ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

21.09.2009 Մեկ միլիոն աշխատավորներ, մեկ միլիոն ստրուկներ. կեցցե՛ անկախ Հայաստանը

 
 

Խմբագրական.
ՀՀ անկախության 18-րդ տարեդարձի առիթով


 Մեկ միլիոն աշխատավորներ, մեկ միլիոն ստրուկներ. կեցցե՛ անկախ Հայաստանը


Միայն ինքնիշխանարժանապատիվիրեն,իր ընտանիքըհամայնքը
պետությունը սիրողհարգողմարդը և ժողովուրդնեն 
ընդունակ
 զարգանալու և անվտանգ ապրելու:

Վաղուց ժամանակն է ուղղելու մեր մեջքը,որպեսզի այլևս ոչ ոք
ո՛չ
 ներսիցո՛չ դրսիցչկարողանա մեզ հեծնել:

 Դպրոցում մեզ սովորեցնում ենոր Հայաստանում դասական ստրկատիրություն չի եղելհայ

ժողովուրդը երբեք չի ստրկացրել իր պետության հպատակներինՍակայն այսօրՀայաստանի

անկախ հանրապետության քաղաքացիների մի ստվար հատվածի կյանքը քիչ է տարբերվում

ստրկությունից: 

 Հայատանումմեր հայրենիքումմարդիկ պատմում ենթե ինչպես են իրենց հետ վարվում

գործատուներըիրենց հիմնարկների տնօրեններն ու տնօրենիկներըինչպիսի պայմաններում են

իրենք ստիպված լինում աշխատելինչպիսի կամայականությունների են բախվումորքան

անպաշտպան ու անուժ են իրենց զգումԻսկ ինչո՞ւ եք հանդուրժումինչքա՞ն ժամանակ եք

պատրաստվում այսպես ապրելայս հարցի պատասխանները տարբեր են լինումսակայն որպես

կանոն մարդիկ կարծում ենոր ճար չունենձևն այդպես էուզած-չուզած պիտի աշխատենոր

ընտանիքին մի կտոր հացով ապահովեն և նման բաներ«Չես հավանումգործից դուրս արիէնքա՜ն

մարդ կաոր ուրախ կլինի քո գործն անել»,- նման պատասխան գործատուները միշտ ունեն:

 Մի՞թե դարերի ստրկությունն ու գաղութատերերին ենթարկվածությունն այնքան խոր արմատներ է

գցել մեր ժողովրդի հոգում ու մտքումոր դա դարձել է ազգային դիմագիծ… մի՞թե մեռել է մարդու,

հայ մարդու արժանապատվությունըհարգանքըխիղճը…  Ծայրահեղ կարիքից դրդվածօրվա հացն

ապահովելու համարմարդիկ գնում են այդ հանցավոր գործարքինիրենց կյանքն ու

առողջությունընաև իրենց երեխաների կյանքն ու առողջությունը վաճառում են գրոշներով,

որպեսզի այս պահին կարողանան կերակրել ընտանիքինԱմենավտանգավոր տեղերում աշխատող

բանվորների աշխատավարձերը ամսական 50-70.000 դրամի շրջանակում ենԸնդ որում

աշխատավորները չեն օգտվում որևէ արտոնությունիցապահովագրությունից… Եթե որևէ մեկը

հաշմանդամ է դառնումհիվանդանում կամ մեռնում իր աշխատանքի կամ դրա պատճառած վնասի

հետևանքովոչ ոք հաշվետու չէ դրա համարտուժողին կամ նրա ընտանիքին ոչ մի հատուցում չի

տրվում: 

 Մեր անկախ հայրենիքում չարաշահումներըշահագործումը ամենուր ենցածր

աշխատավարձերից մինչև ստորացումներ ու հոգեբանական ճնշումներմինչև անսահմանափակ

աշխատաժամեր… կամայականություն ու անպատժելիություն ամենուր: 

 Ամենախայտառակ իրավիճակըամենամեծ չարաշահումներըանմարդկային շահագործումը ոչ

պետական/մասնավոր ձեռնարկություններում էԻսկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության

համաձայն հենց այստեղ էոր աշխատում է Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը`

