ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

10.12.2007 Ո՞ւր է հայոց ՁԱԽ-ը` ճշմարիտ այլընտրանքը մաս 1-ին

 
 

Ո՞ւր է հայոց ՁԱԽ-ը` ճշմարիտ այլընտրանքը

 

Ո՞ւր է ՁԱԽ-ը Հայաստանում և հայ ժողովրդի ներկայում։ Ոմանց այս հարցը զարմացնո՞ւմ էոմանց

հեգնանքին արժանանո՞ւմ կամ անիմաստ հնչո՞ւմ։ Հենց այստեղ է մեր իրական ցավը՝ մեր

քաղաքական ու քաղաքացիական տգիտության մեջ։ Մեր ժողովուրդը քաղաքական ու

քաղաքացիական տգիտությամբ է տառապում և վերածվում է ԱՄԲՈԽ-իզուտ սպառողական ու

նյութածին հզոր ցանկություններովճորտամիտ ու ճորտացող միանմանության (հեգեմոնության)

հակող մարդկանց մի խմբավորման։ ԱՄԲՈԽորը տնօրինվում է և բթացվումայլ ոչ թե`

ղեկավարվումկառավարվումկրթվում ու առաջնորդվումպատեհապաշտ ու նյութապաշտ

վարչարարներով/իշխանավորներովու միջակությամբ տառապող պաշտոնական

մտավորականությամբ ու արվեստի գործիչներով։

 

Այո՛մենք ժամանակինև ժամանակ առ ժամանակ եղել ենք հզոր ժողովուրդ, սակայն այսօր

այդպիսին ՉԵ՛ՆՔ։ Սա պետք է ընդունե՛նքինչքան էլ մեզ վիրավորած ու բարդույթավորված զգանք,

քննադատական առողջ մտքով ու գիտակցությամբ պետք է ընկալե՛նք և դառն իրականության հետ

հաշվի նստենքպատճառները գիտակցելով փորձե՛նք վերլուծելիբրև ճշմարտասեր, արդարատենչ,

մարդասերզարգացող հայ ժողովուրդառաջնորդվելով հոգևորով ու ոգեղենովվերածնվող

մշակույթովիր ներկան ու ապագան գիտակցորեն տնօրինող ու ստեղծագործող մի գործոն՝ մի

ժողովուրդև ոչ փողիննյութականին ու սեփականատիրության ուժին տուրք տվողքստմնող,

ճորտամիտ ԱՄԲՈԽազատագրված ու լիարժեք անհատականության (անհատազգդեմ գնացող

ամբոխ, որն ապրում ու վերարտադրում է մի նոր հասարակական կարգումուր

ՄՇԱԿՈՒՅԹԸ ոչ թե վեհացնող ու ազատագրող էայլև ստանդարտիզացված

արտադրության մի շարան□սերիա, որը հաջողում է միատեսակացնել մտածելակերպերն ու

ապրելակերպերը։ Մի նոր հասարակարգորտեղ վարչարար□իշխանավորները ընդունակ են

հեշտությամբ տնօրինել ու վերարտադրել բնազդայինճնշող ու նյութապաշտ հակա□մշակույթը և

անարդար հասարակարգըօգտագործելով իրենց ամբոխաճաշակ միջակությունը բեմադրող և

ժողովրդին (ու մանավանդ երեխաներինբթացնող գրպանային արվեստի գործիչներին ու

մտավորականներին։ Քանզի այս հակա□մշակույթում ու հասարակարգում անհատը իրեն գործիքի

է վերածումիրեն հնազանդեցնում է թե՛ սեփական երկրում և թե՛ համաշխարհայնորեն

օրինականացված/լեգիտիմացված տիրապետող մի նոր հասարակարգի հակարժեքներին ու

կանոններին. այն է՝ նոր-ազատական աշխարհահայացքով աճող կապիտալիզմին։

Անհավասարանարդարատոմիզացնողմրցակցայինկարճատեսպետության

կանոնավորող դերը քայքայողհանրային ծառայությունները մասնավորեցնող և

անվերահսկելի դարձնողպետությունը և հասարակությունը թուլացնող,

մեծամասնությանը աղքատացնող և միայն տիրապետող փոքրամասնության

նյութական բարօրությանը ծառայողքննադատական միտքը և կրթությունը քայքայող

և զուտ տեխնոկրատական[1] ընտրանի պատրաստող մի հասարակարգ։ Արդեն իսկ 25-30

տարիներ ի վեր այս հասարակարգն առավել արմատավորվում է զարգացած□ երկրներում`

Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆառաջնորդությամբ և Եվրոպայի հետևորդությամբիսկ

սանձարձակ ու վայրագորեն արագ աճող ու հոշոտող կերպով ընդարձակվում է զարգացող

երկրներումդրանց շարքում նաև մեր հայրենիքում՝ Հայաստանումանկախությունից սկսած` 16

տարի ի վեր։

*  *  *

Ողբամ հայ ժողովուրդ քո խոր վերքը.

