ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

16.05.2003 • «Քաղաքացիական ծառայություն/ Իրավական ակտերի ժողովածու»

 
 
“ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ/ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ”
 
ԽՈՍՔ ՄԻԺԻ-ի
 
Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտը՝ ՄԻԺԻ, ոչ կառավարական, անկախ կազմակերպություն է, որն իր իսկ գործունեության ողջ ընթացքում հետևողական աշխատանքներ է իրականացրել և շարունակում է իրականացնել իր հիմնական նպատակի՝ Հայաստանում մարդու իրավունքների սկզբունքների վրա հիմնված ժողովրդավարական պետության զարգացման ուղղությամբ:
 
Հավատացած ենք, որ դա հայ ժողովրդի՝ իբրև անհատ և հավաքականություն, ազատ ու բարգավաճ, մարդավայել ապրելու և զարգանալու հիմնական երաշխիքն է, ինչպես նաև մարդկության ընդհանուր ընտանիքին լիիրավ անդամակցելու հնարավորությունը:
 
ՀՀ ժողովրդավարացման և ՀՀ-ում քաղաքացիական հասարակության զարգացման գործում խիստ կարևորելով համագործակցության և փոխգործակցության կայացումը՝ ՄԻԺԻ-ն շարունակում է հավաստել իր պատրաստակամությունն առ ցանկացած կառուցողական համագործակցության, որն իր հիմքում ունի թե՛ մարդու իրավունքների սկզբունքների վրա հիմնված ժողովրդավարական պետության զարգացման, թե՛ պետականաշինության և թե՛ ՀՀ պետականության ամրապնդման հրամայականը:
ՄԻԺԻ-ն հետաքրքրված է Հայաստանում պետական կառավարման բարեփոխումներով և գտնում է, որ ժողովրդավարության և մարդու իրավունքների վրա հիմնված կառավարումը մեծապես նպաստում է հասարակության ժողովրդավար զարգացմանը: Այս ամենի գիտակցմամբ է պայմանավորված այն հանգամանքը, որ ՄԻԺԻ-ն հայտնել է և շարունակում է հայտնել տարբեր կառույցների հետ կառուցողաբար համագործակցելու իր պատրաստակամությունը՝ պետական կառավարման ոլորտի հիմնախնդիրների լուծմանը նպաստ բերելու ակնկալիքով:
 
ՄԻԺԻ-ն իր գործունեության ընթացքում բազմիցս անդրադարձել է պետական կառավարման հարցերին թե՛ առանձին ծրագրային դասընթացներում դրանց տեղ հատկացնելով, թե՛ հարցա-զրույցներ կազմակերպելով և թե՛ հրատարակություններով: Մասնավորապես, 2001թ-ին ՄԻԺԻ-ն ՀՀ կառավարման դպրոցի հետ համագործակցաբար հրատարակեց «Պետական կառավարման բարեփոխումները» թեմայով գիտաժողովի նյութերն ամփոփող «Պետական կառավարման ժողովրդավարացման հիմնահարցեր» գիրքը, այնուհետև «Տեսակետ-ՄԻԺԻ» տեղեկագրի 8-րդ համարում հրատարակեց ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մ. Բադալյանի հետ անցկացրած հարցազրույցը:
 
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից ստացված առաջարկները՝ միտված համագործակցության շարունակականության ապահովմանը, անարձագանք չմնացին, և այս ժողովածուի հրատարակման համատեղ նախաձեռնությունը վերոնշյալի հերթական ապացույցն է: ՄԻԺԻ-ի և ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի համագործակցությանը բնութագրական երկկողմանի ակտիվության մասին կարող է վկայել ՄԻԺԻ-ի անդամների ընդգրկվածությունը և մասնակցությունը քաղաքացիական ծառայողների մրցութային քննությունների հանձնաժողովների կազմում:
 
ՀՀ քաղաքացիական ծառայության նորաստեղծ խորհուրդը, իր հերթին, միտված է Հայաստանում արհեստավարժ քաղաքացիական ծառայողների ինստիտուտի կայացմանը, և երկուստեք պատրաստակամությունն առ շարունակական համագործակցության կարող է լրացուցիչ ազդակ հանդիսանալ մեր երկրում ժողովրդավարության կայացման, մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև քաղաքացիական ինքնագիտակցության և ժողովրդավարական մշակույթի զարգացման հարցում:
 
Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ՝ ՄԻԺԻ
ք. Երևան, 2003թ.
ԽՈՍՔ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ
 
Հարգելի՛ ընթերցող, 
Հայաստանի Հանրապետությունում պետական կառավարման համակարգի բարեփոխումներին և պետական ծառայության համակարգի կայացմանն են նպատակաուղղված մի շարք պետական կառուցողական ծրագրային միջոցառումներ, որոնցում իր առանցքային դերն ունի քաղաքացիական ծառայության համակարգի ներդրումը: Այդ կարևորագույն քայլի իրավական հիմքը դրված է. ընդունվել և գործում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
 
Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ծառայության միասնական պետական քաղաքականությունը վարելու օրենքով իրեն վերապահված պարտականությունն իրականացնելով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդն ընդունում է քաղաքացիական ծառայության հարաբերություններ կարգավորող իրավական ակտեր, ինչպես նաև իրականացնում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների, քաղաքացիական ծառայողների ատեստավորումների, վերապատրաստումների կազմակերպման, նրանց իրավունքների պաշտպանության և համակարգի բնականոն գործունեության ապահովմանն ուղղված այլ աշխատանքներ:
 
Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որդեգրել է վերոհիշյալ գործընթացներին գիտական հաստատությունների, հասարակական միավորումների, պետական մարմինների և նրանց աշխատողների լայն մասնակցության հնարավորությունների ընձեռման ուղղություն: Մասնավորապես, խորհուրդն իր առջև դրված մի շարք խնդիրներն իրականացնելու համար սերտորեն համագործակցում է հասարակական կյանքում իր ավանդն ունեցող «Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ»՝ ՄԻԺԻ ոչ կառավարական կազմակերպության հետ: Դրա դրսևորումներից է հիշյալ հրապարակումը, որի նախապատրաստման և տպագրման աշխատանքները համատեղ իրականացնելով՝ ցանկանում ենք ապահովել քաղաքացիական ծառայության հարաբերություններ կարգավորող մի շարք առաջնահերթ իրավական ակտերի թե իրազեկումը և թե այդ ակտերի հետագա կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ստանալը:
 
Հուսով ենք, որ հիշյալ հրապարակումը կնպաստի նաև քաղաքացիական ծառայության կազմակերպման և ղեկավարման, քաղաքացիական ծառայողների վերապատրաստման և ատեստավորման գործընթացների արդյունավետ կազմակերպմանը:
 
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ 
ք. Երևան, 2003թ.
 
 

ԳՐԱԴԱՐԱՆ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014