ոչ գյուղատնտեսական գործունեություն ծավալողների ավելի քան 80%-ը: Աշխատատեղերի

ամենամեծ չափաբաժինը բաժին է ընկնում հանքագործական և մշակող արդյունաբերության,

առևտրի ու սպասարկմանտրանսպորտի և կապի ոլորտներին: 

 Մինչդեռ ՀՀ աշխատանքային օրենսգրքի հրաշալի ձևակերպումներում աշխատանքային

օրենսդրության հիմնական սկզբունքների թվում նշված են ցանկացած ձևի հարկադիր աշխատանքի

և աշխատողների նկատմամբ բռնությունների արգելումըաշխատանքային հարաբերությունների

կողմերի իրավահավասարությունըյուրաքանչյուր աշխատողի համար աշխատանքի արդարացի

պայմանների իրավունքի ապահովումը (ներառյալանվտանգության ապահովման և հիգիենայի

պահանջները բավարարող պայմաններըհանգստի իրավունքը), յուրաքանչյուր աշխատողի`

ժամանակին և ամբողջությամբաշխատանքի արդարացի վարձատրության իրավունքի

ապահովումը և այլն: Սակայն աշխարհի բոլոր հիասքանչ սահմանադրություններն ու միջազգային

օրենքները չեն կարող մարդուն ազատագրելեթե մարդն ինքը պատրաստ չէ տեր կանգնելու իր

ազատությանը և իրավունքներինՄանավանդ այսօրհամաշխարհայնացված կապիտալիզմի օրոք,

մարդը կորցնում է իր արժեքըՄարդու ուժն ամենից էժանն է դառնումմենք գործիքներ ենք դառնում

փող կուտակող ագահ փոքրամասնության համարորին հետաքրքիր չեն մարդկային և ազգային

իրավունքներըմտքերն ու զգացմունքներըԿարևորը գումար կուտակելն էամեն գնով նյութական

օգուտ ապահովելըԵթե այսօր որոշ ազգեր հասել են իրենց մարդկային իրավունքների ու

արժանապատվության իրացմանն իրենց հայրենիքումապա դա տեղի է ունեցել միայն ու միայն

պայքարի միջոցովձախ ուժերի համախմբվածերկարատև ու տքնաջան պայքարի շնորհիվ: 

 Մեզ վրդովեցնում է մարդկանց վերաբերմունքը սեփական անձիիրենց աշխատանքի ու

գործատուի հանդեպԻնչ-որ անհասկանալի վախ է մարդկանց մեջԻնչի՞ց ես վախենումա՛յ մարդ,

ինչո՞ւ ես վախենում խոսել խնդրիդ մասինԻնչո՞ւ չես ուզում խոսելիսկ հետո գործելգոնե փորձ

կատարել թոթափելու ստրկությունդՉէ՞ որ գանգատվում եսհարևանի հետ սուրճ խմելիս,

ընկերների հետ զրուցելիս… ու նաև ինքդ քեզ հետ մենակ մնալիս հոգուդ խորքում ինչ-որ բանորի

անունը գուցե հենց խիղճ էասում է քեզոր սա չի կարող ճիշտ լինելպիտի լինի արդարություն,

հավասարություն... արժանապատվությունՀավանաբար սկզբում լինում են այս ներքին

պոռթկումներըհետո որոշում եսոր ոչինչ փոխել չես կարողավելի հեշտ է չմտածելի վերջո ամեն

ինչին կարելի է հարմարվելԻ վերջո այդպես է ապրում հարևան Սամվելըհորաքույր Հռիփսիմենև

շատերը… շատերը… գուցեև բոլո՞րըՀենց այսպեսդանդաղ ու աստիճանաբարարմատ է գցում

ամենասարսափելի և ամենաողորմելի ախտըստրկամտությունըԵվ ունենում ենք այնինչ ունենք

այսօրշատերն անգամ չեն անդրադառնումոր իրենց նկատմամբ նվաստացնող վերաբերմունքը,

կամայականությունները սխալ ենանթույլատրելի ու անօրինականՇատերի ուղեղում արդեն

մարդկային իրավունքները բաժանված են արտոնյալ ու ոչ արտոնյալ դասակարգերիմարդիկ

կարծում ենոր այդպես էլ պիտի լինիգործատերը կարող է շան նման վարվել աշխատողի հետ,

կարող է քիչ վճարել կամ չվճարելաշխատեցնել 16 ժամհայհոյել… չէ՞ որ ինքն է «տերը»Իսկ

«ստրկատերերն» էլ իրենց հերթին հրճվում են իրենց խամաճիկների ճնշվածությունիցհավանաբար

