ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

03.03.2005 - Ուղերձ. ՄԻԺԻ-ին դուրս է գալիս ԱՀՌԾ-ի «համակարգման և գործընկերային» բոլոր կառույցներից և ինստիտուտներից

 
 
ՈԻՂԵՐՁ ՀՀ Նախագահին, ՀՀ կառավարությանը, ՀՀ Ազգային Ժողովին և Բովանդակ Հայ Ժողովրդին

 
«Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտը»` ՄԻԺԻ-ն դուրս է գալիս Աղքատության Հաղթահարման Ռազմավարական Ծրագրի (ԱՀՌԾ) այսպես կոչված «համակարգման և գործընկերային» բոլոր կառույցներից և ինստիտուտներից:
 
Միաժամանակ` մեծ կարևորություն տալով աղքատության հաղթահարման պետական քաղաքականության անհրաժեշտությանը,
մանավանդ հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության պետական ծրագրերի և պետական բյուջեի գերակշիռ մասը կազմում է հենց ԱՀՌԾ-ն
ՄԻԺԻ Հայսատանյան ոչ կառավարական կազմակերպությունը, լինելով մեր պետության մեջ ԱՀՌԾ գործընթացների ուղղությամբ իր ինքնուրույն և հստակ դիրքորոշմամբ հանդես եկող ու նաև այդ պետական գործընթացներում իր ներդրումը ինքնուրույն և մեր պետական շահերից ելնելով հետապնդող հիմնական քաղաքացիական կառույցներից մեկը,
ՄԻԺԻ-ն մնում է հաստատակամ. մենք առավել խստացնելու ենք մեր սթափ և հանձնառու գործունեությունը աղքատության հաղթահարմանն ուղղված հանրային պետական քաղաքականության առանցքային վերանայման, վերամշակման, իրականացման և վերահսկողության աշխատանքները և գործընթացները մեր պետականության մեջ:
 
ՄԻԺԻ-ն իր կազմակերպության մեջ իսկ, քաղել է հիմնական և ցավոտ դասերը վերջին` մանավանդ 3 տարիների ընթացքում այս գործընթացներին իր մասնակցության առնչությամբ: Այսպիսով ՄԻԺԻ-ն կատարել է առանցքային փոփոխություններ իր իսկ կազմակերպության ներսում կանխելով որևէ խափանում ՄԻԺԻ-ի որդեգրած առանցքային սկզբունքներից` որպես ինքնուրույն քաղաքացիական կառույց :
 
2001թ.-ից սկսյալ ՄԻԺԻ-ն նախաձեռնել և ներգործուն մասնակցություն է ունեցել և իր դիրքորոշումներով հանդես է եկել նոր սկզբնավորվող և զարգացող աղքատության հաղթահարման հանրային քաղաքականության գործընթացներին:
 
ՄԻԺԻ-ն աղքատությունը Հայաստանում դիտարկում է որպես քաղաքական և հանրային կառավարման և ոչ զուտ տնտեսական հիմնախնդիր :
 
Աղքատության պատճառները Հայաստանում ՄԻԺԻ-ն շարունակում է գնահատել`
ա. պետական հանրային քաղաքականության առանցքում մարդու` որպես ազատ ու ստեղծագործ էակի գնահատհման և արժևորման բացակայության մեջ
բ. Հայ ժողովրդի` ԲՈԼՈՐԻ բաղձանքները և շահերը անձնավորող, հայեցակարգի բացակայության մեջ,
գ. հասարակության փոխհարաբերության մեջ հավասարության, արդարության և հիմնական մարդկային սկզբունքների և իրավունքների բացակայության մեջ
դ. հասարակության տևական զարգացմանն ուղղված համակեցության, համերաշխության և սոլիդարության իրական ժողովրդավարական սկզբունքային մեկնակետերի և մոտեցումների բացակայության մեջ:
 
* * *
 
Անդամակցելով ԱՀՌԾ կառույցներին` ՄԻԺԻ-ն մտածել էր, որ կարող էր ազդել աղքատության հաղթահարման հանրային քաղաքականության գերակայությունների վրա: Սակայն իր չորսամյա աշխատանքի, և իր հետ գործընկեր մյուս հասարակական կառույցների կազմակերպված մասնակցային գործընթացների արդյունքում ամրագրվել է առաջարկված սկզբունքներից միայն մեկը` «աղքատության կրճատում» հասկացությունը փոխարինվել է «աղքատության հաղթահարում» հասկացությամբ:
 
