ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

31.05.2005 - Արցախի հիմնախնդիրը, ազգային ինքնորոշման իրավունքը և պայքարը, Հայ պետականության ամրապնդման խնդիրները

 
 
«Արցախի հիմնախնդիրը, ազգային ինքնորոշման իրավունքը և պայքարը, Հայ պետականության ամրապնդման խնդիրները»
  
ՄԻԺԻ-ի կազմակերպած Քաղաքացիական ակումբային քննարկում

Մայիս 30, 2005-ին Մարդու Իրավունքների և ժողովրդավարության Ինստիտուտ` ՄԻԺԻ, հայաստանյան ոչ կառավարական կազմակերպությունը նախաձեռնեց և իր միջոցներով Երևանում, Արմենիա Մարիոտ հյուրանոցում կազմակերպեց «Արցախի հիմնախնդիրը, ազգային ինքնորոշման իրավունքը և պայքարը, Հայ պետականության ամրապնդման խնդիրները` հանուն ազգային և պետական հայեցակարգի զարգացման»  քաղաքացիական ակումբային քննարկում: ՄԻԺԻ-ն համոզված է, որ Հայաստանի ազգային-պետական նշանակություն ունեցող խնդիրների շարքում հատուկ տեղ ունի Արցախի հիմնախնդիրը և ազգային ինքնորոշման պայքարը: Այս պարագայում չափազանց կարևոր է խնդրի լայն քննարկումների անցկացումը մեր ժողովրդի շրջանում, նեղ, ակադեմիական, քաղաքական շրջանակներից խնդրի դուրս բերումը, խնդրի բազմակողմանի վերլուծությունը, քննարկումն ու երկխոսությունը:
 
Քաղաքացիական ակումբային քննարկման հիմնական հարցադրումներն էին`
Արցախի հիմնախնդիրը` իբրև ազգային ինքնորոշման և անվտանգության հիմնախնդիր
Ի՞նչ է ժողովրդի, հասարակության, ազգի պահանջը Արցախի հիմնահարցը լուծելու իմաստով
Ի՞նչ են ՀՀ պետական մարմինների դիրքորոշումները Արցախի հիմնախնդրի լուծման գործում, և ինչպիսի՞ն կլինեն դրանց հետևանքները
Քաղաքացիական ակումբային քննարկմանը ներկա էին զրույցի հիմնական մասնակիցներ և ազատ ունկնդիրներ: Մուտքը ազատ էր բոլոր ցանկացողների համար: Քաղաքացիական ակումբային քննարկման հետ համատեղ կազմակերպվեց նաև Արցախի թեմայով լուսանկարների ցուցահանդես: Քննարկմանը որպես հիմնական մասնակիցներ հրավիրված էին Արցախյան հիմնահարցով զբաղվող փորձագետներ, պետական և հասարակական գործիչներ: Քննարկմանը ներկա էին 70-ից ավելի մասնակցներ. հրավերին արձագանքած 50-ից ավելի ազատ ունկնդիրներ` հիմնականում երիտասարդներ:
 
Քննարկումը ցույց տվեց, որ Արցախյան հիմնահարցը, իրոք, մեծ հետաքրքրություն է վայելում լայն հասարակության և ժողովրդի շրջանակներում, դրա մասին է վկայում հենց միայն այն փաստը, որ դահլիճը լեփ լեցուն էր հիմնական մասնակիցներով և ազատ ունկնդիրներով:
 
