ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

29.08.2008 ՀՀ Կառավարության «երկրորդ սերնդի բարեփոխումները» մեր ժողովրդի ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ու ՍՏՐԿԱՑՄԱՆ հաշվին

 
 

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

 

ՀՀ Կառավարության «երկրորդ սերնդի բարեփոխումները» մեր ժողովրդի 

ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ու ՍՏՐԿԱՑՄԱՆ հաշվին

 

  2003թ-ի օգոստոսի 8-ին ՀՀ Կառավարությունը հաստատեց Աղքատության հաղթահարման

ռազմավարական ծրագիրըԱՀՌԾ-նԾրագրի իրագործման ժամկետն էր 2003-2015թթ-ը, և

գրանցված հիմնական նպատակն էր հաղթահարել աղքատությունը Հայաստանում: 2015թ-ին`

ծրագրի ավարտինաղքատությունը Հայաստանում պետք է կազմեր բնակչության 19.7% (2001թ-ին

այն կազմել է 50.9%), որից ծայրահեղ աղքատները` 4.1% (2001թ-ին նրանք կազմել են 16%)[1]Բացի

իր այս հիմնական նպատակից ԱՀՌԾ-ն դարձավ այն ուղենիշ փաստաթուղթը, որի հիման վրա

սկսեցին մշակվել և իրականացվել ՀՀ տնտեսականսոցիալականկրթականառողջապահական,

կառավարման «բարեփոխումներ» և այլ հիմնարար քաղաքականություններ: Փաստորենայն

դարձավ Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման□

տեսլականը: ԱՀՌԾ□ն ներմուծված և պատվերով մշակված է հիմնականում Համաշխարհային

բանկի (ՀԲև Արժույթի  միջազգային հիմնադրամի (ԱՄՀկողմից և հավատարիմ է նրանց

անմարդկային և ապապետական գաղափարախոսությանը։

  Ծրագրի մյուս հիմնական առանձնահատկությունը «հանրային մասնակցության» բաղադրիչն էր,

որը ենթադրում էրոր ծրագիրը չի մշակվում և հաստատվում միայն գերատեսչական մարմիններում,

այլ դրա մշակման գործում կարևոր ներդրում պետք է ունենա նաև քաղաքացիական

հասարակությունը:

  Սույն ծրագիրը պետք է արդեն իսկ վերանայված լիներ երկու անգամառաջին անգամ 2005թ-ին և

երկրորդ անգամ 2007թ-ինինչպես նաև իր իրականացման ժամկետի ընթացքում` 2003-2007թթ.,

պետք է ներկայացված լիներ չորս տարեկան հաշվետվությունՍակայնհաշվետվություն է

ներկայացվել միայն 2004թ-ինիսկ ծրագրի վերանայման նախագիծ փաստաթուղթը

վերջնականացվել է 2008թ-ի մայիսին (ԱՀՌԾ-ի վերանայումներն ու հաշվետվությունները

ժամանակին չներկայացնելու հարցերի վերաբերյալ ՄԻԺԻ-ն բազմիցս արտահայտել է իր

դիրքորոշումներըորոնք կարող եք տեսնել «Տեսակետ-ՄԻԺԻ»-ի  նախորդ համարներում կամ

ՄԻԺԻ-ի կայքում: «Տեսակետ-ՄԻԺԻ»-ի այս համարում (էջ 26) ներկայացնում ենք ՀՀ

Կառավարության պաշտոնական պատասխանը ՄԻԺԻ-ինԱՀՌԾ վերանայման և

հաշվետվությունների կապակցությամբորըսակայնմեծ մասամբ ընդունելի չէ ՄԻԺԻ-ի համար):

  Եվ այսպես, 2008թ-ի մայիսին ՀՀ Կառավարությունը հանրության ուշադրությանը

ներկայացրեց ԱՀՌԾ-ի վերանայված տարբերակի նախագիծըԱՀՌԾ-2-ը[2]ԱՀՌԾ-2-ի

իրականացումը նախատեսվում է մինչև 2021թ-ը: 2021թ-ին ՀՀ-ում աղքատները պետք է կազմեն