Ճշմարիտ մի ասացվածքի համաձայն՝«իմաստունը սովորում է ուրիշների սխալներից»  իսկ «հիմարը

կրկնում է ուրիշների սխալները»: Մենք 16 տարի շարունակիբրև ժողովուրդ և պետություն,

որդեգրում ենք երկրորդի կարգավիճակն ու վարքագիծը։ Եվ այս էլ այն ժամանակերբ դարեր անց

մեզ վերջապես պատմական ու ճակատագրական հնարավորություն է ընդձեռվել ինքնուրույն կերտել

մեր ինքնիշխան/սուվերեն պետությունըլինել մեր մարդկային ու ազգայինանհատական ու

հավաքական ինքնուրույն զարգացման ու բարօրության ստեղծագործողը։

 

Եվ ահաայս պատմական ու ճակատագրական ժամանակահատվածումմենք տգիտությամբ

կրկնում ու վերարտադրում ենք ուրիշներիբայց նաև մեր նախկին սխալները։ Եթե Եվրոպան 200

տարուց ավելի էոր սկսել է արդի մարդասիրական մտքի ու մշակույթիկապիտալիզմի ու

արդյունաբերությանժողովրդավարացման հոլովույթըև հիմա, 21-րդ դարում իր առաջադեմ

մտավորականությունը գնահատում էոր իրենք հետքայլի/ռեգրեսիայի ժամանակաշրջան են

ապրումոր կա վերադարձի հակում/տենդենց դեպի 19-րդ դարի սկիզբ՝ «թագավոր-իշխան-

նախագահ»«նոր-ճորտատիրություն»«նոր-կիսաֆաշիզմ»շնորհիվ նոր□ազատական

կապիտալիստական հասարակարգիապա ի՞նչ ենք կարող ասել մեր մասինորտե՞ղ ենքմեր

պետության ո՞ր ժամանակահատվածն ենք ապրում կամ վերապրում մենք՝ հայ ժողովուրս և հայ

պետականությունը։

 

Չէ՞ որ մենքիբրև ազատ ժողովուրդ և ինքնիշխան պետությունչենք ապրել կապիտալիզմի,

ազգ□պետությանարդի մարդասիրության մշակույթի վերածննդի սկզբնավորման ու զարգացման

հոլովույթը և մեր ազգայինմշակութային ու պետականության պատմության մեջ ունենք մի

հսկայական ճեղքվածք՝ դարեր կտրված արդի մարդկային մշակութային վերածննդից,

հոլովույթներից ու զարգացումներիցիբրև՝ ազգժողովուրդ և պետություն

 

ՖրանսիանԳերմանիանՌուսաստանը և ուրիշները կարող են գուցե ներկայումս իրենց թույլ տալ`

վերարտադրել իրենց պատմության մութ ու լույս կողմերը` 19-րդ դարի սկզբից ի վերքանի որ ունեն

դարեր շարունակ չընդհատված ինքնիշխան ու ինքնուրույն պետություն, 60 միլիոն և ավելի

ժողովուրդստեղծագործ ու հարուստ մշակույթ՝ քաղաքականքաղաքացիականտնտեսական,

սոցիալական, ...հասարակական շարժումների հարուստ ժառանգություն ու կապիտալ։ Այդ բոլորի

շնորհիվ էլ այսօր նրանք փորձում են խորհելհարցականի ենթարկելորոնել ու մշակել

այլընտրանքներնոր□ազատական կապիտալիզմինՆրանք փորձում են դիմակայել

հասարակական ինքնակազմակերպմամբ և շարժումներովհանուն իրենց մարդկային ու ազգային

իրավունքների պաշտպանությանհանուն իրենց անհատականհասարակական և պետական

հարստությանկապիտալի ու նվաճումների պաշտպանությանըմբոստանալով ու պայքարելով

զանգվածային աղքատացմանմշակույթի աղավղմանաշխատանքի կորստիչտեսնված գնաճի և

միաժամանակ գնողության ուժի կորստի դեմ։

 

Վերջերս էրոր ականատես եղանք նոյեմբերյան հսկայածավալ հասարակական շարժումների ու

գործադուլների Եվրոպայի երկու հզոր երկրներում՝ Ֆրանսիայում և Գերմանիայում։ Վերջինում`

երկաթգծի վարորդների շարժման գլխավորությամբորոնք պահանջում էին աշխատավարձի 31%

բարձրացում։ Եվրոպայումորտեղ սղաճը /ինֆլացիան[2] իր ռեկորդային տոկոսին է հասել՝

տարեկան 3% (մի բանոր 2001-ից չէր տեսնված) ... Իտալիայում տեղ գտած ռեկորդըուր հինգ

տարիների ընթացքում մարդկանց գնողունակությունն ընկել է 1900 եվրոյովև աշխատավարձերի

