ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

03.09.2009 - ՄԻԺԻ-ի հայտարարությունը 2009թ. օգոստոսի 31-ին Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունների մասին

 
 

ՄԻԺԻ-ի հայտարարությունը 

2009թ. օգոստոսի 31-ին Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունների մասին

 
ՄԻԺԻ-ն չի ընդունում ս.թ. օգոստոսի 31-ի գիշերը Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման շուրջ արձանագրությունների ստորագրումը:

 

Այս փաստաթղթերում տեղ են գտել դրույթներ, որոնց մասին ՄԻԺԻ-ն և հայ հասարակության այլ շերտեր ահազանգել են դեռևս ս.թ. ապրիլից սկսած` պահանջելով հրապարակել ապրիլի 22-ին Շվեյցարայում ստորագրված<ճանապարհային քարտեզը>: Ի պատասխան ՄԻԺԻ-ի` ս.թ. ապրիլի 26-ի Բաց նամակի` ՀՀ արտաքին գործերի նախարարությունից ստացված պաշտոնական պատասխանում ասվում էր, որ  Հայաստան-Թուքիա հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցություններում նախապայմանների հարցն ի սկզբանե բացառվել է (19.5.2009թ., 25/06621): Նույնը ՀՀ ԱԳ նախարարը պաշտոնապես հայտարարել է իր ելույթներում:

 

Այնուամենայնիվ, օգոստոսի 31-ին ստորագրված արձանագրություններով ճանաչվում է հայ-թուրքական ներկա սահմանը` փաստորեն վերահաստատելով 1921թ-ին մեզ պարտադրված Կարսի պայմանագիրը, վերահաստատվում են պետությունների տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքները, ինչը թուլացնում է հայկական կողմի դիրքերնԱրցախյան հիմնախնդրի արդար ու հայանպաստ կարգավորման գործընթացում, նախատեսվում է, ի թիվս այլոց, նաև պատմական հարթության երկխոսություն սկսել համապատասխան ենթահանձնաժողովում, ինչը Հայոց ցեղասպանությանուրացմանն ու մեrժմանը ծառայող անթույլատրելի քայլ է. Թուրքիայի իշխանությունները տարիներ շարունակ պետական հետևողական քաղաքականություն են վարում այս ուղղությամբ, հարվածել ու հարվածում են հայ ժողովրդին և իր տքնաջան պայքարին` հանուն հայոց ցեղասպանության իրավական ճանաչման ու հատուցման:

Փաստորեն, ՀՀ իշխանությունները շարունակում են դրժել իրենց պարտավորությունը` հաշվետվություն տալու հայ ժողովրդին ու հասարակությանը: Նրանք ոչ միայն չհրապարակեցին <Ճանապարհային քարտեզը>, այլև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գնացին` ընդունելով Թուրքիայի հակահայ նախապայմանները, այն է` հայ ժողովրդի արդար իրավունքներն ու շահերը ոտնահարող և հայոց պետականության անվտանգությունը խափանող նախապայմաններ:
 
Մենք կոչ ենք անում ՀՀ Ազգային ԺողովինԱԺ բոլոր պատգամավորներին, կտրականապես ՄԵՐԺԵԼ հայ ժողովրդի գոյությունն ու անվտանգությունը վտանգող այս երկու փաստաթղթերի վավերացումը: Նշում ենք, որ ՈՐԵՎԷպատգամավորպետական պաշտոնյա, քաղաքական գործիչ կամ քաղաքական ուժ, որը ԿՍՏՈՐԱԳՐԻ կամ ԿՀԱՍՏԱՏԻ հայ ժողովրդի արդար իրավունքներին և կենսական շահերին դեմ գնացող այս փաստաթղթերը, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ է ենթարկվելու և ժողովրդի ՊԱՏԺԻՆ Է ԱՐԺԱՆԱՆԱԼՈՒ:
 

Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ` ՄԻԺԻ

Երևան, 3 սեպտեմբերի, 2009թ.

 

ՄԻՏՔ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014