ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

08.03.2007 - Մարտի 8-ը Կանանց իրավունքների միջազգային օրն է

 
 
ՄԱՐՏԻ 8-ը Կանանց իրավունքների միջազգային օրն է


Մարդու Իրավունքների և Ժողովրդավարության Ինստիտուտ` ՄԻԺԻ հայաստանյան ոչ կառավարական կազմակերպությունը շնորհավորում է բոլոր կանանց` Կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի կապակցությամբ:
 
Մարտի 8-ը Կանանց իրավունքների, իրավահավասարության պաշտպանության և պայքարի օրն է:
 
ՄԻԺԻ-ն կարևորում է աշխարhում, առավել ևս` Հայաստանում Կանանց իրավունքների պաշտպանությունը և զարգացումը, և ՀԱՎԱՍԱՐ ընդգրկվածությունը քաղաքական, քաղաքացիական և հասարակական կյանքում:
 
ՄԻԺԻ-ն կոչ է անում ՀՀ իշխանություններին, հայաստանյան բոլոր կառույցներին ու նաև ՀՀ ժողովրդին, բացի թղթի վրա կանանց իրավունքները ամրագրելուց, քայլեր ձեռնարկել իրական կյանքում կանանց ընդգրկելու, աջակցելու և խրախուսելու համար` ջարդելով արմատացած կարծրատիպերը և համոզմունքները: Պետք է կենսագործել կանանց 50% քաղաքական ներկայացուցչությունը` հանուն արդարության, ՀՀ կայուն զարգացման և ազգային անվտանգության:
 
Կրկին անգամ շնորհավորելով Մարտի 8-ի կապակցությամբ` ՄԻԺԻ-ն կոչ է անում կանանց լինել ավելի քաջ ու արի, պայքարել իրենց իրավունքների համար, ոտքի կանգնել իրենց լիարժեք մասնակցությունն ապահովելու համար երկրի քաղաքական, քաղաքացիական, տնտեսական, հասարակական և մշակութային կյանքում, իսկ տղամարդկանց կոչ ենք անում գոտեկից լինել կանանց իրենց պայքարի մեջ, քանզի տղամարդկությունը և առնականությունը միայն ուժի մեջ չէ, այլ սիրո, հարգանքի և փոխվստահության:
 
Ոտքի ելնենք և պայքարենք հանուն վեհ նպատակների:        
 

ՄԻՏՔ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014