ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

10.12.2007 Ո՞ւր է հայոց ՁԱԽ-ը` ճշմարիտ այլընտրանքը մաս 2-րդ

 
 

 

Պրագմատիզմի/գործնապաշտության մոդան[1] և ավերումները


Ասում են՝ թե մենք միակը չենքոչ առաջինն ենքոչ էլ վերջինըամբողջ աշխարհն ու բոլոր

ժողովուրդները ապրում են այս վտանգն ու մարտահրավերներըոր պարտադրում է արդի

նոր□ազատական կապիտալիստական կարգըայս է աշխարհն ու իրականությունը և մենք պետք է

համակերպվենք մեր գործնապաշտությամբթե չկա այլևս ուտոպիա և իդեալներդրանք

պատրանքներ ենպետք է համակերպվել ու գոյատևել։ Ասում են և հավատումև ուրիշներին

էլ փորձում համոզել այս միանմանությանմիատարրության ու անճարության,

անզորության դյուրինհարմարվողական հոգեվիճակինտիրապետող

տրամաբանությունոր փորձում է զինաթափել անհատի ու ազգի

պայքարունակությունըինքնակամորեն իր ճակատագիրը կերտելու հոգևոր ուժը։ Այն

աշխատում է ենթագիտակցության վրապատեհապաշտության հոմանիշ գործնապաշտությունը

գովաբանելով ու մրցակցայինանտառային աշխարհում այն հաջողության (նյութականմիակ

գաղտնիքը և երաշխիքը հայտարարելով ու պրոպագանդելով՝ ամենուրեք։

 

Սխա՛լ և ավերի՛չ տրամաբանությունքարոզչությունքաղաքականություն։ Ճնշումըկեղեքումը,

ճորտությունըհնազանդեցումն ու համակերպումը ինքնարդարացնողինքնամխիթարող մի

քաղաքական ճարպիկ գործիք է, որ նոր ազատականների զենքն էանզորացնելու և առանց

պատերազմելու ու դիմակայությանմարդկանցհասարակությունների ու ժողովուրդների հոգին

խեղճացնելուսեփականությանըազատությանըունեցվածքինտարածքին տիրանալու համարև

այս ամենը առանց արյան կաթիլ իսկ թափելու։

 

Գործնապաշտությունընպատակն արդարացնում է ամեն միջոց (իսկ նպատակը փողն է և ուժը),

պատեհապաշտությունըմրցակցությունըանբարոյականությունը/անէթիկությունըմարդու և

հասարակության տեխնոկրատացումն ու գործիքացումը հպարտորեն փառաբանվում են իբրև

բացարձակ ճշմարտություն և միակ ելք անձի երջանկության□ ու հաջողության համար։

 

Ա ն հ ե թ ե թ ո ւ թ յ ո ւ ն:

 

Մարդկության ու ազգերի զարգացման հիմնական ներուժը միշտ եղել է և մնում է

ՍԵՐԸԱՐԴԱՐԱՏԵՆՉՈՒԹՅՈՒՆԸՍՈԼԻԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ (քաղաքացիական

գոտեկցությունըմիշտ պաշտպանելով ամենաթույլինԸՆԴՀԱՆՈՒՐԻ

ԲԱՐՕՐՈՒԹՅՈՒՆԸայս ամենին իբրև նպատակ հավատացողպայքարող փոքրաթիվ

անհատականությունները և խմբավորումնները։ Նրանք են նվաճել հոգևորբայց նաև

նյութական երջանկությունըհաջողությունը:

 

Հավասարությունարդարությունսոլիդարություն (քաղաքացիական գոտեկցություն)

և ընդհանուրի բարօրություն. ահա ՁԱԽԻ անքակտելի ու անբաժանելի ներդաշնակ չորս

գլխավոր արժեքներըորոնք չի կարելի հերթավորելդասակարգել և զիջել հանուն որևէ բանիբայց

մանավանդ՝ գործնապաշտության ու հարմարվողության։ Իդեալ, որին տարբեր ազգերից և տարբեր