բնակչության 6%-ը (2006-ի 26.5%-ի փոխարեն), որից ծայրահեղ աղքատները` 1.1%-ը (2006-ի

4.1%-ի փոխարեն)[3]:

  Բացի նպատակային ցուցանիշներից կարևոր էթե ինչպես են հաշվարկվելու այս

թվերը: 2005թ-ին աղքատության շեմը հաշվարկվել է 20289 դրամայսինքն 2005թ-ին բնակչության

29.8%-ը (այս թիվը աղքատության հաղթահարման 2005թ-ի ցուցանիշն է)  ամսական ունեցել է

20289 դրամից ցածր եկամուտՆշենքոր կա աղքատության հաշվարկման մի քանի մեթոդոլոգիաև

եթե փորձենք աղքատության շեմը հաշվել նվազագույն սպառողական զամբյուղի հաշվարկով (այն

էորքան նվազագույն գումար է անհրաժեշտորպեսզի մարդիկ հոգան իրենց սննդիհիգիենայի,

կենցաղի և առաջին անհրաժեշտության ապրանքների ծախսերը), ապա այն կկազմի 2005թ-ի

համար 29843 դրամ. նման հաշվարկի մեթոդով առաջնորդվելու դեպքում

աղքատությունը 2005թ-ին 29.8%-ի փոխարեն կկազմեր 41.2%: Այսպիսով, 9554 դրամի

տատանումը մեր երկրում աղքատների թիվը 11.4% -ով[4] ավելացնում էԸստ ԱՀՌԾ-2-ի

նախատեսվում է 2018-ից սկսած՝ աղքատության հաշվարկը կատարել ըստ նվազագույն

սպառողական զամբյուղի հաշվարկման մեթոդոլոգիայի և 2021թ-ի 6%-անոց աղքատության

«հաղթահարման» ցուցանիշն էլ դարձնել 9.9%:  Աղքատության հաղթահարման այս

նորագույն ճանապարհները Հայաստանի ԱՀՌԾ 1-ի և ԱՀՌԾ 2-ի

յուրօրինակություններն ենորոնք մեծապես հուզել և զարմացրել են Համաշխարային

բանկին և Արժույթի միջազգային հիմնադրամինև վերջիններս արդեն աշխուժորեն

սկսել են այս նորագույն հնարամիտ լուծումներըՀայաստանի օրինակովառաջարկել

այլ երկրներում աղքատությունը «հաղթահարելու» համար:

  Այս բոլոր հաջողությունները□ վերագրվում են ԱՀՌԾ-ի որդեգրած հիմնական գերակա միջոցին`

տնտեսական աճի քաղաքականությանըԵվ քանի որ ԱՀՌԾ 2-ի դեպքում ևս գերակա է համարվում

տնտեսական աճըփորձենք հասկանալթե ինչ է այն ենթադրում:


Ինչպես ԱՀՌԾ 1-իայնպես էլ ԱՀՌԾ 2-ի պարագայում այն հանդիսանալու է ՀՀ

սոցիալ-տնտեսական «զարգացման» հիմնական տեսլականը:

 

Ըստ ԱՀՌԾ-իտնտեսական աճի միջոցով աղքատության հաղթահարումը ենթադրում է երեք

հիմնական բաղադրիչ`

1.        ուղղակի ստացված եկամուտ կամ հավելյալ շահույթԱյս եկամուտը ստանում է

սեփականատերըՈրպես սեփականատեր հանդես են գալիս խոշոր ձեռնարկատերերը,

արտաքին  ներդրողներըփոքր և միջին ձեռնարկատերերը և պետությունըեթե նա դեռևս

ունի որևէ սեփականությունորից կարող է շահույթ ստանալ:

2.        Անուղղակի եկամուտորը հիմնականում արտահայտվում է աշխատավարձի տեսքով:

3.        Պետական բյուջեի ավելացում հարկերի տեսքովորն էլ հնարավորություն է

տալիս կառավարությանը մեծացնել իր ծախսերը և դրանք ուղղել սոցիալական ոլորտ`

նպաստներկենսաթոշակ և նման այլ հատկացումներ:

 

Առաջին հայացքից այս բանաձևը շատ արդյունավետ է թվումաճում է տնտեսությունը,

եկամուտ են ստանում սեփականատերերըաշխատողը և պետությունըՍակայն գնահատելով

և վերլուծելով իրական պատկերըկարող ենք վստահ արձանագրել հետևյալը.

1. Ուղղակի ստացված եկամուտներ: Նախ տեսնենքթե ովքե՞ր են ստանում հիմնական

ազգային եկամուտըովքե՞ր են սեփականատերերըՀայաստանում հիմնականերկարատև և

ամենաեկամտաբեր ոլորտները գտնվում են կա՛մ արտաքին ներդրողների ձեռքին`

հեռահաղորդակցությունԷլեկտրաէներգիացամաքային և օդային տրանսպորտ,

հանքարդյունաբերությունխմելու ջուրգազկա՛մ էլ խոշոր սեփականատերերիինչպես

ընդունված է ասել Հայաստանումօլիգարխների ձեռքինորոնք վերահսկում են Հայաստանում

ամենաեկամտաբերներմուծման և շինարարական ոլորտները (նրանց պատկանող այլ

ոլորտները չենք նշում): ԱյսպիսովՀայաստանում ստեղծված և հայ աշխատավորի ու

Հայաստանի բնության հաշվին առաջացած հավելյալ եկամուտը հոսում է

Հայաստանից դուրս՝ արտաքին ներդրողների և հայ օլիգարխների միջոցով:

Տարբեր հաշվարկների համաձայն ՀՀ օլիգարխները և արտաքին ներդրողները տիրապետում են

ՀՆԱ-ի (Համախառն ներքին արդյունքիշուրջ 75%-ինՄնացած 25%-ը բաժին է

ընկնում փոքր և միջին ձեռնարկատերերին և պետությանը 

 

Այսպիսովկարող ենք փաստելոր հավելյալ եկամուտի հիմնական մասը գտնվում է

չափազանց փոքրաթիվ անհատների ու ընկերությունների ձեռքին:

 

ԱՀՌԾ 2-ով և ՀՀ կառավարության 2008-2012թթծրագրով նախատեսվում է մեծացնել

հարկային մուտքերըՍակայն այս քաղաքականությունը չի կարող փոխել ազգային եկամուտի

ստացման փոխհարաբերությունը, քանզի իրական հարկային բարեփոխումները

ենթադրում ենոր հարկային դաշտ պետք է բերվեն անօրինական եկամուտները,

ոչ թեավելացվեն հարկերըԲերենք վերջին օրինակըԹեղուտում (ՀՀԼոռու մարզ)

պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման[5] ծրագրով նախատեսվում է ստանալ

տարեկան շուրջ 30 միլիոն դոլարի եկամուտորից միայն 20%-ն է հարկվելուայսինքն 6 միլիոն

դոլարըմնացած գումարը մնալու է սեփականատիրոջը որպես զուտ եկամուտ (այստեղ չենք

ներկայացնում այն ահռելի վնասըորը պատճառվելու է բնությանը և մարդկանց առողջությանը.

