ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

01.06.2003 • Աղքատության ու գոյատևման պատկերը. հասարակության շերտավորման գործընթացները Հայաստանի Հանրապետությունում

 
 
ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՈՒ ԳՈՅԱՏԵՎՄԱՆ ՊԱՏԿԵՐԸ.
 ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՐՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
 
Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտը՝ ՄԻԺԻ-ն, ոչ կառավարական անկախ կազմակերպություն է, որի նպատակն է նպաստել մարդու իրավունքների սկզբունքների վրա հիմնված ժողովրդավարական պետության զարգացմանը Հայաստանում:
 
Հավատացած ենք, որ դա հայ ժողովրդի՝ իբրև անհատ և հավաքականություն, ազատ ու բարգավաճ, մարդավայել ապրելու և զարգանալու հիմնական երաշխիքն է, ինչպես նաև մարդկության ընդհանուր ընտանիքին լիիրավ անդամակցելու հնարավորությունը:
 
Սկսած 2001թ. հունվարից Մարդու իրավունքների ու ժողովրդավարության ինստիտուտը՝ ՄԻԺԻ ոչ կառավարական կազմակերպությունը Օքսֆամ (Մեծ Բրիտանիա) ոչ կառավարական կազմակերպության հետ համագործակցաբար, սկսել է «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի»՝ ԱՀՌԾ մշակմանը հանրային մասնակցության գործընթացի կազմակերպումն ու իրագործումը:
 
ՄԻԺԻ-ի կողմից մասնակցային գործընթացի կազմակերպումն իրականացվել է նաև 2002 թվականին և շարունակվում է ներկայումս նույնպես: Այդ ընթացքում ՄԻԺԻ-ն իրականացրել է հիմնախնդրին վերաբերող մասնագիտական վերլուծությունների հրատարակություններ, կազմակերպել հոդվածների մրցույթ և Երևան քաղաքում ու ՀՀ մարզերում անցկացրել ակումբային ու հանրային քննարկումներ:
 
ՄԻԺԻ-ն, հավատարիմ իր գործելաոճին, կարևորում է հանրային քննարկման նյութ դարձնել և հանրությանը ծանոթացնել, ապահովել նրա մասնակցությունը իր իսկ երկրի և կյանքի գլխավոր հարցերին՝ հնարավորություն ընձեռելով գնահատելու այդ գործընթացները: Մասնակցային գործընթացում որակապես նոր մոտեցում ցուցաբերելով ՄԻԺԻ-ն Օքսֆամի հետ համագործակցաբար «Հանրային մասնակցությունը և մոնիտորինգը ԱՀՌԾ իրագործման գործում» ծրագրի շրջանակներում նախաձեռնեց նաև աղքատության մասնակցային հետազոտություն, որի գաղափարախոսութունը հենված էր աղքատ խավերի ներգրավման միջոցով աղքատության երևույթի բնորոշման, պատճառների, պայմանավորող գործոնների, գնահատականի և գնահատման չափանիշների հաղթահարման վերհանման վրա:
 
Հետազոտության նպատակն է բացահայտել աղքատության բնորոշման ու գնահատման նոր մոտեցումներ՝ հենված բազմագործոնության սկզբունքի հաշվառման վրա, որը կօգնի աղքատության հաղթահարման քաղաքականության և մասնավորապես ԱՀՌԾ մշակման ու լրամշակման գործընթացին:
 
Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ՝ ՄԻԺԻ 
Երեւան, 28 հունիս, 2003

 

ԳՐԱԴԱՐԱՆ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014