ժամանակահատվածներում մարդիկ հավատացել ու հավատում ենհանուն որի ստեղծագործել ու

ստեղծագործում ենպայքարել ու պայքարում են։ Նրանք մեզ են ժառանգել այնինչ մենք

այսօր ունենք իբրև ամենաթանկագինը՝ մարդկային և ազգային հոգևորըմշակույթը`

իր համապարփակ իմաստով տնտեսականսոցիալականքաղաքական։ Առանց դրա

մարդը դառնում է կենդանական աշխարհի ամենավտանգավոր ու ավերիչ գործիքը։

Փող և ուժ նպատակադրողները վտանգավոր գործիքներ են մարդուազգի ու

բնության համերաշխ ու բարեկեցիկ զարգացման համար։

 

Մարդու՝ իրուրիշներիբնության ու տիեզերքի վրա իշխելու ու տիրապետելու տենչանքն ու

արարքները ինքնավերող են։ Փողը և ուժը՝ իբրև նպատակինքնանպատակ ու կյանքի վերջնական

նպատակ համարելը ինքնավերիչ է։  Փողն ու ուժը միջոց ու գործիք են հանուն ավելի վեհ

նպատակների կենսագործմանհանուն մարդուուրիշիբնության և տիեզերքի

համերաշխ ու ներդաշնակ զարգացմանհանուն ընդհանուրի շահի ու բարօրության

ապրելու և ստեղծագործելուիբրև լիարժեք անհատականությունհարգելով իրեն,

ուրիշինբնությունն ու տիեզերքըփորձելով գտնել համերաշխության

համակեցության եզրերը և ո՛չ գերիշխանությունը և տիրապետումը։

*  *  *

 

Հայաստանում քաղաքականությունը իջեցրել ենմանրավաճառության.

քաղաքական մշակույթի և գործունեության բաց□դեֆիցիտ.

«Հայաստանում չենք կարող խոսել նոր□ազատականության մասինքանի որ մենք դեռևս այդ

տնտեսակարգում չենք և …»,- այսպես էր բարձրակոչում մի հայ երիտասարդ տնտեսագետՀՀ

աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրին (ԱՀՌԾնվիրված հանդիպումներից

մեկումերեք տարի առաջ։ Ցավալի էոր իր տգիտությունն այդքան հպարտորեն արտայայտող այս

երիտասարդ տնտեսագետը փորձում էր «համոզել» կամ ավելի ճիշտպորպագանդում էր մի բան,

որի էությունն ու այբուբենը ինքը չգիտեր և համեստությունն էլ չուներ չհամառելուքանի որ

հավանաբար ենթագիտակցորեն իր թիկունքն ամուր էր զգումիրեն համարելով գերիշխող

գաղափարախոսության և դասի շահերից ու ճակատից։  Նոր□ազատականությունը

փիլիսոփայական աշխարհայացք էիսկ կապիտալիզմը՝ տնտեսակարգ։ Այդ տարրական

ու հիմնական հումանիտար գիտությունների իմացությունը չունեցող և հպարտորեն իր

տգիտությունը բարձրակոչելով նա և այս երևույթը վկայում են այն բազմահազար նմուշներից մեկը,

որ ներկայացնում են Հայաստանյան քաղաքական ու քաղաքացիական կյանքի ու մշակույթի

ցածրորակությունն ու այլասերումըդրանց անընդհատ հանդիպում ենք ամենուրդժբախտաբար

այս տեսակի մարդկանցկառույցների ու նրանց սփռած անհեթեթությունների ու պրոպագանդների

պակաս/դեֆիցիտ չկա մեզանում։ Լավ գերհագեցված ենք դրանցով։

 

Հայաստանում 16 տարուց ի վեր էոր նոր-ազատականության աշխարհայացքը ներթափանցել է և

ներկայումս այն տիրապետող մասշտաբներով գերիշխում է բովանդակ երկրում ու

հասարակությունում։  Ավելիներբ Համաշխարահային բանկն ու Արժույթի միջազգային

հիմնադրամը՝ կապիտալիստական և նոր ազատականության տիրապետության երկու հիմնական

կառույցներն ու լծակները մուտք են գործում որևէ «զարգացող» կոչվող երկիր[2]այդ թվականից իսկ

պաշտոնական պետք է համարել տվյալ երկրում «նոր-ազատական կապիտալիզմի» մուտքը և ավերիչ

գործունեությունը։ Իսկ ՀԲ-ինԱՄՀ-ին և դրանց լծակ կառույցներին ծառայող տնտեսագետները,