այս մասին ավելին տե՛ս «Տեսակետ-ՄԻԺԻ»-ի այս համարումէջ 73): Բացի այդ շարունակվում

են պահպանվել նաև խոշոր ձեռնարակատիրությանը տրված արտոնյալ հարկային

պայմաններըինչպես օրինակ Էներգետիկայի ոլորտի մի շարք ձեռնարկությունների

պարագայում է:

 

 Ստվերային եկամուտների մուտքը բյուջե չի կարող հաղթահարել նույնիսկ

նյութական աղքատությունը, 2021թ-ին Հայաստանում բնակչության 9.9%-ը դեռևս

կլինի աղքատև ինչպես նշված է ԱՀՌԾ 2-ումաղքատության հաշվարկման նոր

մեթոդին (ըստ նվազագույն սպառողական զամբյուղիհնարավոր կլինի անցնել

միայն 2018թ-ինորովհետև այդ մեթոդոլոգիայով հաշվարկի դեպքում

աղքատության ցուցանիշները բարձր են լինումև պետական եկամուտները չեն

բավարարի ավելի ցածր ցուցանիշ ապահովելու համար: Պետք է հաշվի առնել նաև,

որ  համաշխարհային տնտեսության մեջ կատարվում են փոփոխություններնկատվում է

ընդհանուր գների  բարձրացումպարենի պակասվառելիքային և էներգետիկ ճգնաժամ և այս

ամենն ազդում է նաև Հայաստանի վրաորն էլ արտահայտվում է տարեցտարի մեծացողսղ

աճով:

 

Ինչ վերաբերվում է ազատ մրցակցությանը (ըստ ՄԻԺԻ-ի պետք է լինի արդար մրցակցություն)

և շուկայում նոր սեփականատերերի մուտքինապա պետք է նշելոր դա կրկին վիճակը չի

փոխիկփոխվեն միայն սեփականատերերըհայաստանյան օլիգարխներին կփոխարինեն

արտաքին ներդրողները

 

Մեր կարծիքովիրավիճակը փոխելու համար Հայաստանում առնվազն պետք է

ներդնել պրոգրեսիվ հարկման համակարգինչպես նաև տարբերակված մոտեցում

ունենալ տնտեսության տարբեր ոլորտների ու բնակչության տարբեր խավերի

նկատմամբՊետք է կատարել եկամուտների ու հարստությունների արդար

վերաբաշխումորը հնարավորություն կտա թուլացնել սոցիալական բևեռացումը,

կրճատել հարուստների և աղքատների եկամուտների տարբերությունըորպեսզի

հնարավոր լինի ապահովել Հայաստանի բնակիչների մարդավայել ու

արժանապատիվ կյանքը մեր երկրումԱռանց արդար վերաբաշխման`

եկամուտների ավելացումը կարող է ուղղվել (ինչպես հիմա ուղղվում է)

փոքրաթիվ անհատների ու ընկերությունների գրպանըԱյսպիսովմինչդեռ

տնտեսությունն աճում էհարուստները ստանում են աճի պտուղների գերակշիռ

մեծամասնությունըիսկ աղքատներին բաժին են հասնում միայն փշրանքներ,

ուստի գնալով մեծանում է սոցիալական բևեռացումը: Այսպիսի վիճակը յուրաքանչյուր

երկրումյուրաքանչյուր հասարակության մեջ հղի է դժգոհություններիբողոքիըմբոստացման,

նաև բռնությունների ալիք ծնելու միտումովՏարիներ շարունակ նման անարդար

քաղաքականությունների արդյունքում արդեն իսկ ճաշակում ենք 2008թնախագահական

ընտրություններին հաջորդած բողոքի ու բռնությունների ալիքը և արդյունքում առաջացած

ճգնաժամը:

 