իրենց հզոր և ամենակարող են զգում ու ժամանակավորապես հաղթահարում են իրենց

բարդույթները: 

 Մենք հիմա հաճախ ոչ թե ապրում ենքայլ գոյատևում ենք անզոր կենդանիների

պեսինքներս մեզ ու մեր երեխաներին վարժեցնում ենք խեղճընկճված ու շղթայված

կարգավիճակինստրկանումթե՛ իբրև անհատներթե՛ իբրև հասարակություն ու

նաև դյուրությամբ գաղութացվող պետությունՄիաժամանակ ամբոխավարական

ձևով կրկնում ենք հայրենասիրական□ ու ազգային□ ճառերչընկալելովոր

հայրենիքը և ազգը միայն դրսի թշնամիներից չէոր պետք է պաշտպանելայլ նաև

ներսի թշնամիներից ու սպառնալիքներիցառաջին հերթին երկրի ներսում հայ

մարդուն արժանապատիվազատարդար ու ստեղծագործ կյանք ապահովելով:

Միայն ու միայն նման մարդիկ և հավաքականությունը կկարողանան կերտել ՀՀ

Սահմանադրությամբ ամրագրված հայրենիքըորից չես ուզի փախչել մշտապես և որը

նաև ընդունակ կլինի դիմակայել ցանկացած արտաքին վտանգի: 

 Որտեղի՞ց սկսել, ո՞վ է վերջապես վերջ դնելու այս ախտածին շղթայինԻհարկեկարևոր է երկրի

ղեկավարության կեցվածքըայդպես է գրված ՀՀ աշխատանքային օրենսգրքում«Պետությունն

ապահովում է աշխատանքային իրավունքների իրականացումըսույն օրենսգրքի և այլ օրենքների

դրույթներին համապատասխան»այս է ենթադրում նաև ՀՀ ՍահմանադրությունըՍակայն այնպիսի

մի պետության մեջ ինչպիսին Հայաստանն էուր գոյություն ունի հարստության ծայրաստիճան

անարդար վերաբաշխումուր քաղաքական ու տնտեսական վերնախավերը միահյուսված են ու

կոռումպացվածու շահագործողները հենց իրենք պետական որոշումներ ընդունողներն են,

միամտություն է ակնկալելոր կարող են որոշումներ ընդունվել հօգուտ ժողովրդի□Եվ հետո,

պետությունը դա կառավարությունը չէ միայնայլ մենք բոլորսՈւստի պահանջատիրությունը պետք

է գա ներքևիցժողովրդիցաշխատավորներիցՍտրկային համաձայնության մեջ մտնելուց առաջ

պիտի գիտակցենքոր խեղճ աշխատավորներ չենք միայնայլև դավաճաններ մեր անցյալ

սերունդների հանդեպԱյն հարյուրավորների ու հազարավորներիորոնք տարիներ շարունակ

պայքարեցինբանտեր նստեցինտանջվեցինզոհվեցինորպեսզի այսօր մենք և ամբողջ

մարդկությունը իրավունք ամրագրենք մեր օրը բաժանելու երեք մասի` 8 ժամ աշխատանք, 8 ժամ

զվարճանք կամ հանգիստ և 8 ժամ էլ քունորպեսզի շաբաթական առնվազն մեկ օր հանգիստ

ունենանք և տարվա մեջ ունենանք վճարովի արձակուրդԱյսօր մենք արհամարհում ենք այս ամենի

համար պայքարած մարդկանց կյանքն ու գործըերբ ասում ենք«կհարմարվեմ»Հանցագործ ենք

նաև ապագա սերունդների առջևքանի որ մեր պահվածքով ու օրինակով մեր երեխաներին

քարոզում ենք հարմարվել ու ստրուկ լինել ու չենք կայանում որպես արդարսոցիալական,

իրավական ինքինշխան պետություն և հասարակություն (ինչպես ամրագրված է ՀՀ

Սահմանադրությամբ): 

