին: 

Այս ինքնաճանաչման ու ինքնամաքրման գործընթացներում Հայաստանը և հայ ժողովուրդը դեռևս գտնվում է առաջին սաղմնային փուլում: Դեռ չի կարելի խոսել գոյության անվտանգության, ապաքինման և զարգացման փուլում լինելու մասին: Հիշեցնեմ, վերջին քսան տարիների ընթացքում համաշխարհային քրեա-օլիգարխիան և վերջինիս գործիք ու գործընկեր հանդիսացող ներքին քրեա-օլիգարխիկ դերակատարները մեզ հասցրել են սնանկ ու հանձնված պետության մակարդակի: 

Երբ վերջին տարիներին առաջացած քաղաքացիական նախաձեռնությունները սկսեցին ավելի կազմակերպվել ու նաև համախմբվել, նրանք սկսեցին նվաճումներ արձանագրել (2010-2011): Սակայն այդ հանգրվանում նրանք դեռևս շարժում չէին` հիմնախնդիրները խորքային ու համակարգային իմաստով չէին ձևակերպվում, նրանց պահանջատիրությունը շեշտադրում չէր կատարում հիմնախնդիրների հստակ պատճառների վրա, համախմբվածությունը թույլ էր: Ի դեպ, պատահական չէ, որ քաղաքացիական նախաձեռնությունները համախմբվել են հենց բնապահպանական, հանրային սեփկանության ու շահի և Սահամանդրական իրավունքների հարթության մեջ: Սա խորհդանշում է ժողովրդի գոյության ու դիմակայության ռեֆլեքսների աշխատունակությունը: Այս բնագավառները մարդ, բնություն, տիեզերք գոյակցության և ներդաշնակության քաղաքակրթական հիմնախնդիրների առանցքն են կազմում, բայց միաժամանակ, սա հատկանշում է, որ շարժումներն առաջին փուլում են և դեռևս չեն տեղափոխվել համակարգային մակարտակի արմատական փոփոխությունների փուլ` թե դիմակայության և թե առաջադրության իմաստով: Պատահական չէ նաև այն, որ վերջին տարներին ու մանավանդ վերջին ամիսներին համաշխարհային մակարդակում, զանազան երկրներում նույնպես քաղաքացիների շարժումներն առավել համախմբվում են այս հիմնախնդրի շուրջ, քանզի հակադիր ճակատը համաշխարհային քրեական-օլիգարխիան է, որն ահռելի ինտենսիվությամբ ճեղքում է ազգ-պետություն դրույթը և ոչնչացնում է մարդկությունն ու շրջակա միջավայրը: Համաշխարհային օլիգարխիայի բյուրեղացումը, ռեսուրսների և հարստությունների կուտակումն ու կենտրոնացումը վերպետական ոչ-թափանցիկ և հանցագործ հարթությունում ավելի են արագացնում պետությունների հին մոդելների փլուզումը կամ ապամոնտաժումը: Իսկ սնանկ պետություններն այլևս թափթփուկների են վերածվում, դառնում են արտոնյալների ավարի առարկան, նրանց անմարդկային փորձարկումների ու սպեկուլյացիաների լաբարատորիան, կազինոն ու աղբանոցը: Ներկա աշխարհն ապամոնտաժվում է, բայց համշխարհային ու համամարդկային մասշտաբներով այս նոր քաղաքացիական շարժումները դեռևս խմորման և մշակման գործընթացներում են գտնվում` նոր այլընտևանքային որակի մոդելների և համակեցության ձևերի մշակման իմաստով: Այստեղինց էլ` ճգնաճամը, անորոշությունը և անկայունությունը: 

