ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

01.05.2009 Հայկական Համազգային Պետական Ծրագրի ստեղծումը

 
 


Մեր
 հրամայականն է

Հայկական Համազգային Պետական Ծրագրի ստեղծումը

 

ՍԹԱՓՎԻ՛Ր ՀԱՅ ՄԱՐԴ,

սթափվի՛ր Հայաստանսթափվի՛ր Արցախսթափվի՛ր Սփյուռք,

սթափվի՛ր հայ ժողովուրդուր էլ որ լինես և ապրեսքանի դեռ շատ ուշ չէ,

որպեսզի սկսես վերածնվելսկսես ապրելայս անգամ արժանապատիվ ու լիարժեք,

որպեսզի մեկ անգամ ընդմիշտ վերջակետ դնես  

անընդհատ քեզ պարտադրվող ու քեզ խորտակող քայքայիչ շրջանակին:

 

 

Հայաստանի Հանրապետության անկախության 18 տարիների ընթացքում այդպես էլ չմշակվեց

Հայկական Համազգային Պետական Քաղաքական Ծրագիրմարդու իրավունքների,

սոցիալական արդարության և ժողովրդավարության վրա հիմնված աշխարհայացքով:

Դրա փոխարեն այս 18 տարիների ընթացքում գերակայող են եղել նոր-ազատականանմարդկային,

շահագործող և ապազգային քաղաքականություններըորոնք 1991թ-ից ի վեր իրականացվել են ՀՀ

բոլոր իշխանությունների կողմիցանունների և ոճերի տարբերությամբ միայն:

 

Այսպիսով, 1991-ին Հայաստանի անկախացումից ի վեր Հայ ժողովրդի և Հայաստանի բնակչության

շարունակական շահագործումըկեղեքումըանմարդկային և անարժանապատիվ կյանքն

առաջացրեցին ըմբոստացման ալիք 2008թ-ինորը ցավոքայլընտրանքի բացակայության

պայմաններում ղեկավարեց ՀՀ առաջին նախագահըորն էլ հենց հանդիսանում էր այս ամենի

հիմնադիրըԱյս ըմբոստացման գագաթնակետը դարձավ 2008թ-ի մարտի 1-ըԱյս ամսաթիվը

շրջադարձային է այն իմաստովոր դրանից հետո Հայաստանի Հանրապետությունը նմանվել է մի

թուլացած ամրոցիորը չունի իր ինքնուրույն գոյությունն իմաստավորելու ծրագիր/քարտեզէական

պաշտպանության միջոցներիսկ ինքնակոչ բերդապահները□ կռիվ են տալիս որոշելու համարթե

ո՛վ պիտի հանդիսավոր կերպով Ամրոցի բանալիները հանձնի թշնամիներինորպեսզի մնա իր

աթոռին և պահի իր զավթած կալվածքներն ու ավարը:

 

Չհանդիսանալով կազմակերպված ուժ և չունենալով իր գոյության ու զարգացման հստակ

համազգային պետական քաղաքական ծրագիրՀՀ բնակչությունն ու ամբողջ հայ ժողովուրդը,

անկախության սկզբից մինչ այսօրչի կարողանում իր կամքը ձևակերպել ու պարտադրել

իրարահաջորդ ինքնակոչ իշխանություններին ու ղեկավարներին և ստիպել նրանցկատարել

իրենց կոչումըԻսկ այս վերջիններըանարգելովանտեսելով ու արհամարհելով հայ

հասարակությանն ու ժողովրդինչվայելելով սեփական ժողովրդի վստահությունն ու լեգիտմությունը,

հաշիվ են տալիս միմիայն օտար ուժերին (ԱՄՆՌուսաստանԵվրոպական հանձնաժողով,

Թուրքիա…), քանզի նրանցից է կախված իրենց ճակատագիրը և նրանք են իրենց պահող ուժերըայլ

ոչսեփական ժողովուրդը:

 

Քաղաքական ու քաղաքացիական գիտակցության ու կամքի և սեփական պետական քաղաքական

ծրագրի բացակայության պայմաններում, 18 տարիների ընթացքում դրական ամեն բան ավերելով ու

թալանելովորդեգրելով գաղութատիրության պարտադրած ամենաաղետաբեր

քաղաքականություններըքայքայելով հայ ընտանիքը և հասարակությունըզանազան ոլորտներում

ունեցած բոլոր դրական նվաճումներըգործիք դարձած հայ վերնախավերն իրականացնում են

արտաքին ուժերի/գործոնների ծրագրերն ու քաղաքականություններըԻսկ հասարակությունն ու

ժողովուրդը որևէ ձևով չեն կարողանում դուրս գալ թմբիրիցդառնալ ուժեղ գործոնհաշվետվություն

