ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

14.07.2009 - Հայտարարություն. Հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից կամ հրաժարական տալ

 
 
ՄԻԺԻ-ն իր վրդովմունքն ու դիմադությունն է հայտնում հուլիսի 10-ին ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների կողմից հնչած հայտարարության կապակցությամբ, ուր ներկայացվում են Արցախյան հիմնահարցի կարգավորման Մադրիդյան սկզբունքները և կոչ է արվում արագորեն վերջնական համաձայնության գալ դրանց կապակցությամբ: Առավել վրդովեցուցիչ է ՀՀ իշխանությունների պարտվողական ու անգիտակից դիրքորոշումն այս կապակցությամբ:
 
Մադրիդյան սկզբունքներն ամրագրում են հայկական դիվանագիտության անվերապահ պարտությունը` Արցախյան ազատագրված տարածքները հանձնել Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչել միայն նոր հանրաքվեի պարագայում` ադրբեջանցի փախստականների վերադարձից հետո և նրանց մասնակցությամբ, անվտանգություն ապահովելու համար հույս դնել միջազգային խաղաղապահ ուժերի վրա և այլն: Արտգործնախարար Նալբանդյանի` հուլիսի 11-ի հայտարարությունը վկայում է, որ ՀՀ իշխանություններն անամոթաբար պատրաստ են մինչև վերջ զիջել հայոց պետական շահերը, ՀՀ և ԼՂՀ ժողովուրդների` անվտանգ ապրելու և զարգանալու իրավունքները: 
 
Նման պարագայում գտնում ենք, որ իրավիճակն արժանապատվորեն հաղթահարելու համար ՀՀ իշխանությունները պետք է առնվազն ՀՀ նախագահի մակարդակով հայտարարեն, որ մեր պետությունն ու ժողովուրդը չեն ընդունում հայտարարված սկզբունքները, պետք է նաև միանշանակ պահանջել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչել բանակցությունների լիիրավ կողմ. առանց այս պայմանները բավարարելու անընդունելի է բանակցությունների սեղանի շուրջ նստել Արցախյան հիմնահարցի կապակցությամբ: Թե° իրավական, թե° պատմամշակութային, թե° ռազմական դիտանկյուններից հայկական կողմն ունի հաղթանակի բոլոր նախապայմանները: Իսկ քաղաքական բանակցություններում ներկա զիջումներն ու պարտությունները պայմանավորված են միայն դիվանագետների ու քաղաքական վերնախավի թուլամորթությամբ և տկարությամբ:
 
Մեզ պետք չեն "օտար տերերի ծառաներ". մեր երկրին անհրաժեշտ են նվիրված, հայրենասեր, ժողովրդավար, ազգային ու պետական շահերը գիտակցող ու կենսագործող քաղաքական գործիչներ և պետական ղեկավարություն: Ուստի, եթե ներկա ՀՀ իշխանությունները չեն կարողանում գիտակցել և կենսագործել մեր պետության ու ժողովրդի շահերն ու հիմնարար իրավունքները, ապա նրանք պետք է անհապաղ հեռանան կամ հեռացվեն իրենց դիրքերից: Ընդ որում, ոչ թե արտգործնախարարի, այլ ՀՀ նախագահի ու կառավարության մակարդակով: ՀՀ ներկա իշխանությունները, ի սկզբանե ոչ լեգիտիմ լինելով, բռնությամբ իշխանությանը տիրանալուց հետո, ևս մեկ անգամ ապացուցում են, որ իրենց գործողություններն ու շահերն ընդհանուր ոչինչ չունեն մեր ազգի ու պետության հավաքական շահերի և նպատակների հետ: 
 
ՄԻԺԻ-ն բազմիցս նշել է, որ ցավոք, 1991թ. Հայաստանի Հանրապետության անկախացումից ի վեր ազգային-պետական արտաքին քաղաքական խնդիրներում ՀՀ բոլոր իշխանություններն ունեցել են միևնույն պատվողական դիրքորոշումը: 1996թ-ին այսպիսի դիրքորոշումը դարձավ իշխանությունների հանդեպ անվստահության հիմնական պատճառներից մեկը, որը 1998թ-ին հանգեցրեց ՀՀ առաջին նախագահի հրաժարականին: Նման իրավիճակ է նաև այսօր:
 
Մենք զորակցություն ենք հայտնում այն բոլոր ուժերին, որոնք վճռականություն են հայտնել Արցախի Հանրապետության սահմանադրությամբ ամրագրված բոլոր տարածքների պահպանման, Արցախի անկախ պետության կարգավիճակի ճանաչման կամ Հայաստանի հետ միավորվելու օգտին և պատրաստ են գործել այս ուղղությամբ:
 
Կոչ ենք անում նաև Արցախի Հանրապետության իշխանություններին սկզբունքային դիրքորոշում հայտնել ու մերժել Մադրիդյան սկզբունքները, նաև այս կապակցությամբ ճնշում գործադրել ՀՀ իշխանությունների վրա:
 
Մենք իրավունք չունենք պատմության դասերն արհամարհելու և արդեն որերորդ անգամ թուլացնելու, ոչնչացման եզրին հասցնելու հայոց պետականությունը: Արցախի հիմնախնդիրն իր ներկա ընդգրկումով վերացական հայրենասիրության կամ նույնիսկ 1988-1994թթ. կռվողների ու զոհերի հիշատակը հարգելու հարց չէ, այլ մեր հայրենիքում գոյատևելու, ազատ ու արժանապատիվ ապրելու իրավունք, նոր պատերազմից զերծ մնալու երաշխիք, պատասխանատվություն ներկա ու ապագա սերունդների հանդեպ:
 
Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ` ՄԻԺԻ
Երևան, 14 հուլիսի 2009թ
 

ՄԻՏՔ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014