ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

09.12.2012 -Մաշտոցի պուրակի քաղաքացիական պայքարը. անավարտ

 
 
Քաղաքացիական-իրավականն ընդդեմ օլիգարխիկ-քրեականի

4:1 հօգուտ առաջինի. ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ…

-      Վերլուծական -

 
Մաշտոցի պուրակի քաղաքացիական պայքարը խորհրդանշում է հայ ինքնուրույն և ստեղծագործական քաղաքացիական մշակույթի ու գործունեության զարգացման և հայ պետականաշինության մի նոր որակական փուլ: Այս պայքարը քաղաքացիական և սահմանադրական ինտենսիվ ու արմատական պայքարի նախադեպ էր, որն սկսեց ճեղքել Հայաստանում տիրող քրեաօլիգարխիկ համակարգը և գործի դրեց սոցիալական և քաղաքացիական առողջացման գործընթացները: Այս գործընթացներում Հայաստան-սփյուռք ներուժն ու ռեսուրսները, կամքն ու կարողականությունը որակական նոր զարգացում ապրեցին, հասարակաշինության և պետականաշինության գործում առաջ ընթացան ներգործուն քաղաքացիության ու սահամանդրականության ռազմավարական ուղով, և ներդաշնակ ու համահունչ եղան համամարդկային ներկա առաջադեմ ներգոծուն քաղաքացիության գործընթացների հետ:


1- Նախաբան

Մաշտոցի պուրակի եռամսյա քաղաքացիական պայքարում` Հայաստանում վերջին տարիներին ինտենսիվորեն հասունացող քաղաքացիական նախաձեռնությունների և հետզհետե ընդլայնվող այլ քաղաքացիական դերակատարների հիմնական նպատակակետը սահմանադրականության ու իրավունքի գերակայության գաղափարի կենսագործումն էր և ի վերջո` ներգործուն քաղաքացիության մշակույթով իրավական արդար պետության կերտումը:

Իրավունքները հասարակության և մշակույթի հիմնասյուներն են, առանց իրավունքների չկա քաղաքակրթություն: Նրանք այն հիմնական կանոններն են, որ սահմանում են, թե ինչն է թույլատրված և ինչով են օժտված մարդիկ՝ համաձայն իրավական կարգի, սոցիալական ընկալման և բարոյական պատկերացումների: Իրավունքներից են բխում կառավարման ձևերը, օրենքների բովանդակությունն ու հասարակության բարոյական մոդելը:

Սահմանադրականությունը գաղափարների, վարքերի ու վարքագծերի սկզբունք է: Այդ սկզբունքից է բխում այն, որկառավարման համակարգի իշխանությունը սահամանափակվում է օրենքով:

Նոր սերնդի քաղաքացիական ակտիվիստներն ու նրանց կազմավորած քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք համախմբվել են բնապահպանական, մարդու իրավունքների, ազգային հարստության, հանրային սեփականության, հանրային ազատ տարածքների պաշտպանության ու վերիմաստավորման և այլ հիմնախնդիրների շուրջ, 1988-ին սկսված, սակայն ընդհատված, պետականաշինական գործընթացների ու ակտիվիստների լեգիտիմ ժառանգորդներն են:

Մաշտոցի պուրակի պայքարով ու հաջողություններով` նոր սերնդի հասունացող քաղաքացիական պայքարը սկսեց բյուրեղացնել ներպետական գործընթացները և համապետական ու համազգային մակարդակով գլխավոր օրակարգ բերեց քաղաքացիական ու սահմանադրական հասարակության և պետության կառուցման հարցը: Ավելին, որոշակի առաջընթաց արձանագրվեց Հայաստանում և ընդհանրապես հայ իրականության մեջ ներգործուն քաղաքացիության զարգացման, սահմանադրական իրավունքների արծարծման ու պաշտպանման և քաղաքցիական մշակույթի վրա հիմնված պետականաշինության երկարատև գործում:


2- Մաշտոցի քաղաքացիական ինքնուրույն և ստեղծագործական պայքարը ՍԿՍՎԵՑ (նախապատմություն)

ՀՀ անկախացումից ի վեր մայրաքաղաք Երևանն աղավաղվում է: Հանրային սեփականությունները, հանրային ազատ տարածքները, կանաչ գոտիները, պատմամշակութային նշանակություն ունեցող ստեղծագործությունները սիստեմատիկ կերպով օտարվում, մասնավորեցվում, առևտրականացվում և ավերվում են` ի հաշիվ հանրության և սերունդների անվտանգության, առողջության, ազատության, բարեկեցության և զարգացման: Այս ամենը կատարվում է իրար հաջորդող քաղաքապետերի, քաղաքային և պետական իշխանությունների և նրանց սերտաճած` տիրող քրեական-օլիգարխիկ համակարգի փոքրաթիվ հարստահարողների կողմից:

2011թ-ի աշնանը Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը որոշում ընդունեց, որի համաձայն Երևանի նախկին քաղաքապետեր Գագիկ Բեգլարյանի, Երվանդ Զախարյանի և Ռոբերտ Նազարյանի պաշտոնավարման ժամանակաշրջաններում Երևանի Աբովյան փողոցի հանրային տարածքում տեղադրված (մայթերի և կանաչ գոտիների ավերման հաշվին) և արդեն շուրջ 10 տարի գործող մասնավոր առևտրային տաղավարները պետք է հանվեին ու տեղափողվեին այլ վայր: Նրան հաջորդած քաղաքապետ Տարոն Մարգարյանը որպես այդ տաղավարների տեղադրման նոր վայր ընտրեց Երևանի Գլխավոր պողոտայի մաս հանդիսացող Մաշտոցի պուրակը, որը նույնպես, ինչպես Աբովյան փողոցի մայթերը, հանրային սեփականություն է և կանաչապատ տարածք: Նշենք, որ ապօրինի տեղադրված տաղավարների սեփականության մասին հստակ պաշտոնական տեղեկատվություն քաղաքապետարանն այդպես էլ չտրամադրեց հանրությանը: Իսկ լրագրողական հետաքննությունների տեղեկությունների համաձայն տաղավարները պատկանում էին պետական պաշտոնյաների և երկու օլիգարխների, որոնցից մեկը նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եղբայրն էր, իսկ մյուսը Խուճուճ Էդո մականունով մեկ այլ հայտնի օլիգարխ: Ցեմենտ-բետոնային առևտրային տաղավարների շինարարությունը սկսվեց 2011թ. աշնան վերջին: 2012թ-ի հունվարին տաղավարների մեծ մասն արդեն կառուցված էին: Ենթադրվում էր, որ գարնանը կսկսվեն դրանց ներքին հարդարաման աշխատանքները և ըստ պլանի` 2012թ. ապրիլից արդեն հանրային տարածքը կվերածվի առևտրային գոտու:

2012թ. հունվարի վերջին «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության մի շարք անդամներ սկսեցին հետևողական կերպով բարձրացնել այս խնդիրը և նշել, որ պուրակում տաղավարների կառուցումն անօրինական է: Նրանք պահանջեցին դադարեցնել տաղավարների կառուցումը, սակայն այս պահանջին քաղաքապետարանը չարձագանքեց: Շինարարական աշխատանքներն ընթանում էին քաղաքաշինական նորմերի խախտումներով, ինչի վերաբերյալ քաղաքացիական նախաձեռնությունը դիմումներ ներկայացրեց նաև ոստիկանություն և քաղաքաշինության նախարարություն, սակայն որևէ արձագանք չստացվեց:

2012թ. փետրվարի 11-ին քաղաքացիական բողոքի ցույց տեղի ունեցավ Մաշտոցի պուրակում: Իրավիճակը գնահատելով որպես փակուղային և ամորֆ` ակտիվիստների մի խումբ առաջարկեց տեղում անցնել քաղաքացիական արմատական գործողությունների: Եթե պատասխանատու մարմիններն ապօրինություններ են թույլ տալիս, ամիսներ շարունակ արհամարհում են քաղաքացիների բողոքի դիմումներն ու պահանջները, չեն կատարում իրենց գործառույթները, ապա իրենք` որպես քաղաքացիներ, իրենց անմիջական մասնակցությամբ կդադարեցնեն ապօրինի շինարարությունը, թույլ չեն տա դրա շարունակությունը մինչև իրենց բողոքին պատշաճ պատասխան և լուծում տրվի: Ահա այսպես 2012թ. փետրվարի 11-ին քաղաքացիական ակտիվիստները խաղաղ կերպով դադարեցրին շինարարությունը պուրակում: Այսպես սկսվեց Մաշտոցի պուրակի եռամսյա ինքնուրույն ու ստեղծագործական քաղաքացիական պայքարը:


3- Մաշտոցի պուրակի քաղաքացիական պայքարի հատկանիշները

Պայքարի կազմակերպիչների կորիզում են եղել նոր սերնդի, երիտասարդ քաղաքացիական ակտիվիստներ, նաև սակավաթիվ փորձառու սփյուռքահայ և հայաստանցի գործիչներ ու կազմակերպություններ, որոնք վերջին տասնամյակում նվիրված են եղել Հայաստանում գիտակից, ազատատենչ ու արդարատենչ քաղաքացիական մշակույթով տոգորված նոր սերնդի պատրաստման, այդպիսի մշակույթի զարգացման և Հայաստանում ինքնքուրույն քաղաքացիական գործունեության խթանման գործին: Վերջիններս, իրենց հայաստանյան ու համաշխարհային փորձառությամբ, մասնագիտությամբ և հնարավորություններով, պայքարի սկզբից լիարժեք մասնակցել են և գաղափարական, ռազմավարական ու կազմակերպական իմաստով խթանել են պայքարն առաջնորդող ու կենսագործող հիմնական դերակատարներին՝ նոր սերնդի երիտասարդ քաղաքացիական ակտիվիստներին:

Պայքարի ողջ ընթացքում որդեգրվել են որոշակի աշխարհահայացքային, ռազմավարական ու կազմակերպական սկզբունքներ և գործելաոճ` թե՛ ակտիվիստների ներքին ինքնակրթության, ինքնակազմակերպական և կոնսոլիդացման իմաստով, և թե՛ արտաքին գործողությունների և այլ դերակատարների հետ փոխհարաբերության իմաստով:

Պայքարի հիմնական գաղափարական սկզբունքներից էին՝

- մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, գործնական կիրառումն ու վերիմաստավորումը հայ իրականության մեջ
 - սերը, արդարությունը, հարգանքը, հոգատարությունը և սոլիդարությունը
 - ազատ ու գիտակից անհատականության զարգացումն ու ներդաշնակումը հավաքական զարգացման հետ
 - ստեղծագործականությունը
 - բազմամշակութայնությունը
 - իրավունքի գերակայությունը և իրավահավասարությունը
 - բաց, թափանցիկ ու նպատակային/սկզբունքային ներգործուն մասնակցությունը
 - քաղաքացիական համաձայնությունը, համախմբումը, հորիզոնական համագործակցությունն ու հաշվետվությունը
 - գիտակից նվիրվածությունը, կամավոր, մտածված, արմատական ու հանձնառու ակտիվիզմը:

Ռազմավարական առանցքային նպատակն էր՝ վերջին տարիներին արդեն իսկ կենսական մակարդակով հասունացող նոր սերնդի ինքնուրույն քաղաքացիական ակտիվիստների կողմից մտավոր ու գործնական որակական նոր փուլի նվաճումը, նրանց զարգացումը, ինքնակազմակերպումն ու կոնսոլիդացումը ինտենսիվ և իրական պայքարի դաշտում, ներգործուն քաղաքացիության ու սահմանդրականության արժեհամակարգի հիման վրա համերաշխ գոյակցության ու համագործակցության նոր մոդելների ստեղծման համար հասունացումը:

Պայքարի ողջ ընթացքում ռազմավարությունները մշակվել ու զարգացվել են ինքնուրույն, կշռադատված և մտածված կերպով` մշտապես հաշվի առնելով երիտասարդ ակտիվիստների կամքի, կարողականության, հմտությունների և հնարավորությունների զարգացման ու հասունացման չափորոշիչը: Ազգային ու պետական վերածննդի իմաստով նրանք այն գործոններն են, որոնք, քաղաքացիական մշակույթի և սահմանադրական գիտակցության հասունացման դեպքում կհաջողեն կատալիզացնել և հետզհետե կենսագործել սիստեմատիկ արմատական դրական համակարգային փոփոխություններ հայ հասարակության ու պետականության ազատ, արդար ու արժանապատիվ ու սոլիդար զարգացման գործում:

Ռազմավարական այլ հիմնական նպատակներից էին՝

- Հայաստանի և հայ ժողովրդի առողջ գործոններին ու ներուժին (երիտասարդ և ավագ սերունդներ, Հայաստան և սփյուռք, կին և տղամարդ, տարբեր սոցիալ-մշակութային ոլորտներ) համախմբել մեկ հիմնական առաջնային նպատակի շուրջ՝ ներգործուն քաղաքացիության և սահմանադրական պետության և հասարակության ստեղծագործական կերտում, ինչը մեր անհատական ու հավաքական անվտանգության, ապահովության և տևական զարգացման հիմնական երաշխիքն է:

- Ներգործուն քաղաքացիության վրա հիմնված իրավական արդար պետության կերտումը դարձնել համապետական ու համազգային գործունեության ԳԼԽԱՎՈՐ և ԳՈՐԾՆԱԿԱՆ օրակարգը և կենսագործել այն:


Պայքարի անմիջական հիմնական նպատակներն էին՝

-       Պաշտպանել և վերահաստատել Մաշտոցի պուրակը իբրև հանրային սեփականություն` ընդդեմ անօրինական մասնավորեցման:
 -       Պաշտպանել հանրային շրջակա միջավայրը` պուրակը իբրև հանրային կանաչ տարածք:
 -      Պուրակը դարձնել հանրայինի, ներգործուն քաղաքացիության, բազմամշակութայնության հանրային ազատ տարածք և օրրան:
 -       Բացահայտել և իրավական պատասխանատվության ենթարկել քաղաքային և պետական կառավարման պատկան պաշտոնյաներին ու մարմիններին, որոնք պատասխանատու են դեռևս 10 տարի առաջ սկսած` Աբովյան փողոցի և Մաշտոցի պուրակի զավթման, աղավաղման ու առևտրականացման համար, որոնք ապօրինի որոշումներ են կայացրել ու գործարքներ կատարել, անօրինական և ստվերային շահույթ են դիզել ի հաշիվ հանրության հարստության ու հանրային շահի:
 -       Քաղաքային և պետական պատկան մարմինների վրա ներգործուն քաղաքացիության միջոցով ուղղակի վերահսկողություն հաստատելով` հաշվետու դարձնել նրանց անօրինականությունների համար, այդ թվում նաև ֆինանսական հատուցում գանձել հանրային գումարների յուրացման ու սխալ տնօրինման համար:
 -       Իրավական պատասխանատվության ենթարկել իրավապահ մարմինների ղեկավարությանն ու այն ոստիկաններին, ովքեր անօրինական որոշումներ են կայացրել ու մասնակցել են Մաշտոցի պուրակում խաղաղ քաղաքացիական ակտիվիստների դեմ անհամաչափ բիրտ ուժի և բռնության կիրառմանը:
 -       Հաշվետվության կանչել միջազգային կազմակերպություններին, հիմնականում ԵԱՀԿ-ին (ներառյալ Եվրոպան, ԱՄՆ-ը ու Ռուսաստանը), պահանջել որ նրանք փոխեն իրենց տարիների անարդյունավետ ծրագրերն ու իրավապահ մարմինների (և ընդհանրապես համակարգի) նկատմամբ հովանավորությունը, որը ժողովրդի շահերի ու անվտանգության դեմ է աշխատում:

Ռազմավարական հիմնական սկզբուքներն էին՝

-         ինքնորոշված ներգործուն քաղաքացիություն, քաղաքացիական ոչ-բռնի անհնազանդություն
 -         սահմանադրականության և իրավունքի գերակայություն` իրավունքների գործնական նվաճման եղանակով
 -         սկզբունքայնություն, արմատականություն, գիտակից մտքի ու գործի ներդաշնակություն: Էական է եղել, որ պայքարի ընթացքում չլինի որևէ տեսակի գործարք կամ համաձայնություն համակարգի հետ:
 -         բազմամշակութայնություն, ստեղծագործականություն, հորիզոնական համաձայնություն, համագործակցություն և սոլիդարություն
 -         կամավոր և պատասխանատու մասնակցություն և հանձնառություն
 -         պայքարը զարգացնել կոնսեպտուալից-գործնական և գործնականից-կոնսեպտուալ անքակտելի շրջագծում
 -         սեփական ուժերի, հակառակորդի և այլ ներքին ու արտաքին դերակատարների ուժերի անընդհատ վերլուծություն ու գնահատում` ուժերի փոխհարաբերակցության նժարը թեքելով ի շահ սեփական ուժի. սա արվել է` անընդհատ հզորանալով որպես ներգործուն ու ինքնուրույն գործոն, որին պատշաճ կերպով ճանաչում են և որի հետ հաշվի են նստում
 -         նախաձեռնողականություն. պայքարի ողջ ընթացքում միշտ նախաձեռնությունը պահել սեփական դաշտում` ռազմավարական, ակցիաների և այլ իմաստով, համակարգին թողնել հակազդողի դիրքում և անընդհատ ստիպել նահանջել
 -         պայքարը զարգացնել սեփական արժեհամակարգին հավատարիմ մնալով, սեփական խաղի սկզբունքներով ու օրենքներով, դերակատարներին բերել սեփական խաղի դաշտ. երբե՛ք չմտնել համակարգի խաղի դաշտ
 -         դրական հոգեբանությամբ համախմբել, կառուցել ու կերտել սեփական համակարգը որի ինտենսիվությունից ու ազդեցությունից տիրող հակառակորդ համակարգը հետզհետե կճեղքվի և կփոխարինվի նորով
 -         Պայքարը զարգացնել քայլ առ քայլ, սակայն միշտ մի քանի քայլ առաջ հաշվարկելով հակառակորդի քայլերը: Լինել հետևողական, վճռական ու սկզբունքային, ներդաշնակել ստեղծագործական և մտավոր ներուժը, հոգևոր ու զգայական ուժերը: Շարժվել նպատակային, ինտենսիվ և անակնկալ միտումով ու ոճով:


Քաղաքացիական ոչ-բռնի անհնազանդություն՝
Հայաստանում այս քսան տարիներին տիրել են բռնության և հարստության ուժի տեսակները: Բացակայել է գիտության,իմացության ուժի տեսակը, որը գերակայում է ներկայիս համաշխարհային նոր-ազատական անարդար համակարգում, և գումարվելով  բռնության ու հարստության ուժերին, քանդում է հասարակությունները, պետություններն ու բնաշխարհները:
Ուժի այդ տեսակների կազմակերպումն ու տիրապետությունը հիմնված է իշխողների հրահանգներին ու կանոններին մարդկանց, քաղաքացիների ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ վրա: Սակայն, սահմանադրականության գաղափարի համաձայն և ՀՀ սահմանադրական արժեհամակարգի համաձայն ուժի իմաստը և կիրառումը հստակ սահմանվում են որպես մարդու և ժողովրդի արդարության, ազատության և արժանապատվության հաստատման ու զարգացման ունակություն և միջոց: Սահմանվում է, որ մարդ- անհատն ու ժողովուրդն են ուժի իրական կրողը, նրանք են ուժի աղբյուրը՝ իշխանության ձևավորման, վերահսկման և փոփոխության իմաստով: Առանց մարդկանց, քաղաքացիների ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ՝ իշխողները ՈՐԵՎԷ ՈՒԺ չունեն: Այդ ուժը բխում է մարդկանց քաղաքացիական ԳՈՐԾՈՆ դառնալուց., գիտակից իրենց իրավունքներին և պարտականություններին: Մարդիկ գիտակցում են, որ իրենք են լեգիտիմ ուժի կրողը և կամք են դրսևորում դա կենսագործելու` ՉՀՆԱԶԱՆԴՎԵԼՈՎ անօրինական ու ոչ լեգիտիմ իշխողներին և տիրապետող այլասերված համակարգի կանոններին՝ լինի այն հիմնված բռնության, հարստության, թե գիտելիքի ուժի տեսակների վրա, կամ նույնիսկ այս երեքի վրա միասին: Ըստ սահմանադրականության գաղափարի` քաղաքացիական գործոնների այդ ուժը հիմնված է մարդու իրավունքների և ազգերի ինքնորոշման իրավունքի արժեհամակարգի վրա և սահմանափակվում է միայն այդ արժեհամակարգից բխող համապատասխան օրենքներով:
Սահմանադրականության գաղափարը լավագույնս պարունակում և սահմանում է, թե ինչում է կայանում քաղաքացիական գործոնի ՈՒԺԸ, ինչ տեսակի ուժ է դա, ով է դրա լեգիտիմ կրողը և ինչպես այն պիտի լեգիտիմորեն կիրառվի, վերահսկվի, սահմանափակվի ու փոփոխվի: Մաշտոցի պուրակի պայքարը խորհրդանշում է հայ հասարակության ու ժողովրդիմեջ ներգործուն քաղաքացիության զարգացումը, որը հետզհետե քաղաքացիական մշակույթի ևսահմանադրականության գաղափարի կրողն է դառնում և փորձում է դա կենսագործել իր քաղաքացիական ինքնակազմակերպմամբ, քաղաքացիական անհնազանդությամբ, քաղաքացիական ստեղծագործական գործունեությամբ: 
Մաշտոցի պայքարի ողջ ընթացքում, ելնելով իրավունքի գերակայությունից, գործնականում ամրագրվել է, որ իրական իշխանության կրողը քաղաքացին է որ գիտկացւոմ է իր իրավունքներն ու պարտականությունները:Հայաստանի համար ստեղծվեց ոչ-բռնի քաղաքացիական անհնազանդության մի մոդել, երբ քաղաքացին չի ենթարկվում որևէ հեղինակության կամ իշխանության, որը չի բխում իրենից, իր էությամբ չի կարող ապահովել մարդու և քաղաքացու իրավունքների կենսագործումը, կամ ավելի վատ` ոտնահարում է դրանք: Իրական իշխանության կրողը` իր իրավունքներին ու պարտականությունները գիտակցող քաղաքացին,կենսագործում է այն որոշումը, որը լավագույնս է համապաստխանում մարդու իրավունքներին և ազատություններին: Այն դեպքերում, երբ պատկան մարմինները չէին կարողանում իրականացնել գիտակիցքաղաքացիների պահանջը, քաղաքացիներն իրենք էին դա անում` ուղղակի գործողությամբ և իրենց սահմանադրական իրավունքների ու պարտականությունների սահմաններում: Դրա օրինակներն են`շինարարության դադարեցումը, ապամոնտաժումը, քաղաքացիական դատարանի ստեղծումն ու վճիռի կայացումը և այլն:

Ստեղծագործականություն. Ողջ պայքարն ունեցել է պայքար «հանուն ինչ-որ բանի» դրական միտումը: Բացի պահանջներ դնելուց և իշխանությունների ապօրինի գործողություններին ու բռնության մշակույթին հակադրվելուց պայքարողները ստեղծել են այլընտրանքներ: Օրինակ, դատարան դիմելու հնարավորություն չունենալով, ստեղծվել է «Քաղաքացիական անկախ և արդար դատարանը»` ցույց տալու համար, թե ինչպես կարող է գործել արդարադատությունը: Խոսելով հանրային ԱԶԱՏ տարածքի կարևորության մասին իբրև հոգևոր, մտավոր և սոցիալական կյանքի զարգացման անհրաժեշտություն` ակտիվիստները ստեղծեցին քաղաքացիական ամբիոնը: Կազմակերպվել են այնպիսի միջոցառումներ, որոնք իրական մշակութային ու սոցիալական կյանք են կերտել պուրակում:
Երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների ներքին կազմակերպչական հատկանիշները. 
Պայքարի ընթացքում մասնակիցների կողմից հիմնականում որոշումներն ընդունվել են կոնսենսուսով: Կարևորվել է, որ կայացվեն այնպիսի որոշումներ, որոնց հետ համաձայն են բոլորը. բոլոր նրանք, ովքեր եկել են տվյալ քննարկմանը: Ովքեր չեն մասնակցում` կամ պետք է համաձայնվեն կայացված որոշմանը, կամ էլ կարող են չմասնակցել այդ որոշման արդյունքում կատարվող գործողություններին: Ջանք է գործադրվել, որպեսզի բոլոր հետաքրքրված անձինք տեղեկացված լինեն տվյալ հարցի շուրջ տեղի ունենալիք քննարկման մասին: Այս բացառիկ դեպքերում, երբ այս սկզբունքները զիջվել են` օրինակ, որոշումը կայացվել է մեծամասնությամբ, դա բացասաբար է անդրադարձել խմբի համախմբվածության վրա: Չնայած որոշ դեպքերում կոնսենսուսի հասնելը բարդ և երկար գործընթաց է, սակայն մեծամասնությամբ կայացվող որոշումները թուլացնում են թիմի միասնականությունը, որովհետև փոքրամասնությունը դժգոհ է մնում, իսկ այսպիսի պայքարներում ամեն մարդ կարևոր է:

Ողջ գործընթացը եղել է ներառողական, բաց և մասնակցային (այս սկզբունքի մեջ եղել են նաև որոշ թերացումներ, որոնք նույնպես բացասաբար են ազդել խմբի համախմբվածության վրա): Սա չի բացառում որոշ գաղտնի և «անակնկալ» գործողությունները, որոնց մասին սահմանափակ թվով մարդիկ են իմացել: Ամբողջ 90 օրերի ընթացքում բազմաթիվ մարդիկ միացել են պայքարին, մի շարք մարդիկ էլ հեռացել են գործընթացից: Մասնակցության համար որևէ խտրականություն չի եղել և սա բազմաթիվ մարդկանց օգնել է իրենց լիարժեք մասնակից զգալ և կարողանալ ինքնիրացվել: Մասնակցությունը եղել է հավասար, ներառողական ու ամեն ինչ կատարվել է` հիմնվելով անհատական և հավաքական պատասխանատվության ու փոխադարձ հարգանքի վրա: Հիմնականում ժողովներին մասնակցել են մինչև հիսուն հոգի, տարբեր հանդիումների ժամանակ մասնակիցների կազմը և քանակը տատանվել-փոփոխվել է:

Ի սկզբանե պատասխանատվություններ չեն բաշխվել, սակայն ընթացքում, ելնելով մարդկանց նախասիրություններից, կարողություններից ու հմտություններից, դրանք առանձնացվել են` միջոցառում կազմակերպողներ, համակիրների հետ կապ պահպանողներ, տեխնիկական հարցերի պատասխանատուներ, լրատվամիջոցներին տեղեկություն հաղորդողներ և այլն:

Մասնակիցները. Ի տարբերություն հայաստանյան այլ քաղաքացիական նախաձեռնությունների` այս պայքարը յուրահատուկ էր իր մասնակիցների բազմազանությամբ ու ներգրավվածությամբ: Տարբեր տարիքի, տարբեր կրթական մակարդակի ու մասնագիտության տեր, տարբեր սոցիալական խավերին պատկանող, տարբեր քաղաքական, հասարակական և կրոնական կազմակերպությունների համակիր քաղաքացիներ` իրական բազմազանություն: Այսպիսի մասնակցության գրավականը իրավունքի գերկայությունն ու Սահմանադրականության գաղափարի կիրառումն էր, որը ոչ միայն օգտագործվում էր պատկան մարմինների հետ շփվելու համար, այլ նաև կարգավորում էր ներքին հարաբերությունները: Եթե որևէ մեկը փորձում էր բացառման սկզբունք օգտագործել, ապա զսպող գործիք էր դառնում ՀՀ Սահմանադրությունը: Եվ հետաքրքիր էր, որ Մաշտոցի պուրակի պայքարի ժամանակ կողք կողքի պայքարում էին իրար հակադիր արժեքներ ու նախասիրություններ ունեցող մարդիկ,  որոնք այլ հարցերում հակառակորդներ էին: Որևէ բացառում ի սկզբանե կանխվել է նաև այն պատճառաբանությամբ, որ մեր պայքարի թիրախ հանդիսացող խնդիրներն առաջացել են հենց նաև բացառման հետևանքով` այս 20 տարիների ընթացքում մարդիկ, խմբեր և ժողովրդի մեծամասնությունը բացառվել ու օտարվել են հանրային և պետական կյանքում դերակատարություն ունենալուց:

 
4- Մաշտոցի քաղաքացիական պայքարի հիմնական փուլերը


Ա- Պայքարի առաջին փուլ (2012թ. փետրվարի 11- մարտի 7) 
  • Պայքարի հենց առաջին 10-15 օրերի ընթացքում քաղաքացիական-իրավականը դադարեց լուսանցքային ու արհամարհված լինել, այն նվաճեց առանցքային ինքնուրույն գործոնի դեր, որն ինքն է տնօրինում և պարտադրում խաղի կանոնները:
  • Օլիգարխիկ-քրեականը («Ինձ հետ օրենքի լեզվով մի՛ խոսեք») ոչ միայն ստիպված եղավ խոսել «իրավունքի լեզվով», այլև փետրվարի 21-ից մտավ քաղաքացիական-իրավական խաղադաշտ, ենթարկվեց վերջինիս կողմից որոշվող ու տնօրինվող ինքնուրույն խաղի սկզբունքներին ու կանոններին, և դրանով իսկ արձանագրեց իր առաջին նահանջը:
  • 1:0 հօգուտ քաղաքացիական-իրավականի

Այս փուլում քաղաքացիական-իրավական դերակատարները պայքարի հենց առաջին 10-15 օրերի ընթացքում հաջողեցին դառնալ քաղաքացիական համախմբված ինքնուրույն գործոն: Երևանյան և հայաստանյան քաղաքական-քաղաքացիական դաշտի դինամիկայում ուժերի փոխհարաբերակցության նժարը սկսեց փոխվել հօգուտ իրենց:


ա- փետրվարի 11-21-ը քաղաքացիական կողմը դադարեցնում է շինարարությունը, ամենօրյա ներկայությամբ բողոքում է և պահանջատեր է: Համակարգը արհամարում է քաղաքացիական-իրավականին

քաղաքացիական-իրավական ակտիվիստները՝

-         ուղղակի ամենօրյա ներկայությամբ արգելակում և դադարեցնում են տաղավարների շինարարությունը` ցուրտ ձմռան պայմաններում:
 -         Ակտիվիստների սակավաթիվ կորիզին, որն իր ամենօրյա ներկայությամբ պայքարի շարժիչ ուժն էր հանդիսանում, հետզհետե  միանում են տարբեր ԲՈՒՀ-եր ներկայացնող ուսանողներ, այլ քաղաքացիական ու հասարակական նախաձեռնություններ, հանրաճանաչ մարդիկ, հասարակ քաղաքացիներ:
 -         Ակտիվիստներն ինտենսիվորեն ինքնակազմակերպվում են ու նաև սկսում են կերտել պայքարի հավաքական ինքնությունը: Մաշտոցի պուրակի տարածքում և ակցիաների ժամանակ արդեն հայտնվում են խորհդանիշներ, օրինակ՝ Հանրային տարածը` հանրությանը և Մի աղավաղեք Երևանի գլխավոր հատակագիծը պաստառները: շարունակում են խաղաղ պահանջատիրությունը՝ հիմնականում բնապահպանական ու քաղաքաշինական հիմնախնդիրների շրջագծում, սակայն պահանջները ֆիլտրացվում են և զարգանում է հիմնախնդիրների խորքայնացման միտումը:

Օլիգարխիկ-քրեականը՝ քաղաքացիական ակտիվիստներին արհամարհում, վարկաբեկում, պիտակավորում է, նույնիսկ քաղաքապետարանի հանրային կապի միջոցով: Փորձ է արվում քրեական խաղադաշտ քաշել ակտիվիստներին` հայհոյանքներով և տղայական կռիվ հրահրելով: Փորձ է արվում խաբել ու հանրային դաշտում աղավաղել ակտիվիստների պահանջների էությունը՝ իշխող ԶԼՄ-ի կողմից խնդիրը միակողմանի է ներկայացվում, ակտիվիտները հարցազրույցներում կամ ռերոպտաժներում ուղղակի խոսելու հնարավորություն չեն ստանում: Երևանի ավագանու երկու անդամներ այցելում են պուրակ, երկկողմանի խաղ են խաղում՝ մի կողմից գովում են ակտիվիստներին, մյուս կողմից փորձում արդարացնել տաղավարների տեղադրումը և կոչ անում ակտիվիստների լքել պուրակը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն արհամարհական ձևական հանդիպում է ունենում մի քանի երիտասարդ ակտիվիստների հետ, որտեղ բացեիբաց հանդես է գալիս որպես քրեական-օլիգարխիկ շահերի խոսնակ և ասում է ակտիվիստներին, որ իր հետ օրենքի լեզվով չխոսեն:


բ- փետրվարի 21-ին պայքարի ընթացքում տեղի է ունենում խորքային փոփոխություն` տաղավարի գրավում ակտիվիստների կողմից, սահմանադրականության արծարծում, իրավապահների ներառում համակարգի պարտավորված մուտքը քաղաքացիական-իրավական խաղադաշտ:

Չցանկանալով հանդուրժել համակարգի արհամարհական քաղաքականությունն իրենց արդարացի պահանջների ու հարցադրումների նկատմամբ` քաղաքացիական ակտիվիստները փետրվարի 20-ին բազմամարդ բողոքի ցույց են անցկացնում քաղաքապետարանի առջև: Երբ քաղաքապետը մերժում է ընդունել ակտիվիստներին, նրանք երթով վերադառնում են Մաշտոցի պուրակ, հեռացնում են ոստիկանական պատնեշները և առաջին անգամ խաղաղ գրավում են ապօրինի տաղավարներից մեկը: Իրավապահներն ավելացնում են իրենց ուժերը պուրակում, սպառնալիքներ են հնչում: Մյուս կողմից` նոր մարդիկ են մոբիլիզացվում և գոտեկցում: Այստեղ, պայքարում առաջին անգամ, քաղաքացիական ակտիվիստները ՀՀ Սահմանադրությունն օգտագործում են որպես պատշպանիչ վահան իրավապահների սպառնալիքների դեմ: Իրավապահները նահանջեցին և իբրև համակարգի խոսնակներ, ժամեր անց հայտարարեցին շինարարության դադարեցման մասին, որի պայմանով ակտիվիստները դուրս եկան գրավված տաղավարից: Սակայն այդ նույն գիշերը, ժամը 23.00-ի շրջակայքում, քաղաքապետարանը գաղտագողի վերակսկսեց շինարարական աշխատանքները: Ակտիվիստներն անմիջապես հրապարակավ, ինտերնետային լրատվամիջոցներով քողազերծեցին քաղաքային իշխանություններին:

ԶԼՄ-ները հետզհետե ավելի լայն հնչեղություն են տալիս պայքարին: Ինտերնետային լրատվամիջոցներն ամեն օր և ավելի առարկայական լուսաբանում են խնդիրը, իսկ պաշտոնական ԶԼՄ-ները դեռ շարունակում են համակարգի պրոպագանդան և խոսք են տալիս բացառապես պատվիրված մարդկանց:

Հաջորդ օրը` փերտվարի 21-ի երեկոյան, Երևանի քաղաքապետը հրապարակային հայտարարություն տարածեց, որով արձանագրվեց քաղաքացիականի առաջին փուլի հաջողությունը: Իր այս հայտարարությամբ քաղաքապետը լեգիտիմացնում և ճանաչում էր քաղաքացիական ակտիվիստներին իբրև գործոն և հաշվի էր նստում նրանց հետ: Անպատրաստակամությամբ, քաղաքապետարանը մտնում էր քաղաքացիական-իրավականի խաղադաշտ: Այս հայտարարության մեջ, քաղաքապետը խոսում էր «իրավունքի լեզվով» և գերակա էր համարում մասնավոր սեփականության իրավունքը: Քաղաքապետի հայտարարության մեջ դրվում էր Հայաստանի համակարգային հիմնախնդիրներից կարևորագույնի` սեփականության իրավունքի պաշտոնական մեկնաբանությունը համակարգի կողմից: Սա անկյունադարձային ժամանակահատվածներից առաջինն էր պայքարում:

Քաղաքացիական-իրավականի համար սա հրաշալի պահ էր. ամրագրվեց, մեխվեց սահմանադրականության գաղափարը, հանրային օրակարգ բարձրացվեց և հանրային  բանավեճ սկսվեց սահմանադրականության և սեփականության իրավունքի  շուրջ: Քաղաքապետի հայտարարության իսկական առանցքը քաղաքային իշխանությունների և պետական իշխանությունների տեսանկյունն էր սեփականության հարցի վերաբերյալ, որը արտահայտում էր իշխանության գերակա աշխարհայացքը: Ակտիվիստները ընդունելով քաղաքապետի հայտարարության այն մեկնաբանությունը, որ սեփականությունը կարելի է համարել մարդ-անհատի ու մարդկության նյութական և սոցիալական հարաբերությունների մեջ կարևոր շարժիչ տարր, գտնում էին որ սեփականության պաշտպանության, այսինքն՝ սեփականության իրավունքը բացարձակ չէ: 20-րդ դարի զարգացումներն այն չեն համարում բացարձակ և հիմնարար իրավունք, քանզի այն կարող է սահմանափակվել հանրային սեփականության և հանրային շահի, կամ նույնիսկ այլ մասնավոր սեփականության իրավունքով: Արդար ու սահմանադրական հիմունքներով սեփականաշնորհման և մասնավորեցման կիրառումն առանցքային նշանակություն ունի սոցիալական արդարության և համերաշխության պահպանման գործում: Սա ռեսուրսների արդար վերաբաշխման և հավասար հնարավորությունների մատչելության խնդիրն է բոլոր խավերի ու մարդկանց համար: Երբ սրանք են դառնում հայ պետականության հիմքերը և գերակա արժեքներն ու աշխարհայացքը, որն ամրագրված է ՀՀ սահմանադրության մեջ, երբ տիրապետում են օրինականությունը, իրավական մշակույթն ու գործընթացները, ապա հանրային հիմնախնդիրները լուծվում են իրական արդարության հիման վրա, և խոսք իսկ չի կարող լինել «առանձին քաղաքացիների արդարության վերաբերյալ սուբյեկտիվ պատկերացումների հիման վրա» հիմնախնդիրների լուծման մասին, ինչը հաստատում էր քաղաքապետն իր հայտարարության մեջ: Ակտիվիստները ամրագրում են, որ արդեն իսկ անարդար ու ոչ սահմանադրական իրավիճակը վերարտադրվում է: Քաղաքապետն իր հայտարարության մեջ գտնում էր, որ «առանց սեփականության իրավունքի արդյունավետ պաշտպանության» «անհնար է զարգացում և հանրային կարևորություն ունեցող ցանկացած խնդրի լուծում»: Ըստ ակտիվիստների, հենց այստեղ է թաղված շան գլուխը: Արժեքային հիերարխիայի առումով, ՀՀ սահմանադրությամբ և ընդհանրապես մարդու իրավունքների արժեքային համակարգում սեփականության իրավունքը չի գերակայում, այլ գերակայում են ազատությունը, հավասարությունը և եղբայրությունը (արժանապատվություն): Քաղաքի և պետության զարգացումը և հանրային կարևորություն ունեցող ցանկացած խնդրի լուծումը գտնվում է այս արժեքների և դրանցից բխող հիմնարար իրավունքների գերակայության մեջ, և ոչ թե զուտ սեփականության իրավունքի մեջ: «Մենք՝ իբրև ազատ ու գիտակից քաղաքացիներ, տեր ենք կանգնում, վերականգնում ենք ու պահանրում այս արժեքներն ու կարգը: Սա է երաշխիքը, որ մեր ներկա և մեր ապագա սերունդները կարողանան ունենալ իրական զարգացում, իրական սոցիալական արդարություն ու համերաշխություն»:

Այդուհետ պայքարն արդեն առաջնորդվում էր քաղաքացիական-իրավականի օրակարգով, հիմնախնդիրները խորացվում էին, պայքարը հնչեղություն էր ստանում, մոբիլիզացիան ավելանում էր, հրապարակային պայքար էր գնում իրավական ու գաղափարական մակարդակներով: Մարտի 3-ին կազմակերպվում է բազմամարդ հանրահավաք, որտեղ զուգահեռ դրվում են քաղաքաշինական, բնապահպանական, սահմանադրական հիմնախնդիրները, առաջին անգամ շրջանառության մեջ է դրվում «ինքնորոշված քաղաքացի» եզրույթը, տոնվում է «ինքնորոշված քաղաքացու» ծնունդը Մաշտոցի պուրակում:

Այս շրջանում նաև ինտենսիվանում է հաղորդակցական արշավը` հարցազրույցներ, հոդվածներ, լրատվական ամենօրյա հնչեղություն ինտերնետային մամուլում և հեռուստատեսությամբ: Ի տարբերություն ինտերնետային մամուլի, որը խորքային և իրական պատկեր էր ներկայացնում, հեռուսատեսությունը հիմնականում վերևից հրահանգված նյութեր էր հեռարձակում: Այս փուլում նորանոր հանրաճանաչ մարդիկ են ներգրավվում պայքարի աջակիցների ցանկում, ներգրավվում են տարբեր մասնագետներ, աջակցության նամակներ են սկսում ստացվել սփյուռքից: Ավելանում է շարժման համակրանքի կապիտալը, Մաշտոցի պուրակի հիմնախնդիրը դառնում է պետական օրակարգային հարց:

Նույն ժամանակ տեղի է ունենում հակառակ ճակատի կոնսոլիդացում` կուսակցությունները և ավանդական քաղաքական կառույցների վերնախավերը կոնսոլիդացվում են: Համակարգն անընդունակ էր ընկալելու հիմնախնդիրները, դրանց լրջության մակարդակը, առավել ևս` լուծելու այդ հինախնդիրները: Քաղաքացիական-իրավական պայքարն իրենց կողմից կառավարվող ու վերահսկելի չէր, և ուրեմն վտանգավոր էր քաղաքական դաշտի ավանդական դերակատարների մենաշնորհի ու գործարքների համար:

Ոստիկանությունն ամենօրյա բազմամարդ ներկայություն էր ապահովում պուրակում և խորհրդանշորեն բարիկադներով պաշտպանում էր օլիգարխիայի ապօրինությունները:

 
Բ- Պայքարի երկրորդ և հիմնական անկյունադարձային փուլը (2012թ. մարտի 8-16) 


  • Ներգործուն քաղաքցիության զարգացում, քաղաքացիական-իրավականի խաղաղ անհնազանդություն և սահամանդրական իրավունքների նվաճման ու պարտականությունների իրացման ստեղծագործականություն: «Քաղաքացիական արդար և անկախ դատարանը» կայացավ ու դատապարտեց քաղաքային իշխանություններին:
  • Օլիգարխիկ-քրեականը գործադրեց համաշարհային մասշտաբով այդ նույն շրջանում քաղաքացիական ուժերի դեմ կիրառվող ԲՌՆՈՒԹՅԱՆ ձևաչափը. մարտի 14-ին պուրակում կազմակերպվեց վրանի առևանգում սադրանքների միջոցով` նպատակ ունենալով վերջ տալու իրենց համար անկառավարելի դարձող իրադրությանը: Քաղաքացիական-իրավականն արձանագրեց հիմնական ու առանցքային հաջողություն՝ ուժերի փոխհարաբերությունն արմատականորեն ի շահ իրեն փոխելով: Թե՛ ներքին, և թե՛ արտաքին տիրող ուժերը, որոնք մինչ այդ, ինչպես միշտ, հովանավորում էին իրենց կողմից կառավարելի դարձած ներքին տիրող համակարգն ու այլասերված վերնախավերին, գնահատեցին քաղաքացիականի հզորացումն ու ինքնուրույնությունը և հաշվի նստեցին վերջինիս հետ: Արտաքին դերակատարները սկսեցին վերանայել նոր ինքնուրույն հեռանկարային դերակատարների ու սցենարների զարգացման հնարավաորություններն ու հավանականությունները, սկսեցին մտածել այս նոր գործոնների պայմաններում իրենց ազդեցության գոտին պահելու տարբերակների  մասին:
  • Համակարգը ընկրկում է, ՀՀ կառավորությունը շուտափույթ որոշում է կայացնում՝ փորձելով ժամանակավոր լուծում տալ խնդրին, սակայն ակտիվիստները քողազործում, վարկաբեկում են համակարգի քաղաքականությունն իրենց և հիմնախնդիրների լուծման վերաբերյալ, մերժում են ՀՀ կառավարության որոշումը, պահանջում են իրենց պահանջների անհապաղ իրականցումը:
  • 2:0 հօգուտ քաղաքացիական-իրավականի

Մարտի 8 

- «Քաղաքացիական արդար և անկախ դատարան» նոր մոդելի հռչակում. Հնարավորություն չունենալով ՀՀ արդարադատության համակարգում հանրային շահեր պաշտպանելու՝ ակտիվիստները կյանքի կոչեցին «Քաղաքացիական արդար և անկախ դատարանի» նոր մոդել : «…Արդեն 27 օր է, ինչ մենք` ՀՀ քաղաքացիներս ու բնակիչներս, կենսագործում ենք մեր Սահմանադրական իրավունքներն ու պարտականությունները և լինելով այս հանրային տարածքի ու սեփականության տերը, մեր քաղաքի և պետության տերը` պահանջել ենք մեր ծառայողներից` քաղաքային և այլ մարմինների ներկայացուցիչներից, կատարել իրենց Սահմանադրական գործառույթներն ու պարտականությունները, որի համար էլ վճարվում են հանրության կողմից: Մեր հստակ ու օրինական պահանջին նրանք արդեն ինչքան ժամանակ է որևէ հստակ և իրավական պատասխան չեն տալիս, այլ խուսափում են, փորձում են խճճել կամ երկարաձգել գործընթացը: Փաստելով նրանց անգործությունը` մենք կյանքի ենք կոչում «Քաղաքացիական անկախ ու արդար դատարան», որը կոչված է քննելու հանրային ունեցվածքի ու ազգային հարստության զավթման, կողոպտման, մասնավորեցման հիմնախնդիրը մեր պետությունում: Քաղաքացիական անկախ և արդար դատարանի գործընթացների հիմքում դրվելու են ՀՀ Սահմանադրական իրավունքները, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Բոլոր դատավարությունները լինելու են թափանցիկ, բաց և հրապարակային»:


- Կանանց միջազգային օրը՝ վերաիմաստավորելով կանանց դերը հանրային կյանքում, ակտիվիստ կանայք ոստիկանությանն անակնկալի բերելով գրավեցին տաղավարներից մեկը, զարդարեցին այն խորհրդանիշներով, հայտարարեցին, որ ապօրինի գույքը կալանքի տակ է վերցվում մինչև «Քաղաքացիական արդար և անկախ դատարանի» որոշումը: Ոստիկանությունը սպառնաց, բայց կրկին նահանջեց (ծաղիկներ նվիրեցին ակտիվիստներին, բարիկադները հանեցին):

