ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

10.12.2007 Ո՞ւր է հայոց ՁԱԽ-ը` ճշմարիտ այլընտրանքը մաս 3-րդ

 
 

Եվ վերջում անդրադառնանք՝ հայ և հայաստանյան ներկա քաղաքական դասին

ու այսօրվա երեք հիմնական ուժերին.


Հայ Յեղափոխական Դաշնակցություն՝ ՀՅԴ. իր արմատներով ու ակունքներով

հայկական ձախ և ընկերվար/սոցիալիստ քաղաքական ուժիր հիմնադիրներըառաջատար

ղեկավարներն ու շարքերը՝ 19-րդ դարի Եվրոպայի ձախ մտավորականության ու գործիչների

հետ համագործակցումհարգվում և ահարկու գործունեություն էին կենսագործում երկու

ամենամեծ կայսրությունների դեմ հանուն հայ ազգի ու ժողովրդի պաշտպանության և

զարգացման։ Իրենց մարդասեր ու ազգային ձախ գաղափարները պետական ծառայության մեջ

փորձում էին կոնկրետացնել ամենադժվարին ժամանակահատվածումՀայաստանի Առաջին

Հանրապետության ժամանակսոցիալական իրական քաղաքականություն և ծրագիր

հիմնադրելովիսկ ղեկավարները համեստորեն ծառայում էին և օրինակ հանդիսանում`

հավատարիմ մնալով իրենց կրած գաղափարներին։

 

Իսկ այսօր, 117 տարեկան այս ձախ արմատներով կուսակցությունը

գործնապաշտության/պրագմատիզմի ճանկերում այլասերում է ապրում` 1999-ից սատարելով

ՀՀ Նախագահին և նրա քաղաքական գծինիսկ 2003-2007թթՀՀ կառավարության մասը

լինելովգրեթե ինը տարի Հայաստանի երրորդ հանրապետությունումնոր□ազատական

կապիտալիստական իշխանության մաս կազմելով կամ կցորդ հանդիսանալով։ Այս շեղումը`

ձախ արմատներից դեպի նոր□ազատական կապիտալիստական գաղափարներին ծառայելն ու

գործադրելը ճակատագրական է՛ր և է՛ ոչ միայն կուսակցության զարգացման համարայլև մեր

ժողովրդի ու պետությանճշմարիտ ձախ քաղաքական այլընտրանքային ուժի և ստեղծած

բացի պատճառով։

 

Հերքելխուսաբելշեղվելմեր ժողովրդի ու պետության գոյատևման ու զարգացման համար

այդքա՜ն անհրաժեշտ ընկերվարական/սոցիալիստական ակունքներիցհանուն պրագմատիզմի,

«ռեալ□պոլիտիքի»որի հետևանքն է այլասերումը և նոր□ազատականության հզորացումը

Հայաստանում (տես վերոնշյալ բաժինը պրագմատիզմի մասին)։ ՀՅԴ-ն ինքնավերածննդի փորձ

ձեռնարկելով ու համարձակորեն իր ձախ ակունքներին վերադարձովհնարավորություն

կունենա դառնալ հայ ժողովրդի և Հայաստանի ներկա և գալիք տարիների անդարձելի,

առաջատարազդու քաղաքական այլընտրանքային ուժը։ Ավա՜ղ, այդ ուղու վրա չէ հիմա։

 

Հայոց Համազգային Շարժում՝ ՀՀՇՀայաստանում նոր□ազատական կապիտալիզմի

հիմնադիր արմատավորողը։ 1991-1998թթյոթ տարի իշխանության ղեկին լինելով,

Հայաստանի Երրորդ Հանրապետությունում թագադրել ու շարել են նոր□ազատական

կապիտալիզմի ավերիչ ու անարդարվայրագ հասարակարգի ու համակարգի հիմնասյունները։

 