անկումը պատճառ է դարձել նոր աղքատների ի հայտ գալուն։ Կամ Իսպանիայում ու Բելգիայում,

որտեղ հիմնական սննդի անտեսված ու ահռելի գնաճ է արձանագրվելև մարդկանց

գնողունակության հսկայական նվազումը դժվարացնում է դրա մատչելիությունը աղքատացող

մեծամասնության համարԻսպանիայում հավկիթի գինը մեկ տարում աճել է 11%-ովկարտոֆիլինը՝

7%-ովհացի ու կաթի գները` 18%-ովԲելգիայում կարտոֆիլը թանկացել է 76%ովբժշկական

ծառայությունները՝ 24%-ով։

 

Եվրոպայումհասարակական շարժումների կապիտալին ու ներուժին գումարվում է

աջ ազատական և ձախ մտավորականության՝ ինքնաքննադատական ու վերլուծական

միտքըդիալոգը/երկխոսությունն ու ստեղծագործական գործունեությունը։ Նրանք

հարցականի են ենթարկում այս համակարգը՝ ֆինանսականացված,

համաշխարհայնացված ու նոր□ազատականացված շուկայական կապիտալիզմըև

այդ անում են բազմակողմանի՝ քաղաքականտնտեսականսոցիալական ու

մշակութային դիտանկյուններից։ Եվրոպայի աջ ազատականներըորոնք վերարծարծում են

Կարլ Մարքսի և իր հետևորդների մտքերըվերլուծություններն ու ստեղծագործություններըորքան

էլ զարմանալի թվաայդ համարում են անդարձելի անհրաժեշտություն՝ հասկանալու համար ներկա

հասարակարգի թերություններըվնասներըև այլընտրանքներ մշակելու փորձ են կատարում։ Այո,

ինչքան էլ տարօրինակ է թվումայսօր Եվրոպայում աջ ազատական ճակատում ենք գտնում՝

Մարքսի ամենակարկառուն պաշտպաններին։

*  *  *

Իսկ ՄԵ՞ՆՔ։ Արդյո՞ք սովորում ենք այս ամենից։ Թե՞ միայն կուրորեն կապկում և

կրկնում թերություններն ու սխալներըհեշտն ու ավերիչը։ Ո՛չմենք չենք կարող մեզ թույլ

տալ և իրավունք չունենք հիմարորեն մտածել ու շարժվելկրկնելով ու վերարտադրելով ուրիշների

սխալներըորոնք իրենք իսկ այսօր հարցականի են ենթարկում և այլընտրանքային ելք խորհում և

մշակում։

 

Մենք միայն 16 տարի էոր ինքնիշխան պետություն ունենքմենք 3- (8) միլիոն ենք (սփյուռքը

ներառյալև մեր ժողովրդագրական թվերն ահազանգող ենքանզի ընդունակ չենք մեզ

կենսաբանորեն իսկ վերարտարդել ու սերունդների շարունակականությունն ապահովել մեր

հայրենիքումաղքատ ենք թե՛ տնտեսապեսսոցիալապես և մանավանդքաղաքական ու

քաղաքացիական մշակույթի իմաստովիսկ հասարակական շարժումների մեր ժառանգությունը

շատ թերի էներկայումս` գրեթե անգո է։ Մեր փրկության ու զարգացման ճշմարիտ ուղին

մեր և ուրիշների սխալները կրկնելն ու վերարտադրելը չէորը մեզ համար ազգովին

կարող է լինել և է՛ ճակատագրական ու վախճանականՄենք պետք է խելամտորեն ու

համարձակորենինքնաքննադատական ու քննադատական մտքովգործով ու

պայքարով ՍՈՎՈՐԵ՛ՆՔ ուրիշներիմանավանդ այդ ճամփան անցած՝ ԱՄՆ-իԵվրոպայիև

անցնող՝ ՀնդկաստանիՉինաստանի և մյուս երկրների ու ժողովրդների փորձիցնաև մեր

պատմության սխալներիցև հմտորեն ու ճկունորեն մեր ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ

(ՀայաստանԱրցախսփյուռքսեփական ներուժը՝ միտքըիմացությունը,

մշակույթըմարդկային կապիտալը գնահատելովարժևորելովվերլուծե՛նք,

կերտե՛նք՝ արդարըճշմարիտըմարդկայինը։ Սա մեր ժողովրդիազգի ու պետության

ճշմարիտ հզորացմանինքնուրույնության և զարգացման միակ ճշմարիտ ուղին է,

ինքնուրույն ստեղծագործական կենսագործմանազատությանարդարության,

հավասարության ու բարօրության նվաճման ուղին։



1] Տեխնոկրատիա՝ քաղաքական համակարգորտեղ մասնագետները տիրապետող ուժ ևիշխանություն ունեն։ Տեխնոկրատ՝ մասնագետ պաշտոնյանախարար։

[2] Վճարման միջոցների՝ թղթադրամի և կապիտալի չափազանց հավելում։

 

 

ՄԻՏՔ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014