ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

01.12.2008 Նոր Աշխարհի փնտրտուքի մարտահրավերները. ճգնաժամը ծառայեցնե՛նք վերածննդին

 
 

Նոր Աշխարհի փնտրտուքի մարտահրավերները.

ճգնաժամը ծառայեցնե՛նք վերածննդին

 «Մե՛նք պիտի լինենք այն փոփոխությունը,

որն ուզում ենք տեսնել աշխարհի մեջ»:

Մահաթմա Գանդի

 

  Մարդկությունը 2008 թվականն ավարտեց քաղաքակրթական ու փիլիսոփայական համակարգի

ճգնաժամովեղած արժեքային համակարգը հարցականի տակ դնելով և նորի փնտրտուքով,

«օգտակար առաջադիմության» և «իմաստալից առաջադիմության» միջև անջրպետի աճովերբ

գիտության ոլորտում հսկայական զարգացում է արձանագրվելսակայն այդ «առաջադիմությունը»,

կարելի է ասելաշխարհի վեց միլիարդ բնակչությունից միայն մեկ միլիարդին է «օգտակար»`

վնասելով մնացած հինգ միլիարդին և Երկիր մոլորակի ու բնության անվտանգությանը:

  Այսպիսովմարդկությունը 2008թ-ն ավարտեց կապիտալիզմիշուկայական տնտեսության

սանձարձակության ճգնաժամով, արդի հասարակությունների ողնաշարը հանդիսացող միջին

դասակարգերի անկմամբ, բայց նաև ինքնագիտակցության աճովորն այլևս սկսել է մերժել`

շարունակել իբրև կթան կով ծառայելը և գերկապիտալիստ փոքրաթիվ գերհարուստների

հիմարությունների գինը վճարելը (աշխարհի միլիոնատերերի թիվը 2008-ին հասել է 6 միլիոնի և

2007-ի համեմատ աճել է 10 տոկոսով), աղքատության խայտառակ աճով, թե՛ այսպես կոչվող

«հարավի» «զարգացող» և թե՛ «հյուսիսի» «զարգացած» երկրներումու նաև այս երկու հատվածների`

Հյուսիսի ու Հարավի միջև անջրպետի խորացմամբ, աշխարհին իշխելու միաբևեռ,

հոմոգեն/միատարր ու նոր-ազատական/նոր-պահպանողական գաղափարախոսության և

քաղաքականությունների խայտառակ ձախողմամբ։

  Բայց միևնույն ժամանակմարդկությունը 2008թ-ն ավարտեց նոր հույսի ճառագայթովնոր

գաղափարախոսությունների ու արժեքային համակարգի անհրաժեշտության հրամայականով,

ժողովրդավարության ու մարդու իրավունքների վերագնահատմանվերաիմաստավորման և

վերածննդի պահանջատիրությամբ:

   2009թ-ի շեմինբոլորիսբոլոր ժողովուրդների ու ազգերիև բովանդակ մարդկության գլխավոր

մարտահրավերը 20-21-րդ դարերի այս հիմնական անցումային փուլը հաջողությամբ պսակելու

գիտակցումն էդրանից դասեր քաղելն ու իմաստալից գնահատելըորպեսզի չվերարտադրվեն

անցյալ դարի արհավիրքները` 1914-ի, 1915-18-ի, 1929-30-ի, 1935-45-ի, 1960-ականների և 1980-2008-ի ցեղասպանություններըմարդկային սպանդներըազգամիջյան պատերազմները,

տնտեսական ու սոցիալական աղետներըֆաշիզմըբռնությունըմիաբևեռ իշխանություններն ու

աշխարհակալությունը, սոցիալական ու տնտեսական անարդարություններն ու անհավասարության

սանձարձակություններըհանուն ագահ շահույթ դիզելումարդու և բնության այլանդակումն ու

ոչնչացումը…

  Փիլիսոփայական/քաղաքակրթական ու համակարգային այս հիմնական ճգնաժամին

դեմ հանդիման մեր մարտահրավերներն են.

