ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

Սիրուն աղջիկ խի՞ ես եկել՝ իմ գործս ուզում ես դու անես (2013)

 
 
Ֆիլմը վավերագրական նկարահանումների միջոցով պատմում է Հայաստանի հեռանկարի վերաբերյալ երկու հակադիր պատկերացումների, հակադիր մշակույթների ու արժեքների մասին: Մի կողմում հանքարդյունաբերությունն է, որը տեղի է ունենում ի հաշիվ բնապահպանական ու սոցիալական գործոնների անտեսման ու կառավարողների զուտ անձնական տնտեսական ու քաղաքական խնդիրների լուծմանն ի նպաստ: Մյուս կողմում այն քաղաքացիներն են, ովքեր պայքարում են Հայաստանի ընդերքի, բնական ռեսուրսների անխնա շահագործման դեմ: Ֆիլմում պատումի ծավալմանը համընթաց, նրանք իրենց մղած պայքարով հանգում են ավելի ու ավելի ընդհանուր ձևակերպումների: Ստվերային տնտեսության, սոցիալական ու մշակութային բարիքներից օգտվելու քաղաքացիների փաստական անհավասարության հետ մեկտեղ նրանց կոչերը, ելույթներն ու երթերն անդրադառնում են սահմանային գյուղերի տարհանման պատճառով երկրի անվտանգության խարխլման խնդիրներին:

Տևողությունը՝ 62 րոպե (running time, 62 min)
Լեզուն՝ հայերեն, անգլերեն ենթագրերով (Armenian, English subtitles)

Ֆիլմը պատրաստել է Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտը (ՄԻԺԻ)
Ֆիլմի պատրաստումը հնարավոր է դարձել Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի ֆինանսավորմամբ: 

Ֆիլմն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ
 

ԳՐԱԴԱՐԱՆ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014