ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

01.03.2011 Որակապես վերափոխվելու և կազմակերպվելու ժամանակն է

 
 

Որակապես վերափոխվելու և կազմակերպվելու ժամանակն է


 

Այսօր ժողովրդական ըմբոստացումները և ապստամբությունները հիմնականում բարոյական,

էթիկական և սոցիալական հարթության վրա ենԴրանք առաջին հերթին մերժում են այլասերված,

կոռումպացված և կոռումպացնող բռնատիրություններըԵրբ խոսում ենք բարոյականությունից

խոսում ենք քաղաքականությունիցով չի ուզում սա տեսնել ու հասկանալդատապարտում է իրեն

ոչինչ չհասկանալու: Սա է թունիսցի երիտասարդ Մոհամեդ Բուազիզիի արարքի (ըմբոստ

ինքնահրկիզմանամբողջ իմաստը:

 

Հայաստանում բնակվողին սովորեցրել են «անտեղի» հարցեր չտալմանավանդ եթե դիմացինը 

ինչ-որ հայտնի կամ պաշտոնավոր մարդ է:

Հասկացրել ենոր պետք է ճարպիկ լինելիմանալ՝ ում հետ է բարեկամություն անում, «թացը չորից

տարբերել», որպեսզի «առաջ գնա»:

Երբ սրտի կամ խղճի պոռթկումով նա թիկունք է կանգնել թույլինտուժվածինասել ենթե հիմար է՝

մի՞թե իր դարդերը քիչ ենոր ուրիշի համար «գլուխը քարի տակ է դնում»:

Փոխարենը շատ հիմնավոր բացատրել ենոր «շնից մազ պոկելն էլ օգուտ է», որովհետև եթե 

արժանապատվությանդ կամ սկզբունքներիդ տեղիք տասայդ «մազն» ուրիշին է հասնելու ու մնալու

ես ձեռնունայն:

Նրան անդադար ասել ենոր պետք է խոնարհվել այն մարդու առջևում ձեռքին փող ու մահակ կա,

որ ուժը դա է:

Նրան համոզել են նաևոր աշխարհում արդարություն չկա և իրենից ոչինչ կախված չէՓոխարենը 

կան Ամերիկա և Ռուսաստանկան օլիգարխներ ու կորպորացիաներվերջապեսկան մասոններ ու

նրանք են թելադրում խաղի կանոններըհոսանքին հակառակ լողալը խենթություն է:

Այսպես մեռնում ենայսպես չեն ապրում… Այսպես գոյություն են քարշ տալիսբայց

չեն զարգանումու մանավանդչեն կերտում անհատհասարակություն և

պետություն:

Բայց հենց այսպիսին է այսօրվա Հայաստանըեսակենտրոնսեփական կյանքին տեր չկանգնող

քաղքենիթույլին ճնշողպնակ լիզողսեփական սխալները երբեք չընդունող ու

անհաջողությունները չվերլուծող մարդկանց մի հավաքածու՝ որոշ բացառություններով:

Ազատությանարդարությանմարդասիրությանփոխօգնության արժեքները տեղ չունեն այստեղ:

Անկախության քսան տարիների ընթացքում Հայաստանում մարդը թերևս հազվադեպ է իրեն հարց

տվելթե ինչո՞ւ է ապրում այս հողի վրաի՞նչ սկզբունքներով է ցանկանում ապրելի՞նչ է ուզում 

կերտել մյուսների հետ միասինԳիտե միայնոր քսան տարի իրեն թալանում են և երկիրն են

թալանումսակայն պատրաստ է թալանչիների առաջ խոնարհվել ու նրանց նետած գողոնի

փշուրներով կշտանալՆա սովորել է կաշառք տալ և վերցնել,  5000 դրամի դիմաց ծախել իր ձայնը,

որը նույնն էինչ ծախել Հայաստանի քաղաքացիությունըՆա սովորել է անտեսել ու արհամարհել

այն հազարավոր անտուններին ու աղքատներինորոնցով լցված են Երևանի փողոցներըորոնք

աղբամանից գտած մի կտոր հացով են ապրում և բաց երկնքի տակ քնումիսկ նրանց թիվն արդեն

անցել է 2000-ը (էլ չենք խոսում մյուս քաղաքների ու գյուղերի մասին): Նա շշմեցնող

անտարբերությամբ է ընդունում այնոր տարվա մեջ մի քանի անգամ բարձրանում են հանրային

(կոմունալծառայությունների և առաջին անհրաժեշտության ապրանքների  գներըու նաևոր

հայկական խնձորը հնդկական բանանից երկու անգամ թանկ էԻսկ երբ պետության ճեղքված

բյուջեն բռնությամբ լցնում են «հղիների նպաստները հարկելու» կամ ավտոմեքենաների պարտադիր