Ի՞նչ է տեղի ունենում այսօր մեր մոտ: Այսօր շարժիչ ուժը նոր սերնդի քաղաքացիական շարժումն է, նոր որակով նոր սեունդն է` ՀՀ Սահամանդարության հաստատման և քաղաքացիական պետականաշինության նպատակադությամբ: Նրանք ազնիվ են ու մաքուր, անկասկած` անփորձառու են, բայց կրում են հիմնականը` առողջ, գիտակից, ազատ ու վճռական են: Հավատարիմ են հայոց պետականության սահամանդրական արժեքներին ու սկզբունքային աշխատելաոճով փորձում են ինքնակրթվել, ինքնակերտվել, ինքնակազմակերպվել և պայքարել: 

Երևանի Մաշտոցի այգու քաղաքացիական գրավումը և պաշտպանությունը քրեա- օլիգարխիկ անօրինականություններից նոր սերնդի նոր որակի քաղաքացիական գործոնների միջոցով, սկսած ս.թ. փետրվարի 11-ից, արդեն իսկ 20 օրերի ընթացքում արագորեն բյուրեղացրեց քաղաքացիական ճամաբարը և այդպիսով իսկ պարտադրեց հակադիր ճամբարին ավելի արագ բյուրեղանալ: Նրանց նվաճումներից հիմնականն այնէ որ պարտադրեցին քաղաքացիական արժեքներին ու գործընթացներին հակադիր ճամբարին, սկսել խաղալ իրեն ոչ հարիր խաղի օրենքներով, որոնք ինքն էությամբ մերժում է և չի տիրապետում: Սրանից հետո արդեն արագացվում են քրեա-օլիգարխիկ պետության ճամբարի կոնսոլիդացման փորձերը` տեղի է ունենում այն, ինչ պիտի ձևական «ժողովրդավարական դաշինքների կամ ընդդիմադիր դաշինքների» պիտակի տակ կատարվեր նախընտարական շրջանում և մայիսի 6-ի Ազգային Ժողովի ընտրություններից հետո: 

Հարկ է կրկին նշել ու շեշտադրել, որ քրեա-օլիգարխիկ պետությունն իր էությամբ իսկ բացառում է որևէ ընտրության համակարգ, ի՛նչ մնաց ժողովրդավարական ընտրության. այն բուրգաձև է, բռնատիրական, անազատ ու հովանավորչական: Հետևաբար, նման համակարգի գերակայությունը գիտական, քաղաքական, փիլիսոփայական ընկալմամբ և ողջամիտ գիտակցությամբ զուտ ձևական և անհեթեթ է դարձնում որևէ նախաձեռնություն կամ այսպես կոչված քննարկումներ այս համակարգի ներսում՝ ազատ, արդար, թափանցիկ ընրությունների մասին, քանի որ դրանց իրագործման հավանականությունը ՈՐԵՎԷ քրեա-օլիգարխիկ համակարգում գիտականորեն հավասար է 0%-ի: Իսկ համամասնական կամ մեծամասական ընտրականկարգերի մասին «հանրային քննարկումները և Ազգային Ժողովում դրանք օրակարգային կետ դարձնել օրենք անցկացնեկլը», փետրվարի 29-ին դրա շուրջ ԱԺ դարպասի առջև ցույցեր կազմակերպելը (ՀՅԴ և ՀԱԿ կողք կողքի և միասին), եթե չասեմ անհեթեթյուն և ձըականություն են, ապա կա՛մ անգրագիտություն են, կա՛մ էլ գիտակցաբար կամ անգիտակցաբար, ժողովրդի ուշադրությունը իր գոյության համար ՀԻՄՆԱԿԱՆ և ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ հիմնախնդիրներից շեղելու լրացուցիչ մի փորձ (ֆրանսիայի սենատ, մեծ քանակի զենքի հայտնագործում և... ամբողջ հայկական ընտրանի կոչվածն ու ԶԼՄ-ը մանավանդ բուրգային կառավարվող հեռուստատեսության ալիքնեը հեղեղեցին նմանօրինակ նյությեով: Ուրիշի նվագած երաժտությամբ երգել երբ դու քո ինքնուրույն երգը չունես, այսինքն ուրիշի ծրագրերի խաղարկում և իրականցում երբ դու սեփական ինքնուրույնը չունես). Այս ամենը առավել անընդունելի է դառնում մանավանդ երբ մեկ օր հետո այդ նույն Ազգային Ժողովը պիտի ազգադավ օրենք քվեարկվեր՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին», որով թույլատրվելու է հայոց բանակը օգտագործել հայ ժողովրդի դեմ: 