   1. ԿԱՄ` ճգնաժամի խորը պատճառները սթափորեն ընկալելով` իմաստավորել

առաջադիմությունն ու գիտության զարգացումըհանուն մարդկության գերակշիռ մեծամասնության

հոգևոր և նյութական բարիքի և մարդկության ու բնության ներդաշնակությաններգործուն ընթացք

որդեգրելովվերանայել ու վերաիմաստավորել` ազատությանհավասարության ու

եղբայրության սկզբունքներըձևակերպել նոր արժեքային համակարգ և այլընտրանքային

հասարակարգերի գաղափարախոսությունփորձել պատասխանել ճգնաժամի խորքում գտնվող

հարցադրումներինթե հասարակության ի՞նչ ծրագիր է անհրաժեշտ մշակել և ինչո՞վ է

իմաստավորվում այդ հասարակությունը. ընտրել խաղաղ հեղափոխությանայսինքն`

արժեքների հեղափոխության ուղին, որը  կգա  գործնականից (փողոցից)` երիտասարդության,

նաև աշխատավորների ու ընչազուրկներիգործնականում նոր հորինվող, նոր տեսակի

պայքարի ու մոբիլիզացման ձևերովքանզի գոյություն ունեցող միջնորդ կառույցները`

արհմիություններքաղաքական կուսակցություններ և այլնթուլացած ու անազդեցիկ են ընկալվում

(այս մասին են վկայում  Եվրոպայում տեղի ունեցող վերջին զարգացումներըհիմնականում

Հունաստանում տարեվերջին երիտասարդության/ուսանողության կողմից սկսված և ապա

ընդլայնված բողոքի ուժգնացող շարժումն ընդդեմ տիրող համակարգի և այն ներկայացնողների։ Այս

շարժումը վարակիչ է մյուս երկրների համարՖրանսիայում դեկտեմբերին տեղի են ունեցել 

ուսանողական բողոքի ցույցերորոնց միացել են ծնողներն ու հասարակական միավորները,  և

որոնց դեմ իշխանությունը նահանջեց իր կրթական օրինագծի նախագծից՝ վախենալով

Հունաստանի վարակից□սակայն ցույցերը շարունակվում են և արդեն իսկ այլ բողոքի ցույցեր են

հայտարարվել 2009թհունվարին):

  2. ԿԱՄ` կուրորեն անտեսել ճգնաժամի հիմնական պատճառներըև խուճապի ու

դեպրեսիայի/ընկճվածության շրջապտույտի մեջ խրվելովենթարկվել ձնագնդիի

տրամաբանությանըիրական այլընտրանքներ փնտրելու փոխարեն գլուխը հողի մեջ խրած ջայլամի

պես չտեսնել իրականությունն ու դրանից բխող հրամայականներըփորձելով փրկել

համակարգը, կրկին անգամ ճիգ թափել ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿԱՆՈՆԱՎՈՐԵԼՈՒ ուղղությամբ

այսպիսովանխուսափելիորեն առավել խորացնել ճգնաժամը և անդառնալի դարձնել

ռեակցիոն/հետադիմական/հակադարձայինաղետալի հետևանքները մարդկության

մեծամասնության համարքանի որ համակարգի փրկության□ փորձը լինում է արդեն իսկ ճնշված

ու աղքատացած միջին դասակարգերիաշխատավորների և ընչազուրկների հաշվիննրանց

աշխատավարձերի նվազմամբաշխատանքային պայմանների անհանդուրժելի

վատացմամբգործազրկությամբ ու անօթևանությամբ կամ դրանց հեռանկարի ահ ու

սարսափի ստվերի աճով, պատրանքներիմանավանդ` տնտեսական անսահման աճի

պատրանքի արմատական փլուզմամբապագայի նկատմամբ անվստահությամբ ու

հոգևոր խավարատեսությամբ: Իսկ այս ամենը և ավելին բերելու են անվերահսկելի

պոռթկումներիքանզի թուլացած են նաև միջնորդ կառույցներըբերելու են քավության նոխազ

գտնելու և պատժելու հիվանդագին դաժանություններիաճելու է ամեն տեսակի այլամերժություն`