փորձագետներընախարարներըիշխանավորներըհասարակական կազմակերպությունները,

լրատվական միջոցները... գիտակցորեն կամ անգիտակցորեն գործիք են դարձել՝ այդ

գաղափարախոսության պրոպագանդման և այդ համակարգի ավերչական գործը իրականացնելու

իմաստով։

 

Հայաստանում խոսումգրում«քննարկում»ծամծմում են՝ կենսական հիմնախնդիրների մասին,

առանց որևէ էական վերլուծությաներկխոսությանբանակցությանառանց որևէ էական

անդրադարձի կամ ամրագրմաննոր ազատականության գաղափարախոսության և

քաղաքականություններիուրիշների ձախողումների ու տարած վնասների մասինԵվ այս ամենի

համար լավ վճարվում են իբրև մասնագետ/փորձագետգործիչՀԿ[3]խորհրդատու/կոնսուլտանտ,

իշխանավոր և այլն։ Սահմանումներծրագրեր ու բարենորոգումներ□որոնք արդյունք չեն

քննադատական ազատ ու խորքային մտավոր աշխատանքի ու կենսափորձի։ Օգտագործվում են

անընդհատոչի՛նչ չասելու համար և ընդհանուրի շահի ու բարօրության համար ոչի՛նչ չանելու

համար։ Տեխնոկրատացման էլիտար□ հասարակարգի նմուշ է սաայն էլ` ցածրորակ տեսակի։

Իրականում այդ ձևականէական ու խորքային ոչինչ չասող ծրագրերի ու բարենորոգումների□

քաղաքականությունները ոչ միայն չեն ծառայում ժողովրդի մեծամասնությանայսինքնայդ ծրագրի

ու քաղաքականությունների իրական շահառուների կյանքին ու զարգացմանըայլև անբարոյական

ձևով հարստացնում են նույն այդ գրող□արտագրողծամծմողհավերժ քննարկող ու քվեարկողների

փոքրամասնությանը։  Այդ օղակի շուրջ կա նաև մեկ այլ օղակՀԿ-ներից և գործիչներից կազմված,

որոնք հասկանում ենգուցեև համակրում են արդարատենչ և այլընտրանքային դիրքորոշումներին

ու գործունեությանըսակայն ինքնաբացարկ են հայտարարումհրապարակային

ինքնագրաքննության ենթարկում և ինքնահնազանդվում վախի ու ստրկամտության պատճառով,

որպեսզի չկորցնեն իրենց պատվերներըդրամաշնորհներըպայմանագրերը կամ դրանց

հնարավորությունները։ Ավելի ձեռնտու է հարմարվել տիրապետող գաղափարախոսությանն ու դրա

լծակներին զուտ իրենց անձնական կամ խմբակային շահերը և կարգավիճակը քարշ տալու համար։

Բայց էթիկական/բարոյական Չէ:

 

Մի երկում ինչպիսին է մեր երկիրըերբ չեն խոսումմտածում ու արարում

հիմնախնդիրների էության մասինխորքային ու քննադատական մտքով ու գործով,

այլ խուսափում ենշրջանցում ու քողարկում են այդ և այդ բացըոր չեն ձգտում

սովորել ու կրթվել քաղաքականորեն ու քաղաքացիական իմաստով այն վտանգավոր,

ո՛չ իրենց առնչվող՝ հայտարարելով և այդ հիմնականում պաշտոնական`

մտավորական փորձագետներիիշխանավորներիարվեստի ու հասարակական

գործիչների իմաստովապա այսպիսի երկրումմեր երկրումչեն զարգանում և

մշակվում այլընտրանքային մտածողությունքաղաքականություններ և մշակույթ։ Չի

գոյանում շահերի բախումչեն ձևավորվում ու մոբիլիզացվում դասակարգերը,

հիմնախնդիրները չեն լուծվում հասարակական շարժումներով և իրական

բանակցություններով։ Խորանում է վերքը և մարդիկ փախչում ենարտագաղթում

կամ... հարմարվում։

 

Հայաստանում քաղաքականությունը իմաստազրկված ու այլանդակված էվերածվել

էտեխնոկրատական ու մաֆիական մանրառևտրի/բաղալության: Չկա իմաստալիցիր

անվանն ու առաքելությանն արժանի փոքր և մեծ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ,