 Աշխատավորների դրությունը փոխելըաշխատանքային իրավունքները պաշտպանելը

Հայաստանում հաստատ հեշտ չի լինելուՄարդիկ չեն ուզում ավելորդ բարդացնել իրենց կյանքը

չկան նաև հաստատություններգործուն արհմիություններանաչառ դատարաններՍակայն կան

որոշ իրավապաշտպաններկա օրենք աշխատանքային իրավունքների մասին և մեծ ալիքը կարող է

սկսվել մի քանի մարդկանց օրինակով: 

 Միավորումը (ասոցիացիան), համագործակցությունըմոբիլիզացումը և խելացի

երկարատև պայքարը հաջողության ճանապարհներն են: Թող այսօր առավոտյան տաքսու

վարորդները հրաժարվեն 24 ժամ աշխատելուցի՞նչ են անելու «սերվիսների տերերը»նորերի՞ն են

բերելուվաղն էլ թող նրանք էլ հրաժարվեն… հետո՞ ինչ են անելուԼուծումներ կան ու միշտ էլ

գտնվելու ենև դժվար թե բողոքի ալիքը կյանքի գնով կամ անգամ աշխատանքի անվերադարձ

կորստով վերջանա: 

 Ի վերջոեթե չենք կարողանալու ազատ ու երջանիկ մարդիկ լինել մեր հայրենիքումմիասին ապրել

ու արարելէլ ինչների՞ս է պետք անկախությունըԱրցախըՀայ դատը… ուրեմն արժանի չենք

անկախ ու ինքնիշխան պետություն ունենալուՀայաստանը երբեք չի կարող ինքնիշխան լինելեթե

այդպիսին չլինի այստեղ ապրող մարդըսովորական քաղաքացինԻսկ ստրկական Հայաստան մեզ

պետք չէհարյուրավոր տարիներ ստրկություն ենք ճաշակել թուրքերիպարսիկներիռուսների և

ուրիշ գաղութատերերի ձեռքի տակՆրա համար չեն մեր ծնողներն ու պապերը պայքարել ազատ,

արդարանկախ հայրենիքի համարոր այսօր մեր իսկ երկրում մեր ձեռքով մեզ ճորտացնենք:   

 Անքակտելի է կապը մի կողմից հայրենասիրության ու ազգայինի և մյուս կողմից

մարդկայինիսոցիալականի ու դասակարգայինի միջևՀայոց վերնախավերը

ժամանակ առ ժամանակ մոբիլիզացնում են ժողովրդին Արցախյան հիմնահարցի կամ

հայ-թուրքական հարաբերությունների շուրջ (որն արդարացի է), սակայն 18 տարի

շարունակ ոչ ոք չի մոբիլիզացնում  ժողովրդին հայ մարդու և հասարակության

արդարարժանապատիվ կյանքի համարՄինչդեռ 18 տարի շարունակ հենց իր

«անկախ» հայրենիքում ընկճվածստրկացվածօտարացած հայ մարդը և հայ

ժողովուրդը ընդունակ չէ և չի կարողանալու պայքարել արտաքին սպառնալիքների

դեմ: Անհրաժեշտ է ճշտել պայքարի թիրախները, մեթոդներն ու ռազմավարությունը`

համադրելով ներքին ու արտաքին թշնամիների և սպառնալիքների դեմ պայքարի

ճիշտ ուղինՄիայն ինքնիշխանարժանապատիվիրենիր ընտանիքըհամայնքը,

պետությունը սիրողհարգողմարդը և ժողովուրդն են ընդունակ զարգանալու և

անվտանգ ապրելուՎաղուց ժամանակն է ուղղելու մեր մեջքըորպեսզի այլևս ոչ ոք,

ո՛չ ներսիցո՛չ դրսիցչկարողանա մեզ հեծնել:


Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտՄԻԺԻ
Երևան, 21 սեպտեմբերի, 2009թ.

 

 



[1] ՀՀ ազգային վիճակագրական ծառայության 2008թ-ի տարեգիրք

 

ՄԻՏՔ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014