ռասայականսեռականկրոնական…, բերելու են համընդհանուր բռնության,

ռեպրեսիայի/ճնշումներիավտորիտար/բռնատիրական նաև ֆաշիստական իշխանական

մեթոդների նողկալի լեգիտիմությանբերելու են ազգամիջյան պատերազմներիմանավանդ`

«օգտակար առաջադիմությունի» անբաժին մնացած «զարգացող» երկրների ու ժողովուրդների մեջև

 վերջին հաշվով հանգելու են ՄԻԵՎՆՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔԻՆայսինքնհամակարգի

փլուզման: Սակայն այս երկրորդ տարբերակըորը զուգորդվելու է մարդկային ծանր գին վճարելով,

կարելի է շրջանցել ու կանխելեթե խելացիորեն հաշտվենք և ընդունենքոր համակարգը ճեղք է

տվել ու ճգնաժամը դրա անկման ահազանգն էեթե գիտակցենք պատճառները և ընտրենք առաջին

մարտահրավերն ու ուղինխնայենք մարդուն և բնությանըև հանուն նոր համակարգի/նոր

աշխարհի ձևավորմանանցյալի պես ու կրկին անգամչբեղմնավորենք նոր մարդկային սպանդներ

ու նաև որոշ ազգեր զոհաբերության սեղանին չմատուցենք:

  Անկասկածմենքերիտասարդմիջին ու տարեց սերունդներսապրել և ապրում

ենք 20-21-րդ դարի մի հրաշալի շրջադարձային պատմական ժամանակաշրջան:

Մնում է միայն գիտակցենք ու կերտենք նորըմարտահրավերների և ուղիների

ճշմարիտ ընտրությամբԹեև ցավոտ ու դժվարինծննդաբերության արդյունքը

դարձնենք հրաշքև ոչ թե աղետ:

                                                          

                                                                                                *          *          *

  Հիրավիկան ժողովուրդներ ու երկրներորոնք ճգնաժամի պահին ձեռնամուխ են լինում ներքին

հրաշալի փոխակերպման և փորձում են հավաքական վերածնունդ ու թարմացում ապրելԿան նաև

ժողովուրդներ ու երկրներորոնք հիմնականում ընդունում են ճգնաժամի աղետներն ու գլխավոր

հարվածներըկուլ են գնումայս կամ այն չափովնահատակվումԿրավորականության ու

ճակատագրապաշտության տեղիք չտա՛նքասելովթե «միշտ էլ այսպես է եղել ու այսպես էլ

կշարունակվիոչինչ մեզանից կախված չէ»Ո՛չմեզանից շատ բան է կախվածհիշենք Մոնգ Ցէուի

ճշարիտ իմաստուն խոսքը«Նաով ճիշտ գաղափար ունի նախախնամությունիցչի կանգնում

քանդվելու վտանգ ներկայացնող պատի տակ»:

  Արդյոք որոշ հաճախականությամբ ներքին փոխակերպման առաջընթացն ու

վերածնունդը միայն ԵՐԻՏԱՍԱ՞ՐԴ ժողովուրդների ու ազգերի ունակությունն ու

հատկանիշն ենթե՞ նաև ՀԻՆ ժողովուրդներինն ու ազգերինը:

  2008թ-ի նոյեմբերիցհրաշալի ու անդառնալիորեն պատմական առաջընթաց արձանագրած,

Ամերիկայի Միացյալ Նահանգները (ԱՄՆկարծես մի նոր իդեալիզմ է տալիս

ժողովրդավարությանըավելի եղբայրական ու ավելի հավասարական, թե՛ ներքին

իմաստովթե՛ նաև համամարդկային մակարդակումՍա հստակ վերածննդի քայլ էրհավատարիմ

իր հիմնադիրների իդեալների կենսագործմանըայն էկերտել ԱՄՆ-ն իբրև նոր իդեալական մի

երկիրհիմնված ժողովրդավարության ու մարդու իրավունքների վրա։ Սա մարմնավորվեց ԱՄՆ-ի

Սահմանադրության մեջորը կարելի է համարել մարդու իրավունքների առաջին հռչակագիրը`

բացառելովսակայնկանանց և ստրուկների իրավունքները… Ազատությանհավասարության ու

եղբայրության իդեալների վրա հիմնում են մի երկիրոր դարեր շարունակ ստրկատիրության,

ջարդերի, ներքին եղբայրասպան պատերազմների իր պատմության ընթացքումորի հետ նա դեռևս

ամբողջովին չի հաշտվելԱՄՆ-ը հոլիվուդի և երազների միջոցով ձևավորում է իր ազգը…

  Նորարար ու թանկ քաղաքական ընտրարշավ ու պայքար մղող 47-ամյա Բարաք Օբաման

հաղթանակեց ԱՄՆ-ի ս.թնոյեմբերի նախագահական ընտրություններում։ ԱՄՆ-ի նորընտիր

նախագահ Բարաք Օբաման վերածվեց պատմական ու համամարդկային մի խորհրդանիշի`

վերածննդիհույսի և մանավանդ` նոր իդեալիզմի, որն է` ավելի եղբայրական ու ավելի

հավասարական ժողովրդավարության: Սակայն ԱՄՆ-ն այսօր ավելի քան անհավասար ու

անարդար էԱՄՆ-ում դասակարգային և ռասայական տրամաբանությունը շփոթվում ենՎերջին

տարիների ընթացքում սևամորթ բուրժուազիան աճել էսակայն անտեսվել են աղքատներն ու

ծայրահեղ աղքատներըորոնց մեջ մահվան տոկոսն ամենաբարձրն է (Քաթրինա փոթորկի

ժամանակ Նյու Օռլեանի աղետն այս իրականության արտացոլումներից էր): Օբաման վերածնեց այն

առասպելըոր«ԱՄՆ-ն այն երկիրն էուր ամեն ինչ հնարավոր է»ԻրականումՕբաման ԱՄՆ-ի`

արժանիքի վրա հիմնված (մերիտոկրատիկընտրախավի/էլիտայի ներկայացուցիչն էՀետաքրքիրն

այն էոր ԱՄՆ-ի ժողովուրդը վերապահությամբ է ընկալում և վերաբերում ընտրախավին`

համարելովոր էլիտան ձախողեց ու դավադրաբար բերեց 1930թ-ի ճգնաժամիննաև վերջին

տարիների ու ներկա ճգնաժամինդավաճանեց բորսանբանկերը և այլնՕբամայի հետաքրքիր

առանձնահատկությունն այն էոր նա ԱՄՆ-ի ընտրախավի/էլիտայի մաս է կազմում (հանրաճանաչ

Հարվարդի համալսարանի շրջանավարտ էայդ նույն համալսարանի հեղինակավոր պարբերականի

առաջին սևամորթ գլխավոր խմբագիրը), սակայն համալսարանն ավարտելուց հետո նա նախընտրել

է սոցիալական աշխատանքը Չիկագոյի աղքատ թաղամասերումՆա միաժամանակ

իմացության/գիտելիքի և տարակուսանքի/հարցադրումի մարդն էորը միշտ համեստությամբ

հարցադրում է կատարումԱնկասկածնա պիտի լինի մտավորականքանզի և՛ խոսում Էև՛ լսում,

ունի ունակությունըլռելուլսելուունի առաքինությունըտարակուսելուհարցնելու և փնտրելու:

Կարելի է ասելոր ԱՄՆ-ի նորընտիր Նախագահը հակաէլիտար մի մտավորական Է: Նա և նրա

միջոցով ԱՄՆ-ըխորհրդանշում է փոփոխությունըվերածնունդը և նոր իդեալիզմըՍա արդեն իսկ

անդարձելի ու անհերքելի նվաճում էանկախ այն բանից թե ինչ կլինի ապագայումԹե որքանով այս

խորհրդանիշը կշարունակի հավատ ներշնչել իր ժողովրդին և մյուս ժողովուրդներինսա այլ խնդիր

էորը պետք է խորհել և ընկալել զգուշությամբ ու վերապահությամբ: 

                                                                                              *        *        *

  Իսկ ի՞նչն է մեզհին ազգինհայությանըարգելում կամ խոչընդոտում վերածնունդ

ապրելու ու թարմանալու հանուն հայ մարդու և հայ հավաքականության

բարեկեցության: Ինչո՞ւ շախմատի համաշխարհային առաջնությունում կրկնակի հաղթանակած

ազգըորն առաջ է անցել Իսրայելից ու ԱՄՆ-իցանընդունակություն է ցուցաբերում մարդկային

