ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

12.01.2011 Հասարակական կազմակերպությունների (ՀԿ) մասին օրենքի փոփոխությունները

 
 
Հարկավոր է խթանել քաղաքացիական հասարակության զարգացումը,
 չստեղծել օրենդրական և նորմատիվային խոչընդոտներ
 
2009թ-ի սեպտեմբերին ՀՀ Կառավարությունը, ի դեմս ՀՀ Արդարադատության նախարարության, 
ներկայացրեց օրենքի նախագիծ, որով փոփոխություններ պետք է մտցվեին Հասարակական 
կազմակերպությունների (ՀԿ) մասին օրենքում:  2001թ-ից ի վեր սա առաջին նախաձեռնությունն էր
ՀՀ Կառավարության կողմից, որով ոչ միայն խմբագրական շտկումներ էին կատարվում օրենքում,
այլև փոփոխվում էր օրենքի բովանդակությունը և ընդհանրապես նոր սկզբունքներ էին մտցվում
հասարակական կազմակերպությունների (ոչ կառավարական կազմակերպություններ )գործունեության մեջ:
Այս փոփոխությունների նախագիծը բողոքի ալիք բարձրացրեց հասարակական կազմակերպություների մոտ, քանզի
 ՀՀ Կառավարությունը, ի դեմս Արդարադատության նախարարության, բացառիկ վերահսկողական գործառույթներ էր
 ձեռք բերում հասարակական կազմակերպությունների նկատմամբ և լայն հնարավորություններ էր
 ստանում`միջամտելու նրանց գործունեությանը: Ընդ որում, ներկայացվող նախագիծը չէր քննարկվել
հասարակական կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի հետ և գործընթացը
կատարվում էր շտապ. հետագա քայլերը ցույց տվեցին, որ այս նախագիծը ոչ թե ժամանակի պահանջն էր,
 ոչ թե փորձ էր` բացահայտելու և բարելավելու արդեն 8 տարի գործող օրենքի թույլ կողմերը, այլ հստակ
քաղաքական որոշում էր, ըստ որի պետք է ուժեղ վերահսկողություն սահմանվեր ՀԿ-ների նկատմամբ,
 որպեսզի եթե ՀԿ-ները ծավալեն որևէ գործունեություն, որը կարող է խնդիրներ  ստեղծել ՀՀ
 կառավարության համար, Կառավարությունը լծակներ ունենա տվյալ գործունեությունը կասեցնելու համար:
 
Քաղաքացիական հասարակության ուժերի դիմադրության շնորհիվ հնարավոր եղավ նախագիծը առժամանակ
չմտցել Ազգային ժողով, փաստաթուղթը փոփոխվեց 4 անգամ, և այդ 4-րդ տարբերակը Ազգային Ժողով
մտավ 2010թ-ի հունիսին, որը չնայած առաջինի հետ համեմատությամբ էականորեն փոխվել է, այնուամենայնիվ դեռևս
պարունակում է ՀԿ-ներին վերահսկելու  դրույթներ: Նախագծիկետերից մեկի համաձայն
1.000.000 դրամից ավել եկամուտ ստացած կազմակերպությունները պարտավոր են մանրամասն հրապարակել կազմակերպության
ամբողջ ֆինանսական շրջանառությունը և ներքին որոշումների ընթացակարգը: Այստեղ առաջանում են հարցեր,
 թե ինչո՞ւէ դրվել հենց 1.000.000 դրամի շեմը, այլ ոչ` ավել կամ պակաս, ինչո՞ւ ավելի քիչ եկամուտ ունեցողկազմակերպությունները
 չպետք է հրապարակեն և այլն: Նման անտրամաբանական հիմնավորումները ցույց են տալիս նախագծի քաղաքական լինելը: 
Օրենքի նախագիծն  արդենընդգրկվել է ՀՀ Ազգային Ժողովի օրակարգում, սակայն դեռևս չի քննարկվել:
 
