ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

15.05.2010 - Ուսանողական իրավունքները և միությունների դերը, հետազոտություն

 
 
Ուսանողական իրավունքները և միությունների դերը, հետազոտություն

Ուսանողնե՛ր, որքանո՞վ են պաշտպանված ձեր իրավունքները, արդյոք ուսանողականխորհուրդները, որոնց կոչումն է պաշպանել Ձեր իրավունքները, կատարո՞ւմ են իրենցհիմնական պարտականությունները:

Ահա այս հարցերի պատասխաները գտնելու համար էլ ՄԻԺԻ-ն 2010թ. մայիս-հունիսամիսներին հարցումներ անցկացրեց Երևանի պետական և ոչ պետական չորս ԲՈՒՀ-երի հազարուսանողների շրջանում: Հարցման ընթացքում ակնկալվում էր պարզել` արդյոք ուսանողներըծանոթ են իրենց ուսանողական իրավունքներին ու պարտականություններին, և արդյոքուսանողական խորհուրդները կարողանում են օգնել ուսանողներին` պաշտպանելու իրենցիրավունքներն ու շահերը համալսարանում:

Նշենք, որ հարցումներն իրականացվել են Երևանի պետական համալսարանում, Բրյուսովիանվան լեզվաբանական համալսարանում, ինչպես նաև Աճառյանի անվան և Գլաձորիհամալսարաններում: 

Հարցվածների համեմատական մեծամասնությունը 39,4%-ը միայն բավարար գնահատական էտալիս իրենց ուսանողական խորհուրդների գործունեությանը, իսկ 15,2%-ը տալիս է նույնիսկվատ գնահատական: Ուսանողներն իրենց խնդիրները լուծելու կամ շահերը պաշտպանելուհամար հիմնականում չեն դիմում ուսանողական խորհուրդներին. առավել հաճախ դիմում ենհամալսարանի ղեկավարությանը: Կարելի է հանգել այն եզրակացությանը, որ ուսանողները չենդիտարկում ուսանողական խորհուրդները` որպես ուսանողական իրավունքները պաշտպանելուհամար ստեղծված կազմակերպություններ:


Հետազոտվել են նաև առավել ցայտուն խախտումները, որոնք առկա են ուսումնասիրվող ԲՈՒՀ-երում: Բոլոր ԲՈՒՀ-երին բնորոշ հիմնական ընդհանուր խնդիրներն են.
  • ուսանող-դասախոս վատ հարաբերությունները,
  • որոշ դասախոսների կողմից ցուցաբերվող անհարգալից վերաբերմունքը ուսանողներինկատմամբ,
  • որոշ դասախոսների կողմից ցուցաբերվող անարդար, խտրական վերաբերմունքը ուսանողների նկատմամբ,
  • ոչ բանիմաց դասախոսների առկայությունը,
  • գույքի և սարքավորումների անբավարար վիճակը կամ բացակայությունը,
  • ուսանողական խորհրդի վատ աշխատանքը:
ԵՊՀ-ին բնորոշ առավել հաճախ նշված խախտումներն են.
  • ուսանողներին ավճար համակարգից վճարովի համակարգ անհիմն տեղափոխումը,
  • ստուգարքների միավորների հաշվի չառնելը:
Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանին առավել բնորոշ առավել հաճախ նշվածխախտումները.
  •  ի հակառակ նախնական պայմանավորվածության ոււսանողներին հնարավորություն չի տրվելընտրել երկրորդ լեզուն,
  •  ուսանողների նկատմամբ ցուցաբերվող անհարգալից վերաբերմունքը որոշ դասախոսներիկամ դեկանատների կողմից:
Գլաձոր համալսարանին բնորոշ առավել հաճախ նշված խախտումներն են.
  • ինչ-որ միջոցառումների մասնակցության պարտադրումը,
  • առանց ուսման վճարի մուծման լուծարքներ հանձնելու չթույլատրումը, ինչը ուսանողներիկարծիքով պայմանագրի խախտում է:
Աճառյանի անվան համալսարանին բնորոշ առավել հաճախ նշված խախտումներն են.
  • ուսանողին գնահատելիս ընդհանուր կուրսի մակարդակով այլ ոչ թե կոնկրետ ուսանողիգիտելիքներով աջանորդվելը,
  • քննությունների վերահանձնման չթույլատրելը: 
Որոշ հարցերին ուսանողներից շատերը պատասխաններ չեն տվել. սա կարող է նշանակել, որնրանք այնքան էլ լուրջ չեն վերաբերվում իրենց ուսման գործընթացին: Ավելին, իրենցիրավունքների մասին որոշ նշումները վկայում են, որ հաճախ ուսանողները ճիշտպատկերացումներ չունեն □ուսանողական իրավունք□ հասկացության մասին: Հատկանշականէ, որ հարցվողների հերակշիռ մեծամասնությունը նշել է, թե կարիք կա ԲՈՒՀ-ում ստեղծելուուսանողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այլընտրանքային, ոչ ֆորմալկազմակերպություն, որի աշխատանքներին կցանկանային մասնակցել մեծ թվով ուսանողներ:Այս հանգամանքը ևս ցույց է տալիս ուսանողական խորհուրդների` որպես ուսանողների շահերըպաշտպանող կառույցների անարդյունավետությունը:

Իսկ ի՞նչն է իրականում այս իրավիճակի պատճառը:

Ուսանողներից շատերն այս ամենը կապում են, ոչ միայն ԲՈՒՀ-ի ղեկավարության,ուսանողական խորհուրդների կամ նույնիսկ իրենց` քիչ իրազեկ լինելու հետ, այլև Հայաստանումտիրող օլիգարխիկ ռեժիմի հետ, որի պայմաններում նույնիսկ մարդու բնական իրավունքներըչեն պաշտպանում` ո՞ւր մնաց ուսանողների իրավունքները պաշտպանվեն:
 

ՄԻՏՔ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014