ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

01.12.2000 • Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և ՀՀ օրենսդրությունը. Կոնվենցիայի վավերացման ազդեցությունը Հայաստանում

 
 
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ԵՎ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ. 
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

 Գիրքը կարող եք ընթերցել և ներբեռնել այստեղ

ՄԻԺԻ-Ի ՆԱԽԱԲԱՆ
 
Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտը՝ ՄԻԺԻ, հայկական, ոչ կառավարական, անկախ կազմակերպություն է, որի նպատակն է նպաստել մարդու իրավունքների սկզբունքների վրա հիմնված հայկական ժողովրդավարական պետության զարգացմանը: Հավատացած ենք, որ դա հայ ժողովրդի՝ իբրեւ անհատ եւ հավաքականություն, ազատ ու բարգավաճ, մարդավայել ապրելու եւ զարգանալու հիմնական երաշխիքն է, ինչպես նաեւ մարդկության ընդհանուր ընտանիքին լիիրավ անդամակցելու հնարավորությունը:
 
Մի քանի տարի է արդեն, որ մեր երկրի իշխանությունները փորձում են ապահովել Հայաստանի անդամակցությունը Եվրախորհրդին: Իսկ որքանո՞վ է մեր հանրությունը քաջածանոթ Եվրախորհրդի կառուցվածքին եւ գործունեությանը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, որպեսզի կարողանա գնահատել Հայաստանի անդամակցության հարցը այդ կառույցին, եւ հստակ տեղեկանա, թե այն կոնկրետ ինչպե՞ս է ազդելու Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքին:
 
Այդ իսկ պատճառով Եվրախորհրդին անդամակցելու ճանապարհին ՄԻԺԻ-ն կարեւորում է հանրային քննարկման նյութ դարձնել եւ հանրությանը ծանոթացնել, մասնակից դարձնել իր իսկ երկրի եւ կյանքի գլխավոր հարցերին, հնարավորություն ընձեռել նրանց գնահատելու այդ գործընթացները:
 
Այս նկատառումներով Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտ՝ ՄԻԺԻ ոչ կառավարական կազմակերպությունը՝ համագործակցելով Եվրախորհրդի մարդու իրավունքների գլխավոր վարչության (Ստրասբուրգ - Ֆրանսիա) հետ ս/թ ապրիլ31-ից մարտ1-ը եւ հոկտեմբերի 20-21-ը, 2000թ. ՄԻԺԻ կենտրոնում կազմակերպեց «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան եւ ՀՀ օրենսդրությունը. Կոնվենցիայի վավերացման ազդեցությունը Հայաստանում» թեմայով շարունակական 2 սեմինար, որոնց նպատակն էր հնարավորություն ընձեռել ՀՀ պետական, ոչ պետական կառույցների եւ քաղաքացիական հասարակության մյուս բոլոր ներկայացուցիչներին, համատեղ քննարկելու եւ գիտելիքներ փոխանակելու մարդու իրավունքների, արժեքների ու սկզբունքների գաղափարական,կառուցակարգային եւ կիրառական հարցերի շուրջ եւ այդ՝ հայաստանյան եւ եվրոպական օրենսդրությունների եւ փորձառական շրջագծի մեջ:
 
Թե առաջին (Կոնվենցիայի 6,10,11,4 կետերը) եւ թե երկրորդ սեմինարում (Կոնվենցիայի 2,3,5,9 կետերը) քննարկվել են, թե ինչպես են հարաբերվում մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան եւ Հայաստանի օրենսդրությունը եւ ինչպիսին կլինի կոնվենցիայի վավերացման ազդեցությունը Հայաստանում: Սեմինարի ծրագրում ընդգրկված թեմաների շրջանակներում քննարկումները տեսանելի դարձրեցին թե Եվրոպան այսօր ի՞նչ չափանիշներով, ի՞նչ սկզբունքներով է մոտենում մարդու իրավունքների հիմնահարցին եւ եվրոպական դատարանում մարդու իրավունքների պաշտպանությունը ինչպես է դառնում քննարկման առարկա:
 
Սեմինարներին մասնակցել են թե եվրախորհրդի եւ թե հայաստանի փորձագետները: Երկրորդ սեմինարի ավարտին կազմակերպվել է հանրային բաց քննարկում «Հայաստանի անդամակցությունը Եվրոպական խորհրդին. դրա իրավական եւ գործնական հետեւանքները» թեմայով:
 
Սույն ժողովածուն ընդգրկում է վերոհիշյալ սեմինարների նյութերը (դասախոսության սեղմագրեր, իրավիճակների նկարագրեր, փաստաթղթեր), նպատակ ունենալով առավել լայն լսարանի հաղորդակից դարձնել քննարկված հարցերին:
 
Սա մարդու իրավունքների չափորոշիչներին եւ այս չափորոշիչներին հասնելու համար Հայաստանի ձեռնարկած եւ ձեռնարկելիք քայլերին առնչվող առաջին համատեղ հրատարակությունն է՝ իրականցված եվրոպական եւ հայաստանյան փորձագետների մասնակցությամբ: Հրատարակիչները եւ հեղինակները հույս ունեն որ այս հրատարակությունը կդառնա արդյունավետ նյութ քաղաքացիական հասարակության զանազան կառույցների, պետական կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաեւ ուսանողների համար: Հայաստանյան հասարակությունը եվրոպական ժողովրդավար կառույցների մեջ ընդգրկվելու գործընթացի սկզբում է: Այդ կապակցությամբ առկա է ավելի լայն տեղեկատվության եւ գիտելիքների կարիք: Սույն հրատարակությունը փորձ է լրացնելու այդ կարիքը:
 
ՄԻԺԻ-ն իր խորին շնորհակալությունն է հայտնում Եվրախորհրդի Մարդու իրավունքների գլխավոր վարչությանը (Ստրասբուրգ - Ֆրանսիա) սույն ժողովածուի եւ դրան նախորդած սեմինարների կազմակերպման աշխատանքներում իրենց ցուցաբերած ֆինանսական աջակցության եւ համագործակցության համար, ինչպես նաեւ Եվրախորհրդի մարդու իրավունքների գլխավոր վարչության անդամներ Ինետա 1/4իմելեյին, Տատյանա Տերմաչիչին, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի գրանցման բաժնի պատասխանատու Մարկ Վիլիգերին, Եվրախորհրդի փորձագետներ Ջերեմի Մաքբրայտին, Կորդուլա Դրոիջին, ինչպես նաեւ Հայաստանի փորձագետներ՝ ՀՀ Սահմանադրական դատարանի անդամներ՝ Ֆելիքս Թոխյանին, Ալվինա Գյուլումյանին, ԵՊՀ դասախոս, պրոֆեսոր Արմեն Հարությունյանին:
 
Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտ՝ ՄԻԺԻ
Եվրախորհրդի Մարդու իրավունքների գլխավոր վարչություն
Երեւան, դեկտեմբեր 2000

 

ԳՐԱԴԱՐԱՆ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014