ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

01.05.2000 • Աղքատությունը և ժողովրդավարությունը Հայաստանում

 
 
Խոսք ՄԻԺԻ-ի

ՄԻԺԻ` Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի հրատարակած «Աղքատությունը և ժողովրդավարությունը Հայաստանում» գրքում քննարկվում է վերջին տաս տարիների ընթացքում Հայաստանում տեղի ունեցող աղքատացման գործընթացը. աղքատության դրսևորման ձևերը, աղքատություն ծնող գործոնները և աղքատությամբ պայմանավորված սոցիալ-հոգեբանական, մշակութային փոփոխությունները և դրանց կապը հասարակության կառավարման եղանակի հետ: Աշխատանքում քննարկվում է հռչակված ժողովրդավարությունը աղքատացող Հայաստանում:

Այս գրքում ներկայացված վերլուծական աշխատանքը ձեռնարկվել և իրականացվել է 2000 թվականի մարտ-ապրիլ-մայիս ամիսներին, Երևանում, ՄԻԺԻ-ի սահմանափակ միջոցներով, հայ փորձագետների և ՄԻԺԻ-ի համագործակցությամբ:

ՄԻԺԻ-ն հայկական, ոչ կառավարական, անկախ կազմակերպություն է, որի նպատակն է նպաստել մարդու իրավունքների սկզբունքների վրա հիմնված հայկական ժողովրդավարական պետության զարգացմանը: Մենք գտնում ենք, որ դա հայ ժողովրդի, իբրև անհատ և հավաքականություն, ազատ ու բարգավաճ, մարդավայել ապրելու ու զարգանալու հիմնական երաշխիքն է, ինչպես նաև մարդկության ընդհանուր ընտանիքին լիիրավ անդամակցելու հնարավորությունը:
ՄԻԺԻ-ն, հավատարիմ իր գործելակերպին, ակտիվ համագործակցելով հայ մտավոր ու գործուն ուժերի և ճղակների հետ, ինչպես նաև, ապահովելով ժողովրդի մասնակցությունը` թե´ Հայաստանում և թե´ սփյուռքում, փորձում է զարգացնել ազգային-հասարակական ինքնագիտակցությունը և հասարակությունում առկա խնդիրները դնել հանրային որոշումների օրակարգում:

Հույս ունենք, որ ՄԻԺԻ-ի ներկա հրատարակությունը կնպաստի ազգանվեր ուժերի կողմից արդյունավետ քաղաքականություն մշակելուն և կիրառելուն` հանուն ընդհանուր շահի` մեր հայրենիքի պետականության առողջացման, ամրապնդման ու զարգացման իբրև արդար սոցիալ-տնտեսական համակարգ և կառավարման եղանակ: համոզված ենք, որ լայնախոհ և նպատակասլաց համագործակցությունն անհրաժեշտ հրամայական է աղքատության սոցիալ-տնտեսական անարդարության դեմ պայքարելու և մեր պետության ամրապնդման համար:

Գիրքը նախատեսված է ամենալայն լսարանի, հատկապես քաղաքական, հասարակական գործիչների ու պետական կառույցների համար:
ՄԻԺԻ-ն խորին շնորհակալություն էհայտնում այս գրքի պատրաստման և հրատարակման աշխատանքներում իրենց ավանդը ներդրած անձանց և կառույցներին, հատկապես գլխավոր հեղինակ Հրանուշ Խառատյանին` պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, Երևանի պետական համալսարանի ազգագրության ամբիոնի վարիչ, խմբագիր Լավրենտի Միրզոյանին, նկարիչ Հարություն Չալիկյանին, ձևավորող Նարա Մենդելին, «Սարգիս Խաչենց» հրատարակչության տպարանի աշխատակազմին, ինչպես նաև իր կազմակերպության և ցանցի ներկայացուցիչ-անդամներից` Արմինե Առաքելյանին, Մելինե Թովմասյանին, Հռիփսիմե Մանուկյանին, Լիզա Շիրինյանին և Քրիստինե Դուշչյանին:

ՄԻԺԻ-ն կողջունի սույն գրքի բովանդակությանն առնչվող ընթեցողների տեսակետները, նկատառումները և առաջարկությունները, որոնք կարող են ներկայացնել ՄԻԺԻ-ի կենտրոն:  

ՄԻԺԻ` Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ
Երևան, 28 մայիս, 2000թ. 

 

ԳՐԱԴԱՐԱՆ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014