ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

06.08.2007 ՀՀ պետականության զարգացումը ՄԻԺԻ-ի դիտանկյունից

 
 

Որտե՞ղ ենք մենքո՞ւր ենք գնում և ինչո՞ւ.

ՀՀ պետականության զարգացումը ՄԻԺԻ□ի դիտանկյունից


 

Որտե՞ղ ենք մենքո՞ւր ենք գնում և ինչո՞ւ 

Հարցերորոնք այսօր Հայաստանումմեր

հայրենիքումտրվում են տարբեր մակարդակներումանհատականընտանեկան և թե

հավաքականև անհանգստացնում յուրաքանչյուրիսՅուրաքանչյուր գիտակից մարդ և

հավաքականություն ցանկանում ու ձգտում է իր ներկայի և ապագայի տերը լինելինքը որոշել ու

կերտել իր ներկան ու ապագան:

Յուրաքանչյուր մարդ և հավաքականություն դիտարկում է իրավիճակըզարգացումները և

ապագայի մասին պատկերացումներն ըստ իր դիրքորոշման ու վերաբերմունքիմարդու և

աշխարհի նկատմամբ:

 

Եվ չնայած յուրաքանչյուրի պատկերացումներինՀայաստանում իրավիճակի և

ապագայի մասին ՀԱՎԱՔԱԿԱՆ ընկալում և հանձնառություն չկաՍակայն մեզ պետք է

նման ընկալում և հանձնառությունքանզի ՀԱՎԱՔԱԿԱՆ ընկալումն ու հանձնառությունը թույլ են

տալիս գիտակից մարդկանց լինել միասնական և արդարորեն ուժեղառաջնորդվել համամարդկային

և ազգային արժեքներովդնել նպատակներ և պատրաստ լինել պայքարելու դրանց համարԱյս

պարագայում հավաքականության մեջ յուրաքանչյուրը գիտի իր դերը և տեղըորպես

պատասխանատուհանձնառու և քաղաքացիական գոտեկից (սոլիդարմարդ:

 

Իսկ ի՞նչը պետք է հիմք ընդունենք մեր հավաքական և ընդհանուր տեսլականի

համարի՞նչ չափորոշիչ օգտագործենք ներկան և ապագան ճշտորոշելու,

առաջնորդվելու և գնահատելու համարՈ՞րն է այն չափորոշիչըորի հիման վրա

կկարողանանք դրական կամ բացասական գնահատական տալ երևույթներին,

որոշումներ ընդունել և կենսագործել դրանք:

 

Հայաստանում ժողովրդի մի մասը որպես չափորոշիչ ընդունում է որոշակի մարդու` լինի նա

հարուստ կամ աղքատկաշառակեր կամ  ազնիվհամեստ կամ եսասերհանցագործ կամ

օրինապաշտԱյսպիսի չափորոշիչը հանգեցնում է զուտ տվյալ մարդու-անհատի վարքուկանոնի

ընդօրինակմանըու նաև տարբեր հավաքական հարցերում վերջինիս ճշմարտացիության

ընդունմանը և նրան ենթարկվելուն:

Մի ստվար զանգված հիմք է ընդունում ազգը և ազգայինըփորձելով հասկանալթե  ինչ է այն,

կիրառել և տարածել ազգային արժեքները□Արդեն շուրջ 20 տարի փորձ է արվում մշակել

Ազգային գաղափարախոսություն□սակայն անպտուղ:

 

Հայաստանի ժողովրդի մի մասն էլ հիմք է ընդունում քաղաքական կուսակցություններըոչ

կառավարական կազմակերպությունները (հասարակական

կազմակերպությունները/ՀԿև նմանատիպ այլ միավորումները: Այն դեպքումերբ այդ

միավորումներն իրենք խնդիր ունեն ճշտորոշելու իրենց նպատակները և անելիքները:

 