Հայաստանի Հանրապետական Կուսակցություն՝ ՀՀԿ.  մասնակիցըՀՀՇ-ի

նոր□ազատական կապիտալիզմի հիմնասյունների շարման և դրանք հայ ժողովրդի ու

պետության սրտում ավելի մեխողըՊաշտոնապես իշխանության է գտնվում 1999թ-ից մինչ

այսօր՝ 2007թ-ըինը տարի։ Նրանք նոր-ազատական կապիտալիզմի հասարակարգը և

համակարգը ավելի բռնի և գռեհիկ ոճում ամրացնողներն ու տիրապետողներն ենժառանգները

ՀՀՇ-իորը գուցե ավելի խելացի ու հմուտ ոճի կրողն էր։ Բայց դա առանցքային ոչի՛նչ չի

փոխում իրավիճակի մեջ

 

Այս երեք քաղաքական հիմնական տարրերին ու նաև քաղաքական դաշտում արծարծվող

մյուսներին հիմնականում միացնում է իրենց միանմանությունը՝ նոր□ազատական

կապիտալիզմի գաղափարներիարժեքներիքաղաքականություններիծրագրերի և

բարենորոգումների□ կիրառման գործում և այդպիսով դրսևորվում է նրանց իրականում՝

հակասոցիալականապազգայինանիրավականանարդար էությունն ու վարքագիծըորոշ

տարբերություններով՝ իրենց երանգների ու ոճերի մեջորոնք ավելի կոսմետիկ/արդուզարդի

նշանակություն ունեն։

 

Բավական չէ՝ հռչակել ու արտասանել գեղեցիկ ճառեր ազգայինիսոցիալական

արդարությանիրավական հասարակություն և պետություն կառուցելու մասին,

ինքնախաբվել և ուրիշին խաբելթե իրականում իրենց էությամբթե՛

անհատականթե՛ կուսակցական և թե՛ «առաջնորդի» մակարդակով իսկապես այդ

են և դրան են ձգտում։ Իմաստուն ու գիտակից ժողովուրդըոչամբոխընրանց և

նրանց կառույցներն ու առաջնորդներին գնահատում է իրենց ամենօրյա իրական

վարքագծով ու արարքներով, քանզի այդ է ճշմարիտ արտացոլում նրանց և նրանց

վարած կառույցների իրական էությունըբարոյականությունը,

ճշմարտասիրությունը, ինչ լինե՛լ - չլինե՛լըճառըծրագիրըպլատֆորմը,

հռչակագիրըերբ մանավանդձևական ու մեխանիկական գործընթացներով են

ձևակերպվումայդքան էական չեն ճշմարիտ էությունը բացահայտելու և

ժողովրդին առաջնորդելու համար, այլև ամենօրյա ճշմարտասեր միտքը, գործը,

վարքագիծն ու կեցվածքը։ ։

 

Հայ ժողովրդին և Հայաստանի քաղաքական դաշտում հիմնականում տիրապետում են

նոր□ազատական կապիտալիստական արժեքներըգաղափարներըծրագրերն ու

«բարենորոգումները»գումարվելով արատավորված ու ապականված անիրակա-նությամբ,

անբարոյականությամբբացարձակ տհասությամբ։ Մեծ դեֆիցտ/բաց կա ճշմարիտ ձախ,

այլընտրանքային քաղաքական ուժերիքաղաքականությունների ու բարենորոգումներիորը և

վտանգում է մեր ժողովրդի և պետության գոյատևումը, մարդկային ու ազգային իրավական

պետության զարգացումը։

 

Հարկավև բարեբախտաբարհայ ժողովրդի և հասարակության մեջ կան ձախ

անհատներ ու կառույցներ՝ ՀայաստանումԱրցախում և սփյուռքումինչքան էլ

սակավաթիվ լինեն նրանքսակայն հիմնականն այն էոր կա՛ն և համառորեն,

համարձակորենխելամտորենմրջյունային աշխատասիրությամբ ու

կարգապահությամբ իբրև անհատ և կառույց արարում ենստեղծագործում,

կրթումլինի դա արվեստիլրագրությանհասարակական

կազմակերպություններիկրթական-գիտական օջախներիաշխատավորության

կամ գործազրկությանանվտանգության կամ այլ ոլորտներումմայրաքաղաքում,

մարզերումգյուղերում և արտերկրում։

*  *  *

Ո՞ւմ ընտրել 2008-ի փետրվարինիբրև ՀՀ նոր նախագահ.