Քրեա-օլիգարխիկ համակարգը, որը քսան տարում սնանկացրել և հանձնել է մեր հայրենի պետությունը, չի հանդուրժի հաստատել իր էությանը էապես հակադիր, իրեն նահանջեցնող իրական քաղաքացիական ժողովրդավարական կարգ և ինստիտուտներ, ի՛նչ մնաց` զարգացնի դրանք: Պետք է գիտակցել, որ բոլոր նրանք, ովքեր միամտաբար կամ միտումնավոր, կաշառքով կամ անկաշառ խաղում են այս խաղի օրենքներով` այս կամ այն ձևով նպաստում են քրեա-օլիգարխիկ համակարգի գերակայությանն ու շարունակականությանը և հետևաբար` մեր ժողովրդի անկմանը: Հնարավոր չէ այս երկու որակապես, էապես իրարամերժ համակարգերի կոմպրոմիս և համատեղում միևնույն տարածքում, քաղաքում, ինստիտուտում, երկրում, աշխարհում: Գոյատևում է կա՛մ մեկը, կա՛մ մյուսը: Այս է տեղական, բայց նաև համաշխարհային մակարդակում դրված հիմնախնդիրը և մեր իրական մատահրավերը, մեր իրական ընտրությունը: 

Այն, ինչ քրեա-օլիգարխիկ ճամաբարը, իր գույնզգույն պիտակներով, բեմադրում և խաղարկում է հայ հասարակության ու ժողովրդի առջև, ԻՐԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆԸ ՉԷ: Նրանք ՉԵՆ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ իրական քաղաքացիական ժողովրդավարական համակարգի ու պետության խաղի օրենքներին, չեն կարող դրանով սնուցվել, քանի որ իրենց քրեա-օլիգարխիկ տեսակը վանում է այդ աշխարահայացքը, կենսակերպը, այդ հոգևոր ու ֆիզիկական մարդու, ազգի, անհատական և հավաքական համակեցության ՏԵՍԱԿԸ: Ահա և առաջանում է շփոթվածություն երբ նրանք պարտավորվում են հաշվի նստել մի նոր որակի քաղաքացիական շարժման հետ որ իրենց հորինածը չե, որ իրենց կողմից կառավարելի չե և նրանց պարտադրում է խաղալ իրական քաղաքացիական և սահամանադրական կարգի օեքներով: Նրանք այս խաղադաշտում մտնելով իսկ արդեն արձանագրում են հիմնական նահանջ որ գուցե և հնարավորություն ստեղծի ճակատագրական դիրքերի կորուստ: Ի՞նչ անել: Լինել- չլինելու պահին նրանց զանգերը միշտ էլ ղողանջել են ամբողջ հրետանու կոնսոլիդացումով, իրենց հարիր խաղի օրենքների կիրառումով՝ դավադրաբար բռնությամբ գլխատել, անհետացրել, ներքին կամ արտաքին արյունահոսություններով վերացրել են առողջ ընտրանուն, առողջ տարրին, այնպես որ նա չդառնա ժողովրդի և հայոց պետականության շարժիչ ուժը: Ամեն միջոց արդարացնում է նպատակի իրականցումը` սա քրեա-օլիգարխիկ մտածողության հիմնական ուղեգծերից է և դրան հավատարիմ` նրանք պատրաստ են կրկնել այն սցենարը, որ ժառանգել են իրենց տեսակից և ինչպես բազմիցս մեր պատմության ընթացքում, այսօր ևս տապալել մեր ժողովրդի վերականգնումը: 