քաղաքականացած հասարակություն և ժողովուրդքաղաքական մշակույթըորը

այդքան անհրաժեշտ ու փրկարար է: Մեզանում քաղաքականությունը շփոթում են

անբարոյականության ու մանրառևտրի հետայն համարում են ամենաթողության վայր,

անձնապաշտ ու հատվածապաշտհասարակ ու տհաս մանիպուլացիաների ու մանյովրերի

ցածրորակ բեմադրությունիսկ թերևսայդ ամենը միասին։

 

Նույն աշխարհայացքի և պրոպագանդի արդյունք են ՔԱՂԱՔԱԿԱՆԸ և

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ վարկաբեկելու փորձերը. իրենց ապաքաղաքական հռչակելն ու

անգույն երևալը «առաջադիմական է» համարվում, «առարկայական»«փորձագետի» վարկը

բարձրացնողհռչակում են որ չկան գաղափարներ և «Աջ» ու «Ձախ» միջև զանազանությունև

այլևս անիմաստ է խոսել կամ համակրելմանավանդ ձախ-ինորը վարկաբեկված և քայքայված է.

որ«բարյացակամ» նոր-ազատական իշխողները արդենիսկ ներառել են «սոցիալականն» ու

«սոցիալական արդարությունը» իրենց մշակած ու որդեգրած քաղաքականություններում։

«Սոցիալականը» և «սոցիալական արդարությունը» այստեղ ու այնտեղ անընդհատ գործածելով`

նրանց մարտավարությունն էգրավել և տիրանալ   «ՁԱԽ» հասկացություններին (պարպված իր

արժեքային համակարգից), իհարկեզուտ հռչակագրային և հռետորական իմաստովդատարկել

այն իր էությունիցաղավաղված կիրառել և փորձել «մարդասեր» հանդես գալ։ 

Խորամանկ մարտավարություն, որը ցավոք խաբում է միամիտներին ու նաև բոլոր այն ձախ

կոչեցյալներինորոնք ուզում են ինքնակամ խաբվել և ձախ իրենց գաղափարներից հրաժարվելով`

միանալ տիրապետող ճակատինիրենց անձնապաշտ և փառամոլ տենչանքները բավարարելով

հանուն պաշտոնիդիրքիփողիուժիդավաճանել ձախ արժեքներինգաղափարներին և

գաղափարակից ընկերներին ու պայքարողներին։

 

Խորամանկ մարտավարություն էայո՛, քանզիառանց մեծ ջանքերի նոր□ազատականները

կարողանում են վարկաբեկել Ձախ գաղափարներըդրանց տիրանալով և աղավաղելովիսկ

մյուս կողմից«բաց և ժողովրդավար» անվան տակ հաջողեցնում են ճեղքել Ձախ

գաղափարակիրներինհրապուրելհոգեպես և նյութական դիվիդենտներով կաշառել Ձախ

գաղափարականներինհրապուրելհոգեպես և նյութական դիվիդենտներով/շահաբա-ժիններով

կաշառել Ձախ գաղափարականներից ոմանցորոնք էլհոժարակամ միանում են նրանց ու գրավում

պաշտոնդաշնակցում կառավարության հետիրենց այդ վարքագիծն արդարացնելովթեձախը

թույլ էև այս կերպ իրենքմիանալով «հակառակորդին»ներսից կմղեն իրենց ձախ գաղափարների

պայքարը։ Այստեղ նրանք ինքնախաբեությամբ են զբաղվածկամ էլ իսկապես միամիտ են իրենք և

միամիտ են կարծում ձախ պայքարողներինորոնց դավաճանել են, քանզի իրենք որևէ

ռազմավարական և հիմնական ազդեցություն չունե՛ն և երբևիցե չե՛ն կարող ունենալ

տիրապետող աշխարհայացքումապարատներումնրանք ճարտարորեն հրավիրվել և

ներքաշվել են այդ նույների կողմից, որպեսզի վարկաբեկվեն ու կարթի դեր խաղան Ձախ

գաղափարախոսության և ուժերի քայքայման գործում։ Այս է նոր-ազատական

աշխարհայացքի տրամաբանությունըմիանմանության և միատարրության իշխում և

տիրապետությունփողինյութիբթացման և կաշառքի միջոցով։

 