պահանջել ու իրենց կամքը պարտադրել:

*           *           *

2009թ-ի ապրիլի 22-ինՀայոց Մեծ Եղեռնի տարելիցի նախօրյակինՀՀ իշխանությունները

համաձայնագիր ստորագրեցին Թուրքիայի հետորի բովանդակությունը գաղտնի են պահում և չեն

համարձակվում հրապարակելՏրվող անուղղակիմշուշոտ և անհստակ պարզաբանումները

վստահություն չեն ներշնչումԵվ որքան էլ ՀՀ իշխանությունները պնդենթե այս համաձայնագիրը

նվաճում է մեզ համար (գուցե անձամբ իրենց համար այդպես էսակայն ո՛չ երբեք հայ ժողովրդի

համար), այնուամենայնիվԹուրքիայի ու մեծ տերությունների տարածաշրջանային ծրագրերին

տեղյակ լինելովնաև հենց հայ ժողովրդի պատմությունից դասեր քաղելովդժվար չէ տեսնելոր

գործընթացը ծրագրված էտանելու առնվազն դեպի հրաժարում Արևմտյան Հայաստանից,

Արցախից և Ցեղասպանության ԻՐԱՎԱԿԱՆ ճանաչման ու հատուցման գործընթացից: (Տես

ՄԻԺԻ-ի 15.04.09-ի ուղերձը և 26.04.09 Բաց նամակըուղղված ՀՀ իշխանություններին`

www.new.idhr.am կայքում):

 

Մեզ համարՄԻԺԻ-իիբրև ազատ ու գիտակից մարդկանց համախմբումհայ

քաղաքացիական ինքնուրույն գործոն (և ոչ թե գործիք), անընդունելի էոր

հայ-թուրքական հարաբերությունները հանգեն մի այնպիսի համաձայնությանորը

կենթադրի Հայաստանի և Թուրքիայի կողմից ներկա տարածքային

ամբողջականության փոխադարձ ճանաչումըհայության նկատմամբ թշնամորեն

դիրքորոշված ու գործող Թուրքիայի ընդգրկումը Արցախյան կարգավորման

գործընթացում և Արցախի կորուստըկամ կասկածի տակ կդնի (կքննարկիՀայոց

Ցեղասպանության փաստը: Սրանք սկզբունքներ ենորոնք խախտելու իրավունք ու

լիազորություն տրված չէ որևէ իշխանությանՈրքան էլ Թուրքիայի քաղաքականտնտեսական և

ռազմական ուժը գերազանցի հայկականինայս սկզբունքներին հակառակ արված քայլերը չեն

կարող արդարացված լինելքանի որ մեր ժողովուրդն ու հայկական երկու պետությունները կզրկվեն

գոյության ու զարգացման կենսական իրավունքներից, իսկ մեր հայրենիքըՀայաստանը,

տարածաշրջանում իր քաղաքական խաղաքարտերից:

 

Մենք պահանջում ենք դադարեցնել Թուրքիայի հետ վարվող ներկա բանակցային

գործընթացըչեղյալ հայտարարել բոլոր համաձայնություններըքանի որ դրանք չեն

բխում ժողովրդի շահից ու կամքիցիսկ այնուհետև առաջ քաշել հայկական կողմի

նախապայմաններըմեր ազգային-պետական շահերից ելնելով 

 

Այսօր հարցականի տակ են դրվում նաև Արցախյան ճակատում եղած և արյան գնով ձեռքբերված

իրավացի ու արդար նվաճումներըԹուրքիայի հետ բանակցություններըմիջազգային նոր

զարգացումներն արագացնում են գործընթացները նաև հայ-ադրբեջանական ճակատումև ոչ

հօգուտ հայությանՀայտարարություններ են հնչում ազատագրված տարածքները (կամ դրանց մի

մասըԱդրբեջանին նվիրելու և սահմանային գոտում միջազգային ուժեր տեղակայելու մասին`

Լեռնային Ղարաբաղի Հարապետության անկախությունը 10-15 տարի հետո միջազգային ճանաչում

ստանալու հավանականությամբՄենք շարունակում ենք պնդելոր հարկավոր է անհապաղ ԼՂՀ-ն

ընդգրկել բանակցությունների գործընթացումքայլեր ձեռնարկել ԼՂՀ անկախությունը ճանաչելու