2012 թ. մարտի 1-ի հայոց բանակը հայ ժողովրդի դեմ հանելու ՀՀ «Ազգային» Ժողովի առաջին ընթերցմամբ հաստատումը «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին», որ ընդունվեց 67 կողմ և 1 դեմ ձայներով (քաջ դիրքորոշում Հանրապետական կուսակցության մեկ անդամից), և հենց մարտի 1-ին այդ օրենքի հաստատումը կարելի է միայն ու միայն դավադրական փորձ համարել, հոգեբանական հարված, մեր ժողովրդի գոյության անվտանգության ապառնալիք: Քաղաքագիտական իմաստով սա նաև չափորոշիչ է` չափելու համար մեր ժողովրդի սթափության զարկերակը, մեր հասարակության և ողջ ժողովրդի հավաքական գիտակացության ու զգոնության մակարդակը ապագայում ավելի ծանր հարված հասցնելու համար (թե ներսում և թե դրսում ժողովրդին զբաղեցրել են ուրիշ հարցերով և դաշտ պատրաստել թիկունքից հարվածելու համար): Ահա սա է քրեա-օլիգարխիկ ներքին և արտաքին ճակատների ռազմավարական մեծ հաղթանակը: Երբ նմանօրինակ դավադրությունները դարեր շաունակ չեն պատժվում, դրանք կրկնվում են և ամեն անգամ ավելի ճակատագրական հարված են հասցնում մեր ժողովրդին: Վստահ լինեք, որ հաջորդ անգամ 10 զոհով չեն բավարավելու, մանավանդ ներկա քաղաքական ու աշխարհաքաղաքական ինտենսիվ վերադասավորումների պայմաններում: 

Պաշտոնապես և բացահայտ ձևով քննարկում և փորձում են որոշել նման սցենարի իրագործման օրինականությունը, որպեսզի հանկարծ իրավական պատժի չենթարկվեն: Վախկոտ և դավադիր հանցագործությունն իրականանում է մեր բոլորիս, ժողովրդի ու ազգի աչքերի առջև, ՀՀ Ազգային Ժողովում՝ հանձին ամոթալի «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրնագծի և հայոց երիտասարդ բանակի գործիքավորումը օրենքի միջոցով ժողովրդի առողջ սերունդներին սպանելու և վերացնելու մտադրության: Ի հավելումն սրան, ՀԱՊԿ-ը արտոնում է այլ պետությունների օրինական ներխուժումը մեր հայրենիքի սահմաններից ներս: Այս ամենը ինչ սթափությամբ է վերլուծվում և ինչ հակադրություն է առաջացնում մեր մեջ` սա այն չափորոշիչներից մեկն է, որ թույլատրելու է արտաքին ուժերին և նրանց գործակալներին իրականցնելու նշված սցենարը: 