ՄԻԺԻ-ն արծարծել և վեր է հանել 2001թ.ից սկսած և ամբողջ ընթացքում մինչև հաստատումը (2003թ. օգոստոսի 8-ին ՀՀ Կառավարության թիվ 994/Ն որոշմամբ) ջանացել է ազդել և նպաստել ՄԵՐ ժողովրդի համար կարևոր այս պետական քաղաքականության հանրանպաստությանը և հանրանվիրությանը: Սակայն ՄԻԺԻ-ի և իր մասնակցային գործընթացներից առաջադրված բոլոր մյուս փորձերը` ԱՀՌԾ գերակայություն դարձնել արդար վերաբաշխումը, հավասար հնարավորությունները բոլորի համար, վերջնական իմաստով դուրս են մնացել պետության աղքատության հաղթահարման ռազմավարությունից:
 
Հանրային քաղաքականության և կառավարման հայեցակարգի վերոհիշյալ հիմնական սկզբունքները չեն կազմում ներկա ԱՀՌԾ պետական ռազմավարության և ծրագրի առանցքը: Այդ ամենը մերժվել է վերջնական թղթածրարը որոշում դարձնելու պահին: 2003թ.-ի Օգոստոսին իշխանությունների կողմից հաստատված ծրագիրը չի որդեգրել մասնակցային այս հիմնական սկզբունքները և վտանգել մեր ներքին սոցիալ- տնտեսական ավտանգությունը: Այդուհանդերձ, ՄԻԺԻ-ն այլ հասարակական կազմակերպությունների շարքին ահազանգելով իսկ փորձել է հավատալ, որ այդուհանդերձ պետք է շարունակել ներսից ազդել այդ պետական ծրագրի իրականացման ուղությունները փոխելու և այն մեր հասարակության նպաստին վերածելու համար: Սակայն վերջին մեկ տարվա փորձը, այս բոլոր այսպես կոչված “համակարգման և գործընկերային” կառույցների կյանքի կոչումը, գործընթացների մշակումը և դրանց իրական գործառնությունը մինչ այսօր մեզ հանգեցրել են հետևյալ եզրակացություններին`
 
Աղքատության հաղթահարման ներկա ծրագիրը, գործընթացները և գրավոր հաշվետվությունները/ վերջինը 2004թ օգոստոս/ հիմնականում ուղղված են արտաքին կառույցներին, ինչպիսին է Համաշխարհային Բանկը և այլն,... հաշիվ տալուն և բավարարելուն և ոչ թե յուրային հայ ժողովրդին:
 
ԱՀՌԾ ներկա կառույցները և մեխանիզմները կոչվում են «գործընկերային և մասնակցային»: Դրանք արդյունքն են 3 տարվա տեսական, թղթային, փորձագիտական աշխատանքների, մտային մարզանքի և պետական ծախսերի: Փոխանակ այդ գումարները և էներգիան ուղղվեր մարդկային, հասարակական և պետական իրավիճակի գործնական բարելավմանը: Դրանք հիմնականում ձևական և մակերեսային են. պահում են զուտ մասնակցային ձևը և իբր թե հասարակության բոլորը խավերը ներառված են և համապատասխան ներկայացված, ներգրավված են և հավասար ձայնի իրավունք ունեն` որոշումներ կայացնելու մեջ: ԱՅԴ ԱՅԴՊԵՍ ՉԷ:
 
Այդ բոլորը իրական լինելու համար անհրաժեշտ է հավասար և արդար ուժերի ձևավորում և բաշխում: Սակայն իրականության մեջ այդպես չէ: Թղթի վրա ուժերի հավասարությունը դեռևս չի նշանակում իրականում հավասար ուժերի բաշխում, իսկ ներկայացուցչական հանգամանքը ևս թերի է և չկարգավորված թե տեսական և թե գործնական իմաստով: Դա վտանգում է մեր երիտասարդ քաղաքացիական հասարակության ինքնուրույն և պետականամետ զարգացումը:
 
Ներկա կառույցները միայն օրինականցնում /լեգիտիմացնում/ են իրական ուժայինի որոշումները` ձևացնելով, որ ընդունված են հասարակության և ժողովրդի բոլոր խավերի կողմից :
 
