ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

29.10.2007 - ՄԻԺԻ-ի ուղերձը Աղքատության դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ

 
 
ՄԻԺԻ-ի ուղերձը Աղքատության դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ
 
2007թ-ի հոկտեմբերի 17-ին` աղքատության դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ, Համաշխարհային կոչ ընդդեմ աղքատության հայաստանյան կոալիցիայի կազմակերպած քայլարշավի և պահանջատիրության շրջանակում, Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ՝ ՄԻԺԻ հայաստանյան ոչ կառավարական կազմակերպությունը կոչ է անում ՀՀ պատկան մարմիններին բարձրացնել Հայաստանի Հանրապետությունում աղքատության և սպառողական զամբյուղի սահմանագծերը:
 
ՈՒՂԵՐՁ
 
ՀՀ Նախագահին, Ազգային Ժողովին, Կառավարությանը
Հայ Ժողովրդին
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԳԻԾԸ
 
ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ միջազգային օրվա (հոկտեմբերի 17) առիթով ՄԻԺԻ-ն իր ձայնն է բարձրացնում Հայաստանի Հանրապետությունում` ՀՀ աղքատության իրական պատկերի մասին և պահանջում է ՀՀ Նախագահից, Ազգային Ժողովից և Կառավարությունից իրական պայքար ծավալել աղքատության դեմ և բարձրացնել Աղքատության գիծը մեր հայրենիքում` Հայաստանում:
 
2006-07թթ. հրապարակված ամենաթարմ տվյալներով` ՀՀ-ում 2004թ.-ի համար պարենային զամբյուղի* արժեքը կազմել է 12467 դրամ, իսկ 2005թ-ին` 13266 դրամ: Սպառողական զամբյուղը** 2004թ. տվյալներով 19373 դրամ էր, իսկ 2005թ. տվյալներով 20289 դրամ:*** Պարենային զամբյուղի 58 տոկոսը կազմում է միայն հացը, կարտոֆիլը` 6%, մակարոնեղենը` 4%, յուղը 8%: Պարզվում է, որ այն մարդիկ, որոնք աղքատ չեն հիմականում ամեն օր ուտում են հաց, կարտոֆիլ և մակարոնեղեն: Մի՞թե նման սննդակարգով ապրող մարդը կարող է լինել առողջ, կենսունակ, երջանիկ ու արժանապատիվ` ՈՉ : Սպառողական զամբյուղի մեջ բացի սննդից մտնում են նաև ջրի, Էլեկտրաէներգիայի, ջեռուցման, բնակարանի վարձի, գազի, հեռախոսի և այլ նմանատիպ ծախսերը: Պատկերացնենք մեկ մարդ, որն ունի 22000 դրամ և մեկ ամսվա ընթացքում այդ գումարով պետք է հոգա իր սննունդը, հիգենան, հագուստը և կենցաղային տարրական պայմանները, և այս ամենը` առանց որևէ կողմնակի աջակցության: Եթե աղքատության հաղթահարման վերաբերյալ պետական մակարդակով որոշում կայացնողները նման բան պատկերացնում են` ապա մենք առաջարկում ենք ընդամենը մեկ շաբաթ հրապարակային փորձ կատարել` ապրել այս գումարով:
 
Հայաստանում Աղքատության հաղթահարման ներկա գործընթացը չի ներառում մարդու հոգևոր- մշակութային և սոցիալական ծառայությունների իրականացումը, չնայած որ պաշտոնապես այն ամրագրված է ՀՀ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրում**** (ԱՀՌԾ)` «...աղքատության տակ հասկացվում է կենսաբանական, սոցիալական, հոգևոր-մշակութային նվազագույն պահանջմունքները բավարարելու անհնարինությունը... Մարդն աղքատ է կամ աղքատ չէ` հիշյալ երեք խմբերի համակցությամբ, և միայն նվազագույն նյութական (կենսաբանական) պահանջնմունքների բավարարումը չի բերելու մարդու սոցիալական հնարավորությունների մեծացման և աղքատության վերցմանը...» (1-ին բաժին, 1-ին գլուխ, 41-րդ և 42-րդ մասեր):
 
Այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետությունում Աղքատության հաղթահարումը նեղացվել է և վերածվել նյութական նվազագույն կարիքների բավարարման մի գործընթացի` սա բնակչության նյութական գոյության տարրական պայմանների լուծում է, և նույնիսկ այս պայմաններում մեր հայրենիքի` ՀՀ բնակչության 28.2%-ը չի կարողանում լուծել իր նյութական գոյության նվազագույն պայմանները:
 