Քաղաքագիտության ու իրավագիտության մեջ ճակատագրապաշտությունը տեղ չունի. կան գաղափարներ, ծրագրեր, դերակատարներ, գործոններ, գործիքներ, ռազմավարություններ, մարտավարություններ, սցենարներ, գործողություններ, ուժերի հակակշռում, հմտություն և այլն: Հասկանալով այդ` մի քայլ առաջ կանցնենք: Այնուհետ, եթե գիտակցենք, կամք ունենանք և գործի անցնենք մեր արժանապատիվ ու ներդաշնակ գոյությունն ու զարգացումը կերտելու համար, ներգորուն ոճ կիրառելով մշակենք մեր ինքնուրույն շահերն ու ծրագրերը, ապա ևս մի քայլ առաջ կանցնենք: Երբ համաժողովրդական ամբողջ ողջամիտ ռեսուրսները՝ մտավոր, հոգևոր, նյութական, մոբիլիզացնենք ու կազմակերպենք այս նպատակի շուրջ, արժանապատիվ ու ինքնուրույն ՈԻԺ դառնանք, ապա մի հիմնական քայլ ևս առաջ կանցնենք: Երբ սկսենք ապրել ներկայում, այսինքն ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ունենանք իբրև արժանապատիվ ու ինքնուրույն ՈՒԺ և մեր միասնական ապագան կերտենք մեր ուժերը գնահատելով և վստահելով, ապա խաղադաշտում հաշվի կնստեն մեզ հետ, մեր օրակարգի հետ և մեր շահի հետ և մեր ապագայի հեռանկարաները հնարավոր կդարձնենք: Այդ ժամանակ մարդավայել կապրենք, կվերականգնենք անցյալի անարդարությունները և չենք ընկնի այս ու այն «բարձր դռան» խաղերի ծուղակը` հավատալով, թե իրենք են լուծելու մեր հարցերը, մինչդեռ նրանք զբաղեցնում են մեզ, շեղում են մեր ուշադրությունը, պառակտում ու յուրացնում են ուժերը և հավատացնում, որ ճանաչելու են ցեղասպանությունը, որ լուծելու Արցախի հարցը, որ օգնում են մեզ ժողովրդավարություն կառուցել: Հիմարաբար միշտ ընկնում ենք նույն ծուղակները, վերարտադրում ենք նույն ճակատագրական սխալները, քանզի չենք գիտակցում` որն է մեր գլխավոր ու առանցքային հիմնախնդիրը, քանզի չենք կամենում արժանապատիվ և ինքնուրույն գոյություն ունենալ, քանզի մեր առողջ ընտրանին անընդհատ գլխատվում է: Հիմարները չեն սովորում անգամ իրենց սեփական սխալներից, իսկ իմաստունները չեն կրկնում իրենց ու այլոց սխալները: 

Ֆրանսիայի Սենատի առջև «Զարթիր, Լաօ»-ն երգելու փոխարեն երգենք և գիտակցենք մեր այսօրվա ճակատագրական հիմնախնդիրը: Արժանապատիվ ու ինքնուրույն գոյություն և ուժ դառնանք: Եվ ապա ամեն ինչ իր տեղը կընկնի` նաև անցյալի անարդարության իրական լուծումը կպարտադրենք տրվի Միջազգային դատարանում, ինչպես կատարվեց հրեաների դեպքում, ինչպես կատարվում է մասամբ Ռուանդայի դեպքում: 

Այսօր` նոր աշխարհաքաղաքականության իրագործումների ժամանակ, մեր ներկայի ու ապագայի խնդիրն անցյալում ապրելը չէ, այլ ներկայում մեր հավաքական գոյությունն ապահովելն է, ինքնուրույն ուժ դառնալն է, որպեսզի պաշտպանենք մեր ներկա իրավունքներն ու շահերը և վերականգնենք անցյալի իրավունքները: Մեր միակ «բարձր դուռը» մեր ներկայի նոր որակի քաղաքացիական, ինքնուրույն առողջ գործոն դարձող սերունդն է: 

Մեր հասարակության և ժողովրդի առողջ, ողջամիտ, մարդասեր ու հայրենասեր միջին և տարեց սերունդների առաքելությունն ու պարտականությունն է արժևորել, գուրգուրել, իրենց բոլոր հնարավորություններով նեցուկ կանգնել նոր սենդին, օգնել անցյալի սխալների, վրիպումների ու նաև դրական փորձերի մասին խորհուրդներով, սակայն չպարտադրելով դա իբրև բացարձակ ճշմարտություն, չփորձել նրանց գործիքավորել, այլ ճամփա բացել ու թիկունք դառնալ այս իրական նոր որակին, որը մեր ներկայի ու ապագայի արժանապատիվ և ինքնուրույն գոյության ու զարգացման միակ երաշխիքն է: 

