ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

08.06.2013-ՄԻԺԻ. «ՄԻՊ ինստիտուտը կրոնական ինստիտուտ չէ»

 
 
ՄԻԺԻ. «ՄԻՊ ինստիտուտը կրոնական ինստիտուտ չէ»

Մարդու իրավունքների պաշտպանը ս.թ. հունիսի 7-ին պաշտոնական հայտարարություն է տարածել «Խտրականության դեմ» օրենքի նախագծի պաշտպանության առնչությամբ: Մենք գտնում ենք, որ այդ հայտարարությամբ Պաշտպանի ինստիտուտը շեղում է արձանագրում իր էության ու լեգիտիմության սկզբունքներից և աղբյուրներից, որոնք են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու միջազգային իրավունքի նորմերը` «Փարիզյան սկզբունքները»:

ՀՀ օրենսդրական նորմերի մշակման ու կիրառման գործընթացներում անհրաժեշտ է` հարգվեն ու կիրառվեն ՀՀ Սահմանադրական կարգն ու ոգին, նման գործընթացներն առաջնորդվեն քաղաքական ու քաղաքացիական բազմազան, խորքային ու բովանդակային լայնածավալ բանավեճերի և մշակույթի զարգացմամբ, աշխարհիկ պետության սկզբունքով:

Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը կամուրջ է հանդիսանում քաղաքացիական հասարակության և ՀՀ կառավարման համակարգի միջև և պարտավորություն է կրում պաշտպանելու և զարգացնելու ՀՀ Սահմանադրության և միջազգային իրավական համակարգից բխող մարդու իրավունքների արժեհամակարգը, կարգն ու օրենսդրությունը` իր լիազորությունների սահմաններում:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական և իրավական պետականակերտման նպատակի կենսագործման ճանապարհին` ՀՀ յուրաքանչյուր պետական ու հասարակական պաշտոնական ինստիտուտ պարտավոր է հարգել ու կենսագործել իր սահմանադրական և իրավական առաքելությունը, ապահովել ու զարգացնել այդ ինստիտուտի ստեղծման իմաստն ըստ սահմանադրական արժեհամակարգի ու  սկզբունքների, զարգացնել քաղաքացիական և իրավական մշակույթն ու մեխանիզմները: Միայն նման գործելաոճը և սկզբունքայնությունը կարող են իրական վարկ ու վստահություն ապահովել հայ ժողովրդի ու քաղաքացիական հասարակության մեջ:

Մարդու իրավունքների ու ժողովրդավարության ինստիտուտ՝ ՄԻԺԻ
 

ՄԻՏՔ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014