Գործնական հարցորն արժանի է պատասխանի։

 

Մի տռուբայի՝ ջրի խողովակիտան շենքի կռիշի՝ կտուրի վերանորոգմանպաշտոնում մնալու

կամ նորը ստանալու համար ձայն տվող ու քվեարկող ճորտացած քաղաքացու համար որոշումը

դյուրին է։ Ընտրել նրանոր կտա իրեն նորոգված՝ տռուբանկռիշը, պաշտոնը և այլ նյութական

նվերներ։ Առաջիկա 5-10 տարիներին և հաջորդող տասնյակ տարիներումնրանք կհագեցվեն

ու կգերհագեցվեն տռուբաներով ու նմանօրինակ կենցաղային հիմնախնդիրների կոսմետիկ

լուծումներովիսկ իրենք և իրենց սերունդները կզրկվեն մարդավայել ու արժանապատիվ

ապրելու ու զարգանալու հնարավորությունից և հեռանկարից։ Ահա քաղաքական ու

քաղաքացիական մշակույթից աղքատ և իրենց քաղաքական ու քաղաքացիական իրավունքի,

ուժի ու պարտքի ճշմարիտ արժեքը և դերակատարությունը չգիտակցողների վերաբերմունքը և

դրանց անսրբագրելի ու ճակատագրական հետևանքներըիրենցիրենց սերունդների և

բովանդակ հասարակության ու ազգի ներկայի ու ապագայի իմաստով։

 

Այս է վերջին 10-12 տարիներին շարունակ կրկնվող սցենարըորին ամբոխային իմաստովվ

արժեցվել են ու դաստիարակվելև ոչ` կրթվելքանզի այդ պարագայում գիտակից

քաղաքական ու քաղաքացիական դիրքորոշում ու կեցվածք կարտահայտվի հզոր

հասարակությունից ու ժողովրդից։

 

Դժբախտաբար այս առաջին սցենարն է ամենից հավանականը 2008թ-ի փետրվարինքանզի

դեռևս չունենք քաղաքական ու քաղաքացիական կրթվածգիտակից ու հասուն

հասարակություն և ժողովուրդ։ Իսկ այն չի գոյանում կախարդական փայտիկովվարկյանական

ու կարճ ժամանակահատվածումմանավանդ երբ քայքայումն ու բացը էական ու խորքային են:

*   *   *

Քննադատական մտքովգիտակիցհայ մարդուձախ մարդու համար կա՞ն արդյոք իրական

ընտրանքի տարբերակներնույնիսկ դրա փոքրիկ նշույլը:

 

 ի՞նչ ճշմարիտ ընտրանքեթե չկա ոչ մի ճշմարիտ ձևավորված ու կայացած այլընտրանքգոնե

ներկայումս և դեռևս... Չկա նույնիսկ չարյաց փոքրագույնի տարբերակը և հետևաբար`սցենարը։

 

Հասկացողաց շատ ու շատ բարի` շարունակենք լինել խելամիտհամարձակհնարամիտ

ու համառսաստկացնենք մտային գրոհըայլընտրանքների մշակումն ու ձևակերպումը,

ինքնակազմակերպումն ու զանգվածային կրթումն ու մոբիլիզացումըգաղափարական ու

քաղաքացիական դժվարին ու հարաճուն պայքարը։

 

Իսկ չհասկացողաց էլ անսահման տռուբաներ ու նորոգված կռիշներ և ինքնամխիթարող

պաշտոններեթե դրանք և նմանօրինակ բաները նրանց երջանկություն կպատճառենՔանի որ

նրանք երջանիկ հիմարությամբ են տարվածապա Փոքր Մհերի ահազանգը գուցե արթնացնի

նրանց մարած հոգիներն ու մտքերը։

 

Բայց ինչ վերաբերում է գլխավոր չհասկացող վարչարար/իշխանավորներին ու

նրանց շրջապատող պաշտոնական ու ձևական միջակ մտավորականությանն ու

գործիչներին, ապա նրանց՝ տոննաներով փողերկնասլաց պալատներ, 8-10 անիվներով ու

թևերով հսկայական արտառոց ավտոմեքենաներ “հատուկ տղամարդկային ույժը փաստող

վկայականովև մարդասեր□ համարվելու պաշտոնական հավատարմագրերոր իրենց ավելի

երջանիկ -հիմարներկարծենԲայց քանի դեռ այս տեսակը երջանիկ ու վտանգավոր

հիմարությամբ է զբաղված՝ ապականելով ու ավերելով ոչ միայն իրենինչը ազատագրող և

ապաքինող կլիներ ողջ հասարակության ու ժողովրդի համարայլև վնասում ու վտանգում է հայ