Այն կետը, ուր բոլորն էին հիմնականում համակարծիք, այն է, որ Արցախյան հիմնահարցի հայանպաստ լուծումը սերտորեն կապված է մեր պետության ժողովրդավարական գործընթացների իրական կենսագործման և նվաճման հետ: Առաջ քաշվեց, իբրև խնդիր, ժողովրդի իրազեկության և իրական մասնակցության ցածր մակարդակը հիմնահարցի շուրջ ընթացող «փակ» գործընթացների մասին : Այդ է պարագան նաև մյուս հանրային քաղաքականությունների վերաբերյալ: Մեծ է անջրպետը իշխանությունների /թե անցյալի, թե ներկայի/ և հայ ժողովրդի միջև: Հայ ժողովուրդը իրական տերն է Արցախի ազատագրական հիմնախնդրի ու ազատագրական պայքարի, իսկ 1994-ից իշխանությունների վարքագիծը` ժողովրդին ննջեցնելու և օտարացնելու Արցախի հիմնախնդրից վնասակար է Հայ ժողովրդի և իր պետական անվտանգության իմաստով: Նաև անընդունելի գնահատվեց մեր իշխանությունների հանձնվողական և պարտվողական վարքագիծը Ջավախքի հիմնահարցում, որը նույնպես ճակատագրական նշանակություն ունի Հայ ժողովրդի և իր պետական անվտանգության իմաստով: Իսկ հայ–թուրքական սահմանների բացման մասին խոսելը առանց նախապայման դնելու` նշանակում է հանձնվել պանթուրքական քաղաքականությանն ու ձգտումներին:
 
Ասվեց, որ մեր իշխանություններն այսօր պատշաճ կերպով նույնիսկ չեն բարձրացնում Արցախյան հիմնահարցը միջազգային ատյաններում: Հայ ժողովրդի համար Արցախյան պայքարը մնում է հիմնահարց և ազգային ազատագրական պայքար, իսկ միջազգային մակարդակում այն դիտվում է որպես կոնֆլիկտ , տարածքային վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև:
 
Բազմիցս նշվեց, որ մեր իշխանությունները, հիմնվելով ժողովրդի կարծիքի վրա, պետք է հստակ հայտարարեն, որ Հայաստանը, Արցախը, հայ ժողովուրդը զիջելու ոչի\'նչ չունե\'ն, և որ 1994թ. զինադադարի կնքումը հենց ինքնին մեր զիջումն է եղել:
 
Քաղաքացիական ակումբային քննարկումը և մասնակիցներից ՄԻԺԻ-ին ուղղված առաջարկները` անպայման շարունակել նմանօրինակ քննարկումներ, ցույց տվեց, որ այս տիպի երկխոսությունների պարբերաբար և բազմակողմանի անցկացման պահանջը մեծ է: Արցախի հիմնախնդիրը, որ օրակարգ է մտել որպես համազգային հարց, ի վերջո իր լուծումը պետք է ստանա ազգային համաձայնության և որոշման հիման վրա: ՄԻԺԻ-ն քննարկման զեկույցը կհանրայնացնի հունիսին:
 
ԲԱՆԱՎԵՃԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑԱՆԿ
Արմինե Առաքելյան – ՄԻԺԻ-ի նախագահ
Մանվել Սարգսյան – ԼՂՀ նախագահի խորհրդական
Վարուժան Ներսիսյան – ՀՀ Արտաքին գործոց նախարարություն
Սեյրան Շախսուվարյան – ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ
Աշոտ Մելքոնյան – պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր
Հրանուշ Խառատյան - ազգագրագետ
Ահարոն Ադիբեկյան – սոցիոլոգ, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն
Իգոր Մուրադյան – քաղաքագետ, Լոնդոնի միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի անդամ
Հայկ Դեմոյան - ԵՊՀ, պատմական գիտությունների թեկնածու
Սիմոն Կամսարական – Մշակույթի զարգացման և ռազմավարության հայկական կենտրոնի տնօրեն
Արմեն Աղայան - «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության քաղաքական քարտուղար
Կարինե Դանիելյան – «Կայուն զարգացում» ՀԿ Նախագահ
Արամ Մանուկյան – Հայոց Համազգային Շարժման վարչության անդամ
Խաչիկ Գալստյան – քաղաքագետ, ԵՊՀ
Արա Սարգսյան – «ՀՀ Ազատամարտի վետերանների միության» նախագահի գլխավոր խորհրդական
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ներկայացուցիչ - բացակա էր
Հայ դատի հանձնախմբի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ - բացակա էր
 

ՄԻՏՔ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014