Եթե գիտակցենք, կամենանք, համարձակ քայլ ձեռնարկենք այսօր, ապա մեր առողջ ու ինքնուրույն սերմը, որ մեր հողում ծիլեր է տվել, ծաղկելու և բերք տալու: Հակառակ դեպքում սպառնալիքը ճակատագրական է. համաշխարհային ու ներքին քրեա-օլիգարխիկ գործիքների անողորմ հողմը կվերացնի այս ծիլերը ներքին և արտաքին բանակների միջոցով: 

Ընտրությունը մերն է: Սա է իրական և ճակատագրական ընտությունը և ոչ թե Մայիսի 6-ի Ազգային ժողովի կեղծ ընտրությունները որ նպաստելու են քրեա-օլիգարխիկ համակարգի շարունականաությանը և մեր սահամանադրական պետության առավել անկմանը: Այսօրվա մեր ճշմարիտ ընտությունը սա է՝ արժանապատիվ ինքնուրույն գոյություն և զարգացում ապահովել քաղաքացիական սահմանդրական պետության շարժմանը միանալով, կամ ծառայել քրեա-օլիգարխիկ ավերող պետության կոնսոլիդացմանը և մեր հավաքականության անկմանը: Չկա չեզոքություն: Պետք է անել գիտակից ընտրություն և պատասխանատվություն կրել հետևանքների համար: 

Սթափվել, գիտակցել, կամենալ և գործի անցնել: Մեր անհատական ու հավաքական իրական արժեքները, մեր իրական ռեսուրսները, հնարավորությունները, մեր իրական ուժը մեր ինքնուրույնության, ինքնորոշման վերականգնման մեջ են, ինչը և կերաշխավորի մեր ազատությունը, արդարությունը և արժանապատվությունը: Այդպիսով մենք դարերից հետո կվերականգնենք մեր տեղն ու դերը ուժով և ոչ իրավունքով առաջնորդվող հանմաշխարհային ասպարեզում, կվերագտնենք մեր հոգևոր և նյութական ստեղծագործական կարողականությունը` համամարդկային առաջադիմական մշակույթի կերտման գորընթացներին համահունչ, կթոթափենք թափթփուկի, ճորտի, գործիքի, աղերսողի կարգավիճակը և կվերականգնվենք իբրև ազատ, ինքնորշվող, արդար ու արժանապատիվ մարդ-անհատներ, հասարակություն, ժողովուրդ և ազգ: 

Կոստան Զարյանը գրում էր մի դար առաջ, 1900 առաջին տասնամյակներում՝ «... Մեր ժողովրդի փրկությունը նրա հոգեկան զարգացման մեջ է, նրա մտավոր վեհության և մեծության մեջ, ինչ որ առաջ կարելի է բերել շատ երկար, շատ դժվարին աշխատանքով:... Այն բոլոր ազգերը միայն պիտի կարողանան ապրել, գալիք սարսափելի դեպքերի միջոցին, որոնք ինքնուրույն և ուժող մշակույթ ունեն, որոնք մարդկության համար անհրաժեշտ տարրեր են կազմում, որոնք կարող են իշխել ուրիշների վրա իրենց մտքի և հոգու զորությամբ: Մյուսները ճակատագրականորեն պիտի ոտնակոխ լինեն և պիտի անհետանան:... Հայ ազգը պետք ունի թե զենքով կռվող հերոսների և թե մանավանդ մտավոր ազնվական դասի: Այն, որ ես անվանում եմ Արարատյան մարդը»: «...Մեզ վիճակված է ապրել բարձրավանդակի վրա: Մեր դաշտերը և մեր լճերը մագլցում են դեպի լեռը: Վ~այ մեզ, եթե վար իջնենք. Կ՛ընկնենք արդի քաղաքակրթության ծխնելույզի տակ, մեքենայի մաս կդառնանք կամ խանութպան: Հայաստանում դեռ հովիվներ կան: Նրանք ճանաչում են աստղերը և քաջ գիտեն բոլոր ճանապարհները: Մշակույթը հովիվների գիտությունն է»: 