2. Անուղղակի ստացված եկամուտներ ԱՀՌԾ 2-ումԿառավարության ծրագրում և

ընդհանրապես հայաստանյան տնտեսական վերլուծություններում  նշվում էստեղծել

աշխատատեղվճարել աշխատավարձ և այնպես անելոր այն բարձր լինի աղքատության

շեմիցև այսպեսաղքատությունը կհաղթահարվիՍա մասամբ ճիշտ է, եթե ընդունում ենք,

որ աշխատավորի շահագործումը նորմալ/բնական երևույթ է: Հայաստանում

տնտեսական աճը չի ենթադրումոր դրան համարժեք անպայման բարձրանալու է

նաև աշխատավարձը, օրինակ 2006թ-ին միջին աշխատավարձը կազմել է շուրջ 64000

դրամտնտեսական երկնիշ աճի պայմաններումԸստ ԱՀՌԾ 2-ի կանխատեսումների`

հետագա տարիների տնտեսական աճը կազմելու է շուրջ 7%: Շարունակվում է

աշխատավորի շահագործումըև քայլեր չեն կատարվում նրա պաշտպանության

համար. ավելին Հայաստանում ներդրումային բարենպաստ միջավայր ստեղծելու նպատակով՝

ըստ ԱՀՌԾ 2-ի նախատեսվում է փոփոխություներ կատարել Աշխատանքային օրենսգրքում և

հանել մի շարք «կոշտ դրույթներ», ինչպես օրինակ շաբաթ և կիրակի օրերի

պարտադիր հանգստի կամ գիշերները չաշխատելու մասին դրույթներըև

աշխատուժը պետք է ավելի էժան լինիոր գրավի ներդնողներին: ԱՀՌԾ 2-ում

նշված էոր պետք է լինի «արժանապատիվ աշխատավարձ», սակայն բաց են մնացել

անվտանգ աշխատանքային պայմանների հարցըհանգիստըաշխատանքային

հաշմանդամության նպաստները և այլն։ Օրինակ կարող է ծառայել Ալավերդու

պղնձաձուլական գործարանի բանվորների վիճակը:

Այսպիսով կարող ենք փաստել, որ տնտեսական աճի քաղաքականությունըեթե չի

ուղեկցվում եկամուտների արդար վերաբաշխման սկզբունքովհանգեցնում է

նրանոր ունենում ենք սակավաթիվ գերհարուստ և հարուստ խավիսկ

հիմնական բնակչությունն ԱՂՔԱՏԱՆՈՒՄշահագործվում և գոյատևում էայլ

ոչապրում արժանապատիվբարեկեցիկ և ստեղծագործ կյանքովչնայած

պաշտոնապես  համարվում է ոչ աղքատԶարգանում և առաջ են գնում այն

ժողովուրդներն ու պետություններըորոնք արժևորում են մարդունհարգում նրա

արժանապատվությունն ու իրավունքներըև գերադասում հանրային ու

պետական շահերը առանձին արտոնյալ անհատների ու խմբերի շահերիցՀՀ

իշխանություններըանկախությունից ի վերև՛ վերջին 10 տարիներինև՛ 2008թ.

նոր կառավարությունըհիմնականում այս անմարդկային և ապապետական

գաղափարախոսությունն ու քաղաքականությունն են որդեգրում մեր

հայրենիքում։ Արդյունքում հյուծվում և ստրկանում է մեր ժողովուրդն ու

հասարակությունըմեր հայրենիքը չի կայանում ու զարգանում իբրև արդար

պետությունվտանգվում է հայ ժողովրդի ինքնուրույն ու ինքնիշխան գոյությունը։

 

 

Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ

Երևան, 11 օգոստոսի 2008թ.



[1] Տվյալները վերցված են Աղքատության հաղթահարման ռազմավարկան ծրագրից (ԱՀՌԾ):

[2] ԱՀՌԾ-2-ը դեռևս ներկայացված է նախագծային տեսքովև հետագա տեքստում ԱՀՌԾ-2 նշելով նկատի ունենք հենց այս նախագծային տարբերակը:

[3] Այս և հետագա տվյալները վերցված են ԱՀՌԾ-2 փաստաթղթիցիսկ հավելյալ տեղեկություններիհամար առանձին նշում կկատարվի:

[4] Հաշվարկման տվյալները վերցված են ԱՀՌԾ-2-ից:

[5] Նշենքոր ՄԻԺԻ-ն դեմ է Թեղուտում հանքավայրի շահագործման ծրագրինհամարելով այն մերերկրի համար աղետալի:
 

ՄԻՏՔ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014