համար և պատրաստվել պաշտպանելու ազատագրված տարածքներն ու մեր արդարացիիրավունքները:

 

Ոչ մի իշխանություն իրավունք չունի համաձայնության գալու հայ ժողովրդի կենսական շահերի և

իրավունքների վերաբերյալթշնամի կամ ոչ թշնամի արտաքին ուժերի ու երկրների հետառանց

ժողովրդի համաձայնությունը ստանալու և լեգիտիմությունը վայելելու: Պետք է դասեր քաղել մեր

իսկ պատմությունից և ընկալելթե ինչո՛ւ է դարեր շարունակ հայ ժողովուրդը

ենթարկվել ջարդերի ու ցեղասպանությանզուրկ եղել և կորցրել իր անվտանգության

ու գոյության երաշխիք հանդիսացող հայկական ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ:

 

ՀՀ իշխանությունները մշտապես պետք է հիշենոր իրենց առաջին և ամենակարևոր

պարտականությունը սեփական ժողովրդի շահերից և սեփական ժողովրդին հաշվետու գործելն է:

Հայ քաղաքական վերնախավերըցավոքմիշտ առաջնահերթությունը տվել են օտար երկրներին

հաշվետու լինելու սկզբունքին և դարձել նրանց խամաճիկըդավաճանելով հայոց

ազգային-պետական հիմնարար շահերին ու սկզբունքներին:

 

Պետք է մեկ անգամ ընդմիշտ ընկալելոր այսօր հայ ժողովրդի և պետության համար

գերխնդիրներ են անվտանգությունըհամընդհանուր բարօրությունն ու

արդարությունըև ոչ թե Թուրքիայի հետ սահմանների բացումը և դրա համար

իրականացվող զիջողականպարտվողական ու Հայության համար ճակատագրական

քաղաքականությունը Արցախյան ու Հայ Դատի հարցերումՍահմանի բացման

նպատակահարմարությունը ներկա պայմաններում խիստ վիճելի է:

 

Տնտեսականսոցիալական և քաղաքական մեր ներքին խնդիրները լուծելու համար

պետք է կատարվի ազգային հարստության արդար վերաբաշխումև սոցիալական

արդարություն հաստատելուն ուղղված քայլեր ժողովրդավարական սկզբունքներով

ընտրվող ու առաջնորդվող լեգիտիմ իշխանությունների ու կառավարման համակարգի

շնորհիվայնինչ մինչև օրս լիովին հակառակն է որդեգրվել ու իրականացվել ՀՀ

իշխանությունների ու վերնախավերի կողմից:

*           *           *

Համաշխարհային ներկա կացության պայմաններումերբ համակարգային ճաքն ու ճգնաժամը

կասկածի տակ է դնում համաշխարհային տիրող ողջ համակարգի արդյունավետությունըտեղի են

ունենում խորքային փոփոխություններ հասարակականտնտեսականքաղաքական,

քաղաքացիական արժեքային մակարդակներումփորձ է կատարվում վերանայել հին

աշխարհակարգը և ստեղծել նորըիր բոլոր մակարդակներով (այս մարտահրավերներին

անդրադարձել ենք Տեսակետ-ՄԻԺԻ□-ի 2009թ-ի հունվարի խմբագրականում, N27), մենքհայ

ժողովուրդսգտնվում ենք ամենաբացասական մեկնարկային պայմաններում: Երկրի

ներսումՀայաստանում և Արցախում տիրում է պառակտվածությունըքաղաքական վերնախավը

փչացած ու վարակաբեկված էհասարակությունըանտարբեր և օտարվածիսկ սփյուռքը`

մոլորվածշփոթված է ու չի կարողանում ազդեցիկ դեր ստանձնել Հայ պետականության

կերտման գործումՀայ ժողովուրդը շարունակում է մնալ հնացածբայց ոչ հին ու իմաստալից

ազգի հատկանիշների կրող՝ընդունակ չլինելով ՎԵՐԱԾՆՆԴԻ և վճարում է իր վերնախավերի

հիմարության ու կարճամտության գինըՀանդուրժելով այդ ամենաթողությունըմենք ինքներս ենք

հրաժարվում մեր բոլոր արդարացի պահանջներից ու գնդակ դառնում ուրիշների խաղում

(ֆուտբոլային դիվանագիտություն)՝ ամենաթողությամբ հարմարվելով թշվառիզոհիտառապողի

կերպարինՊետք է արթնանա՛լ թմբիրիցսթափվե՛լգիտակցե՛լ այս ամենը և փորձել

ինքնուրույն կերտել սեփական ճակատագիրըկերտել մեր արժանապատիվ գոյության

ու զարգացման  պայմանները:

 

Ուստի մենքիբրև ազատ ու գիտակից մարդկանցՀայաստանի քաղաքացիների ու բնակիչների

համախմբումհայ քաղաքացիական ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԳՈՐԾՈՆունենալով սրա օրինական

իրավունքը, ԱԶԴԱՐԱՐՈՒՄ ենք.