Գալով Հայաստանին ու հայ ժողովրդիննոր□ազատականների տիրապետության

համար  գործն ավելի դյուրացված է, քանզի՝ ՁԱԽ գաղափարախոսությունն ու ուժերը դեռևս

կայացած չեն։ Հայաստանում (նաև Արցախումհետզհետե և սրընթաց կերպով խորանում են

հսկայական հասարակական բևերացումն ու զանգվածային աղքատացումը ու միաժամանակ

իրական (բայց ոչ քաղաքական ու քաղաքացիական իմաստով դեռևս ձևակերպված ու

կազմակերպված) հասարակական պահանջարկ կա ձախ մարդասիրական արժեքների ու

քաղաքականության նկատմամբինչը վտանգ է ներկայացնում տիրապետող անհավասար,

անարդար ու նաև անիրավական հասարակարգի ու համակարգի կայունությանըՈւստիհայ

նոր□ազատական տիրապետող խավը և վարչարար-իշխողներըանպայմանորեն Համաշխարհային

բանկի և նրա նախկին ու ներկա փորձագետների և ԱՅԼՈՑ խորհուրդներովփորձ են անում

հակառակորդին ի սկզբանե շրջանցել ու չթողնելոր այն իր հիմնական արժեքային համակարգով և

ազդու ձախ քաղաքականություններով քաղաքականորեն ձևավորվի և կայանա իբրև

հասարակական ու քաղաքական ճշմարիտ բարենորոգումներ առաջադրող ու կենսագործող ուժ։

 

Սրանով կարելի է նաև բացատրել այն հանգամանքըոր մեր «քաղաքական» կոչված չկայացած ու

արատավորված դասում ու դաշտում վարչարար/իշխանավորներըմասնավորապես վերջին երեք

տարիներինկրկնում ու ծամծմում են «սոցիալական» ու «սոցիալական արդարություն» բառերը:

 

Ո՛չչխաբվե՛նքմեր պետությունն ու տիրող հասարակարգը «սոցիալական» չեն...

ամեն ինչ են բացի սոցիալական□ լինելուց։ Այսինքն՝ ՀՀ Սահմանադրության առաջին կետը,

որը փոփոխման ենթակա չէ և Հայաստանի Հանրապետությունը հռչակում է «ինքնիշխան և

սոցիալական» պետությունԷԱՊԵՍ խոշտանգված է և խոշտանգվում է ամեն օրմեր ազգի և

ժողովրդի համաձայնագրիհավաքական տենչանքների առաջին հիմնական ու կենսական

իրավունքն ու քաղաքացիական համաձայնությունը։

 

Եվ այդպեսմեր տարեկան պետական բյուջեներն էլ՝ ներառյալ վերջերս քվեարկված

2008-ինը «սոցիալական» ՉԵՆ։ «Սոցիալական» անվանում տալը ինքնըստինքյան չի

նշանակումոր էապես սոցիալական քաղաքականություն և բյուջե է կազմվել և որդեգրվել։ Այլապես,

ինչպե՞ս է հնարավոր սոցիալական կամ սոցիալական ուղղվածություն ունեցող պետության մեջ,

այսինքն իրական պետական ազգային ծրագրեր ու բյուջեներ որդեգրած երկրումաղքատությունը

կազմի՝ 29.8%՝ բնակչության 1/3-ըև որ աղքատ լինելու սանդղակը պաշտոնապես համարվի

20.289[4] դրամ։ Այն դեպքումերբ այլընտրանքային հետազոտությունները ցույց են տալիսոր եթե

ոչ աղքատ լինելու սանդղակը համարվի 30.000 դրամապա աղքատության ցուցանիշը կհասնի

շուրջ 65%-ի[5]՝ բնակչության 2/3-ը։ Այս ամենի անհեթեթությունն ավելի ցայտուն է լինումերբ

Հայաստանում տարեկան գնաճը ահռելի թափով բարձրանում էգնողունակությունն անկում է

ապրում։ Տանջող ու ցավալի իրականությունն այս է ու նաև զանգվածային աղքատացումը,

արտագաղթըժողովրդագրական և տնտեսության անկումըանգրագիտության զարգացումը,

որակյալ մարդուժիայսինքն հայկական իրական կապիտալի արտահոսքը

 

Ո՛չդժբախտաբար այս բոլորը և ավելին Հայաստանի«սոցիալական» պետություն և սոցիալական

պետական ծրագրով ու բյուջեով քայլող պետության ապացույցը չեն և դա 16 տարի շարունակ.

