ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

01.11.2001 • Աղքատության հաղթահարման իմ/մեր տեսլականը

 
 
ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԻՄ/ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ
 
Գրքի էլեկտրոնային տարբերակը կարող եք ընթերցել և ներբեռնել այստեղ

ԽՈՍՔ ՄԻԺԻ-Ի
 
Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտը՝ ՄԻԺԻ-ն, ոչ կառավարական, անկախ կազմակերպություն է, որի նպատակն է նպաստել մարդու իրավունքների սկզբունքների վրա հիմնված ժողովրդավարական պետության զարգացմանը Հայաստանում:
 
Հավատացած ենք, որ դա հայ ժողովրդի՝ իբրեւ անհատ եւ հավաքականություն, ազատ ու բարգավաճ, մարդավայել ապրելու եւ զարգանալու հիմնական երաշխիքն է, ինչպես նաեւ մարդկության ընդհանուր ընտանիքին լիիրավ անդամակցելու հնարավորությունը:
 
ՄԻԺԻ-ն, ակտիվ համագործակցելով մտավոր եւ գործուն ուժերի հետ, ինչպես նաեւ ապահովելով հանրության լայն մասնակցությունը, ս.թ. հունվարից Օքսֆամ (Մեծ Բրիտանիա) ոչ կառավարական կազմակերպության հետ համագործակցաբար նախաձեռնեց նախորդ տարում ՀՀ կառավարության կողմից մշակված Աղքատության նվազեցման ռազմավարական ծրագրի՝ ԱՆՌԾ-ի նախագծի քննարկումը կազմակերպելու եւ անցկացնելու գործընթացը:
 
ՄԻԺԻ-ն հավատարիմ իր գործելաոճին՝ կարեւորում է հանրային քննարկման նյութ դարձնել եւ հանրությանը ծանոթացնել, ապահովել նրա մասնակցությունը իր իսկ երկրի եւ կյանքի գլխավոր հարցերին, հնարավորություն ընձեռելով նրանց գնահատելու այդ գործընթացները: Այս նպատակներից ելնելով հիշյալ ծրագրի շրջանակներում ՄԻԺԻ-ի կողմից ս.թ. հուլիսին հայտարարվեց «Աղքատության հաղթահարման իմ/մեր տեսլականը» թեմայով հոդվածների մրցույթ, որին մասնակցելու հրավիրվեցին բոլորը՝ առանց սահմանափակման՝ թե անհատներ եւ թե անհատներից (մինչեւ 5 մարդ) բաղկացած խմբեր:
 
Մրցույթը մեծ հետաքրքրություն առաջացրեց հանրության լայն շրջանակներում: Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրեցին առանց տարիքային սահմանափակման հանրության բոլոր խավերի եւ զբաղմունքների անհատները: Մրցույթին մասնակցած 36 աշխատանքներից 9-ի հեղինակները խմբեր էին, իսկ մնացածը՝ անհատ անձինք:
 
Հոդվածների գնահատման համար կազմավորվեց անկախ փորձագիտական մրցութային հանձնաժողով, որը հոդվածներին ներկայացված նախապես հրապարակայնացված գնահատման չափանիշներին համապատասխան, գնահատեց աշխատանքները եւ մրցույթի արդյունքները ամփոփեց ս.թ. հոկտեմբերի 9-ին:
 
Մրցութաjին հանձնաժողովի որոշմամբ առաջին եւ երկրորդ մրցանակային տեղերը հավասար միավորներով զբաղեցրեցին պ.գ.թ. Նիկոլ Մարգարյանը եւ պ.գ.թ.Մխիթար Գաբրիելյանը, որոնց միջեւ հավասարապես բաշխվեցին առաջին եւ երկրորդ մրցանակները (965000 դրամ): Երրորդ մրցանակը շահեց «Կամք» խմբի ներկայացուցիչներ՝ տնտեսագետներ Տիգրան Տանանյանի եւ Հուսիկ Սարգսյանի ներկայացրած աշխատանքը (323000 դրամ):
 
Մրցանակակիր տեղերի եւ բալային ցուցանիշով հաջորդ տեղը զբաղեցրած հոդվածի միջեւ նվազագույն տարբերության պատճառով ՄԻԺԻ-ն որոշեց իր կազմակերպության ֆոնդից խրախուսական մրցանակի արժանացնել չորրորդ տեղը զբաղեցրած «Համագործակցություն ԱԲ» խմբի անդամներ տ.գ.դ.Արմենակ Դարբինյանի եւ տ.գ.դ. Բենիամին Եղիազարյանի ներկայացրած աշխատանքը (111400 դրամ):
 
Հոդվածների գնահատման ժամանակ առավել կարեւորություն տրվեց հիմնահարցի ինքնատիպ դիտարկումներին, վերլուծություններին եւ ելքերի առաջարկներին, քան արդեն հրապարակում առկա ցուցանիշների, մասնագիտական եւ փորձագիտական վերլուծությունների անդրադարձներին:
 
Հատուկ կարեւորություն տրվեց աղքատության պատճառների վերլուծությանը, գնահատմանը, բնորոշմանը, դրա տեղական առանձնահատկությունների բացահայտմանը, այն հաղթահարելու միջոցների (տնտեսական, հասարակական, պետական, քաղաքական, մարդկային եւ այլն) նկարագրման խնդիրների լուսաբանմանը, ինչպես նաեւ ԱՆՌԾ-ի վերլուծությանը եւ գնահատմանը:
 
Այս գրքույկում ներկայացված են ինչպես մրցույթի մրցանակակիր աշխատանքները, այնպես էլ պահպանելով հեղինակային իրավունքը՝ մրցույթին ներկայացված այլ աշխատանքներից քաղվածքներ՝ նկատի ունենալով դրանցում արտահայտված արժեքավոր, ինքնատիպ եւ օգտակար մտքերն ու առաջարկությունները:
 
ՄԻԺԻ-ն իր խորին շնորհակալությունն է հայտնում մրցույթի բոլոր մասնակիցներին, մրցութային հանձնաժողովի անդամներին, ՕՔՍՖԱՄ (ՄԲ) ոչ կառավարական կազմակերպության հայկական գրասենյակի անձնակազմին եւ ՄԻԺԻ-ի բոլոր անդամներին ու աշխատակազմին, որոնց սրտացավ աշխատանքի շնորհիվ հաջողությամբ կազմակերպվեց ու անցկացվեց հանրությանը օգտակար եւ արդյունավետ այս մրցույթը:
 
ՄԻԺԻ-ն կարեւորում է հանրության այսօրինակ ներգործուն մասնակցությունը իր ամենօրյա հիմնական հարցերի եւ խնդիրների ճշտորոշման եւ լուծման գործընթացներում, միաժամանակ կոչ է անում իշխանություններին ականջալուր լինել գրքույկում ներկայացված հանրությունից բխած առաջարկներին եւ տեսակետներին:
 
Կենսունակ եւ ողջ ժողովրդին ծառայող ծրագրերը պետք է ստեղծվեն միահամուռ ուժերով: Սա է քաղաքացիական եւ մասնակցային ժողովրդավարական պետության զարգացման անդարձելի հրամայականը:
 
Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտ՝ ՄԻԺԻ
Երեւան, նոյեմբեր 2001թ.
 

ԳՐԱԴԱՐԱՆ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014