Մարտի 8-ին «Քաղաքացիական արդար և անկախ դատարանի» հռչակումը շփոթություն առաջացրեց համակարգում: Միջազգային հաստատություններից ԵԱՀԿ-ի միջնորդությամբ (որն, ի դեպ, տարիներ է ՀՀ Ոստիկանության վերապատրաստման գործունեություն է ծավալել) ոստիկանությունում կլոր սեղան կազմակերպվեց, որին ակտիվիստները մերժեցին մասնակցել: Ոստիկանությունը սպառնալիքային հայտարարություն տարածեց, որն իրավական առումով անհիմն էր և նպատակ ուներ զուտ վախի մթնոլորտ ստեղծելու:

Ակտիվիստերը հանդես են գալիս իրավական հիմնավորված տեքստով, մարտի 13-ին տեղի է ունենում «Քաղաքացիական արդար և անկախ դատարանի» առաջին նիստը, որում քննվում է Մաշտոցի պուրակի ապօրինի շինարարության և սեփականության հարցը: Այս դատարանի նախադեպն իր տեսակի մեջ առաջինն էր Հայաստանում և համաշխարհային փորձում և լայն հնչեղություն ստացավ: 

Դատարանի նիստից հետո մինչև վճռի հրապարակման օրը ակտիվիստները հայտարարում են եռօրյա շուրջօրյա նստացույց Մաշտոցի պուրակում: Նույն օրը` մարտի 13-ին, ոստիկանության հետ մի քանի ժամ տևած բանակցությունների արդյունքում ակտիվիստները վրան են տեղադրում պուրակում` շուրջօրյա նստացույցի ժամանակ ցրտից պաշտպանվելու հիմնավորմամբ: Վրանի տեղադրումից շուրջ 30 ժամ անց, մարտի 14-ի ժամը 21:30-ի շրջակայքում ոստիկանությունը կազմակերպում է այսպես կոչված «վրանի առևանգման» գործողությունը: Շեղելով ակտիվիստների ուշադրությունը (տարածքում անծանոթների կռիվ բեմադրելով)` մթության պայմաններում ոստիկանները մի քանի շարքով շրջափակում են ակտիվիստների տեղադրած վրանը և առևանգում այն. ընդ որում, հապշտապ գործողության ժամանակ չեն նկատում, որ վրանի մեջ քնած քաղաքացի կար: Այս գործողությունը տեղի է ունենում մոտավորապես նույն շրջանում , երբ ԱՄՆ-ում, Նյու Յորքի Ուոլ Սթրիթում ոստիկանությունը նույն մեթոդով (մարտի 19-ին) ցրում է Occupy Wall Street շարժման ակտիվիստներին (ճիշտ է, իրենց դեպքում ունենալով դատարանի վիճռը): Համաշխարհային զարգացումները որոշ առնչություն ունեցան Մաշտոցի պուրակի պայքարին, քանի որ համակարգը խորհուրդներ էր ստանում այն մասին, թե ինչպես ճնշել ակտիվիստներին ու պայքարը. սրա օրինակը «համակարգի վրանաֆոբիան» էր. վրանը քաղաքացիական անհնազանդության խորհդանիշ էր դարձել համաշխարհային իմաստով, հետևաբար ոչ մի գնով չէր կարելի թույլ տալ նույնիսկ մեկ վրանի տեղադրումը:

Հակառակ ոստիկանության սպասումներին, ակտիվիստները սադրանքի չեն գնում, անմիջապես կենտրոնանում են մեկ տեղ,  ոստիկանների հետ հաղորդակցությունը կտրում են, պուրակում անմիջապես մոբիլիզացնում են բազմաթիվ մարդկանց, քողազերծում են միակողմանի և անհամաչափ բռնության գործադրումը ոստիկանության կողմից և պահանջում են պատասխանատվության կանչել որոշում կայացնողներին ու բռնություն գործադրողներին:

Ոստիկանությունը խայտառակվում է և ծաղրի առարկա է դառնում` որպես մթության մեջ թաքուն գործող «վրանի գող»:

Ակտիվիստները մեղադրում են նաև միջազգային կառույցներին` հանձին ԵԱՀԿ-ի, ում գնահատականները խրախուսում ու արդարացնում էին ոստիկանության գործողությունները: Այս մասին նամակներ են ուղղվում հիմնական միջազգային կազմակերպություններին, հանդիպում է տեղի ունենում ԵԱՀԿ-ի հետ:

Վրանի գործողության հետ կապված միջամտում է նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը, ով պաշտպանում է ակտիվիստների` մեկ վրան տեղադրելու իրավունքը: Սակայն ոստիկանությունն արհամարհում է Պաշտպանի պահանջը:

Այս փուլում Մաշտոցի պուրակի շարժումն ու ակտիվիստներն արդեն հանրային ճանաչողություն են սկսում ստանալ, հեռուստատեսությունները սկսում են եթեր տրամադրել և հաղորդումների հրավիրել ակտիվիստներին, հանրային քննարկումներ են սկսվում:

Համակարգը ընկրկում է: Թե´ համակարգը և թե´ միջազգայինները հաշվի են նստում քաղաքացիական պայքարի հետ: Մարտի 15-ին Մաշտոցի պուրակի տաղավարների հարցը քննության է դրվում ՀՀ կառավարության նիստում, որտեղ հաստատվում է դրանց ժամանակավոր տեղադրումը Մաշտոցի պուրակում, առավելագույնը 3 տարի ժամկետով: Նշվում է նաև, որ տաղավարները պետք է ապամոնտաժվեն «Հին Երևան» քաղաքաշինական նախագծի շինարարությունից հետո: Այդ նույն ժամանակ քաղաքացիական ակտիվիստները Մաշտոցի պուրակից բողոքի երթ և ցույց են անցկացնում ՀՀ կառավարության շենքի առաջ, քողազերծում և դատապարտում են նախորդ գիշերվա ապօրինություններն ու բռնությունր, և պահանջում են պատասխանատվության կանչել մեղավորներին:

Ակտիվիստները կատեգորիկ մերժում են ընդունել Կառավարության որոշումը և մարտի 16-ին հայտարարում են. «Անդրադառնալով 2012թ. մարտի 15-ի ՀՀ կառավարության որոշմանը և դրա վերաբերյալ ՀՀ վարչապետի կողմից արված պարզաբանմանը՝ ցանկանում ենք վերստին հստակեցնել բազմիցս բարձրաձայնված մեր պահանջը: Մաշտոցի պուրակում կրպակները կառուցվում են ՀՀ օրենսդրության կոպիտ խախտումներով, որի վերաբերյալ մենք տվել ենք հանգամանալից իրավական հիմնավորումներ: Այս պարագայում ավելորդ ենք համարում դրանց ժամանակավոր լինելու հանգամանքի քննարկումը. օրինախախտումը ժամանակավոր չի կարող լինել: Անընդունելի ենք համարում մշտական և ժամանակավոր եզրույթների` նման շահարկումը: Մեր պահանջը հստակ է՝ կառուցված շինություններն անհապաղ ապամոնտաժել՝ Մաշտոցի պուրակը պահպանելով և բարեկարգելով որպես հանրային կանաչ գոտի: Ո՛չ, կառավարության որոշումը մեզ համար ընդունելի չէ, որովհետև դրանով Հայաստանի գործադիր իշխանությունը պաշտպանեց և փորձեց լեգիտիմացնել քաղաքապետարանի ապօրինի որոշումը: Կառավարությունը գերադասեց մի քանի անձանց մասնավոր շահը և ոտնահարեց հանրային շահը: Մաշտոցի պուրակի պաշտպանությանն ուղղված մեր օրինաչափ գործողությունները շարունակվելու են մինչև խնդրի իրավական հանգուցալուծումը՝ հօգուտ հանրային շահի: Կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին միանալ մեզ՝ պաշտպանելու Հայաստանի ժողովրդի հանրային սեփականությունը: Միաժամանակ պահանջում ենք պատկան մարմիններից բացահայտել և հրապարակայնորեն պատասխանատվության ենթարկել մարտի 14-ի երեկոյան ոստիկանության կողմից այգում իրենց սահմանադրական իրավունքներն իրացնող խաղաղ ցուցարարների նկատմամբ բիրտ ուժի կիրառման հրաման տված պաշտոնյաներին և հրամանը կատարող ոստիկաններին:

 
Գ- Պայքարի երրորդ փուլ (2012թ. մարտի 17- ապրիլի 30) 

  • Քաղաքացիական-իրավականի ներուժի կոնսոլիդացման նոր որակ: Ավագ սերունդն ու սփյուռքը համախմբվեցին երիտասարդ ակտիվիստների հետ: Ավագ սերնդի քաղացիական անհնազանդության «Ապամոնտաժում» կանխատեսելի գործողությունները զուգորդվեցին երիտասադների անակնկալ անհնազանդության գործողությունների հետ և նոր որակի թափ հաղորդեցին պայքարին:
  • Օլիգարխիկ-քրեականը ներսից ճեղքվեց, սկսեցին փնտրել նահանջի սցենարներ ու «քաղաքակիրթ» ելքի ռազմավարություններ` մինչև մայիս 6-ի ԱԺ ընտրությունները համակարգի անխաթար վերարտադրումն ապահովելու համար:
  • 3:0 հօգուտ քաղաքացիական-իրավականի

Մարտի 17-ին հրապարակվեց «Քաղաքացիական արդար և անկախ դատարանի» վճիռը, որի համաձայն Մաշտոցի պուրակում տեղադրված ապօրինի տաղավարները պետք է ապամոնտաժվեն, տարածքը պետք է բարեկարգվի և վերադարձվի հանրությանը: Քաղաքապետարանին տրվեց 14 օր ժամանակ դատարանի վճիռն իրականացնելու համար, հակառակ դեպքում վճռի իրագործումը դրվում էր քաղաքացիական հասարակության վրա:

Այս վճռի հրապարակումից հետո գործընթացում անմիջականորեն ներգրավվեցին ավագ սերնդի քաղաքացիական, մտավորական, մշակութային գործիչներ, որոնք ստանձնեցին «Քաղաքացիական արդար և անկախ դատարանի» վճռի հարկադիր կատարումը` հաշվի առնելով, որ դատարանը չպետք է լինի թե վճիռ կայացնողը, և թե իր վճռի կենսագործողը:

Մարտի 31-ից սկսած հետագա 4 շաբաթների ընթացքում ապամոնտաժողների խումբը մի քանի անգամ տաղավարների ապամոնտաժման փորձեր կատարեց: Ապամոնտաժման գործողությունները կատարվում էին հրապարակային, նախապես հայտարարված օրն ու ժամին, հրապարակված տեխնիկայով զինված:

Ապամոնտաժման շրջանում և մասնավորապես ապամոնտաժման օրերին ավելանում էին ոստիկանական բարիկադները, պուրակում ոստիկանները թվաքանակը հասավ մինչև շուրջ 300-ի (ակտիվիստների հաշվարկներով), հերթապահում էին կարմիր բերետավորների հատուկ ջոկատները և այլն:  Մաշտոցի պուրակի խնդիրը հանրային գլխավոր օրակարգում էր, ավելանում էր աջակցությունը և մասնակցությունը պայքարին, ոչ միայն Հայաստանի տարբեր քաղաքներից, այլև սփյուռքից:

Մյուս կողմից, ապամոնտաժման առաջին երկու գործողություններից հետո, տեսնելով, որ տաղավարների իրական ապամոնտաժում այդպես էլ չի իրականացվելու նախաձեռնության կողմից, հանրային մասնակցությունը սկսեց պակասել: Շատերն ապամոնտաժող խմբի գործողություններից սպասում էին բախումնային վիճակներ, դրամատիկ տեսարաններ, իրական ապամոնտաժում, ինչը տարբերվում էր նախաձեռնողների պատկերացումներից: Մի որոշակի ժամանակահատված երիտասարդ ակտիվիստները պայքարի հիմնական հույսը դրեցին ապամոնտաժողների խմբի վրա և պասիվացրին իրենց դերը: Ապրիլի վերջին, գիտակցելով այս իրավիճակը, երիտասարդ ակտիվիստները վերստանձնեցին իրենց դերը` որպես պայքարի նախաձեռնողներ ու կատալիստներ, և անցան անակնկալ գործողության:

Ապրիլի 29-ին, ապամոնտաժող խմբի գործողությանը զուգահեռ, այգու մյուս կողմում, ակտիվիստները վրան տեղադրեցին` հայտարարելով պայքարի սրացման նոր փուլ: Ոստիկանությունը, անակնկալի գալով, ուղղակի բռնի գործողության անցավ: Առանց անգամ զգուշացման, կարմիր բերետավորների ջոկատները հարձակվեցին ակտիվիստների վրա և վերցրին կամ պատառոտեցին մեկը մյուսի հետևից տեղադրված երկու վրանները: Ակտիվիստները ոչ բռնի դիմադրություն էին ցույց տալիս, իրենց մարմիններով պահելով վրանը: Ոստիկանության բռնությունների հետևանքով ակտիվիստներից շատերը ֆիզիկական վնասվածքներ ստացան, որի հետ կապված մի մասը դիմեց հիվանդանոց: Միակողմանի բռնության մեղադրանքից խուսափելու համար, այդ պահին ոստիկանությունը ձերբակալեց 6 ակտիվիստների և 1 ապամոնտաժողի: Նրանք, կարելի է ասել, տարվեցին որպես պատանդ և մեղադրվեցին ոստիկանների դեմ բռնություն գործադրելու համար: 3 ժամ անց, ձերբակալվածները բաց թողնվեցին առանց նրանց նկատմամբ մեղադրանք առաջադրելու:

Ապրիլի 29-ի իրադարձությունները համախմբող դեր ունեցան ակտիվիստների համար: Դրանց արդյունքում նաև երիտասարդ ակտիվիստները նորից իրենց ձեռքը վերցրին պայքարի նախաձեռնողականությունը և դուրս եկան պասիվ դիրքից:

 

Դ- Պայքարի չորրորդ փուլ (2012թ. մայիսի 1-հուլիսի 5) 

  • Օլիգարխիկ-քրեականի 2012թ. մայիսի 1-ի «Տարոն, սիրուն չի, ապամոնտաժիր» օպերացիան ՀՀ նախագահի կողմից: Գործադրվեց պայքարի թափը կոտրելու և «քաղաքացիական-իրավականին  ԶՍՊԵԼՈՒ ելքի ռազմավարություն», այն էր` ժամանակ շահել և մարեցնել գործընթացը: Հարված հասցվեց քրեական–օլիգարխներից ոմանց (տաղավարների տերերին, այդ թվում Բեգլարյաններին), մյուսները հանդարտեցվեցին, դրանով իսկ փրկվեց համակարգի գուցեև ճակատագրական ճեղքվածությունը: Օլիգարխիկ-քրեականը հաջողություն արձանագրեց և պայքարի թափը զսպեց:
  • Քաղաքացիական-իրավականի առաջխաղացումը, պայքարի ընթացքում առաջին անգամ, զսպվեց: Մաշտոցի պուրակի հիմնախնդիրը լուծվեց քրեականի միջամտությամբ, երկրի ամենաբարձր պետական պաշտոնյայի ցուցմունքով, ո՛չ իրավական և ո՛չ սահմանադրական լուծում չստացավ: Ակտիվիստների շարքերում տարակուսանք առաջացավ, երկակի ու խառն ընկալումներ ու զգացողություններ: Մարտավարական առումով սա հաջողություն էր, քանի որ հանրային տարածքը վերականգնվեց իբրև հանրային սեփականություն և կանաչ տարածք: Սակայն անօրինականությունների պատասխանատուները արդարադատությանը չհանձնվեցին, իսկ պուրակի տարածքը հանրային այլընտրանքային ԱԶԱՏ քաղաքացիական մոդելի դեռ չի վերածվել:
Այս փուլի արդյունքը հավասար-հավասարի է. իսկ ընդհանուր հաշիվը 4:1 հօգուտ քաղաքացիական-իրավականի
Ակտիվիստները հասկացրեցին, որ այս իրավիճակը ժամանակավոր պարտադրված հանգուցալուծում է, և հայտարարեցին, որ քաղաքացիական պայքարը ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ է:
Տաղավարների ապամոնտաժմանը հաջորդեց միջազգային ճանաչողությունը:
Հետընտրական շրջանում փորձեր կատարվեցին ռեակիցոն ուժերի և օրակարգերի միջոցով  ջլատելու ներգործուն քաղաքացիական ուժերը, որոնք մասամբ հաջողվեցին:
Քաղաքացիական-իրավական դաշտում տեղի ունեցավ որոշակի նահանջ, սկսվեց ուժերի վերագտնում,  ներքին ինքնագնահատում ու նոր որակի ռազմավարության ստեղծագործման գործընթաց:

Մայիսի 1-ի կեսօրին, ոչ աշխատանքային օրով, անակնկալ ձևով Մաշտոցի պուրակ ժամանեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Սերժ Սարգսյանը գովեց քաղաքապետի և ոստիկանության գործողությունները, ասաց, որ նրանք ամեն ինչ ճիշտ են արել, ու այնուհետև արտաբերեց հայտնի դարձած «Տարոն, սիրուն չի, ապամոնտաժիր» խոսքերը: Հենց հաջորդ օրը քաղաքապետը ստորագրեց տաղավարերի ապամոնտաժման մասին որոշումը և մի քանի օրվա ընթացքում Մաշտոցի պուրակն ամբողջովին ազատվեց տաղավարների շինություններից:

Շինությունների անօրինականության մասին ոչ մի խոսք չհնչեց: Դրանց կառուցման և ապամոնտաժման ծախսերի մասին հարցումները պատշաճ պատասխան չստացան:

Մայիսի 1-ի երեկոյան ակտիվիստները հանդես եկան հայտարարությամբ, որով նշում էին, որ Նախագահն ու Քաղաքապետը խախտել են իրենց սահմանադրական լիազորությունները տաղավարների ապամոնտաժման գործում: Մայիսի 4-ին ակտիվիստները բողոքի երթով Քաղաքապետին, և Նախագահին հանձնեցին ՀՀ Սահմանադրությունը` ընդգծելով վերջիններիս լիազորությունների մասին հոդվածները, որոնք հստակ ցույց էին տալիս, որ մայիսի 1-ի «Տարոն, սիրուն չի, ապամոնտաժիր» օպերացիան հակասահմանադրական էր: Հենց նույն օրը՝ մայիսի 1-ին հրապարակված հայտարարության մեջ ասվում է.  «Կապված այսօր նախագահ Սերժ Սարգսյանի Մաշտոցի պուրակ այցելության և նրա կողմից Երևանի քաղաքապետին տրված ապամոնտաժման մասին ցուցումների հետ` Մաշտոցի պուրակը պաշտպանող ՀՀ քաղաքացիները հայտարարում են.

-      Մաշտոցի պուրակում ապօրինի կրպակների ապամոնտաժումը և տեղի ունեցած ապօրինությունների վերացումը գտնվում է բացառապես Երևանի քաղաքապետարանի և իրավապահ մարմինների լիազորությունների շրջանակում՝ ըստ ՀՀ Սահմանադրության
 -      արդեն շուրջ 80 օր է, ինչ Երևանի քաղաքապետարանը և քաղաքապետը բացահայտ անգործություն են ցուցաբերում Մաշտոցի պուրակի ապօրինաբար կառուցապատվող հանրային տարածքը երևանցիներին և ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու գործում,
 -      Երևանի քաղաքապետը պարտավոր է ենթարկվել երևանցիների կամքին և ոչ թե մեկ անձի էսթետիկ նախասիրություններին և դիրքորոշումներին՝ անկախ այդ մարդու ով լինելուց և նրա զբաղեցրած պաշտոնից. նման հարցերը կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ և ժողովրդի գերակա շահով:

Ոստիկանության գործողությունների նկատմամբ գնահատականները պետք է բխեն ՀՀ Սահմանադրությունից, հանրային սեփականության պաշտպանությունից, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունից: Պետք է դատապարտել ոստիկանության բռնության և ոչ իրավաչափ գործողության որևէ դրսևորում, այլ ոչ թե շնորհակալություն հայտնել և համարել դա ձեռքբերում»:

Մայիսի 7-ին բռնություն գործադրած և բռնության հրաման տված ոստիկանների դեմ քրեական գործ հարուցելու պահանջով ակտիվիստները դիմեցին դատախազություն և հատուկ քննչական ծառայություն: Հաջորդ օրը՝ մայիսի 8-ին, ոստիկանությունը մեղադրանք առաջադրեց անորոշ թվով և անորոշ ակտիվիստների դեմ` ապրիլի 29-ին ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար: Մի քանի ամիս անց գործը կարճվեց:

Մաշտոցի պուրակի համար պայքարող Երիտասարդներն ու ավագները ամփոփում և տոնում են հաղթանակաը 13.05.2012Մաշտոցի պուրակի համար պայքարող Երիտասարդներն ու ավագները ամփոփում և տոնում են հաղթանակաը 13.05.2012

Մայիսի 12-ին ակտիվիստներ սկսեցին առաջին ինքնաքննության ու խորհրդածության գործընթացները:

Մայիսի 13-ին ակտիվիստներն ամփոփեցին պայքարի իննսուն օրերը և տոնեցին հաղթանակը:

Մայիս 16-ին «Քաղաքացիական արդար ու անկախ դատարանը» կատարեց իր եզրափակիչ հայտարարությունը. «Հանուն ինքնորոշված քաղաքացիական հասարակության. Գլխավոր պողոտազբոսայգու՝ Մաշտոցի պողոտային հարակից հատվածում (Մաշտոցի պուրակում) տեղադրված առևտրի տաղավարների ապամոնտաժմամբ և պուրակի բարեկարգմամբ կատարվում է «Քաղաքացիական անկախ ու արդար դատարանի»  2012թ. մարտի 17-ի վճիռը»:

Հունիսին տեղի ունեցան ապամոտաժող բրիգադի մի քանի անդամների դատերը Վարչական դատարանում՝ մասնավոր գույքին վնաս հասցնելու մեղադրանքով:

Հուլիսի 4-ին ԵԱՀԿ-ը (որի կազմում են ԱՄՆ-ը, Ռուսատանը, Եվրոպական պետություններ), ԱՄՆ-ի դեսպանատունը, Եվրամիությունը և Մեծ Բրիտանիայի դեպանատունը Համընդհանուր իրավունքների պաշտպանության տարեկան մրցանակի արժանացրին բնապահպանական քաղաքացիական նախաձեռնություններին` դրանով իսկ ճանաչելով վերջիններիս որպես քաղաքական ու քաղաքացիական գործոններ ու դերակատարներ Հայաստանում:

Հունիսի 5-ից հուլիսի 5-ը ակտիվիստները Մաշտոցի պուրակում անցկացրին Սահմանադրության օրեր` տարբեր միջոցառումներ նվիրված սահմանադրականությանը, սահմանադրական իրավունքներին և սահմանադրական կարգին: Հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը, ի կատարումն «Քաղաքացիական արդար և անկախ դատարանի» եզրափակիչ հայտարարության, պուրակում, կոճղերից մեկի վրա տեղադրվեց ակտիվիստների պատրաստած հուշաքարը. «ՄԱՇՏՈՑԻ ՊՈՒՐԱԿ. ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ. Պաշտպանվել և հանրությանն է վերադարձվել ՀՀ ինքնորոշված քաղաքացիների 90-օրյա պայքարի արդյունքում ներկա և ապագա սերունդների համար. 2012թ.»:

 
5- Մաշտոցի քաղաքացիական պայքարը  ուժերի փոխհարաբերակցության դինամիկայի դիտանկյունից. տեխնելոգիա, սահմանափակումներ, արդյունքներ, մարտահրավերներ


Քաղաքացիական-իրավական դերակատարները պայքարի հենց առաջին 10 օրերի ընթացքում (2012թ. փետրվարի 11-21) հաջողում են օլիգարխիկ-քրեական դերակատարների ու նրանց հովանավորող միջազգային կառավարական տարրերի հետ ուժերի հարաբերակցության նժարը փոփոխել հօգուտ իրենց: Ի դեպ, մինչև պայքարի չորրորդ փուլը նրանք հաջողել են այդ նժարը միշտ, զարգացող ու աճող միտումով, հօգուտ իրենց պահել: Իսկ չորրորդ փուլում ուժերի հարաբերությունը հավասարվեց և հետո ընդմիջում տրվեց:

 
5.1 Տարբեր և իրարամերժ դերակատարների էությունների բախումը պայքարի դաշտում` էապես տարբեր ու հակառակ խաղի սկզբունքներ, օրենքներ և գործելաոճ

Մաշտոցի պուրակի եռամսյա քաղաքացիական պայքարով զարկ տրվեց ներպետական իրավիճակի բյուրեղացման ու հասունացման գործընթացներին` հանրային մասշտաբով: Հստակ ձևակերպվեցին և բացահայտորեն բախվեցին երկու էապես իրարամերժ, միմյանց հակադիր գաղափարներ և հասարակության ու պետության մոդելներ` մի կողմից քրեաօլիգարխիկ մոդելը, մյուս կողմից՝ ներգործուն քաղաքացիության վրա հիմնված սահամանդրական և իրավական մոդելը:

Երբ հասարակություններն ու ժողովուրդները պարզում, հստակեցնում ու հրապարակում են իրարամերժ արժեքային ու գործընթացային համակարգեր խորհրդանշող գաղափարները, դերակատարներին ու գործընթացները, և ապա` հրապարակավ ու կազմակերպված ձևով դրանք բախվում են հանրային և իրավական հարթության վրա, երբ հայտնաբերում, հստակ հատկանշում և ձևակերպում են յուրաքանչյուր ուժի էությունը, ներուժը և դերակատարությունը հավաքական ազատ, արդար ու արժանապատիվ գոյությունն ու զարգացումը կենսագործելու կամ արգելակելու գործում, ապա կարելի է խոսել այն մասին, որ տվյալ հասարակությունը, ժողովուրդը սկսել է ինքնաճանաչողության, ինքնամաքրման, ինքնազտման և ինքնակերտման գործընթացը: Իրականում, երբ այս գործընթացները կանոնավոր ու բնական են դառնում հասարակության և ժողովրդի կյանքում, կարելի է խոսել տվյալ հասարակության և ժողովրդի առողջ զարգացման հեռանկարների մասին: Այս ինքնաճանաչման ու առողջացման գործընթացներում Հայաստանը և հայ ժողովուրդը դեռևս գտնվում են սկզբնական փուլում: Մաշտոցի պուրակի ներգործուն քաղաքացիության նախադեպը որակական փուլ է համարվում այս գործընթացների կատալիզացման ու զարգացման գործում:

Մաշտոցի պուրակի եռամսյա պայքարում քաղաքացիական-իրավականն ի սկզբանե հաջողեց պայքարը բերել ու առաջնորդել իր խաղադաշտում, թե՛ արժեքների, թե՛ սկզբունքների ու օրենքների, թե՛ ներուժի ու ռեսուրսների տնօրինման և թե՛ գործնական ֆիզիկական իմաստով: Օլիգարխիկ-քրեականն անընդունակ է այդ արժեհամակարգում գործելու և այդ օրենքները որդեգրելու. քսան տարի շարունակ դա ձևական էր կատարել, իսկ ձևականը չի աշխատում, երբ դեմ հանդիման է կանգնում գիտակից ու վճռական, իրական, ներգործուն քաղաքացիական ու ժողովրդավարական դերակատարներին: Քաղաքացիական-իրավականի կողմից առաջնորդվող պայքարն իր բոլոր քայլերում բացառապես  կիրառել է սահմանադրական և իրավական սկզբունքներն ու նորգործուն քաղաքացիության մշակույթը: Այդ սկզբունքների հմուտ կիրառումով` նա փակուղի է մտցրել, դիսկոմֆորտ առաջացրել, սխալների դրդել ու նահանջի մատնել օլիգարխիկ-քրեականին: Քրեաօլիգարխիկ համակարգի դերակատարները ներգրծուն քաղաքացիության, իրավական ու սահմանադրական արժեհամակարգի և սկզբունքների կրողը չեն, այլ դրանց ոտնահարողն են: Նրանց ցածր քաղաքացիական մշակույթը և իրավական իմացությունն ու հմտությունը զիջում էր քաղաքացիական-իրավական դերակատարների իմացությանն ու հմտություններին: Եվ վերջապես, ներգործուն քաղաքացիության և սահամանդրական ու իրավական արժեհամակարգը, սկզբունքներն ու իրավունքները լեգիտիմ են ՀՀ-ում, դրանք ամրագրված են պետական ու միջազգային մակարդակներով, ինչը դժվարացնում է, նույնիսկ անկարելի է դարձնում ներգործուն լեգիտիմ քաղաքացիության գործոնների ու նրանց գործունեության բացահայտ արգելակումը, երբ վերջինս գործնականում նվաճում է իր իրավունքները լեգիտիմ դաշտում և իրացնում է իր պարտականությանները համաձայն ՀՀ Սահմանդրության:

Պայքարի ողջ ընթացքում օլիգարխիկ-քրեականի հակադրման և ելքի հիմնական ռազմավարություններն ու ակցիաները հավատարիմ են եղել նրանց էությանը` քաղաքացիական-իրավական դերակատարների հանդեպ քրեական արհամարհանք, պիտակավարում, սուտ, զրպարտանք, սպառնալիքներ… Նրանք գործել են թաքուն ու գաղտագողի, կիրառել են ավտորիտարիզմ ու բռնություն, գործել են ամբոխավարությամբ և շողոքորթելով, խաբեությամբ ու կեղծիքով: Տարածել են ապատեղեկատվություն: Ոչ լեգիտիմ, բիրտ կերպով չարաշահել են պաշտոնեական դիրքը, սադրել են, պատանդ վերցնել (ձերբակալության ֆորմատով), անօրինականություն են կիրառել բոլոր փուլերում:

 
5.2 Երկու հակադիր գործոնների տարբերությունը ուժի և դրա էության, ուժի գոյացման, կիրառման ու տնօրինման իմաստով: Հակառակորդ դերակատարների ներուժի ու ռեսուրսների, դրանք տարբեր ձևով տնօրինելու և կիրառելու ազդեցությունը պայքարի ընթացքի և արդյունքների վրա:

Քաղաքացիական-իրավականի համար ուժի աղբյուրը գիտակից մարդ-անհատ-քաղաքացիներն են, նրանց իրվունքների ու պարտականությունների գիտակցումն ու իրացումը և նրանց գիտակից համաձայնությամբ համախմբված հավաքականություններն ու հասարակությունը: Այս գործոններին հզորացնում է հոգևոր (սա չի հասկացվում զուտ կրոնական իմաստով), մտավոր/գիտական, զգացական/հոգեկան ու մարմնական ուժերի ներդաշնակությունը: Մարդ-անհատի և հավաքական անհատականությունների արժանապատվությունից, ազատություններից ու իրավունքներից է բխում լեգիտիմ ուժը, որը կիրառվում է համընդհանուր բարիքի զարգացման համար: Ուժը կիրառվում է խաղաղ, ոչ-բռնի կերպով, իրավունքի գերկայության հարգումով և իրավունքի գործնական նվաճումով և պարտականությունների իրացումով:

Օլիգարխիկ-քրեականը ուժն իմաստավորում և կիրառում է իբրև բռնության ու պատժի, խտրականության, ճնշման ու հնազանդեցման, անձնական ու խմբակային հարստացման և մենաշնորհյալ իշխանության միջոց: Մաշտոցի պուրակում նրանք կիրառել են բռնության և հարստության ուժի տեսակները:

Պայքարի ողջ ընթացում քաղաքացիական-իրավականն իր ներքին ճակատում առաջնորդվել է ներուժի ու ռեսուրսների բազմակողմանի և ներդաշնակ զարգացման դինամիկայով (սա ի սկզբանե ռազմավարական նպատակ էր): Պայքարն առաջնորդող առանցքային դերակատարները՝ նոր սերնդի քաղաքացիական ակտիվիստները, մեծ առաջադիմություն արձանագրեցին գիտելիքի, հմտությունների, կշռադատվածության, հաղորդակցության, պայքարի գաղափարական, ռազմավարական ու մարտավարական ունակությունների զարգացման ոլորտներում: Այդուամենայնիվ, ամենօրյա ինտենսիվ պայքարը մեծ էներգիա էր սպառում և սահմանափակում էր սիստեմատիկ մտավոր ինքնազարգացումը` քաղաքական ու քաղաքացիական մշակույթի խորքային կրթության իմաստով: Սահմանափակում էր նաև այն, որ անցյալի իրենց նախադեպերով երիտասարդ ակտիվիստները վարժվել էին արագ գործելուն, թիրախային արդյունք ստանալուն և մեկ ուրիշ ակցիայի անցնելուն, այսինքն՝  կարճատև ու կետային պայքարների: Մաշտոցի պուրակի պայքարը կարելի է համարել ներգործուն քաղաքացիության ինտենսիվ, երկարատև, հեռանկարային ռազմավարության ու գործելաոճի առաջին փորձը քաղաքացիական ակտիվիստների համար: Երիտասարդական խանդավառությունն ու կենսուրախությունը գլխավոր շարժիչ ուժն էին, իսկ երբեմն նկատելի էին տաքարյուն հուզականություն, անհամբերություն և շտապողականություն` կշռադատվածության ու գիտակցականի հաշվին: Երեք ամիսների ընթացքում և մինչև պայքարի չորրորդ փուլը երիտասարդ ակտիվիստները ցուցադրեցին ընկալելու, մտածելու, սովորելու, ստեղծագործելու, կազմակերպելու, համախմբելու, հաղորդվելու, գործելու մեծ ունակություն և ներուժ: Նրանց ունակությունների, իմացության ու հնարավորությունների ծավալն անհամեմատ մեծ որակական զարգացում ապրեց երեք ամիսների ընթացքում:

Քաղաքացիական ակտիվիստերին հաջողվեց կատարել քաղաքացիական-իրավական ներուժի համախմբողի և դրական փոփոխության գեներացնող կատալիստի դերը:  Հենց առաջին փուլից պայքարի մեջ ներառվեցին հիմնականում երիտասարդներ, բազմազան ուսանողական խմբեր, նախաձեռնություններ, ՀԿ-ներ, հանրաճանաչ մարդիկ, սովորական քաղաքացիներ: Երկրորդ փուլից հաջողվեց ներառել սփյուռքահայ անհատների ու խմբերի, մանավանդ` երիտասարդությանը: Երկրորդ փուլի վերջից, փոխհամաձայնեցված կերպով և հետևողականորեն ներգրավվեցին «ապամոնտաժող բրիգադները»` ինքնակազմակերպված թիմով ավագ սերնդի ակտիվիստներ, մտավորականներ և այլ գործիչներ: Երկրորդ փուլից քիչ թե շատ հաջողվեց հետաքրքրել սոցիալական խավերին, սակայն չհաջողվեց լիարժեք ներառել նրանց (հիմնական պատճառներից է այն, որ այդ խավերն ինքնակազմակերպված չեն, խավերի շահերի ինքնագիտակցությունը ցածր մակարդակի վրա է): Հաջողվեց հանրային զանգվածային հնչեղություն տալ խնդրին, հանրային և ազգային զանգվածային համակրանքի կապիտալ կուտակել, ինչը կենսական էր օլիգարխիկ-քրեականի կողմից կիրառվող բռնությունը չեզոքացնելու և զսպելու համար:

Առաջին փուլում քաղաքացիական ակտիվիստական ներուժն ու ուժը ընդունակ եղան պայքարի մասին հետաքրքրություն առաջացնելու ու որոշ հնչեղություն տալու եվրոպական լրատվամիջոցներում (BBC, France 24), սակայն այդ իմաստով լուրջ աշխատանքներ չձեռնարկվեցին պայքարի ընթացքում: Խորքային ու շարունակական հաղորդակցություն չստեղծվեց տարբեր երկրների քաղաքացիական և առաջադիմական շարժումների ու կառույցների հետ, թեև ակտիվիստներից շատերը հաղորդակից էին այդ մակարդակներում զարգացող իրադրություններին: Համաշխարհային զարգացումները որոշ առնչություն ունեցան Մաշտոցի պուրակի պայքարին, քանի որ համակարգը խորհուրդներ էր ստանում այն մասին, թե ինչպես ճնշել ակտիվիստներին ու պայքարը. օրինակը` «համակարգի վրանաֆոբիան», վրանը քաղաքացիական խաղաղ անհնազանդության խորհդանիշ էր դարձել համաշխարհային իմաստով, հետևաբար ոչ մի գնով չէր կարելի թույլ տալ նույնիսկ մեկ վրանի տեղադրումը: Մարտի 14-ի ՀՀ ոստիկանության անհամաչափ ուժի կրառումն ու բացարձակ բռնանալը խաղաղ ակտիվիստների նկատմամբ տեղի էր ունենում մոտավորապես նույն շրջանում, երբ ԱՄՆ-ում, Նյու Յորքի Ուոլ Սթրիթում ոստիկանությունը նույն մեթոդով (մարտի 19-ին) ցրում է Occupy Wall Street շարժման ակտիվիստներին (ճիշտ է, իրենց դեպքում ունենալով դատարանի վիճռը):

ՀՀ ոստիկանությունը նույն բռնության ու ճնշման սցենարը փորձարկեց Մաշտոցի պուրակի դեմ, սակայն ակտիվիստների զգոնության ու ճկունության շնորհիվ ոստիկանությունը ոչ միայն չհաջողեց, այլև հարվածը շրջվեց համակարգի դեմ: Ոչ միայն ոստիկանությունը, այլև ոստիկանությանն աջակցող միջազգային դերակատարները դարձան ակտիվիստների թիրախը: Արդյունքում, վերջիններս, անակնկալի եկած, ստիպված եղան հաշվի նստել ակտիվիստների հետ և վերանայեցին իրենց քաղաքականությունը: Պայքարը որակական նոր թափ ստացավ:

Քաղաքացիական ակտիվիստները նաև հետզհետե ավելացրին իրենց նկատմամբ համակրանքի կապիտալը պետական կառավարման համակարգի միջին և ցածր օղակներում, հենց նույն իրավապահ մարմիններում: Այս համակրանքի կապիտալը պարադոքսալ ձևով վարակեց նաև հենց քրեական-օլիգարխների միջին ու ցածր օղակաները, ինչպես նաև պետական կառավարման համակարգին սերտաճած տարրերին: Հիմնական պատճառներից մեկը քաղաքացիական-իրավականի գաղափարական արժեքային էությունն էր ու սկզբունքային գործելաոճը: Քաղացիական-իրավական դերակատարները հաջողեցին հակառակորդի ներուժն ու ուժը չեզոքացնել և զարգացնել հօգուտ իրենց, ինչը չհաջողվեց քրեաօլիգարխիկ համակարգին, նույնիսկ նրանց ագրեսիվ նպատակադրության և գործողությունների պարագայում՝ ներթափանցում, լրտեսման ակտիվ փորձեր և այլն: Սա ծանրացրեց իշխող համակարգի վիճակն ու նպաստեց դրա ճեղքմանը: Սրանով կարելի է նաև բացատրել նրանց քարոզչական մեքենայի ամբողջ ներուժի ու ռեսուրսների մոբիլիզացումը, որն անընդհատ և մինչև օրս ամեն ջանք գործադրում է քաղաքացիական-իրավականի ճշմարիտ ուժի ու նվաճումների մասին ապատեղեկացնելու, քաղաքացիական խաղաղ անհնազանդության միջոցով համակարգի ճեղքումը կանխելու և համակարգի ներկա խարխուլ վիճակը քողարկելու համար: Այդ քարոզչության գլխավոր թեման այն առեղծվածն է, որ «ողջ պայքարն ի սկզբանե նախագծված էր համակարգի կողմից, հանուն ընտրությունների և համակարգի վերարտադրման»: Նման քարոզչությունը փորձ է` ժամանակավոր ամրացնելու իրենց շարքերը, կասեցնելու պայքարի ընդլայնումը զանգվածային ու համազգային մակարդակի, կանխելու հանրության և ժողովրդի ինքնագիտակցության ու ինքնահզորացման ընթացքը:

Քաղաքացիական ակտիվիստների մյուս ուժեղ կողմերը, որոնք ապահովել են նրանց շարունակական առաջխաղացումը՝

-         տարերայնության մեջ եղել է լուրջ ծրագրվածություն և կազմակերպվածություն,
 -         մարդկային ու քաղաքացիական մեծ սոլիդարություն և գոտեկցություն,
 -         հոգու անկեղծություն, մաքրություն, նվիրվածություն,
 -         վճռական ու սկզբունքային ակտիվիզմով` պայքարի դաշտում անընդհատ նեգործուն ներկայություն են ապահովել, ճկուն ու ստեղծագործ կերպով ակցիաները համապատասխանեցրել են անընդհատ փոփոխվող իրավիճաներին,
 -         ի սկզբանե ճանաչել են հակառակորդի էությունն ու ներուժը, նրա արտաքին հովանավորների էությունն ու ներուժը, կանխատեսել են հակառակորդի քայլերը և անակնկալի չեն մատնվել,
 -         նախաձեռնությունը միշտ իրենց ձեռքն են պահել և հակառակորդին միշտ թողել են հետևողի, հակազդողի դիրքում:

 
Քաղաքացիական-իրավականի ներուժի և ուժի սահմանափակումներն ու խոչընդոտները.

Այդուամենայնիվ, առկա էին/են հիմնական քաղաքական ու քաղաքացիական, մշակութային, ինստիտուցիոնալ և սոցիալ–հոգեբանական տարրեր, որոնք սահմանափակում էին/են քաղաքացիական-իրավականի առաջընթացն ու նաև խոչընդոտում դրան:

Պայքարի չորրորդ փուլից հետո երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների ներուժը,  ինչպես նաև պայքարի ընթացքում կուտակած ուժը անբավարար էին պայքարը մի նոր որակական փուլի զարգացնելու համար: Անհրաժեշտ էր քաղաքացիական-իրավական նվաճումները տանել դեպի նոր հարթություն՝ թե´ պուրակում և թե´ այլ դաշտերում, ու միաժամանակ պահել պայքարի ինտենսիվությունն ու առաջընթացը:

Հասարակության և ժողովրդի մեջ ներգործուն քաղաքացիության մշակութային ու կառուցվածքային թերզարգացվածություններն ու բացերը հետզհետե իրենց զգացնել էին տալիս և անիրականանալի դարձնում դրական որակափոխությունն ու առաջադիմությունը. չորրորդ փուլից առաջ շարժվելու, դրական արմատական փոփոխություններ կենսագործելու հնարավորությունը սահմանափակվում էր:

Քրեաօլիգարխիկ համակարգը գործադրեց քաղաքացիականին «զսպելու ու մարելու» ելքի  ռազմավարությունը (exit strategy), որը պայքարի չորրորդ փուլում որոշ չափով ուժերը փոխեց հօգուտ քրեաօլիգարխիկի, չնայած ամեն դեպքում պայքարն ընդհատվեց հօգուտ քաղաքացիականի: Սրա հիմնական պատճառը քրեաօլիգարխիկի հզորացումը չէր: Ընդհակառակը, Մաշտոցի պուրակի պայքարի միջոցով համակարգին հասցված հարվածն ու ճեղքը խորքային և թուլացնող էին: Չորրորդ փուլից հետո պայքարի անավարտության պատճառը քաղաքացիական-իրավական դերակատարների իրական ներուժի զարգացման սահմանափակումներն են և ուժերի վերագնահատման ու վերադասավորման անհրաժեշտությունը: Քաղաքացիական-իրավականն այժմ այդ սահմանափակումները հաղթահարելու մարտահրավերի առջև է. սահմանափակումները հաղթահարելով` կուտակած ներուժն ու ուժը կրկնապատիկ կամ բազմապատիկ սլացք կառնեն և ուժերի հարաբերակցությունը ճակատագրական կերպով կփոխվի հօգուտ քաղաքացիական-իրավականի:


Քաղաքացիական-իրավական ներուժի զարգացման հիմնական սահմանափակումներից են՝

-         Հայ իրականության մեջ ներգործուն քաղաքացիության և քաղաքական մշակույթի ու ինստիտուտների թերզարգացածությունը. երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների համար քիչ են օրինակելի մոդելները ներկայում ու անցյալում:

-         Իրական որակյալ թինք-թանքերի (think-tank, մտարտադրության և վերլուծական կենտրոնների) բացակայությունը, մանավանդ ներգործուն քաղաքացիության ուղղվածությամբ և առաջադիմական գաղափարներով կենտրոններինը, որոնք ընդունակ կլինեն սիստեմատիկ կերպով վերլուծություններ կատարելու ու հայեցակարգեր ձևակերպելու, որպեսզի ակտիվիստները գործնականում կարողանան կիրառել դրանք, իսկ այնուհետև կկարողանան այդ կիրառականը կոնցեպտուալ դաշտում վերլուծել և այդպիսով ընդլայնել մտավոր-մշակութային որակական թռիչքի հնարավորությունները: Ներկա իրավիճակում հայ հասարակությունն ու ժողովուրդը դեռևս այդ ներուժը չի զարգացրել, ինչն ներգործուն քաղաքացիական ակտիվիզմի ու դրական  համակարգափոխության մեծ սահմանափակումներից ու արգելակներից մեկն է: Հայ իրականության մեջ դեռևս չեն զարգացել ներգործուն քաղաքացիության և սահամանադրական ու իրավական ազատ, արդար, արժանապատիվ ու սոլիդար, առաջադիմական և այլընտրանքային հասարակության և պետականության մոդելների նախագծման ու կիրառման գործընթացները: Դա կօգնի պայքարի ինտենսիվ թռիչքին ու  ռազմավարական նպատակային նվաճումներին:

-         Վերոհիշյալ բացը վերաբերում է նաև գիտական և արվեստի ոլորտներին: Այդ ոլորտի դերակատարները ներկա դրությամբ չցուցաբերեցին իրենց կարողականությունը կամ գուցե կամքը` Մաշտոցի պուրակում ակտիվորեն ներգրավվելու համար, ոչ թե զուտ իբրև քաղաքացիներ, այլ պայքարի զարգացման մեջ իրենց ոլորտների մտավոր ուժը սիստեմատիկ ու խորքային ներդնելու իմաստով: Այդ ոլորտների ունակություններն ու կարողականությունը ևս դեռ այն աստիճանի զարգացած չեն, որ ի վիճակի լինեն ներգործուն քաղաքացիության և սահամանադրական ու իրավական ազատ, արդար, արժանապատիվ ու սոլիդար, առաջադիմական և այլընտրանքային հասարակության և պետականության մոդելներ նախագծել, մշակել ու կիրառել: Կամքն ու  գործընթացները դեռևս բացակայում են: Պայքարի ընթացքում և հիմա էլ հեղինակվում են մի շարք տեքստեր ու վերլուծական հոդվածներ, կազմակերպվում են սեմինարներ, որոնք հիմնականում սահմանափակվում են պայքարը զուտ դասական աջ ու ձախ քաղաքական ուղղվածությամբ որակելով, ոչ խորքային մեկնաբանություններ են կատարում, որոնք գործնականում այնքան էլ կիրառելի չեն: Լուրջ ուսումնասիրություններ չկան և չեն ձեռնարկվում: Այդ անելու համար անհրաժեշտ է, որ հայ հասարակության այդ ոլորտները կամք ցուցաբերեն և զարգացնեն իրենց  կարողությունները ներգործուն քաղաքացիության ոլորտում:

-         Հայ հասարակության ու պետության բացերից ու պայքարի հիմնական սահմանափակումներից է ներկա հայ քաղաքական ու կուսակցական վերնախավերի, և ընդհանրապես Հայաստանի և Սփյուռքի իշխող վերնախավերի էությունն ու գործունեությունը: Նրանք հիմնականում համախմբվում և առաջնորդվում են էությամբ ժամանակավրեպ, այլասերված, լճացած, ոչ ինքնուրույն, նեղ խմբակային շահերով: Նրանք պայքարի սկզբից ընդունակ չեղան ընկալելու, թե ինչ ֆենոմենի առջև են և թե ընդհանրապես ինչ է կատարվում հայ հասարակության և պետականության զարգացման դիտանկյունից: Սկզբում որոշ կուսակցությունների վերնախավերը հրապարակային հանդես եկան և ինքնակոչ և/կամ համակարգի կողմից պատվիրված ուզեցին «միջնորդի» դեր ստանձնել, որը մերժվեց քաղաքացիական-իրավական ակտիվիստների կողմից: Հետո, պայքարի հզորացմամբ իրենց շահերը և համակարգի ստաուս քվոն պահելու նպատակներով սկսեցին կոնսոլիդացվել հիմնականում իշխանությունների հետ ներձուլված միևնույն օրակարգի շուրջ, որպեսզի քաղաքացիական այս նոր որակի պայքարն ու դերակատարները, որ ինքնուրույն են, իրենց շահերը չվտանգեն, և մանավանդ նախընտրական և հետընտրական համաձայնեցված գործարքներին չվնասեն:  Քաղաքացիական-իրավական դերակատարների հզորացմանը փորձեցին արգելակել, գրեթե հիմնական սպառնալիք համարեցին ու մրցակից: Չնայած դրան, այս կուսակցությունների տարբեր անդամներ ու համակիրներ ներգրավված էին պայքարում: Քաղաքական վերնախավի և այլ վերնախավերի կողմից պայքարը աղճատելու փորձերը հետզհետե ուժգնանում էին՝ ԱԺ ընտությունները մոտենալուն զուգահեռ, մանավանդ պայքարի երրորդ ու չորրորդ փուլերում: Մաշտոցի պուրակում քաղաքացիական ակտիվիստներին ջլատելու փորձերը մեծ իմաստով չհաջողվեցին, սակայն հետընտական շրջանում դրանք որոշ հաջողություններ արձանագրեցին՝ հիմնականում DIY ակումբի հրկիզման համար և «Հարսնաքար» ռեստորանումՎահե Ավետյանի սպանության համար պատասխանատվություն պահանջող պայքարների շրջանակում:

-         Մի կողմից առկա էր հայ ներկա քաղաքական դաշտի այլասերվածությունը, մյուս կողմից` երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների մի զգալի մասի բացասական վերաբերմունքը քաղաքականության դաշտի ու կուսակցականության նկատմամբ: Այս պատճառով քաղաքական ու քաղաքացիական դաշտերի խաչմերուկները բացակայում էին պայքարում, քաղաքական ու քաղաքացիական մշակույթի և գիտելիքների բաց էր նկատվում: Այս ամենը սահմանափակեց քաղաքացիական-իրավական դերակատարների գործունեությունը քաղաքական վերանորոգման գործընթացների  ոլորտում, քայլեր չձեռնարկվեցին սոցիալական զանզան խավերի ինքնակազմակերպման և ներգործուն քաղաքացիության վրա հիմնված իրական քաղաքական դաշտ կերտելու ուղղությամբ, մինչդեռ իրական քաղաքականության մշակումն ու կերտումը գիտակից քաղաքացու անխուսափելի պարտականություններից է:

Օլիգարխիկ-քրեական դերակատարների ներուժը զարգացման միտումով հանդես չի գալիս, այլ ընդհակառակը, ինքնագոյատևման և սնանկացման փուլում է: Պայքարի ողջ ընթացքում, ուժի մասին իրենց փիլիսոփայությանը հավատարիմ լինելով, նրանք օգտագործել են իրենց վաչական ու իշխանական «լեգիտիմ» բոլոր ծառայությունները՝ իրավապահ մարմիններին, ԱԱԾ-ին, տեղական և պետական կառավարման համակարգին, դրան գումարած` այլասերված կուսակցական, «մտավորական» և «արվետագետ» վերնախավերին, ԶԼՄ-ներին և այլոց, պայքարը վարկաբեկելու, պայքարողներին վհատեցնելու, վախեցնելու, ճնշելու և վերացնելու համար: Սակայն համակարգում կա կադրերի, իմացության և փորձառության մեծ բաց, նրանք ճանչողություն չունեն քաղաքացիականության, սահմանադրականության գաղափարների և ակտիվիզմի մասին, չեն առնչվել քաղաքացիական իրական ներուժի և հնարավորությունների, ռազմավարություների ու պայքարի մեթոդների հետ: Բռնության մշակույթը, տիրապետելու ամբարտավան ինքնավստահությունը, սանձարձակության մշակույթն ու վարժվածությունը ծառայեցին համակարգի դեմ, ստիպեցին անընդհատ նահանջել ու ճեղքվել: Օլիգարխիկ և քրեական համակարգի ներուժն ընդունակ չեղավ ընկալելու և որդեգրելու մտավոր, ստեղծագործական, հմուտ և իրավական դիսկուրսի, երկխոսության և ժողովրդավարական բախումի եղանակներն ու ոճը: Նրանք չգիտակցեցին երկրի և հասարակության կուլմինացիոն ժամանակահատվածը` այն պահը, երբ ինտենսիվորեն հասունացող քաղաքացիական նախաձեռնություններն ու հետզհետե ընդլայնվող ներգործուն քաղաքացիական դերակատարները որակապես զարգացել են իրենց իրավունքների նվաճման, պարտականությունների իրացման ու սահմանադրության կենսագործման համար: Այսինքն, նրանք չընկալեցին, որ դրական համակարգային փոփոխությունների պահը հասունացել է ոչ միայն այն պատճառով, որ այս քսան տարիների ընթացքում իրենց համակարգը սպառվել է ու պետությունը հասել է սնանկացման, այլև այն պատճառով, որ նույնիսկ համաշխարհային զարգացումներում իրենց սնող արտաքին ճակատը` նոր-ազատականությունը, ճեղք է տվել. համընդհանուր մարդկային քաղաքակրթության ճգնաժամում վերադասավորվում են նոր ուժերն  ու աշխարհաքաղաքականությունը, ուստի արտաքին հովանավորող տարրերը ռեալ-պոլիտիկից և իրենց աշխարհաքաղաքական շահերից ելնելով մեծ հավանականությամբ կզոհաբերեն տեղական քրեական օլիգարխիային, քանի որ վերջինս սպառվում է և միաժամանակ նոր ուժեր են ձևավորվում: Մանավանդ, Մաշտոցի պուրակի պայքարի թիրախը զուտ ներազգային քրեաօլիգարխիայի շահերն էին, ուստի է´լ ավելի մեծ էր հավանականությունը, որ արտաքին ուժերը կզոհաբերեն տեղական օլիգարխիային (օրինակ, հանքարդյունբերության հարցում թիրախը նաև համաշխարհային օլիգարխիան է, ուստի և այդ պայքարները հաջողեցնելու համար քաղաքացիական-իրավականից ավելի մեծ որակական ներուժ է պահանջվում):

Քաղաքացիական-իրավականի ներուժն` իր թարմությամբ ու եռանդով, երիտասարդական ոգով ու հատկանիշերով, մաքուր ու սկզբունքային լինելով, և մանավանդ, անընդհատ զարգացող որակական բազմատեսակ ուժով ու ներուժով,  իր օգտին է շրջում բոլոր հաղթող խաղաքարտերն ու հնարավորությունները և՛ Մաշտոցի պուրակի պայքարում, և՛ հեռանկարային գործունեության ու պայքարների շրջագծում:


Միջազգային կառավարական և միջկառավարական դերակատարների ներուժը, հանձինս ԵԱՀԿ (ներառում է ԱՄՆ, Եվրոպա, Ռուսաստան) հովանավորում էր/է օլիգարխիկ-քրեական համակարգին (քսան տարի շարունակ) և ուներ պայքարն արգելակող դերակատարություն: Սակայն Մաշտոցի պուրակի պայքարի երկրորդ փուլում, ինքնուրույն դերակատարների հզորացման հետ զուգահեռ, սկսեցին փոփոխություններ տեղի ունենալ միջազգային կառավարական և միջկառավարական դերակատարների մոտեցումներում, մանավանդ այն բանից հետո, երբ մարտի 8-ի ակցիային տրված գնահատականների համար ԵԱՀԿ-ն ևս դարձավ քննադատության թիրախ: Նրանց քաղաքականությունների փոփոխությունը խթանեց համակարգին` ընտրելու «զսպելու ելքային ռազմավարություն» և հավասար-հավասարի արդյունքի գալու տարբերակը չորրորդ փուլում: Սակայն այդ «ելքային ռազմավարությունը» վերջնական արդյունքի որոշիչ տարրը չէր և միաջազգային կառավարական և միջկառավարական դերակատարներն այդ գիտակցեցին: Նրանք սկսեցին վերանայել և ուսումնասիրել նոր դերակատարների հետ իրենց հեռանկարային փոխհարաբերությունը, քաղաքական ճանաչում ու միջազգային լեգիտիմություն տվեցին նրանց, ինչը մանավանդ երևաց չորրորդ փուլում: Հուլիսի 4-ին Երևանում, ԱՄՆ դեսպանատանը, ԵԱՀԿ-ի և ԱՄՆ պետքարտուղարի կողմից ուղղված պատգամը հստակ էր թե՛ քաղաքացիական-իրավական նոր ինքնուրույն դերակատարներին և թե՛ ներկա  քաղաքական դաշտին, որ նրանք քաղաքական ճանաչում ու միջազգային լեգիտիմություն են տալիս առաջիններին և հեռանկարային իմաստով պատրաստ են դիրքերի վերանայման, եթե այդ քաղաքացիական-իրավական դերակատարներն իրենք պատրաստ լինեն «ավելի առաջ գնալու»: Միջազգային դերակատարները նաև «լավ» հարաբերությունների մեջ են ուզում մտնել այս նոր ինքնուրույն հեռանկարային դերակատաների հետ, որպեսզի իրենց ազդեցության տարրը և հնարավորությունները փորձեն պահել հնարավոր համակարգային փոփոխության ժամանակ. այս ամենը, բնականաբար, իրենց շահերի ու աշխարհաքաղաքական ծրագրերի սահմանագծերում:

Ներուժերի տնօրինման իմաստով` Մաշտոցի պուրակի պայքարի ողջ ընթացքում և հետ-Մաշտոցյան հայ իրականության ներկա դրությամբ՝ օլիգարխիկ-քրեականը զուտ ինքնապահպանման ու ինքապաշտպանության կրավորական դիրքերում է: Այն իր ներուժը տնօրինում է գործիք դառնալու և/կամ օգտագործելու իմաստով, գործում է կախվածության հոգեբանությամբ, այլ ոչ ինքնահզորացման ու ինքնուրույնության հոգեբանությամբ, առաջնորդվում է զուտ հատվածական ու խմբակային շահերով և չի կարողանում համազգային հզոր համախմբում ստեղծել: 

Իսկ քաղաքացիական-իրավականը պայքարի ողջ ընթացքում հանդես էր գալիս նախաձեռնող ու նախահարձակ դիրքերից: Այն իր ներուժը տնօրինում էր գոծոն դառնալու իմաստով և զարգացնում էր այն: Այն գործում է ինքնահզորացման, ինքնուրույնության և ինքնորոշվածության սկզբունքներով ու հոգեբանությամբ, հանուն համընդհանուր բարիքի ու շահի: Այն զանգվածային ու համազգային հզոր համախմբում ստեղծելու ընդարձակ ներուժ և մեծ հնարավորություններ ունի: Քաղաքացիական-իրավականն ընդունակ է բազմապատկել արդեն իսկ կուտակած ներգործուն քաղաքացիության կապիտալը և իր սեփական ներուժը՝ դասեր քաղելով, ուժերը վերագնահատելով ու վերաիմաստավորելով և կրկին գործնական ինտենսիվ պայքար նախաձեռնելով: Այդ ճանապարհով նրանք կկարողանան հիմնական ու ճակատագրական դրական համակարգային փոփոխություններ էսկալացնել: 


6- Մաշտոցի քաղաքացիական պայքարը` արդյունքներ, հեռանկարային մարտահրավերներ և զարգացման երաշխիքներ

Չորրորդ փուլից հետո պայքարի անավարտության պատճառը հիմնականում քաղաքացիական-իրավականի իրական ներուժի զարգացման սահմանափակումներն են, և ուժերի վերագնահատման ու վերադասավորման անհարժեշտությունը: Հակառակորդի «զսպելու ու մարեցնելու» ելքի ռազմավարությունը միայն ժամանակավորապես փոխեց ուժերի հաբերակցությունը չորրորդ փուլում, սակայն ընդհանուր առմամբ պայքարն ընդհատվեց հօգուտ քաղաքացիականի: Սրա հիմնական պատճառը նրանց հզորացումը չէ. ընդհակառակը, Մաշտոցի պուրակի պայքարի միջոցով համակարգին հասցված հարվածն ու ճեղքը խորքային են, համակարգը թուլացած է: Սակայն քաղաքացիական-իրավականը այժմ կանգնած է իր սահմանափակումները հաղթահարելու մարտահրավերի առջև: Սահմանափակումները հաղթահարելով` կուտակած ներուժն ու ուժը կրկնապատիկ կամ բազմապատիկ սլացք կառնեն և ուժերի հարաբերակցությունը ճակատագրական կերպով կփոխվի հօգուտ քաղաքացիական- իրավականի:

Ե՞րբ և ի՞նչ որակական էական զարգացումով տեղի կունենա Մաշտոցի պուրակով խորհրդանշվող հայ ներգործուն քաղաքացիական-իրավական պայքարի շարունակությունը: Հորիզոնում մտավոր, հոգևոր և կազմակերպական լրջագույն աշխատանք և կոնսոլիդացում է սպասվում:

Մաշտոցի պուրակի քաղաքացիական պայքարն առաջինն էր իր ծավալով և որակով, որ սկիզբ դրեց ներգործուն քաղաքացիության ոլորտում որոշակի դրական որակական փոփոխության և որոշակի ազդեցություն ունեցավ նաև համակարգում գտնվող ուժերի փոխհարաբերության ու վերադասավորման գործընթացների վրա:


6.1 Արդյունքների համառոտագրում՝

-         Հաջողվեց նոր սերնդի ակտիվիստների ունակությունների և ներուժի դրական որակական զարգացումը: Սա կարելի է համարել Հայաստանի և հայ իրականության համար ներգործուն քաղաքացիության ու պետականաշինության իմաստով մարդկային, սոցիալական և ազգային հարստության կապիտալի աճ, որն ընդլայնում է հավաքական տևական զարգացման հեռանկարային հնարավորությունների պարամետրերը:

-         Հաջողվեց ներգործուն քաղաքացիությունն ու սահմանադրականությունը հանրային ու համազգային օրակարգ դարձնել, այդ օրակարգի շուրջ համախմբել Հայաստանի և  սփյուռքի տարբեր ոլորտներին:

-         Հաջողվեց համակարգային հիմնախնդիրներին խորքային ձևակերպում տալ և օրակարգ բարձրացնել դրանք` սեփականության իրավունքը, հանրային ազատ տարածքը, հանքարդյունաբերության աղետալի քաղաքականությունը, ընդերքի պաշտպանությունն ու վերիմաստավորումը որպես ազգային ու հանրային հարստություն, բազմամշակութայնությունը:

-         Հաջողվեց հանրային սեփականությունը` պուրակը, ազատագրել ու պարտադրել նրա բարեկարգումը հանրության օգտագործման համար:

-         Հաջողվեց «Քաղաքացիական անկախ և արդար դատարանի» կայացումը` իբրև քաղաքացիական ինքնիշխանության ու անհնազանդության նախադեպ:

-         Հաջողվեց ներպետական ու ներազգային մակարդակներում հասունացնել և բյուրեղացնել ներգործուն քաղաքացիեւթյունն ու ակտիվիզմը, ճանաչեցնել նրա լեգիտիմությունը թե´ հայ իրականության մեջ և թե´ միջազգային կառավարական հարթության վրա և ճեղքել իշխող համակարգը:

Բացերը.

