ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

01.12.2003 • Մարդու Իրավունքների պաշտպանության միջազգային և հայաստանյան ընթացակարգերը

 
 
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ
 
Մարդու իրավունքների ոտնահարման դեմ պայքարի գործընթացում էական նշանակություն ունեն մարդու իրավունքների պաշտպանության օրենդրության և մեխանիզմների զարգացումն ու այդ մասին Հայ մարդու և Հայաստանի հասարակության իրազեկությունը, քաղաքական-քաղաքացիական գիտակցության զարգացումը և լիարժեք մասնակցությունն ու պայքարը: 

ՄԻԺԻ-ն 2003թ.-ի սեպտեմբերին նախաձեռնեց նշված նյութի հայերեն լեզվով ամփոփ ժողովածուի հրատարակումն իր կազմակերպության ինքնուրույն ջանքերով և «ՄԻԺԻ-ի նվիրատվությունների ֆոնդի» միջոցներով: 

Այս աշխատությունը Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գիտության, կրթության և մշակույթի կազմակերպության (UNESCO) նախաձեռնությամբ հրատարակվել էր անգլերեն, գերմաներեն (1998թ.) և ռուսերեն (2000թ.) լեզուներով: Հայաստանում ՄԻԺԻ-ն համագործակցելով գքրի համահեղինակ, միջազգային իրավունքի և դիվանագիտության արվեստների մագիստրոս Վիգեն Սարգյանի հետ` 2003թ.-ի դեկտեմբերին լույս ընծայեց աշխատության հայերեն տարբերակը` UNESCO-ից ստանալով հայերեն հրատարակության հեղինակային իրավունքը: Սույն աշխատությունն իր մեջ ներառում է մարդու իրավունքների պաշտպանության ինչպես միջազգային, այնպես և Հայաստանի ներպետական մեխանիզմների մասին հիմնական կարևորություն ունեցող տեղեկություններ: 

Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտը՝ ՄԻԺԻ, ոչ կառավարական, անկախ կազմակերպություն է, որն իր գործունեության ողջ ընթացքում հետևողական աշխատանքներ է իրականացրել և շարունակում է իրականացնել իր հիմնական նպատակի` Հայաստանում մարդու իրավունքների սկզբունքների վրա հիմնված ժողովրդավարական պետության զարգացման ուղղությամբ: Հավատացած ենք, որ դա հայ ժողովրդի՝ իբրև անհատ և հավաքականություն, ազատ ու բարգավաճ, մարդավայել ապրելու և զարգանալու հիմնական երաշխիքն է, ինչպես նաև մարդկության ընդհանուր ընտանիքին լիիրավ անդամակցելու հնարավորությունը: 

Հայաստանի Հանրապետության ժողովրդավարացման և քաղաքացիական հասարակության զարգացման գործում խիստ կարևորելով համագործակցության կայացումը՝ ՄԻԺԻ-ն շարունակում է հավաստել իր պատրաստակամությունն առ ցանկացած կառուցողական համագործակցության, որն իր հիմքում ունի թե՛ մարդու իրավունքների սկզբունքների վրա հիմնված ժողովրդավարական պետության զարգացման, թե՛ պետականաշինության և թե՛ ՀՀ պետականության ամրապնդման հրամայականը: 

Հայաստանում ժողովրդավարական գործընթացների իրագործման դերակատար համարելով իր իրավունքներին իրազեկ և գիտակից, ազատ և ստեղծագործ անհատին, Հայաստանի Հանրապետության քաղաքացուն և բնակչին` ՄԻԺԻ-ն առանձնահատուկ կարևորություն է տալիս ժողովրդի կողմից իր շահերի պաշտպանության մեխանիզմներին և ընթացակարգերին ծանոթությանը, գիտակցմանը և հանուն իր իրավունքների պաշտպանության պայքարին: 

Իր նախընթաց քառամյա գործունեության ընթացքում առանցքային շեշտադրում անելով ժողովրդավարական քաղաքացիական գիտակցության և մշակույթի զարգացմանն ու հիմնավորմանը՝ ՄԻԺԻ-ն խորապես գիտակցում և կարևորում է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների օրենսդրական և կիրառման մեխանիզմների զարգացման և իրագործման գործընթացում ժողովրդի բոլոր շերտերի, և հատկապես իրավազուրկ խավերի իրազեկությունն ու մասնակցությունը: 

ՄԻԺԻ-ն շնորհակալություն է հայտնում ՄԱԿ-ի Գիտության, կրթության և մշակույթի կազմակերպությանը` UNESCO-ին, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների և ընթացակարգերի նման համամարդկային ձեռնարկի նախաձեռնման համար, և հայաստանյան ընթացակարգերի մասով գրքի համահեղինակ Վիգեն Սարգսյանին, որն ամենայն պատասխանատվությամբ և պատրաստակամությամբ ՄԻԺԻ-ի հետ համագործակցելով մասնակցեց վերոնշյալ աշխատության հայերեն հրատարակմանը: 

ՄԻԺԻ-ն ցանկանում է, որ այս նախաձեռնությամբ ժողովածուն նպաստի մարդու իրավունքների պաշտպանության իրավական մեխանիզմների և ընթացակարգերի դաշտում առկա տեղեկատվական ու նաև կիրառական «բաց»-ի վերացմանը, հասարակայնորեն և պետականորեն կրավորական կեցվածքի հաղթահարմանը, ինչպես նաև քաղաքացիական ինքնագիտակցության, ժողովրդավարական և համագործակցության մշակույթի ձևավորմանն ու կայացմանը հայաստանյան իրականության մեջ:
 
Արմինե Առաքելյան 
նախագահ 
Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ - ՄԻԺԻ 
Երևան, դեկտեմբեր 2003թ.

 

ԳՐԱԴԱՐԱՆ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014