ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

01.08.2006 • Համաշխարհային սոցիալական ֆորում.մի այլ աշխարը հնարավոր է

 
 

Գրքի էլեկտրոնային տարբերակը կարող եք ընթերցել և ներբեռնել այստեղ
 
ԽՈՍՔ ՄԻԺԻ-ի
 
Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտը` ՄԻԺԻ-ն, Հայաստանյան ոչ կառավարական, անկախ կազմակերպություն է, որն իր գործունեության ողջ ընթացքում հետևողական աշխատանքներ է իրականացրել և շարունակում է իրականացնել իր հիմնական նպատակի` Հայաստանում մարդու իրավունքների սկզբունքների, սոցիալական արդարության և սոլիդարության վրա հիմնված ժողովրդավարական պետության զարգացման ուղղությամբ: Հավատացած ենք, որ դա հայ ժողովրդի` իբրև անհատ և հավաքականություն, ազատ ու բարգավաճ, մարդավայել ապրելու և զարգանալու հիմնական երաշխիքն է, ինչպես նաև մարդկության ընդհանուր ընտանիքին լիիրավ անդամակցելու հնարավորությունը:
 
Արդարություն, ազատություն, հավասարություն, համերաշխություն, սոլիդարություն, հոգատարություն, սեր` անհատական, հասարակական թե պետական հարաբերություններում, սրանք են, որ մարդավայել, արժանապատիվ ու բարեկեցիկ կյանք կարող են ապահովել մարդկանց, ժողովուրդների ու հասարակությունների համար: Համաշխարհայնացման այս դարաշրջանում էլ ժողովուրդներ ու անհատներ ոտքի են կանգնում Ո‘Չ ասելու առևտրի ու շուկայի բացարձակ գերիշխանությանը, իրենց հանձնառու են զգում` «կերտելու … մի հասարակական, ժողովրդավարական և կայուն մոտեցում, որը ծառայելու է մարդկային ազատության և արժանապատվության ամրապնդմանը»:
 
Այս հավատով էր, որ 2001 թ-ին սկիզբ առավ Համաշխարհային սոցիալական ֆորումը, որն իր հիմնադիրները բնութագրեցին` որպես «նոր-ազատականության և դրամատիրության կամ կայսերապաշտության որևէ ձևի կողմից աշխարհի տիրապետությանն ընդդիմացող քաղաքացիական հասարակության խմբերի և շարժումների» տարածք, և որը դարձավ համաշխարհային ցանցերի ու շարժումների համար հանդիպման, երկխոսություններ վարելու և փոխանակելու` միաժամանակ իրենց սեփական այլազանության և ինքնիշխանության ամրապնդման ու զորացման անհրաժեշտ տարածքը:
 
ՄԻԺԻ-ն նախաձեռնեց այս գրքույկի կազմումը` կիսելով համաշխարհային սոցիալական ֆորումի այն հավատը, որ «մի այլ աշխարհ հնարավոր է» , և որ այդ աշխարհի համար արժե ու պետք է պայքարել: Այսօր աշխարհի բոլոր ծայրերում այսպիսի պայքար են մղում բազմաթիվ անհատներ ու կառույցներ, Հարավի շատ պետություններ, որոնք իրենց պատմությամբ ու ներկայով բազում հարցերում կիսում են նաև Հայաստանի ու հայ հասարակության խնդիրները: Այս տարածքում Հայաստանը երբևէ չի ունեցել իր մասնակցությունը. հայկական Սփյուռքի ներկայացուցիչները Համաշխարհային սոցիալական ֆորումներին մասնակցելով` ներկայացրել են Հայ Դատի խնդիրը, սակայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական, հասարակական, տնտեսական, մշակութային խնդիրները մինչև օրս որևէ կերպ չեն ներկայացվել այստեղ և հայաստանյան որևէ կառույց այս ֆորումների մասնակիցը չի եղել:
 
Սույն հրատարակությամբ ՄԻԺԻ-ն նպատակ ունի ներկայացնել ու քննարկման նյութ դարձնել համաշխարհային սոցիալական (հասարակական) շարժումների այս վառ օրինակը` Համաշխարհային սոցիալական ֆորումը, Հայաստանի քաղաքացիական կառույցներին ու գործիչներին իրազեկել և հետաքրքություն առաջացնել այս շարժման ու գաղափարի նկատմամբ, կիսել համաշխարհային փորձը, խրախուսել հասարակական շարժումը մեր պետությունում և հավատացնել, որ «մի այլ աշխարհ հնարավոր է»: ՄԻԺԻ-ն նաև այս հրատարակությամբ նպատակ ունի խրախուսել բանավեճն ու երկխոսությունն այն մասին, թե ինչպիսի աշխարհ ու պետություն ենք ցանկանում կառուցել ու զարգացնել մենք` որպես անհատներ և որպես հավաքականություն:
 
Գրքույկում տեղ են գտել Համաշխարհային սոցիալական ֆորումի աշխարհայացքը, գաղափարական ուղղվածությունը և զարգացման հոլովույթը ներկայացնող հոդվածներ, որոնք քաղվել են ֆորումի պաշտոնական կայքէջից և թարգմանվել են անգլերենից հայերենի։ Դրանք լուսարձակի տակ են առնում այն անհրաժեշտությունները, որոնց ծնունդն է ֆորումը։ Այստեղ ներկայացվել են նաև ֆորումին առնչվող դեմքերի և դեպքերի մասին հավելյալ տեղեկություններ։
 
ՄԻԺԻ-ն խորին շնորհակալություն է հայտնում իր անդամներին ու համակիրներին (Հայաստան և Սփյուռք), որոնց ջանքերի և խորհուրդների շնորհիվ հնարավոր դարձավ այս գաղափարի կենսագործումը: ՄԻԺԻ-ն շնորհակալություն է հայտնում նաև այս գրքույկի թարգմանչին, սրբագրիչին, դիզայներին և հրատարակչին՝ իրենց արժեքավոր աշխատանքի համար:
 
Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ` ՄԻԺԻ 
Երևան, oգոստոս 2006
 

ԳՐԱԴԱՐԱՆ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014