ապահովագրության միջոցովդարձյալ լռում ու համակերպվում էՀամբերությամբ է լսում նաև ամեն

օր Հանրային հեռուստատեսությամբ հնչող գունավոր ստերն այն մասինթե ինչպես է զարգանում

«երկիր դրախտավայրը» և ինչպես է կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ ԿառավարությունըԻսկ երբ

այս ամենը շատ է սկսում ճնշելճանապարհը մեկն է՝ արտագաղթդեպի դուրս...

*           *           *

2011 թվականն աշխարհը սկսեց բողոքներիժողովրդական ըմբոստացումների ու

ապստամբությունների անսպասելի ալիքովՏասնամյակներ շարունակ իրենց դիրքերը հաստատած

և արտաքին ուժերի աջակցությունը վայելող միլիարդատեր  բռնապետները տապալվում են կամ

տապալման սպառնալիքի առջև կանգնումՄերձավոր Արևելքն ու Արաբական Աֆրիկանորոնք

հիշելի անցյալում լուրերում հայտնվում էին միայն կրոնական կամ ազգայնական կոնֆլիկտներով և

կամ իբրև տուրիստական ուղղություններայսօր սոցիալական պայքարներ են մղումպահանջում են

ժողովրդավարություն և սոցիալական արդարություն:

2010թ. դեկտեմբերի 17-ին, Թունիսի քաղաքային իշխանությունները երիտասարդ փողոցային 

առևտրական Մոհամեդ Բուազիզիից (նա բարձրագույն կրթություն ուներ, սակայն մասնագիտական 

աշխատանք չունենալով զբաղվում էր փողոցային առևտրով) բռնագրավեցին ապրուստի միակ 

միջոցը՝ իր վաճառքի հանած պտուղները: Բուազիզին ինքնահրկիզվեց, իսկ հաջորդ օրը Թունիսի 

վրդովված երիտասարդները հազարներով փողոց դուրս եկան՝ բողոքելու անարդար տնտեսական ու 

սոցիալական կարգերի դեմ, այնուհետև պահանջելով նաև 23 տարի շարունակ երկրում 

տիրապետող ռեժիմի տապալումը: Նախագահ Բեն Ալին և նրա կինը, որ իր գերդաստանով հանդերձ 

տարիներ շարունակ թալանել էին երկիրը, ոսկով պայուսակները լցրած` փախան Սաուդյան 

Արաբիա: Թունիսից օրեր անց հեղափոխական կրակներով վառվեցին Եգիպտոսը, Հորդանանը, 

Ալժիրն ու Եմենը: Եգիպտոսի խաղաղ ժողովրդական ապստամբությունը (Գանդիի ոչ բռնության 

սկզբունքին հարիր), որ սկսեց 2011թ. հունվարին և առաջին փուլով հաղթանակեց փետրվարի 11-ին 

նախագահ Մուբարաքի հրաժարականով, ծառայում է իբրև մոդել շարժումների ու 

ապստամբությունների մի նոր ալիքի համար: Այն խորհրդանիշ է հանդիսանում ոչ միայն 

արաբական և մահմեդական ժողովուրդների, այլև բովանդակ աշխարհի ազատատենչ ու 

ժողովրդավար ներշնչումների և շարժումների համար: Վախն ու ամենազորի 

անձեռնմխելիության հոգեվիճակն ապշեցուցիչ կերպով մեկ ակնթարթում ՓԼՎԵՑԻՆ և 

ժողովուրդը ԳԻՏԱԿՑԵՑ իր ինքնակազմակերպման և շարժման ՈՒԺԸ: Ամբողջ 

աշխարհի բռնատերերն ու ավտոկրատներն ամեն պատճառ ունեն սարսափելու և 

իրենց վտանգված զգալու:

Հայաստանի ավտոկրատ, 2008թ-ի մարտի 1-յան արյունով հաստատված իշխանությունների 

արձագանքը կանխատեսելի էր՝ անդադար կրկնում են, թե մեր երկրում հեղափոխության ուղին 

անընդունելի է, պետք է ընթանալ բարեփոխումների ճանապարհով: Սակայն տեսնես ո՞ր 

բարեփոխումները նկատի ունեն ՀՀ իշխանությունները: Հեռուստաընկերությունների փակո՞ւմը: 