Մյուսներն էլ հիմք են ընդունում Հայաստանի Հանրապետության (ՀՀԱզգային

անվտանգության ռազմավարությունը կամ Աղքատության հաղթահարման

ռազմավարական ծրագիրը` փորձելով դրանց մեջ տեսնել հավաքական նպատակներ և

չափորոշիչներՉնկատելովոր դրանք զուտ ժամկետային ծրագրեր ենորոնք կարող են

յուրաքանչյուր օր փոխվել:

 

Ժողովրդի մեկ այլ մասի համար էլ հիմք է եկեղեցին, կամ ավելի ճիշտ` կրոնն ու դավանանքը:

 

Այսպես կարելի է երկար շարունակելնշելով տարբեր չափորոշիչներսակայն դրանք

հավակնություն չունեն դառանալու հավաքական ընկալումներ և կենսագործվելու:

Չանդրադառնալով յուրաքանչյուրին առանձին-առանձին` պետք է նշել մեկ ընդհանուր

թերությունդրանք բոլորը ենթակայական (սուբյեկտիվեն. վերը նշված բոլոր

չափանիշների հիմքում դրված է մարդու կողմից աշխարհի նկատմամբ իր ենթակայական

(սուբյեկտիվվերաբերմունքըորը հաշվի չի առնում կամ ավելի ճիշտ պարտադիր չէոր հաշվի

նստի մյուսի հետլինի դա մարդըազգըծրագիրըթե կուսակցությունըկամ որևէ այլ

կազմակերպություն:

 

ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ և ԻՐԱՎՈՒՆՔԻ ԸՆԿԱԼՈՒՄՆ Էոր չունի

ենթակայականություն (սուբյեկտիվություն): Իրավունքի դիտանկյունից ԲՈԼՈՐ

ՄԱՐԴԻԿ ՀԱՎԱՍԱՐ ԵՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ բխում է իրավունքիցորքան խորն ես

զգում և գիտակցում Իրավունքի ուժըայնքան խորն է լինում արդարության

զգացումըԻրավունքն է ծնում ուժըՈւԺԸ ԿՈՉՎԱԾ Է ԾԱՌԱՅԵԼՈՒ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ

և ԻՐԱՎԱԿԱՆ  ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆԸԻրավունքը և Իրավունքի

գիտակցությունը մեր ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ անքակտելի մասն են կազմում`

ստեղծելով արժանապատիվ կեցվածք և ուժպայքարելու դրա համարԻրավունքի

չափորոշիչը ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ  էորը հնարավորություն է տալիս գնահատել մեր

ներկան և հասկանալինչ չափով է հասարակության և պետության մեջ հաստատվել

արդարություն և հավասարություն: ԻՐԱՎՈՒՆՔԸորպես ՉԱՓՈՐՈՇԻՉ

հնարավորություն է տալիս յուրաքանչյուրիս լինել հավասարանկախ մտավոր

ունակություններից կամ սոցիալական տարբերություններից:

 

Հայաստանի Հանրապետությունում մեր իրավունքներն ամրագրված են ՀՀ Սահմանադրության մեջ:

ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ամբողջությամբ մեզ հնարավորություն են

տալիս ոչ ենթակայական չափորոշիչներով գնահատել իրավիճակը և տեսնել հիմքերը և

հնարավորություններըմեր երազած ու ձգտած նպատակները կերտելու համար:

 

Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն (ընդունվել է 1995թհուլիսի 5-ի

հանրաքվեովփոփոխվել է 2005թնոյեմբերի 27ի հանրաքվեով)

Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխանժողովրդավարականսոցիալական,

իրավական պետություն է:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է Ժողովրդին: 

Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:

Հոդված 3. Մարդընրա արժանապատվությունըհիմնական իրավունքները և ազատությունները

բարձրագույն արժեքներ են: 

Հոդված 10. Պետությունը ապահովում է շրջական միջավայրի պահպանությունը և

վերականգնումըբնական պաշարների ողջամիտ օգտագործումը:

Հոդված 14. Մարդու արժանապատվությունը որպես նրա իրավունքների ու ազատությունների

անքակտելի հիմքհարգվում և պաշտպանվում է պետության կողմից:

Հոդված 14.1 Բոլոր Մարդիկ հավասար են օրենքի առաջ: 

Հոդված 16. Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունք: 

Հոդված 23. Յուրաքանչյուր ոք իրավունք ունիորպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեական

կյանքը: 

Հոդված 26. Յուրաքանչյուր ոք ունի մտքիխղճի և կրոնի ազատության իրավունք:

Հոդված 27Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: 

Հոդված 32Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ընտրության ազատություն: 

Հոդված 33Յուրաքանչյուր ոք ունի հանգստի իրավունք: 

Հոդված 33.2. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու իր առողջությանը և բարեկեցությանը

նպաստող շրջակա միջավայրումպարտավոր է անձամբ և այլոց հետ համատեղ պահպանել և

բարելավել շրջակա միջավայրը: 

Հոդված 34Յուրաքանչյուր ոք ունի իր և իր ընտանքիքի համար բավարար կենսամակարդակիայդ

թվում բնակարանիինչպես նաև կենսապայմանների բարելավման իրավունքՊետությունը

անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների այս իրավունքի իրականացման համար:

Հոդված 37Յուրաքանչյուր ոք ունի ծերությանհաշմանդամությանհիվանդությանկերակրողին

կորցնելուգործազրկության և օրենքով նախատեսված այլ դեպքերում սոցիալական

ապահովության  իրավունք: 

Հոդված 39Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: 

Հոդված 45Յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել

հարկերտուրքերկատարել պարտադիր այլ վճարումներ:

Հոդված 47Յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել Սահմանադրությունը և օրենքները,

հարգել այլոց իրավունքներըազատությունները և արժանապատվությունը: 

 

Եթե գիտակցենք մեր մարդկային և ազգային Իրավունքները և դրանցից բխող

չափորոշիչներըկարող ենք տեսնելթե որտեղ ենք մենք և ինչ հիմնախնդիրներ են 

ծառացած մեզանից յուրաքանչյուրիմեր ազգի ու պետության առջև:

 

Հիմնախնդիրներից առաջինը Սահմանադրական կարգի ամրապնդումն է և

պաշտպանվածության զգացումն առ այնոր Իրավունքը համընդհանուր է և բոլորը հավասար

են Իրավունքի և դրանից բխող օրենքների առաջՉպետք է լինեն արտոնյալներ և ոչ արտոնյալներ:

 

Երկրորդ խնդիրը ազգային և պետական հարստության արդար վերաբաշխումն է: Պետք

է ազգային հարստությունը լիարժեք գնահատվի ու հարկվիհարուստները պետք է վճարեն հարկերը

և ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ պարտավոր է կատարել ԱՐԴԱՐ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՊետք է

ազգայնացվեն և/կամ լիարժեք վերահսկողության տակ լինեն պետական ռազմավարական

նշանակություն ունեցող ձեռնարկությունները և գործարար ընկերություններըԱզգային

հարստության բաժանումը պետք է կատարվի արդար ձևով:

 

Երրորդ խնդիրը մարդկանց արժանապատվության վերականգնումն է: Այսօր Հայ մարդը,

որը ձևական իմաստով ազատ է ու անկախգուցե և ավելի ստրկամիտ ու վախկոտ էքան

նախկինում էրերբ չուներ անկախ պետականությունԱյսօր  եսասիրական  ու նյութական մոլուցքը,

անարդար ուժի օգտագործումըկեղեքումըշահագործումը և ապագայի մասին այլասերված

պատկերացումները դարձել են հավաքականության և հասարակության տեսլականը 

 

Նախորդող 15 տարիներն այս իմաստով առաջընթաց չեն ապահովելբացի մեծամասնության

համար գոյատևելու հնարավորություններ տալուց: Գալիք ՀՀ նախագահական

ընտրությունները (2008թ-ի փետրվարին)  հնարավորություն են տալիս ներկայացնել

հանրային և ազգային պահանջ ՍԱՀՄԱՆԴԱՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ և ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ

համարքանզի ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածն փաստում էՀայաստանի

Հանրապետության Նախագահը պետության գլուխն էՀայաստանի Հանրապետության Նախագահը

հետևում է Սահմանադրության պահպանմանըապահովում է օրենսդիր և դատական

իշխանությունների բնականոն գործունեությունը□: 

 

Սակայն պետք է նաև հստակ գիտակցելոր Սահմանադրության և Իրավունքի համար

պատասխանատու է մեզանից յուրաքանչյուրը: Պետք է հանել վախը և թոթափել ստրկամիտ

մտածողությունն ու վարքագիծըդադարել զարտուղի ճանապարհներով հարցեր լուծելըկաշառքը,

ծախվածությունը, քանզի չկա ավելի վեհ բանքան մարդկային արժանապատվություննէ: 

Կարելի է կորցնել պաշտոնըաշխատանքըփողըսիրած մարդկանցընտանիքըսակայն

շարունակել ապրել որպես ՄԱՐԴՍակայն կորցնել արժանապատվությունը՝ նշանակում է նմանվել

փտած դիակիզարդարված գեղեցիկ ու պես-պես միջատներով:

 

Արդվստահ լինենք մեր ուժերին վրալինենք արժանապատիվվեհարիաներկբա,

պատասխանատու և ՀԱՍԿԱՆԱՆՔոր եթե նախկինում մեզհայերիսշահագործում

և մեզ վրա իշխում էին օտարներըապա այսօր մեզ Շ Ա Հ Ա Գ Ո Ր Ծ Ո Ւ Մ  ԵՆ 

հայերըմեզ Ն Վ Ա Ս Տ Ա Ց Ն Ո Ւ Մ  ԵՆ հայերը և մեզ վրա Ի Շ Խ Ո Ւ Մ  ԵՆ հայերը,

ուրեմն ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆ օտարի կամ օտար ուժեղ պետությունների մեջ չէայլ,

որ մենք կորցնում ենք մեր արժանապատվությունը և Հ Ա Ր Մ Ա Ր Վ Ո Ւ Մ  Ե Ն Ք,

դադարում ենք ԱՐԴԱՐՈՐԵՆ ԸՄԲՈՍՏԱՆԱԼ  ու ՊԱՅՔԱՐԵԼ ու Ս Տ Ր Կ Ո Ր Ե Ն 

 Հ ՆԱ Զ Ա Ն Դ Վ Ո Ւ Մ  ԵՆՔ և/կամ արտագաղթում ենք:

 

Գիտակցենքոր սա մեր համայնքն էմեր երկիրը, մեր ազգի հավաքական տունըմեր

հայրենիքըանընդհատ ԱՐԴԱՐՈՐԵՆ ԸՄԲՈՍՏԱՆԱ՛ՆՔԲՈՂՈՔԵ՛ՆՔ (այլ ոչ թե`

գանգատվենք ու բամբասենքու ՊԱՅՔԱՐԵ՛ՆՔ նրա զարգացման և հզորացման համար:

Գիտակից լինե՛նք մեր մարդկային ու ազգային իրավունքներին և պահանջե՛նք ՄԵԶ

ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՑկառավարիչներից (մեզ պետք ՉԵՆ իշխողներ կամ իշխանավորներ),

ԼԻԱՐԺԵՔ ԿԱՏԱՐԵԼ իրենց կոչումն ու պարտականություններըորի համար մենք

նրանց ԸՆՏՐԵԼ ԵՆՔ ու ՎՃԱՐՈՒՄ ԵՆՔ ազգային և պետական համեստ գանձանակից:

 

ՀՀ Սահմանադրություն` հոդված 114. Սահմանադրության 1-ին, 2-րդ և 114-րդ

հոդվածները փոփոխման ենթակա ՉԵՆ:

 

Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտՄԻԺԻ

 

ՄԻՏՔ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014