ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

11.11.2009 - Մենք չենք ընդունի ոչ մի առևտուր ազգային-պետական շահերի հարցում

 
 
Մենք չենք ընդունի ոչ մի առևտուր ազգային-պետական շահերի հարցում
 
Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ` ՄԻԺԻ հայաստանյան անկախ ոչ կառավարական կազմակերպությունը, որպես Հայաստանյան ինքնուրույն քաղաքացիական կառույց, իր խիստ մտահոգությունն ու բողոքն է հայտնում Արցախյան հիմնախնդրի լուծման և հայ-թուրքական հարաբերությունների շուրջ Հայաստանի Հանրապետության (ՀՀ) խոցելի իշխանությունների կողմից վերջերս հնչող հայտարարությունների և նախաձեռնությունների կապակցությամբ, որոնց անմիջապես հետևեցին նրանց հավատարիմ պաշտոնական ՙընտրախավերի՚ ու ՙմասնագետների՚ ամբոխավարական թմբկահարումները` փորձելով հայ ժողովրդին ՙմարսեցնել տալ՚ այս ապազգային և հակապետական քայլերը:
 
Ցավով ենք ստիպված արձանագրել, որ 1991թ. Հայաստանի Հանրապետության անկախացումից ի վեր ազգային-պետական արտաքին քաղաքական խնդիրներում ՀՀ բոլոր իշխանություններն ունեցել են միևնույն պարտվողական դիրքորոշումը: 1996թ-ին այսպիսի դիրքորոշումը դարձավ իշխանությունների հանդեպ անվստահության հիմնական պատճառներից մեկը, որը 1998թ-ին հանգեցրեց առաջին նախագահի հրաժարականին:
 
ՀՀ իշխանությունները պարտավոր են կառավարել երկիրը հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերին ծառայելով և հետևելով մարդու իրավունքների ու ժողովրդավարության սկզբունքներին: ՄԻԺԻ-ն իր պաշտոնական հանդեսի` ՙՏեսակետ-ՄԻԺԻ՚-ի խմբագրականների միջոցով (թիվ 24, դեկտեմբեր 2007 և թիվ 25, մայիս 2008, www.idhr.am ) և ՄԻԺԻ-ի մարտի 1-ի իր ուղերձով (www.idhr.am) արդեն իսկ ահազանգել է այն մասին, որ մեր ներկա քաղաքական և հասարակական ընտրախավերը կրկին անգամ բացել են մեր պետականության ՙբերդի դարպասները՚ և յուրաքանչյուրը փորձում է հավաստել իր ՙլավ ծառա՚ լինելը ՙօտար տերերին՚` իշխանությունը ստանալու կամ պահելու համար զիջելով ազգային-պետական շահերը և, պատրաստ լինելով ցանկացած քայլի: Վառ ապացույցն են ս.թ. մարտի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի համար A/62/L.42 բանաձևը, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի` Ադրբեջանին վերաբերվող հունիսյան համար 1614 բանաձևը, ինչպես նաև ամենաբարձր մակարդակի հայաստանյան պաշտոնյաների և օտարերկրյա դիվանագետների կողմից արված հայտարարությունները և նախաձեռնությունները: Հակապետական և մեր ազգի արժանապատվությունը ոտնահարող այս կեցվածքի ևս մի դրսևորումն է բարձրագույն մակարդակով Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնելու և Թուրքիայի իշխանություններին բարեկամական ժեստեր անելու պաշտոնական քայլը: Այս իրադարձությունները հետևեցին ՀՀ ներկա իշխանություների լեգիտիմությունը հարցականի և կասկածի տակ առնող ս.թ. փետրվարյան անարդար ընտրություններին և մարտի 1-ի բռնություններին ու կամայականություններին:
 
Մենք չենք ընդունելու որևէ առևտուր Արցախյան հիմնահարցի, Հայոց Ցեղասպանության  և բովանդակ հայ ժողովրդի ու պետականության կենսական շահերին հակասող որևէ այլ խնդրի հարցում: Ահազանգում ենք և զգուշացնում, որ նման առուծախ ձեռնարկելու դեպքում ՀՀ իշխանությունների և նրանց արբանյակը հանդիսացող այլասերված ընտրախավերի ԴԵՄ առավել զորեղ կերպով է դուրս գալու հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում` իր ամբողջ ներուժով ու կազմակերպված կառույցներով:
 
Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ` ՄԻԺԻ
                                                                                                                                                                                    Երևան, 21 հուլիսի, 2008թ.
 

ՄԻՏՔ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014