Կամ գուցե երկրի ամբողջ ընդերքը հանքահանող ընկերություններին վաճառե՞լը: Թե՞ խոշոր 

գյուղացիական տնտեսությունների ստեղծումը, որոնք գյուղացու ձեռքից շուտով կխլեն նույնիսկ 

այսօրվա չնչին վաստակը: Հավանաբար այս բարեփոխումների շարքից է նաև Երևանի փողոցներն 

առևտրականներից մաքրելն առանց ընդունելի այլընտրանք ապահովելու և մեկ օրում հազարավոր 

մարդկանց՝ իրենց ապրուստի միակ միջոցից զրկելը, և այլն, և այլն:

Չնայած արտաքին-ձևական իմաստով ՀՀ իշխանական բուրգում կատարված մի քանի կադրային 

տեղաշարժերին, սրանք որևէ որակական բարեփոխում չեն խոստանում, այլ ավտոկրատ, 

կոռումպացված և կոռումպացնող իշխանական բուրգն ավելի ամրացնելու և կենրոնաձիգ դարձնելու, 

հանրային հարստությունը թալանած ու դեռ թալանող փոքրաթիվ գերդաստաններին բուրգի 

գագաթում պահելու նպատակ են հետապնդում: Ընդհակառակը, վերջին ամիսներին ՀՀ 

իշխանությունների ձեռնարկած քայլերը միայն գալիս են հաստատելու, որ այս համակարգի ներսում 

որևէ էվոլյուցիոն բարեփոխում հնարավոր չէ, որ միակ իրական այլընտրանքը դրա փոխարինումն է 

որակապես նոր համակարգով: Սակայն անգիտակից, տարերային, վաճառվող ու կաշառվող 

մարդիկ, անկազմակերպ և ծախվող հոգիներն ընդունակ չեն որակական իմաստով համակարգ 

փոխելու, այլ ավելի են այն այլասերելու. ամբոխավարության և ստի շարունակություն, ինչպես եղել է 

Հայաստանի պատմության մեջ արդեն 21 տարի ու նաև դրանից առաջ: Որակական փոփոխությունը 

հնարավոր է միայն այն դեպքում, երբ այլընտրանքը որակական իմաստով մշակված է, երբ կան

 գիտակից ու պայքարող, հավաքական շահերով առաջնորդվող, ծրագրված սոցիալական 

պայքարներ մղող ինքնակազմակերպված խմբեր, որոնք նաև իրար հետ համագործակցելով վերջ 

կդնեն այս համակարգին և այն կփոխարինեն որակապես նորով` ժողովրդավար ու արդար 

համակարգով:

*           *           *

Այսօր աշխարհում գլոբալ մակարդակով վերափոխումներ են տեղի ունենում: Դեռ վերջերս

 աշխարհը ցնցեց Վիքիլիքսը՝ բացահայտելով, թե դիվանագիտության քողի տակ որքան վճռորոշ 

որոշումներ են ընդունվում ժողովուրդների թիկունքում: Մի փաստ, որը թերևս շատերին գիտակցել 

տվեց, թե որքան են իրենց կառավարություններն անհաշվետու և օտարված իրենցից: 

Կապիտալիզմի գլոբալ ճգնաժամը նոր դիսկուրսներ է առաջացրել նաև Արևմուտքում, Եվրոպայում: 

Կասկածի տակ են դրվում ներկայացուցչական ժողովրդավարությունները, որոնք այլևս անընդունակ 

են ներկայացնելու իրենց ժողովուրդներին, այլ օտարվելով նրանցից՝ գործիք են դառնում բազմազգ 

կորպորացիաների շահերին: Այլաշխարհայնացման կամ այլընտրանքային համաշխարհայնացման

 շարժման մեջ միավորված հարյուր հազարավոր ակտիվիստներ, գիտնականներ, արվեստագետներ 

ու տարբեր մասնագետներ մշակում ու գործադրում են ավելի արդար ու հավասարական 

տնտեսական, քաղաքական ու սոցիալական մոդելներ, որտեղ մարդիկ անմիջականորեն 

ներգրավված կլինեն իրենց վերաբերող բոլոր հիմնական որոշումների կայացման մեջ, որտեղ 

աշխատանքը հիմնված չի լինի շահագործման վրա, իսկ տնտեսությունները կհարգեն բնությունը:

Ի՞նչ դիրքում կմնա մեր Հայաստանը այս գլոբալ վերափոխումների շրջանում, ինչպես կմասնակցի 

բնության ու տիեզերքի հետ համերաշխ մարդկային զարգացման պայքարներին:  Հիմնականում 

կախված է մեզանից` կկարողանա՞նք արդյոք ձևավորվել, քաղաքականապես կազմակերպվել և 

որպես հայ մարդ, հայ ժողովուրդ, հասարակություն և պետություն, համամարդկային գործոն 

դառնալ, և ոչ թե գործիք, թե՞ դուրս կմղվենք պատմության հետագա ընթացքից: Եթե չդառնանք այդ 

գործոնը, ապա բնության օրենքի համաձայն ինքներս մեզ մահվան ենք դատապարտելու: Այս է 

սպասում քաղաքական, տնտեսական, մշակութային ու ժողովրդագրական նման խոր ու տևական 

անկում ապրող մի հավաքականությանը/ժողովրդին, որն ինքն էլ արագացնում և խթանում է 

ներկայիս ինքնավերացման գործընթացները:

Միևնույն ժամանակ, բռնապետական-ոստիկանական ճնշումների ու օլիգարխիկ գործարքների 

այլասերիչ ու ավերիչ ֆոնի վրա անհնար է չնկատել լիովին հակադիր մի այլ գործընթաց. 

հասարակական նախաձեռնող խմբերն ու շարժումները, որոնք զուտ քաղաքացիական հենքի վրա 

ձևավորված կամավոր միություններ են, իրենց այս երկրի տերն են գիտակցում, փոփոխության 

գործոն են համարում և պայքարում են մյուս մարդկանց ևս արթնացնելու և մեր հասարակությունն 

ավելի լավը դարձնելու համար: Այս գիտակից խմբերի հիմքի վրա է, որ Հայաստանում արթնանալու է 

որակապես նոր` ժողովրդավար ու արդար համակարգի ձևավորման շարժումը: Սակայն բողոքի 

կազմակերպմանը զուգահեռ, անհրաժեշտ է ձևակերպել այլընտրանքը՝ մեր տեսլականները տարբեր 

ոլորտներում՝ կրթական, բնապահպանական, սոցիալ-տնտեսական, արտաքին-քաղաքական և այլն: 

Եթե նման հստակ ու գործուն այլընտրանքը մշակված չլինի, ապա յուրաքանչյուր շարժումից հետո 

կանգնելու ենք նույն կոտրած տաշտակի առջև, ապրելու ենք էլ ավելի մեծ հիասթափություններ, 

դարձյալ խաբված ու անզոր ենք զգալու, դարձյալ արտագաղթի մեծ ալիք տեսնելու, քանզի մեզ մոտ 

ճնշումը պարպվում է Հայաստանը դատարկող ու քանդող ԱՐՏԱԳԱՂԹՈՎ: Պետք է պատրաստվեն 

մարդիկ և մշակվեն ծրագրեր, որոնք դրվելու են նոր և իրական ԱՆԿԱԽ և ինքնիշխան ժողովրդավար 

ու արդար Հայաստանի Հանրապետության հիմքում, սկզբունքները, որոնց շուրջ գիտակից 

համաձայնության կգա և որոնց համար պատասխանատվություն կստանձնի ՀՀ յուրաքանչյուր 

քաղաքացի և բնակիչ:

Մենք պետք է սովորենք հարցականի տակ դնել մեզ հստակ թվացող ճշմարտությունները և նոր 

պատասխաններ գտնել: Պիտի հավատանք ազատության, արդարության ու հավասար 

իրավունքների իդեալներին և դադարենք համագործակցել տիրապետող հանցագործ ռեժիմի հետ: 

Պիտի օգնենք ու գոտեկցենք միմյանց՝ որպես մարդիկ և քաղաքացիներ: Եվ հավատանք, որ մենք 

իբրև մարդ-անհատներ, ու նաև մեր հավաքականությունը և պետությունը միայն կշահեն, եթե 

յուրաքանչյուրս իբրև անհատ և հավաքականության անդամ գործոն դառնանք, աշխատենք ու 

մասնակցենք մեր հավաքականության կառուցմանն ու զարգացմանը: Սա բոլորիս գործն է: Պետք է 

կարողանանք ԱՊՐԵԼ, արժևորել կյանքն ու պայքարել արժանապատիվ ապրելու համար:

 

Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտՄԻԺԻ
Երևան, փետրվար, 2011թ.

 

 

ՄԻՏՔ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014