ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

16.04.2012 -Ոչ մի բանակ և ռազմական ուժ իրավունք չունի միջամտելու Հայաստանի ներպետական՝ քաղաքական և քաղաքացիական տարածքում

 
 
Ոչ մի բանակ և ռազմական ուժ իրավունք չունի միջամտելու 
Հայաստանի ներպետական՝ քաղաքական և քաղաքացիական տարածքում

Մարդու իրավունքների և ժողովրադավարության ինստիտուտ (ՄԻԺԻ) ոչ կառավարական կազմակերպությունը խստորեն դատապարտում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, որոնք ս.թ. ապրիլի 13-ին հապճեպորեն ստորագրվեցին ՀՀ Նախագահի կողմից, իսկ մինչ այդ նույնպիսի շտապողականությամբ ընդունվեցին ՀՀ Ազգային Ժողովում:

Հայոց Բանակի օգտագործումը պետության ներքին գործընթացներում հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Հոդված 8.2. Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը: Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո:

Հայոց Բանակի գործառույթն է` պաշտպանել երկիրը արտաքին հարձակումներից, այլ ոչ թե օգտագործվել` որպես սեփական քաղաքացիներին բռնի պատժող ուժ: Այս օրենքը Դեմոկլեսյան սրի նման կախված է լինելու քաղաքացիական հասարակության և հայ ժողովրդի գլխին` վտանգելով քաղաքացիական, իրավական պետության կառուցման ընթացքը:

Կոչ ենք անում հայ ժողովրդին, բոլոր քաղաքացիական ուժերին, կառույցներին, նախաձեռնություններին հանդես գալ հրապարակային հայտարարությամբ, դատապարտել այս հակասահմանադրական օրենքը, պահանջել անհապաղ փոխել այն` ապահովելով Հայոց Բանակի անկախությունն ու չեզոքությունը երկրի ներքին գործերում:

Հույս ունենք, որ մեր ժողովրդի առողջ ուժերը, ամենուրեք, այդ թվում հենց Հայոց Բանակի ներսում, սաղմում կոչնչացնեն բոլոր ծրագրերն ու փորձերը` ուղղված մարդու իրավունքների, սահմանադրականության, ՀՀ քաղաքացիական և իրավական պետության և հայ ժողովրդի գոյության և գերակա շահերի դեմ։ 

Մարդու իրավունքների և ժողովրադավարության ինստիտուտ (ՄԻԺԻ)
16 ապրիլի, 2012թ.
 

ՄԻՏՔ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014