ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

03.12.2001 • Աղքատության համակարգային հիմքերը և հաղթահարման ուղիները Հայաստանում

 
 
ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
 
Գրքի էլեկտրոնային տարբերակը կարող եք ընթերցել և ներբեռնել այստեղ

ԽՈՍՔ ՄԻԺԻ-Ի
 
Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտը՝ ՄԻԺԻ-ն, ոչ կառավարական, անկախ կազմակերպություն է, որի նպատակն է նպաստել մարդու իրավունքների սկզբունքների վրա հիմնված ժողովրդավարական պետության զարգացմանը Հայաստանում: Հավատացած ենք, որ դա հայ ժողովրդի՝ իբրեւ անհատ եւ հավաքականություն, ազատ ու բարգավաճ, մարդավայել ապրելու եւ զարգանալու հիմնական երաշխիքն է, ինչպես նաեւ մարդկության ընդհանուր ընտանիքին լիիրավ անդամակցելու հնարավորությունը:
 
ՄԻԺԻ-ն, ակտիվ համագործակցելով մտավոր եւ գործուն ուժերի հետ, ինչպես նաեւ ապահովելով հանրության լայն մասնակցությունը, ս.թ. հունվարից Օքսֆամ (Մեծ Բրիտանիա) ոչ կառավարական կազմակերպության հետ համագործակցաբար նախաձեռնեց նախորդ տարում ՀՀ կառավարության կողմից մշակված Աղքատության նվազեցման ռազմավարական ծրագրի՝ ԱՆՌԾ-ի նախագծի քննարկումը կազմակերպելու եւ անցկացնելու գործընթացը:
 
ՄԻԺԻ-ն հավատարիմ իր գործելաոճին՝ կարեւորում է հանրային քննարկման նյութ դարձնել եւ հանրությանը ծանոթացնել, ապահովել նրա մասնակցությունը իր իսկ երկրի եւ կյանքի գլխավոր հարցերին, հնարավորություն ընձեռելով նրանց գնահատելու այդ գործընթացները: Այս նպատակներից ելնելով՝ «Աղքատության հաղթահարման ուղիները Հայաստանում» ծրագրի շրջանակներում ՄԻԺԻ-ն ձեռնարկեց աղքատության հիմնահարցի լուսաբանմանը նվիրված գրքույկների այս մատենաշարի հրատարակությունը:
 
Մատենաշարի նպատակն է մասնագիտական վերլուծությունների միջոցով նպաստել աղքատության երեւույթի, ինչպես նաեւ դրա հաղթահարման վերաբերյալ տարբեր տեսանկյունների ու տարբեր մոտեցումների բացահայտմանը, որոնք կօգնեն ԱՆՌԾ-ի ամփոփ փաստաթղթի ծրագրային դրույթների եւ սկզբունքների մշակմանը:
 
ՄԻԺԻ-ն ցանկանում է, որ իր նախաձեռնությամբ հրատարակվող այս գրքույկները նպաստեն ԱՆՌԾ-ի սկզբունքների մշակմանը եւ դրանց շուրջ կառուցողական քննարկումների աշխուժացմանը: ՄԻԺԻ-ն շահագրգռված է, հատկապես, աղքատության հիմնահարցի առնչությամբ մինչ այսօր ոչ բավարար ուշադրության արժանացած տեսանկյունների շեշտադրմամբ: Այդ պատճառով, գրքույկների մատենաշարով նպատակահարմար է համարվել անդրադառնալ աղքատության համակարգային բնույթին, աղքատության եւ մարդու իրավունքների ու ժողովրդավարական արժեքների առնչության հիմնահարցին, քաղաքային եւ գյուղական աղքատության առանձնահատկություններին, տեղական ինքնակառավարման խնդիրների եւ աղքատության փոխկապվածության հարցերին:
 
Հետազոտական բնույթի գրքույկների այս մատենաշարը ԱՆՌԾ-ի մշակմամբ զբաղվող Համակարգող խորհրդին թույլ կտա ունենալ կարծիքների բազմազանության մեջ ընտրույթ կատարելու հնարավորություն:
 
ՄԻԺԻ-ն իր խորին շնորհակալությունն է հայտնում գրքույկների հեղինակներին, ՕՔՍՖԱՄ (ՄԲ) ոչ կառավարական կազմակերպության հայկական գրասենյակի անձնակազմին եւ ՄԻԺԻ-ի բոլոր անդամներին ու աշխատակազմին, որոնց սրտացավ աշխատանքի շնորհիվ հաջողությամբ կազմակերպվեց մատենաշարի պատրաստումն ու հրատարակումը:
 
ՄԻԺԻ-ն կարեւորում է այսօրինակ ներգործուն մասնակցությունը հանրության ամենօրյա հիմնական հարցերի եւ խնդիրների ճշտորոշման եւ լուծման գործընթացներին, միաժամանակ կոչ է անում իշխանություններին ականջալուր լինել գրքույկներում ներկայացված առաջարկներին եւ տեսակետներին:
 
Կենսունակ եւ ողջ ժողովրդին ծառայող ծրագրերը պետք է ստեղծվեն միահամուռ ուժերով: Սա է քաղաքացիական եւ մասնակցային ժողովրդավարական պետության զարգացման անդարձելի հրամայականը:
 
 
Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտ՝ ՄԻԺԻ
Երեւան, դեկտեմբեր 2001թ.

 

ԳՐԱԴԱՐԱՆ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014