ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

07.07.2007 - Համաշխարհային կոչ ընդդեմ աղքատության

 
 
Համաշխարհային կոչ ընդդեմ աղքատության
 
Հայաստանի Հանրապետության նախագահին, ՀՀ Ազգային Ժողովին, ՀՀ կառավարությանը, հասարակական կազմակերպություններին, քաղաքական կուսակցություններին, զանգվածային լրատվամիջոցներին, ՀՀ քաղաքացիական հասարակության բոլոր դերակատարներին, Հայ ժողովրդին
Մինչև 2015 թվականը Հազարամյակի Զարգացման նպատակներում նշված առողջապահության, կրթության և ջրի մատակարարման նպատակակետերին հասնելու համար անհրաժեշտ է տարեկան 47 միլիարդ ԱՄՆ դոլարի գումար։ Յուրաքանչյուր տարի աշխարհի տարածքում 1 տրիլիոն ԱՄՆ դոլար ծախսվում է զինամթերքի վրա։
Ըմպելի ջրի մատակարարում չունեցող մարդկանց թիվը կիսով չափ կրճատելու ՀԶՆի իրականացման համար տարեկան անհրաժեշտ է 4 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը Եվրոպան յուրաքանչյուր ամիս ծախսում է պատրաստի շշերով ջրերի վրա։
 
Այսօրվա դրությամբ մինչև 2015 թվականը աշխարհի տարածքին 2.170 միլիոն մարդ զուրկ է մնալու տարրական առողջապահական ծառայություններից, իսկ 650 միլիոն մարդ չի ունենալու ըմպելի ջուր։
 
Համաշխարհային կոչ ընդդեմ աղքատության, 7.07.07
 
07.07.07ը կարևոր նշանակություն ունեցող թվական է ծայրահեղ աղքատության հաղթահարման, մարդու իրավունքների լիարժեք իրականցման և անհավասարության վերացման համար։ Այն միջակետն է 2000-2015 թվականների, որոնց ընթացքում աշխարհի պետությունները հանձնառություն են ստանձնել՝ իրականություն դարձնել Հազարամյակի Զարգացման Նպատակները (Millennium Development Goals)։
 
2000 թվականին Միավորված Ազգերի Կազմակերպությունը աշխարհի ամենաաղքատ խավի իրավիճակի բարելավման համար կազմեց ութ կետերից բաղկացած Հազարամյակի Զարգացման Նպատակները, որոնք ձգտում են մինչև 2015 թվականն իրականացնել հետևյալ նպատակակետերը. ծայրահեղ աղքատության և սովի վերացում, հիմնական կրթության համատարած ապահովում, գենդերային հավասարության օժանդակում և կանանց իրավունքների ընդլայնում, երեխաների մահացության նվազեցում, մայրական առողջության բարելավում, պայքար ՄԻԱՎ/ՁԻԱՀի, մալարիայի և այլ հիվանդությունների դեմ, շրջակա միջավայրի պահպանման ապահովում և զարգացման նպատակով գլոբալ համագործակցության ձևավորում։
 
Անցնող յոթ տարիների ընթացքում այս հանձնառությունների իրականացման գործընթացը եղել է շատ դանդաղ և խոչընդոտներով լի։ Մնացել է ընդամենը յոթ տարի և այս պահին իսկ աշխարհի կառավարությունները և քաղաքացիական հասարակությունները պետք է նպատակաուղղված կերպով աշխատեն այս նպատակների իրականացման համար։
 
Հազարամյակի Զարգացման Նպատակների՝ մինչև 2015 թվականն իրականացման գործընթացում Համաշխարհային կոչ ընդդեմ աղքատության հայաստանյան կոալիցիան մեծապես կարևորում է քաղաքացիական հասարակության գիտակից և ներգործուն դերակատարությունը։ Մեր հավաքական ուժերով պահանջե՛նք մեր և աշխարհի պետություններից՝ հարգելու իրենց խոստումը։
 
Վերացնե՛նք աղքատությունը, հարգե՛նք մարդու իրավունքները։
Համաշխարհային կոչ ընդդեմ աղքատության հայաստանյան կոալիցիա
7.07.07
Այցելեք` www.whiteband.org
 

ՄԻՏՔ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014