Չսահմանափակվելով միայն օրենսդրական նախաձեռնությամբ` ՀՀ Կառավարությունը 2010թ-ի 
օգոստոսի 5-ին ընդունեց ՀՀ Արդարադատության նախարարության աշխատակազմի` 
Օրենքով նախատեսված առանձին ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության օրինականության
վերահսկողության տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին  N1042-Ն
 որոշումը, որով ստեղծվում է նոր Կառավարական տեսչություն ՀՀ Արդարադատության նախարարությունում, որի հիմնական 
գործառույթն է լինելու ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության վերահսկումը
(այդ թվում ՀԿ-ներ, Հիմնադրամներ, Կուսակցություններ, կրոնական և բարեգործական կազմակերպություններ):
Դարձյալ, ՀԿ-ների դիմադրության ալիքի շնորհիվ, այս որոշմամբ նախատեսված տեսչությունը դեռևս չի կազմավորվել և չի գործում:
 Այնուամենայնիվ, կարևոր է նշել, որ այս որոշումն  անհավասարություն է դնում առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների մեջ.
 ստացվում է, որ ոչ առևտրային կազմակերպությունները կարիք ունեն վերահսկողության և հնարավոր է` անօրինական գործեն, իսկ 
առևտրային կազմակերպությունների պարագայում նման խնդիր լինել չի կարող: Թե՛Կառավարության վերոնշյալ որոշումը
և թե՛ օրենքի փոփոխությունների նախաձեռնությունը հիմք են տալիս ենթադրելու, որ ՀՀ Կառավարությունը
շարունակում է իր` դեռևս 2009թ-ին ընդունված այն քաղաքական որոշումը, ըստ որի քաղաքացիական հասարակության
հիմնական գործոնները` ՀԿ-ները և Հիմնադրամները, չափից դուրս անկախ և ազատ են ու հարկավոր է
ստեղծել օրենսդրական և նորմատիվային դաշտ` նրանց լիարժեք վերահսկելու և կազմակերպությունների ներքին հարցերին միջամտելու համար:
Այլ կերպ ինչպե՞ս բացատրել նման նախաձեռնությունը, եթե հայտնի է, որ վերջին տարիների ընթացքում քաղաքացիական
հասարակակության կողմից չեն կատարվել այնպիսի օրինախախտումներ, որոնք առիթ կտային կառավարության
մանպատասխան քայլերի: Ավելին, ՀԿ-ների կողմից մշտապես բարձրացվել են հակառակ հարցերը` 
պահանջներ են դրվել կատարելու այնպիսի փոփոխություններ, որոնք կնպաստեն ՀԿ-ների ֆինանսական ինքնուրույնությանն ու կայունությանը, 
ինչպես օրինակ` զբաղվել ուղղակի ձեռնարկատիրական գործունեությամբ, որպեսզի հնարավոր լինի ունենալ սեփական անկախ ֆինանսական միջոցները:
 
Ելնելով այս ամենից` անհրաժեշտ է.
- Հետ կանչել օրենքի նախագիծը Ազգային Ժողովից և մշակել նոր նախագիծ ՀԿ-ների իրական ևբովանդակային մասնակցությամբ,
քննարկել մեխանիզմներ, թե ինչպես հզորացնել ՀԿ-ներին իրենց ինքնուրույն գործունեության համար, առավել բարենպաստ 
օրենսդրական և նորմատիվային դաշտ ստեղծելու և ֆինանսական ինքնուրույնության և կայունության  համար:
- Անվավեր ճանաչել ՀՀ Արդարադատության նախարարության աշխատակազմի` Օրենքով նախատեսված առանձին ոչ առևտրային
 կազմակերպությունների գործունեությանօրինականության վերահսկողության տեսչության կանոնադրությունը 
և կառուցվածքը հաստատելումասին N 1042-Ն որոշումը:
 
Հայաստանում քիչ թե շատ իրական հասարակական-քաղաքական գործընթացները տարվում են 
հենց ՀԿ-ների կողմից: Այսօր գործող բազմաթիվ քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք պաշտպանում են
մարդկային արժանապատվությունը և իրավունքները կամ նախաձեռնվել են ՀԿ-ների կողմից կամ էլ դրանց մեջ էական տեղ են գրավում այն
ակտիվստները, որոնք քաղաքացիական կյանքի և պայքարի փորձ են կուտակել ՀԿ-ներում:
 Սահմանափակելով այս քաղաքացիականգործոնների գործունեության դաշտը` իշխանությունները զրկում են Հայաստանին,
ապագայ ի առումով, այն հնարարավորությունից, որ պետությունն ունենա ուժեղ և սկզբունքային քաղաքացիական հասարակություն,
 որը կկարողանա ներկայացնել հասարակության բազմաշերտ խմբերի շահերը և պայքար ծավալել դրանց իրակացման համար:
 
Գոռ Հակոբյան
Երևան, հունվար, 2011թ.

 

ՄԻՏՔ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014