-         Չմշակվեցին հասարակության այլընտրանքային մոդելի կոնցեպտներ` ո´չ ակտիվիստական ոլորտում, և ո´չ էլ գիտական ոլորտներում: Թեև մտքեր հնչեցին նման մոդելներ ունենալու անհրաժեշտության մասին, սակայն պայքարի ընթացքում երիտասարդների կարողությունից դուրս էր նման կոնցեպտուալ աշխատանք կատարելը և միաժամանակ պայքարի ինտենսիվությունը պահելը: Սա համապատասխան ուղղվածություն ունեցող գիտական ու մշակութային ոլորտների, վերլուծական կենտրոնների առաքելությունն է: Հայաստանում հետզհետե ավելի է զգացվում դրա բացը ներգործուն քաղաքացիության և սահամադրական արդար պետության զարգացման մեջ:

-         Իրավական պատասխանատվության չենթարկվեցին պետական ու քաղաքային իշխանությունները՝ քաղաքապետեր, քաղաքապետարանի պատկան պաշտոնյաներ, ՀՀ ոստիկանապետ, անօրինական հրահանգներ տվող ու կատարող ոստիկաններ: «Տարոն սիրուն չի, ապամոնտաժիր»-ը միակ ելքն էր համակարգն ավելի ճեղքվելուց փրկելու համար: Այսինքն, եթե համակարգն ընդուներ իրար հաջորդող քաղապետերի որոշումների և գործունեության անօրինականությունները, ապա կբացվեր բոլոր անօրինականությունների կծիկը և իրավական լուծումը, որ հետևելու էր դրան, կքանդեր համակարգը: Քաղաքացիական-իրավականի մարտահրավերներից է՝ այդ անօրինականությունների կծիկը բացելը և քաղաքական-իրավականի խաղի կաննոներով իրավական պատասխանատվության ենթարկելը բոլոր անօրինական որոշում կայացողներին ու գործադրողներին քաղաքային ու պետական կառավարման համակարգում:

Մեխը այդ անօրինականությունների կծիկի բացելն է, քաղաքական-իրավական խաղի կանոններով իրավական լուծման այսինքն պատասխանատվության գործընթացները հաջողեցնելն է: Հերիք է կծիկի մի մասի բացվենք և պարտադրենք իրավական լուծում և մեկը մյուսին կհետեևի համակարգի համար անկառավարելի դրույթներ որ կավարտվի փլուզմամբ:Մեխը այդ անօրինականությունների կծիկի բացելն է, քաղաքական-իրավական խաղի կանոններով իրավական լուծման այսինքն պատասխանատվության գործընթացները հաջողեցնելն է: Հերիք է կծիկի մի մասի բացվենք և պարտադրենք իրավական լուծում և մեկը մյուսին կհետեևի համակարգի համար անկառավարելի դրույթներ որ կավարտվի փլուզմամբ:եթ է համակարգը ընդունի քաղաքապետարանի որոշումների անօրինականությունը կբացվի ամբողջ անօրինականությունների կծիկը և իրավական լուծումը որ դրան հետևելու է կքանդի համակրգը: Այստեղ միևնույն փրկման քաղաքականության արտացոլումն է, համակարգը հետ կանգնեց իր տնօրենին նշանակման գործընթացից, քանզի եթէ մրցույթների անօրինականույթունը ընդունի կբացվի կծիկը և կհետևի դրան իրավական լուծումը որ համակարգի քայքայման կտանի: Մեխը այդ անօրինականությունների կծիկի բացելն է, քաղաքական-իրավական խաղի կանոններով իրավական լուծման այսինքն պատասխանատվության գործընթացները հաջողեցնելն է: Հերիք է կծիկի մի մասի բացվենք և պարտադրենք իրավական լուծում և մեկը մյուսին կհետեևի համակարգի համար անկառավարելի դրույթներ որ կավարտվի փլուզմամբ: Քաղաքացիական-իրավականը և քրեա-օլիգարխիկ համակարգերը ԻՐԱՐԱՄԵՐԺ են. Քաղաքացիական-իրավականի առաջդիմությունը մյուսի նահանջն է, իսկ Քաղաքացիական-իրավականիի գերկայումր մյուսի ընկճումն է: Քաղաքացիական-իրավականի տիրապետումը մյուսի փլուզումն է

եթ է համակարգը ընդունի քաղաքապետարանի որոշումների անօրինականությունը կբացվի ամբողջ անօրինականությունների կծիկը և իրավական լուծումը որ դրան հետևելու է կքանդի համակրգը: Այստեղ միևնույն փրկման քաղաքականության արտացոլումն է, համակարգը հետ կանգնեց իր տնօրենին նշանակման գործընթացից, քանզի եթէ մրցույթների անօրինականույթունը ընդունի կբացվի կծիկը և կհետևի դրան իրավական լուծումը որ համակարգի քայքայման կտանի: Մեխը այդ անօրինականությունների կծիկի բացելն է, քաղաքական-իրավական խաղի կանոններով իրավական լուծման այսինքն պատասխանատվության գործընթացները հաջողեցնելն է: Հերիք է կծիկի մի մասի բացվենք և պարտադրենք իրավական լուծում և մեկը մյուսին կհետեևի համակարգի համար անկառավարելի դրույթներ որ կավարտվի փլուզմամբ: Քաղաքացիական-իրավականը և քրեա-օլիգարխիկ համակարգերը ԻՐԱՐԱՄԵՐԺ են. Քաղաքացիական-իրավականի առաջդիմությունը մյուսի նահանջն է, իսկ Քաղաքացիական-իրավականիի գերկայումր մյուսի ընկճումն է: Քաղաքացիական-իրավականի տիրապետումը մյուսի փլուզումն է:


6.2 Քաղաքացիական-իրավականի հիմնական սահմանափակումների հաղթահարումը ու նորանոր նվաճումների երաշխիքները

Հայ ժողովուրդն ու Հայաստանն իրենց գոյության և անվտանգության ճակատագրական հանգրվանում են: Ճգնաժամային իրավիճակներում կան դրական և արմատական փոփոխությունների հսկայական հնարավորություններ: Հայաստանի և սփյուռքի առողջ կենսական զանգվածի մարտահրավերն է` մտավոր և հոգևոր ստեղծագործության զարգացումը գործնական պայքարների դաշտում, որն անընդհատ կծնի արմատական և համակագային դրական փոփոխություններ: Հետագա քայլերը`

-         Քաղաքացիական պայքարի էությունն ու գործընթացները տանել՝ հավատարիմ ազատության, արդարության, արժանապատվության և սոլիդարության արժեքներին, անընդհատ իմաստավորել և վերաիմաստավորել այդ արժեքներն ու մշակված գաղափարներն ու պայքարի գործընթացները ժամանակի և տարածության մեջ, ներկա և փոփոխվող իրականությանը համապատասխան:

-         Ճշգրիտ ու հստակ ձևակերպել օրակարգը` խնդիր դնելով լուծել խորքային ու էական համակարգային հիմնախնդիրներ: Միշտ լինել ինքնուրույն օրակարգ ձևակերպողն ու այդ օրակարգն ինքնուրույն իրականացնողր: Ունակ լինել հիմնախնդիրները ձևակերպելու, մշակելու, դրանց շուրջ համախմբվելու և պայքարելու ԱՐՄԱՏԱԿԱՆ և ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ, ԽՈՐՔԱՅԻՆ դիտանկյունից: Հիմնախնդիրների պատճառները պահել քաղաքացիական պայքարի կիզակետում և այդ պատճառների վերացումը և դրական լուծում տալը և/կամ նպաստելը դարձնել պայքարի գործունեության առանցքը:

-         Ինտենսիվորեն համախմբվել և կոնսոլիդացվել ներգործուն քաղաքացիության և սահմանադրականության գաղափարի ու դրանցից բխող նպատակների շուրջ: Իրավունքի նվաճման գլխավոր երաշխիքներից է հենց համախմբումը և միասնական ճակատ կազմելը` միմյանց կապող, սոցիալական շահերի ու պահանջատիրության ձևակերպման մեթոդների շնորհիվ:

-         Նպաստել սոցիալական խավերի ինքնակազմակերպմանը, տարբեր սոցիալական խավերին ներառել քաղաքացիական պայքարի մեջ:

-         Արվեստի, մշակույթի, գիտական ու մտավորական շրջանակներին ներգրավել ներգործուն քաղաքացիության դաշտում, ստեղծել խաչմերուկներ, որտեղ կմշակվեն ու կստեղծվեն համակարգային դրական առաջադիմական այլընտանքային մոդելներ և դրանց կենսագործման ինստիտուտներ, գործընթացների ծրագրեր ու ճանապարհային քարտեզներ: Զարկ տալ կոնսեպտուալից-գործնական և գործնականից-կոնսեպտուալ գործունության մշակույթին ու կարողություններին:

-         Իրավական պատասխանատվության ենթարկել պետական պաշտոններ կրող օլիգարխիկ-քրեական համակարգի առանցքային տարրերին: Դա կապահովի համակարգի փլուզման անդառնալիությունը: Սա դեռևս չի հաջողվել հայաստանյան որևէ քաղաքացիական պայքարներում:

-         Սահմանադրականության ու ժողովրդավարության գաղափարի համաձայն` ստանձնել ներգործուն քաղաքացիության առաջնորդող, խթանիչ, մշակող ու վերահսկող դերը քաղաքականության մեջ: Վերստանձնել ներգործուն քաղաքացիության պատկանող դերակատարությունը քաղաքականի մեջ, վերաիմաստավորել ու առողջացնել քաղաքականությունն ու քաղաքական մշակույթը Հայսատանում, վերջ տալ քաղաքական ոլորտի մենաշնորհին, գրավմանը և այլասերմանը օլիգարխիկ-քրեականների ու կուսակցությունների կողմից: Գիտակից ու ինքնորոշված քաղաքացին քաղաքական արվեստագետ ու տեխնոլոգ է, սահմանադրական գաղափարը կենսագործող էական և անփոխարինելի գործոն է:

-         Զարգացնել ժողովրդի գիտակցությունը և կարողականությունը սահմանադրական արժեքների ու իրավունքների ու պարտականությունների իմաստով, մոբիլիզացնել հանրությանը, նոր, ստեղծագործ մեթոդներով ու մոդելներով նվաճել և կենսագործել սահմանադրական իրավունքներն ու պարտականությունները անհատական և հավաքական կյանքում, հաստատություններում և քաղաքական կառավարման համակարգում:

-         Նոր, առողջ ներգործուն քաղաքացիությունն ու սահմանադրականը ստեղծելով` փլուզվում է հին, այլասերված ոչ լեգիտիմը: Դրական խաղաղ քաղաքացիական անհնազանդության և ստեղծագործական պայքարի ամեն քայլ մշակում և կառուցում է նոր սահմանադրական ու ներգործուն քաղաքացիության համակեցության մոդելը, իսկ մյուսն այդ ինտենսիվ դրական ստեղծագործական ուժի կառուցողականությունից փլուզվում է: Կարևոր է, որ պայքարը չտարվի քանդելու բացասական հոգեբանությամբ ու նպատակով, քանի որ նման պայքարները կազմակերպվում ու առաջնորդվում են բռնության ու հարստության ուժի տեսակների վրա, ինչը հատուկ է հակառակորդին` իշխող վերնախավերին: Պայքարը պետք է մշակվի ներգործուն քաղաքացիության և սահմանադրականության արժեհամակարգի հիման վրա, դրական ստեղծագործությամբ, անընդհատ կերտելով անհատական ու հավաքական ազատ, արդար, արժանապատիվ ու համերաշխ ապրելու, գոյակցելու համապարփակ մշակույթը, ինստիտուտներն ու մոդելները:

-         Ինչպես Մաշտոցի պուրակի եռամսյա քաղաքացիական պայքարի ժամանակ, հակառակորդին բերել իրավական ու սահմանադրական խաղի օրենքների դաշտ, որպեսզի պայքարը հաջողվի:

-         Գիտակցել, տնօրինել ու վերաբաշխել «ուժը»` որպես համընդհանուրի բարիքի ստեղծման միջոց: Զարգացնել ունակություններն ու հմտությունները՝ ուժի նոր տեսակի ձևավորման ու կիրառման մեջ:

-         Անընդհատ կարողանալ հայացքը դեպի ներս ուղղել, գնահատել իրավիճակը, սեփական ուժերն ու գործողությունները և միաժամանակ ներդաշնակվել այլոց դրական փորձի հետ: Նայել դեպի շարժման, համախմբման ներսը և միաժամանակ սոլիդարություն ու համագործակցություն ձեռնարկել այլազգի քաղաքացիական գործոնների ու ցանցերի հետ:

-         Քաղաքացիական նախաձեռնություններն ու օջախները հետզհետե զարգանում են, բազմազան գործոններ են դառնում: Կարևոր է այդ գործոնների շարունակական ինքնաշխատությունը, կարևոր է ինքնաքննադատությունը, կարևոր է ինքնագնահատումը: Կարևոր են բազմազանությունը և ինքնակայացումը՝ իբրև առանձին հավաքական անհատականություններ, որոնք որոշում են միմյանց հետ համագործակցել ազատ ու հորիզոնական ստեղծագործական տարածքում: Միմյանց  հետ մրցակցելու, խանդելու, իշխելու, հպատակեցնելու ճանապարհով համագործակցություններ չեն կարող կայանալ: Հասարակությունն ու ազգը հարստանում են ոչ թե միատեսակ ու մեկ տեղից կառավարվող քաղաքացիական օջախներով, այլ ընդահակառակը, այն ժամանակ, երբ շատ ու բազմազան են ազատության ու ստեղագործության ոգով պայքարող քաղաքացիական օջախները, երբ յուրաքանչյուրը, կրելով հասարակության տարբեր հիմնախնդիրների լուծման հանձնառությունը, պայքարում է դրական փոփոխության համար և այդ բազմազան քաղաքացիական օջախներն իրար գտնում են, իրար լրացնում են և ներդաշնակվում են՝ այդպիսով բազմապատկելով արդյունքների որակական կերտման ծավալն ու ազդեցությունը:

-         Կենսագործել համակարգային արմատական դրական փոփոխությունները՝ հասարակության ու ժողովրդի ներսից և ներքևից:

Մշակութային և հոգևոր ուժն է, որ ծնում, ստեղծագործում, արարում է: Սա այն ուժն է, որը դրական փոփոխություններ է կերտում: Հայ քաղաքացիական համախմբումները նոր են մուտք գործում ԱԶԱՏՈՒԹՅԱՆ և ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ այդ հոգևոր տարածքը: Նրանք փորձում են դառնալ այդ ուժի կրողը գործնական, իրական կյանքում և ամեն մի քայլ դեպի այդ դրական որակական ուժի ձևավորումն ու կիրառումը կտրականապես փոխում է ուժերի փոխհարաբերակցությունը տիրող ժամանակի և տարածության իրականության մեջ: Այդ ուժըդրական է, որակական և ներգործուն, գիտելիքի և հոգևոր ուժի ներդաշնակ կիրառումն է հանուն արդարության, ազատության, արժանապատվության և սոլիդարության գոյակցության հաստատման: Դա ինքնապաշտպանություն, փակ և կրավորական պայքար չէ, այլ խաղաղ անհնազանդության ու ազատագրման կենսունակ, ճկուն, հմուտ, բազմազան և ներգործուն քաղաքացիական ստեղծագործական պայքարն է՝ հետևողական, ինտենսիվ և շարունակական:



Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ՝ ՄԻԺԻ
Երևան, 10 դեկտեմբեր 2012թ.
 

ՄԻՏՔ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014