ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

15.04.2010 Ո՛չ վախ, ո՛չ ատելություն, ո՛չ համակերպում, այլ արդարատենչություն և անընդհատպայքար հանուն արդարության

 
 

Ո՛չ վախ, ո՛չ ատելություն, ո՛չ համակերպում, այլ արդարատենչություն և անընդհատ

պայքար հանուն արդարության

Երբ մարդիկ որոշում ենոր ուզում են ազատ լինել,

ոչինչ չի կարող կանգնեցնել նրանց:

Դեսմոնդ ՏուտուՀարավաֆրիկյան հանրապետության

կրոնական և քաղաքացիական առաջնորդ

 

Ինչպե՞ս է լինում, որ ստրկացած ու անգիտակից մարդիկ հանկարծ հասկանում են, որ ի ծնե օժտված

են մարդկային իրավունքներով և արժանապատվությամբ, որոշում են նվաճել դրանք, ոտքի են

կանգնում ու նվաճում են: Սպարտակի ապստամբությունից մինչև 20-րդ դարի մարդկային,

հասարակական ու ժողովրդական շարժումները, այս անհասկանալի ուժն է, որ որակապես փոխել ու

առաջ է մղել մարդու և ժողովուրդների զարգացումը:

 Ագահություն, նախանձ, նվաստացում, ճնշումներ, թշվառություն, վախկոտություն... անվերջ

անտանելի ածականների մի ամբողջ շարք, որով այսօր բնութագրվում է մեր` հայ ժողովրդի

գերակայող մեծամասնությունը: Ինչի՞ց կառչել, ինչո՞վ սնել սեփական արժանապատվությունը,

հայրենասիրությունը, պատկանելությունն այս հողին, տարածքին ու ժողովրդին, նրա ներկային ու

ապագային: Գյուղացուց մինչև բանվոր, ուսուցչից մինչև խանութպան, անգամ ուսանող, պատրաստ

են ժամեր շարունակ հորդել իրենց խնդիրների շարանը` ցածր աշխատավարձ, բարձրացող գներ,

հողը ձեռքներիցս առնում են, հարկայինը չոքում է դռանս ու չի թողնում աշխատել, ուսխորհրդի

ընտրությունն ի՞նչ է` դա էլ է կաշառքով ու կեղծիքով անցնում... Գյուղացին ճնշված է և

աղքատացած, նույնիսկ փոքրաթիվ միջին խավն իր հայրենիքում ապրում է այնպիսի

պայմաններում, երբ ապագայի մասին հեռանկար ունենալ հնարավոր չէ. անընդհատ վտանգ կա, որ

աշխատանքը կարող ես կորցնել, բիզնեսից զրկվել, տնից դուրս արվել, և այլն և այլն... Ճնշող

փոքրամասնությունը` ոչ լեգիտիմ իշխանություն, էլիտա կոչվածը, գրպաններն է լցրել ֆինանսները,

տիրացել հայրենիքի հողին ու ռեսուրսներին, գերշահագործում է ու ավերում ամեն ինչ` հիմար

ագահությամբ ու չտեսությամբ: Մի ձեռքում նա բռնել է մահակը` սեփական ժողովրդին ծեծելու

համար, իսկ մյուսում պահում է խաչը` իր հանցագործություններն արդարացնելու կամ օրհնելու

համար: Եվ սա զարմանալի չէ: Չէ՞ որ ինքներս ենք կամովին զիջել, հետ ենք քաշվել ամեն անգամ,

երբ նվաստացրել ու անարդար են վարվել մեր կամ ուրիշի հետ, որոշել ենք վատամարդ չլինել,

չխառնվել, հարմարվել, վերցնել 5000 դրամն ու երեխային մի շոր գնել` շնից մազ պոկելն էլ է օգուտ:

 Գիտակցենք, վերջապես, որ այն վիճակը, որում հայտնվել ենք, հիմնականում մեր

պատասխանատվությունն է, մեր հավաքական պատասխանատվությունը և մեր անհատական

որոշումների արդյունքը: Երբ մենք հրաժարվում ենք ճշմարիտ ու ազատագրող որոշումներ

կայացնել, ստանձնել մեր դերը, ապա մեր փոխարեն որոշում են ուրիշները, որոնք էլ անպայման չէ,

որ առաջնորդվեն հանրային շահով ու հանրային բարիքի գիտակցությամբ: Մենք չենք վայելում

մարդկային ու ազգային իրավունքներ մեր հայրենիքում, նույնիսկ պետությունն էլ մերը չենք

գիտակցում: Իրավունքը նախ նվաճել է պետք` իբր մարդ, ինքնակերտում է պետք, պետությունն ու

հայրենիքը կառուցել է պետք: Նոր հեծանիվ հորինելու կարիք չկա. անհրաժեշտ է թոթափել վախն ու

ատելությունը, գիտակցել, կազմակերպվել և գործի անցնել: Ծավալուն քաղաքացիական շարժումը՝

կրիտիկական զանգված կազմած՝ գիտակից ու համարձակ մարդ-քաղաքացիներից է սկսվում:

Կարևոր է չհամակերպվել, թոթափել անորոշության վախը, չհամագործակցել հանցավոր

կառույցների հետ, արդարատենչ ու պահանջատեր լինել և պայքարել հանուն սեփական ու

հավաքական մարդկային և ազգային արժանապատիվ գոյության և կյանքի:

Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտՄԻԺԻ

Երևան, 15 ապրիլի, 2010թ.

 

 

ՄԻՏՔ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014