Արդ պահանջում ենք Աղքատության հաղթահարման համար ՀՀ պատասխանատու բոլոր պատկան մարմիններից.
Բարձրացնել Աղքատության ընդհանուր գիծը` սահմանելով այնպիսի պարենային և ոչ պարենային ապրանքներ, որոնք բազմազան են, որակյալ և նպաստում են մարդու զարգացմանը և ոչ թե նրա զուտ գոյապահպանությանը:
 
Կամք և համարձակություն ցուցաբերել և վերջապես ձեռնամուխ լինել սոցիալական և հոգևոր- մշակույթային Աղքատության հաղթահարմանը:
Այս գործընթացում լինել ազնիվ, արդար և հաշվետու ու հարգել բոլոր այն համաձայնությունները և պատասխանատվությունները, որոնք ստանձնել եք:
Մեր Հայրենիքում արժանապատիվ և բարեկեցիկ պետություն ու հասարակություն կառուցելու համար պետք է հաղթահարվի աղքատությունը իր բոլոր դրսևորումներով, պետությունը պետք է հիմնված լինի ժողովրդավարության և Մարդու Իրավունքների սկզբունքների վրա, պետք է իրականացվի եկամուտների ու հարստությունների արդար վերաբաշխում:
 
Մենք պահանջում ենք ՀՀ կառավարությունից և վարչապետից`
բարձրացնել նյութական-կենսաբանական աղքատության գիծը և առնվազն` հասցնել նվազագույն պարենային ու սպառողական զամբյուղներն այն մակարդակին, որ առաջարկում է ՀՀ առողջապանության նախարարությունը` մարդկանց առողջությունը, կենսունակությունը և ֆիզիկական զարգացումը պահպանելու համար:
անհապաղ սահմանել նաև անհրաժեշտ նվազագույն գումարը` մարդկանց նյութական-կենսաբանական, սոցիալական և հոգևոր-մշակութային պահանջմունքների բավարարման համար:
 
Լինել հաշվետու սեփական ժողովրդին և հասարակությանը և հարգել համաձայնությունները:
 
Մենք պահանջում ենք ՀՀ Ազգային Ժողովից`
օրենքի ուժով ամրագրել նվազագույն պարենային զամբյուղի և սպառողական զամբյուղի պարունակությունը և արժեքները, և աղքատության գիծը` հաշվի առնելով ոչ միայն նյութական-կենսաբանական, այլև սոցիալական ու հոգևոր-մշակութային աղքատության չափորոշիչները: Այս սահմանված նվազագույն գումարներն անպատճառ պետք է հաշվի առնվեն և հիմք հանդիսանան աշխատավարձերի, կենսաթոշակների և նպաստների չափի սահմանման գործում:
 
Մենք պահանջում ենք ՀՀ Նախագահից`
վերահսկել և ապահովել գործադիր և օրենսդիր մարմինների կողմից նշված պահանջների կենսագործումը և երաշխավորը դառնալ մեր ժողովրդի և պետության բարեկեցությանը, քանզի աղքատ մարդը չի կարողանում լիարժեք օգտվել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իր իրավունքներից` դառնալով իրավազուրկ:
---------------------------------------------------------------
*Պարենային զամբյուղը այն պարենային ապրանքներն են, որոնք անհրաժեշտ են մեկ մարդուն իր առողջության համար անհրաժեշտ սնունդն ապահովելու համար մեկ ամսվա ընթացքում:
**Սպառողկան զամբյուղը կազմում է պարենային զամբյուղը` գումարած այն ոչ պարենային ապրանքները, որոնք անհրաժեշտ են մեկ մարդուն իր տարրական հիգիենիկ-կենցաղային պայմանները և հագուստն ապահովելու համար մեկ ամսվա ընթացքում:
***2007թ. հոկտեմբերի դրությամբ դեռևս Աղքատության գծի առավել թարմ տվյլաներ հրապարակված չեն, սակայն ըստ 2008թ-ի բյուջեի նախագծի այն կազմելու շուրջ 22000 դրամ:
****Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը հաստատվել է ՀՀ կառավարության 2003թ-ի օգոստոսի 8-ի N 994 –Ն որոշմամբ:
 

ՄԻՏՔ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014