տենդենցի ապացույցովչենք էլ ձգտում այդպիսին լինել։ Ընդհակառակըհեռու ենք և հակառակ

ուղին ենք որդեգրելոչ-սոցիալականանարդարգերազանցապես բևեռացող ու աղքատացող,

դատարկվող հասարակություն և պետություն ենք։ 

 

ՀՀ կառավարությունը 2008-ի պետական բյուջեն ներկայացնելիս և պաշտպանելիս ՀՀ Ազգային

Ժողովում, - ինչպես 2007-ինհամարձակվում է կրկին անգամ հռչակելոր այն սոցիալական

ուղղվածություն ունի։ Հեգնանքով է նշումոր եթե մարդիկ կարող էին ապրել ամսական 20000

դրամովապա իրենց բարձրացրած 25000 ամսական նվազագույն աշխատավարձը 2008թ-ի համար

բավարար է մարդուն Հայաստանում ապրելու համար։ Սա արդյոք նշանակում էոր Հայաստանում

աշխատավորը պետք է Աստծուն փառք տաիսկ Աստծուց առաջ «թագավոր-իշխան-վարչարարին»,

որ այդպիսի վեհանձնություն են ցուցաբերել իրենց նկատմամբ և բարեհաճել «թագավորական

իշխանական» գանձանակից մեծ բարեհոգությամբ այդ անհեթեթ 20000 դրամը բարձրացնել ավելի

անհեթեթ ամսական 25000 դրամի:

 

Սա նոր ազատականության աշխարհայացքի անբարոյական-անէթիկական ցայտուն

արտացոլումներից ևս մեկն է։ Այսպես աղքատացող ժողովրդի Ազգային Ժողովի ամբիոնից

համարձակորեն հեգնելով և հիմարի տեղ դնելով բովանդակ ժողովրդինանընդհատ նմանօրինակ

հայտարարություններ և ոճ է կիրառվումև ո՛չ ոք էապես ու խորքային իմաստով չի հակազդում ո՛չ

Ազգային Ժողովումո՛չ դրանից դուրսՄեզանում «քաղաքակրթության»«համերաշխության» ու

«կոնսենսուսի/համախոհության» ի՛նչ մե՜ծ արտացոլումայն էէական հակազդեցության ու

հակադարձի լիակատար բացակայություն և ամբոխային «հավանություն»։

 

Նախ պետական բյուջեն□ անձնական□ կամ թագավորական/իշխանական□ գանձանակ չէայլ

ազգային պետական հանրապետական գանձանակորում հիմնականորեն ներդրում են ունենում

փոքր և միջին հարկատուներըվարչարար/իշխանավորները պետք է նաև հասկանանոր նրանք մեծ

շնորհ չեն անումմեծ իշխանական «բախշիշներ»/նվերներ կատարելու կոչված չենայլ ծառան են

այդ նույն ժողովրդիԹող որ նրանցից յուրաքանչյուրն ապրի ամսական 25000 դրամով և այդ

դեպքում միայն բարոյականությունը թույլ կտա նրանց ժողովրդից էլ նմանատիպ զոհողություն

ՀԱՅՑԵԼոչ թե պարտադրել։ Եթե ազգի և պետության գանձանակը համեստ է (ինչը

հարցական էհաշվի առնելով տարիներ շարունակ արձանագրվող երկնիշ

տնտեսական աճըապա ղեկավարը□առաջնորդը նախ ինքը զոհողություններ

կցուցաբերիիր աշխատավարձն ու եկամուտները կրճատելովև հետո

ամենահարուստներից գանձելովև վերջում միայն այդպիսի զոհողություն կպահանջի

ժողովրդից և մանավանդժողովրդի ամենաթույլաղքատացող մեծամասնությունից։

Այս է էթիկական և բարոյական առաջնորդի վարքագիծըսակայն մեզանում

հակառակն է գերիշխումգրավվում և կրճատվում է ամենաթույլերիցառավել

ուռճացնելով հարուստներին ու ուժեղներին։ Ահա Հայաստանի Հանրապետությունում

որդեգրվող իրական «սոցիալական անարդար» նյութապաշտական գաղափարախոսությունը և

քաղաքականությունըճնշելվախեցնելնվաստացնել և կեղեքել աղքատին ու թույլինև սատարել

արտոնյալ անբարոյականությամբ տոգորված փողամոլագահ և չտես 1-10% փոքրաթիվ

տիրապետողներին և նրանց շրջապատի պաշտոնական՝ միջակ մտավորականությանը,

արվեստագետներինփորձագետներին եւ այլ գործիչներին....