ու ազգային թռիչք արձանագրելու մտքիիդեալների և արդար հասարակարգերի

մասին խորհելումշակելու ու կենսագործելու կենսական հարթության վրա: Ի՞նչ է մի

հին ազգի համար երեք միլիոնանոց ՀՀ բնակչության ու մոտ 140 հազար Արցախի բնակչության,

ընդամենը մոտ 3.5 միլիոն մարդկանց համար համընդհանուր բարիք ապահովելըերբ այն,

աշխարհով մեկ սփռված իր իսկ ազգի մեջունի հրաշալի մտավորհոգևոր ու նաև նյութական

ներուժ։ Ինչո՞ւ դարեր շարունակ և հիմաերբ գրեթե երկու տասնամյակ է ունենք մեր անկախ

պետությունը, հայ միտքըհայ հոգինհայ տնտեսությունըհայ քաղաքականությունը,

հայ հասարակությունըչենք կերտում յուրային մշակույթըչենք զարգանում ու

վերածնվում և այդպիսով չենք նպաստում համամարդկային քաղաքակրթությանն ու մշակույթին:

Ինչո՞ւ ենք բռնել ծերությանայն էլհիվանդ ծերությանգուցեև քայքայման ուղինոչնչացնելով ու

օտարացնելով մեզ սնող բնությունը/էկոհամակարգը և ազգային հարստությունները,

կրավորականորեն մեզ կտրելով օրգանական ու հոգևոր իմաստով սնող արգանդիցհայրենիքից,

այն դատարկելովարտագաղթելովգուցե նաև հաշտվելով այն ուրիշներին զիջելուն□սկսելով

Արցախի հայկական ազատագրված տարածքներիցհանդուրժելով անարդար ու անմարդկային

կառավարման իշխանաձևըորը հետզհետե ավելի է այլանդակվումԱնկասկածմեր ծեր ազգի մեջ

կան բջիջներոր փնտրում ենվերածնունդ ձեռնարկումբայց արդյոք համընդհանուր մարմինը

ունակ կլինի՞ այս ուղին որդեգրելութե՞ կշարունակի ինքնարդարացնել ազգիդարեր շարունակ

ապրած աղետներըազգի փոքր լինելըհայրենիքի անբարենպաստ աշխարհագրությունը,

պետության նորածին լինելը ևկշարունակի իր դժբախտության պատճառները իրենից դուրս որոնել

և մեղքը բարդել  ուրիշների վրա: Մի՞թե մեզ տրված կամ հասած այս հատկանիշները,

վերոհիշյալ անբարենպաստ ու բացասական□ տարրերը միաժամանակ մեր

հարստությունը/արժանիքը չեն հանդիսացել ու հանդիսանում:

  Խնդիրը տեսանկյանինքնարժևորմանհավատի և ներուժի ու արժանիքների իմաստուն

գնահատման ու տնօրինման մեջ է:

  Քանի դեռ մենք թաքցնում ենք մեր վերքըանտեսում և չենք թողնում այն սպիանաայլ

ժողովուրդների և մարդկության նկատմամբ ու նրանց հետ մեր հարաբերություններում մենք

կշարունակենք դիրքորոշվել ինքնանվաստացմանթերագնահատմանզոհի ու նահատակվելուչար

նախանձիտգետ ինքնագոհության հիվանդագին խառն հոգեբանությամբմիշտ կրավորական

ենթարկվածությամբճգնաժամերին խոնարհ զոհաբերվելու թեկնածու ժողովուրդ համարվել…

  Մարտահրավերը մերն էՎերցնե՛նք ձեռնոցըՀին ազգի իմաստությամբ տոգորված`

գիտակցե՛նք մեր վերքըբուժե՛նք ու սպիացնե՛նք այնհաշվի նստե՛նք մեզ և մեր

պատմության հետԻնքներս մեզ հետ հաշտվելու դժվարին ճանապարհի այս

անցումով մենք կվերագտնենք մեզկներենքկգտնենք մեր հոգու խաղաղությունը,

կվերածնվենք ու կվերածնենք մեզ ու նաև մեր ներքին ֆանտաստիկ փոխակերպման

առաջընթացըայն առաջնորդողներինկերտողներինմշակներինԸնտրենք առաջին

ուղինո՛չ թե ճգնաժամերին խոնարհ զոհաբերվելու թեկնածու ժողովրդինըայլ

իմաստալից առաջընթաց մշակողկերտողառաջնորդող հինբայց ոչ հնացածայլ

իմաստուն ու հասուն ազգի մարմնավորման ուղինՄենք չե՛նք վախենա ուրիշներից

ու ճգնաժամերիցչե՛նք թողնիոր  մեզ թալանենչե՛նք փախչի ու չենք զիջի մեզ

սնող հայրենիքըչե՛նք հանդուրժի անարդար ու բռնի վարչաձևերն ու

իշխանություններինայլ կմոբիլիզացնենք մեր ամբողջ ներուժն ու ինքնավստահ

կզարգացնենք մեր ժողովրդի համընդհանուր անվտանգությունն ու բարօրությունը,

կխնամենք ու կհոգանք մեր հողիմեր բնությանմեր կենդանիների ու հարստության

մասինկհպարտանա՛նք մեր երեխաներովերիտասարդությամբ, աշխատավորներով,

արհեստավորներովուսուցիչներովգիտնականներով, մտավորականությամբ ու

արվեստագետներովմեր լեգիտիմ ու հաշվետու վարչարարներով ու

իշխանություններովԱվելինկհարստացենք համամարդկային միտքն ու

քաղաքակրթությունը մեր իմաստալից կյանքիայլընտրանքային հասարակարգի ու

պայքարների փորձով ու նվաճումներով:

  Իդեալակա՞ն է թվումԱնկարելի՞ եք համարում:. Քմծիծաղովանիրականանալի ուտոպիա՞ եք

համարումՍակայն ինչո՞ւԱհավասիկհենց այստեղ էլ վերարտադրում եք հիվանդծեր ժողովրդի

մասը լինելու հոռետեսպարտվողականնահատակ թեկնածուի պրոֆիլը/բնութագիրըՃգնաժամը

ձեզ կկլանի և կրկին անգամ հավաքականորեն կուլ կգնանքԻնչո՞ւ է այսքան դժվար հավատալ

հավաքական ԵՐԱԶԻՆԻԴԵԱԼԻՆ, ցանկանալմաս կազմել նրա հորինմանմշակման

ու իրականացման գործինկենսագործման պայքարին:  Չէ՞ որ վախըիրար հոշոտելը,

անվերջ փախուստն ավելի անմիտդժվարին ու չարչարանքով լի կյանք են խոստանում և

պարունակում ու նաև սերունդների այլասերում և սերուցքի կորուստԻնչո՞ւ անմիտ ու անիմաստ

ճամփան բռնելերբ կարելի է իմաստավորելխաղաղեցնելհաշտեցնել մեր ժամանակավոր այցն ու

ճամփորդությունն այս աշխարհումմերմեր ազգիմարդկության ու բնության հետ

ներդաշնակության ստեղծագործական փնտրտուքի ու փորձի մեջ:

  2009-ի շեմին վերագտնե՛նք մեզմեզ սնող հողըբնությունն ու հոգևորըհոգա՛նք ու

գիտակցե՛նք մեզ նրանց կապող պորտալարը և Չ Կ Տ Ր Ե՛ Ն Ք այնԾնե՛նք մեր

հավաքական առասպելը` հավատալով մերմեր ազգիմեր հայրենիքիմարդկության ու Երկիր

մոլորակի ներդաշնակիմաստալից առաջընթացին. վերաիմաստավորե՛նք ազատության,

հավասարությանեղբայրության ու արդարության գաղափարները: Հավատալով

անկարելիին` այն կարող ենք կարելի դարձնել հանուն մեր հավաքական

անվտանգությանբարօրության և առաջադիմության։

 

                                                                                                                                                               Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ` ՄԻԺԻ

                                                                                                                                                                        Երևան, 01 դեկտեմբեր, 2008թ.

 

ՄԻՏՔ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014