 

ՀՀ ներկա և նախկին իշխանություննե՛ր,

Անհապաղ հրաժարվեք ձեր թուլամորթստրկամիտ ու զիջողական քաղաքականությունից և

հաշվի նստեք սեփական ժողովրդի հետ` հանուն հայ ժողովրդի ու պետականության

կենսական շահերի և համաձայն ՀՀ ՍահմանադրությանԱնհրաժեշտ է դուրս գալ ստեղծված

ողորմելի կացությունից և ձեռնարկել Հայոց պետականության ու ժողովրդի անվտանգությունից ու

շահերից բխող քայլերմիայն ու միայն հայ ժողովրդի համաձայնությամբ և լիազորությամբ:  Հայ

ժողովրդի մեջ եղածգուցե քաղաքականապես սակավբայց որակապես արժանապատիվ գիտակից

ու ներգործուն  ուժերըհավատարիմ մնալով ՀՀ Սահմանադրության տառին ու բառին, ի վերջո

ձեզ կպարտադրեն հաշվի նստել սեփական ժողովրդի հետ և պատասխանել ձեր

ապապետական գործունեության համար: Վերջ պիտի տրվի անպատժելիության ու

ամենաթողության 18 տարվա աղետալի սովորությանը:

 

Հայ վենախավերին կրկին անգամ ազդարարում ենք.

Ձեր առաքելությունն ու աշխատանքը հայ ժողովրդին ծառայելն էԴուք ապրում եք և

Ձեր գոյությունն իմաստավորվում է նրա հաշվինուստի պարտավոր եք ի կատարածել նրա կամքը:

*           *           *

 

Հայ  ժողովո՛ւրդ,

Քո վերնախավերը երբեք հաշվետու չեն լինի քեզքանի դեռ անտարբեր եսվախեցած ու

անկազմակերպ և անպատիժ ես թողնում հանցանքները` ի գին քո մարդկային ու ազգային

գոյության: Քո առջև այժմ գոյության խնդիր է ծառացածԲնությունն իր յուրաքանչյուր էակին

օժտել է սեփական գոյությունը պաշտպանելու համար տարրական ինքնապաշտպանության

ունակությամբ: Վերագտի՛ր այդ ունակությունդՍա է պահանջում բնության,

մարդկությանարդարության և արժանապատվության բարձրագույն օրենքը`

ԳՈՅՈՒԹՅԱՆ  և ԱՊՐԵԼՈՒ իրավունքը:

 

Վերհիշե՛նք և կրկին գիտակցե՛նքոր մեր մարդկային ու նաև ազգային հաղթանակներն ու

վերածնունդներն ապրել ենք միայն այն ժամանակերբ հույս ենք դրել սեփական ուժերի վրա,

ինքնակազմակերպվելգիտակցել նպատակներն ու իրավիճակի լրջությունը ու ոտքի կանգնելՀիմա

այն պատմական ու ճակատագրական պահերից մեկն էերբ իրավունք չունենք լռելու,

արդարանալութաքնվելուփախչելու

 

Առողջ և ողջամիտ հայ  անհատների՛նուժերի՛ն կրկին կոչ ենք անում.

ժամանակն է կառուցելու մեր Անկախ պետականության իրական հիմնասյուները,

իմաստավորել մեր պետականությունը` մշակելով սեփական համազգային պետական

քաղաքական ծրագիրըճանապարհային քարտեզն ու ժամանակացույցը, որի հիմքում

կդնենք մարդու իրավունքներիսոցիալական արդարության ու ժողովրդավարության

արժեքները: Այս ծրագրի առաքելությունն է ձևակերպել ու քարտեզել բովանդակ հայ ժողովրդի ու

քաղաքացիների գոյությունըբարօրությունըզարգացումը` իբրև մարդկային միավոր,

համամարդկային ընտանիքի լիարժեք անդամխաղաղ ու անվտանգիր վերածնված

ինքնուրույն պետականության  հովանու ներքո:


 Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտՄԻԺԻ

 

ՄԻՏՔ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014