Նմանօրինակ մտքերն են մեր իրական ու ինքնուրույն ճանապարհացույցը, որ սնել և ուղղորդել են մեր ժողովրդի առողջ միջին սերնդի ՈԳԻՆ: Մեր պարտավորությունն է` կոտրել հին կեղծ կուռքերը և վերջ տալ կռապաշտությանը, ինչ անուն և բնույթ էլ որ դա կրի՝ սրբացված գործիչներ, սրբացված ինստիտուտներ ու կառույցներ: Մենք մեր առաքելությանը գիտակից` պիտի այդ ՈԳԻՆ փոխանցեք մեր նոր որակի սերնդին, որն արդեն իսկ ոչ միայն ինքուրույն քայլում է, այլև փաստում է իր չափահասությունը և ստանձնել է իրական փոփոխության գնացքի ղեկը: Նա վարում է քաղաքացիական պետության, հայ նոր որակի պետականության կերտմանը տանող գնացքը: Նա փորձում է վարել մեր բոլորի ներկան ու ապագան երաշխավորող գնացքը փշերով լի արահետներով, և ձգտում է նախկին սերնդի կողմից իրեն թողած սնանակացած, հանձնված և թույլ պետությունը վերածելու կենսունակ մարմնի: 

Նրանք են մեր ՄԻԱԿ փրկության և իրական զարգացման «բարձր դռները». մեր անհատական ու հավաքական երազների և ինքնակերտման գործընթացների միակ երաշխիքը: 

Նրանք մեր զավակներն են, որ ծնողից առաջ են անցել իրենց որակով ու ողջամտությամբ, իրենց ազատության, արդարության ու արժանապատվության, մարդասիրական ու հայրենասիրական ոգով ու գործով: Հպարտանա՛նք նրանցով, նրանց թիկունք կանգնենք և սաղմում իսկ վիժեցնենք բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն իրականացնել նրանց ոչնչացնող սցենարները: Արժեքների, գաղափարների ու ծրագրերի պայքարը միայն ու միայն պիտի լինի քաղաքացիական, սահամանդրական իրավական հարթության վրա որպեսզի առողջացնի ժողովուրդն ու պետությունը, երբ այս տեսակ բախմանն ու պայքարին էապես հակադիրներն ու անկարողները որդեգրում են բռնության ու արյունահասության միջոցների կրիառումը, որոշում են հակառակորդին բնաջնջել, ապա նրանք և նրանց վնասակար ու վտանգավոր արարքները կոչվում են՝ անմարդկային դավադրություն, անարդարություն, անօրինականություն մարդ անհատի ու հավաքականության գոյության սպառնացող գուրծոններ, գործիքներ, ծրագրեր ու գործողություններ: Միայն մարդկային գիտակցության ու կամքի և անկախ արդարադատության մեխանիզմի գերակայությունը, պատիժն ու փոխհատուցումն է արգելակում նման գործոնների, գործիքների ու ծրագրերի վերարտադրումը: 

Մեր ժողովուրդը և ազգը պիտի դուրս գա իրեն անդունդը գցող թմբիրից. պիտի մեկ անգամ ընդմիշտ այսօր բարձրաձայն բացականչի ու ապացուցի, որ չի թողնելու ո՛չ մի կերպ իր նոր որակի սերմերը, իր հողը և իր շնչած օդը թունավորեն, այլասերեն, յուրացնեն կամ ոչնչացնեն: 

Արմինէ Առաքելեան,
քաղաքագետ և միջազգային իրավաբան, 
Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ՝ ՄԻԺԻ ՀԿ-ի հիմնադիր


[1] «Բարենպաստ հնարավորության հասունացո՞ւմ. քաղաքացիական պետության արմատական սլացքը ճեղքում է քրեա-օլիգարխիկ պետությունը» հոդվածս
 

ՄԻՏՔ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014