մարդուազգի ու պետության մարդկային և ազգային գոյատևումն ու զարգացումը։ Հետևաբար,

նրանց խլացած հոգիներին Սասնա Դավիթի սպառնալիքն է դիպուկ ու անհրաժեշտ (քանի որ

նրանք հեշտության են հակվածայս խոսքերը տպագրում ենք «Տեսակետ-ՄԻԺԻ-ի» այս համարի

շապիկի վրահատուկ իրենց համար): Ավելի ծանր ու բարդ գրականություն նրանց խորհուրդ չի

տրվումքանզի՝ ավաղնրանց հոգևոր ներուժն այդ ընկալելու ընդունակության մեծ

դեֆիցիտ/բաց է արձանագրումերջանկանալով «աստղային» հիվանդությամբ տառապող

երգիչներիլրագրողներիճարտարապետներիգրողներիակադեմիկոսների,

մտավորականնների դատարկ ու բութ ինքնափառաբանող ու ամբոխաճաշակ

թմբկահարություններով.  այդ ամենը ազգի ու ժողովրդի համեստ գանձանակի ու հարստության

հաշվին և նրանց ի վնաս։

* * *

Մեր անհատի ու ազգի այսորվա ՀՐԱՄԱՅԱԿԱՆՆ է `

Քաղաքական մշակույթի զարգացում ու քաղաքական-քաղաքացիական պայքարի

ու ըմբոստացման անընդհատ ու հարաճուն հետապնդում,

քաղաքական□քաղաքացիական կրթությամբ և այդ գիտակցության ու մշակույթի

զարգացմամբ։

 

Մենք հավատում ենք ու անհապաղ աշխատում այդ ռազմավարական նպատակի ուղղությամբ,

հանուն Ձախ արժեքներիգաղափարների ու քաղաքականությունների մշակման ու

որդեգրմանիբրև կենսական այլընտրանք մեր հայ իրականության ու պետության վերածննդի

ու ճշմարիտ հզորացման համար։ Հանուն մարդկային ու ազգային գլխավոր նպատակի՝

հավասարությանարդարությանքաղաքացիական գոտեկցության ու

համերաշխությանընդհանուրի բարօրությանհարգելով լիարժեք

անհատականությունը (իբրև մարդազգ), հանուն պետության կանոնավորող դերի

ամրացմանիբրև արդար վերաբաշխման ու որակյալ հանրային

ծառայությունների երաշխավորիբրև ազգիժողովրդի քաղաքական,

տնտեսականմշակութային ու սոցիալական անվտանգության ապահովող,

հանուն մարդու և բնության ու տիեզերքի ներդաշնակ համակեցությանհանուն

համապարփակ մարդկային և հայ մշակույթի զարգացման։ Անհապաղ մտային գրոհ և

գործունեություն է անհրաժեշտհայ մարդունհայ հասարակությանը և ժողովրդին այս

արժեքների ու գաղափարների շուրջ կրթելուինքնակազմակերպելումոբիլիզացնելու համար`

միշտ համահունչ լինելով համամարդկային հոգու և մտքի մշակույթի զարգացումներինհանուն

այդ գաղափարների կենսագործմանհարաճուն և ուժգին պայքարի ուղով։

 

Առանց այլընտրանքիճշմարիտ այլընտրանքի՝ մարդըհասարակությունը,

ժողովուրդըազգըպետությունընաև մարդկությունը դատապարտված է

ապականմաննեխածությանայլասերման և քայքայման։ Ներկայիս մեր

ժողովրդի ու պետության համար ՃՇՄԱՐԻՏ ՈՒՂԻՆ՝ ձախմարդասիրական ու

ազգային այլընտրանքի մշակումն ու կայացումն էԱյն է` մեր թթվածինը և մեր

փրկության երաշխիքը։

 

Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ՝ ՄԻԺԻ

Երևան, 10 դեկտեմբերի, 2007թ.

 

ՄԻՏՔ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014