 

Ըմբոստացման ոչ մի նշույլ... մեզանում ընտրում են արտագաղթըինքնամփոփումը,

ինքնամերժումըինքնասպանությունըՄեզանում ամեն ինչամեն բան թույլատրելիընդունելի և

անտեսանելի էքանի որ թույլ էկայացած չէ այլընտրանքային Ձախը։

 

Անգույն և ապաքաղաքական հռչակված քաղաքական ու հասարակական գործիչների,

փորձագետներիարվեստագետներիմտավորականների շարանորոնք գրպանի և պաշտոնի

համար իրենց հոգին են ծախում և շրջապատն այլանդակում ու վարակում։ Նրանքոր

քաղաքականությունը հեգնում ենոր դրանից իրենց հեռու են համարումիսկ նախընտրական

ամիսներին ամբոխավար կերպով և հրապարակայնորեն ճորտաբար կոչ անում քվեարկել

տիրապետող կուսակցության օգտին։ Նրանք որ չեն հասկանումոր քաղաքականություն և

քաղաքական մշակույթ կերտելն առաջադիմական էքանի որ առանց քաղաքականության մարդը,

հասարակությունն ու պետությունը և մարդկությունը չեն կենսագործումչեն զարգանում:

Քաղաքականությունը անհատի□հավաքականության և պետության փոխհարաբերությունների

հիմնական և անփոխարինելի միջոցն է ։ Դա բխում է մարդու աշխարհայացքիցև ամեն մարդոր

ընդունակ է մտածելու և գործելուկրում է իր մտածումը աշխարհի նկատմամբ և գործում ըստ դրան

(քաղաքականություն է վարում): Դա տարբեր է կուսակցականությունից, կարող ես ինքնակամ

ընտրել ծառայել և ուժերդ ներդնել հանուն կրածդ գաղափարների իրագործմանը՝ անդամակցելով և

պայքարելով կուսակցությանդ ՄԻՋՈՑՈՎ։

 

Ցավոք այս քաղաքական տհասությամբ և տգիտությամբ են տառապում մեր պաշտոնական

մտավորականարվեստագետհասարակական ու քաղաքական գործիչներ կոչվածներըերբ

ուրանում են իրենց առաքելությունը և մերժում են քաղաքացիորեն դիրքորոշվել, բայց

կուսակցականորեն դիրքորոշվում ու պրոպագանդում են նախընտրական շրջանում,

հավակնորեն հերքում են իրենց հասարակական ու քաղաքացիական դերըհամարում ենոր իրենց

դերը չէ դիրքորոշվել□պահանջել□հասարակական պահանջարկ ձևակերպել□որ դա բիրտ է

հնչումպետք չէ իշխանություններից պահանջելամենաշատը կարելի է մեղմորեն հայց ուղղել:

Ճորտատիրություն հիշեցնող վարքագիծ է սաերբ ճորտն իր իշխանին ընծայաբերում է աքլոր

կամ… և դրա դիմաց ստանում է նրա հովանավորությունը։



[1] Հավաքական ճաշակզգալու և ապրելու անցողիկ ձև/եղանակոր լավ ոճ է թվում որոշակի

հասարակության մեջ։

ՀԲ-ը և ԱՄՀ-ը ՀՀ են մուտք գործել 1991-ինՀՀ-ն ԱՄՀ-ի անդամ է դարձել 1992թ-ի մայիսի 28-ինիսկ

ՀԲ-ի անդամ` 1992թ-ի սեպտեմբերից:

ՀԿ՝ հասարակական կազմակերպությունոչկառավարական կազմակերպություն։

Տվյալները վերցված են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունիցՀայաստանիվի

ճակագրական տարեգիրք։

Տվյալները վերցված են Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն ՀԿ-ի
հրատարակած □Աղքատության կրճատումը Հայաստանումհին չափանիշներով նոր կյանքը
թողարկումիցԵրևան 2007թ
 

ՄԻՏՔ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014