ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

01.05.2003 • Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը (ԱՀՌԾ) և ժողովրդավարական սկզբունքների պահպանման հիմնախնդիրը Հայաստանում. մասնակցային գործընթաց

 
 
ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ (ԱՀՌԾ) ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ
 
Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտը՝ ՄԻԺԻ, ոչ կառավարական, անկախ կազմակերպություն է, որի նպատակն է նպաստել մարդու իրավունքների սկզբունքների վրա հիմնված ժողովրդավարական պետության զարգացմանը Հայաստանում:
 
Հավատացած ենք, որ դա հայ ժողովրդի՝ իբրև անհատ և հավաքականություն, ազատ ու բարգավաճ, մարդավայել ապրելու և զարգանալու հիմնական երաշխիքն է, ինչպես նաև մարդկության ընդհանուր ընտանիքին լիիրավ անդամակցելու հնարավորությունը:
 
ՄԻԺԻ-ն, ակտիվ համագործակցելով մտավոր և գործուն ուժերի հետ, ինչպես նաև ապահովելով հանրության լայն մասնակցությունը, 2001թ.-ի հունվարից Օքսֆամ (Մեծ Բրիտանիա) ոչ կառավարական կազմակերպության հետ համագործակցաբար նախաձեռնեց նախորդ տարում ՀՀ կառավարության կողմից մշակված Աղքատության նվազեցման ռազմավարական ծրագրի՝ ԱՆՌԾ-ի նախագծի քննարկումը կազմակերպելու և անցկացնելու գործընթացը: 2001թ.-ի հոկտեմբերի 1-ին ՀՀ կառավարության «ԱՀՌԾ» մշակման աշխատանքները համակարգող խորհրդի կայացրած որոշմամբ ճանաչվելով մրցույթի հաղթող` ՄԻԺԻ-ն իրականացրել է ԱՀՌԾ ամփոփ ծրագրի մշակման գործընթացին, բովանդակությանը և քննարկումներին հանրային մասնակցության և լուսաբանման կազմակերպման գործընթացը:
 
ՄԻԺԻ-ն հավատարիմ իր գործելաոճին՝ կարևորում է հանրային քննարկման նյութ դարձնել և հանրությանը ծանոթացնել, ապահովել նրա մասնակցությունը իր իսկ երկրի և կյանքի գլխավոր հարցերին` հնարավորություն ընձեռելով նրանց գնահատելու այդ գործընթացները: Այս նպատակներից ելնելով՝ «Աղքատության հաղթահարման ուղիները Հայաստանում» ծրագրի շրջանակներում ՄԻԺԻ-ն կազմակերպել և իրականացրել է մի քանի տասնյակ քննարկումներ, հավաքներ, հետազոտություններ, հրատարակություններ: Աղքատության հիմնահարցի լուսաբանմանն է միտված նաև մատենաշարի հերթական գրքույկի հրատարակությունը:
 
ՀՀ կառավարության հետ համագործակցաբար հրատարակված այս գրքույկի նպատակն է մասնագիտական վերլուծությունների միջոցով նպաստել աղքատության երևույթի, ինչպես նաև դրա հաղթահարման վերաբերյալ տարբեր տեսանկյունների ու տարբեր մոտեցումների բացահայտմանը, ի մասնավորի համեմատական վերլուծության միջոցով ներկայացնել ԱՀՌԾ մշակման ընթացքում տեղ գտած փոփոխությունները, դրանց վերաբերյալ ՄԻԺԻ-ի հիմնական առաջարկները և սկզբունքային հարցադրումները, ԱՀՌԾ-ին հանրային մասնակցության հիմնական արդյունքները, զարգացման հեռանկարները, տալ աղքատության նոր ձևակերպումներ, ինչպես նաև աղքատության դասակարգման, մոնիտորինգի ու գնահատման նոր սկզբունքներ:
 
ՄԻԺԻ-ն ցանկանում է, որ իր նախաձեռնությամբ հրատարակվող այս գրքույկը նպաստի ԱՀՌԾ-ի սկզբունքների մշակմանը և դրանց շուրջ կառուցողական քննարկումների աշխուժացմանը: ՄԻԺԻ-ն շահագրգռված է հատկապես աղքատության հիմնահարցի առնչությամբ մինչ այսօր ոչ բավարար ուշադրության արժանացած տեսանկյունների շեշտադրմամբ: Մատենաշարի նախորդ հրատարակություններում անդրադարձ էր եղել աղքատության համակարգային բնույթին, աղքատության և մարդու իրավունքների ու ժողովրդավարական արժեքների առնչության հիմնահարցին, քաղաքային և գյուղական աղքատության առանձնահատկություններին, տեղական ինքնակառավարման խնդիրների և աղքատության փոխկապակցվածության հարցերին, աշխատանքի շուկայի ձևավորման և զբաղվածության հիմնախնդիրներին, ներդրումային քաղաքականության ուղղվածության հարցին, գիտակրթական և մշակութային քաղաքականության դերին աղքատության հաղթահարման ՀՀ ռազմավարությունում:
 
Այս գրքույկը ԱՀՌԾ գործընթացի մեջ ներառված պատկան մարմիններին և աշխատանքային խմբերին թույլ կտա ունենալ կարծիքների բազմազանության մեջ ընտրույթ կատարելու հնարավորություն:
 
ՄԻԺԻ-ն կարևորում է այսօրինակ ներգործուն մասնակցությունը հանրության ամենօրյա հիմնական հարցերի և խնդիրների ճշտորոշման և լուծման գործընթացներին, միաժամանակ կոչ է անում իշխանություններին ականջալուր լինել գրքույկներում ներկայացված առաջարկներին և տեսակետներին:
 
Կենսունակ և ողջ ժողովրդին ծառայող ծրագրերը պետք է ստեղծվեն միահամուռ ուժերով: Սա է քաղաքացիական և մասնակցային ժողովրդավարական պետության զարգացման անդարձելի հրամայականը:
 
Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ՝ ՄԻԺԻ 
Երևան, 2003թ.

 

ԳՐԱԴԱՐԱՆ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014