Այդ ձևական «մասնակցային և գործընկերային» կառույցները կրկնում են և վտանգում են մեր նորասծտեղծ պետության հիմանական ինստիտուտների ինքնուրույն և ներդաշնակ կայացմանը: Մենք ունենք ՀՀ Նախագահ, Ազգային Ժողով, Կառավարություն, քաղաքացիական հասարակություն իր երիտասարդ և կայացող ինստիտուտներով: Ներկա ԱՀՌԾ-ն, որը պետական նշանակություն ունի, և մեր պետական բյուջեի գրեթե ամբողջությունն է կազմում, ներկայացվում է իբր և կոնսեսուսային և համերաշխ գործընկերության արդյունք: Սակայն կան իշխանություններ, որոնք կոչված են ներկայացնել ժողովրդի տարբեր խավերի շահերը` հանձինս ՀՀ Նախագահ և Ազգային Ժողով և իրենց կողմից նշանակված կառավարություն, որոնք պարտավոր են իրենց բեռը կրել և հաշվետու լինել Ժողովրդին: ԱՀՌԾ այս գործընթացներին իշխանությունները չեն զիջել իրականում իրենց ուժային և որոշում կայացնելու մոնոպոլիան և լիազորությունը. հասարակությունը պետք է այդ գիտակցի, ինքնակազմակերպվի և վերահսկի, որպեսզի իր իրավունքները լիարժեք պաշտպանվեն և իրագործվեն: ՀՀ Սահմանադրությունում ամրագրված են բոլոր իրավունքները և գործընթացները: Չբարդացնենք և չխճճենք բյուրոկրատական կրկնվող և ոչ օրինական /ոչ լեգիտիմ/ կառոյցներ ստեղծելով:
 
Ներկա կառույցները և գործընթացները նաև ձևական, բյուրոկրատացված, փորձագետների և վարչական քարտուղարությունների հսկողության արդյունք են: Այդ խավը աշխատում է հանձինս դրամաշնորհների և ԱՀՌԾ-ի և պետական բյուջեի: Նրանք իրենց որևէ կերպ ՀԱՇՎԵՏՈՒ չեն համարում հասարակությանը: 3-4 տարի շարունակ Էներգիան և գումարները ծախսվել են ձևական կառույցներ, փորձագետների վճարներ, թղթային միջոցառումների և մոնիտորինգի ցուցանիշներ մշակելու, որոնք գործնականում չեն համապատասխանեցված Հայաստանի յուրահատկությանը և մնում են զուտ տեսական քննարկումների և փորձագիտական մտային մարզանքի մակարդակի վրա:
 
Աղքատության հաղթահարման պետական քաղաքականությունը և ծրագրերը փորձագետների խնդիրը չէ : Այն հասարակության և ժողովրդի տարբեր խավերի շահերի միջև պայքարի և համերաշխության խնդիրն է : Այդ տնտեսագետների ինքնագոհացման կրկեսը չէ, այլ պետական և հասարակական ԳՈՐԾԻՉՆԵՐԻ տքնաջան աշխատանքի և պայքարի թատերաբեմը պետք է դառնա:
 
Այս ամենի հիման վրա էլ ՄԻԺԻ-ն սկզբունքորեն սխալ է նկատում այլևս մասն դառնալու այդ կառույցներին, նույնացվելու /ասոցիացվելու/ և սխալի բաժին կրելու մեր ժողովրդի առջև: Մեր կարծիքով այդ համակարգի ներսից ՉԻ ԼԻՆԻ բան փոխել, ընդհակառակը, այդ օրինակնացնում /լեգիտիմացնում/ է և նաև կարող է կոռումպացնել մասնակիցներին :
 
* * *
 
Որպես մեր պետականության ներգործոն քաղաքացիական մասնիկ ` ՄԻԺԻ Հայաստանյան ոչ կառավարական կազմակերպությունը.
Ա/ պահանջում է մեր իշխանություններից` հանրային մանրամասն և ճշդգրիտ հաշվետվություն, մամուլի մեջ տպագրված, թե\\\' վերոհիշյալի և թե\\\' հետևյալի մասին`
1) 2000 թվականից, մանրամասն ի՞նչ ծրագրեր կամ միջոցառումներ են ձեռնարկվել ԱՀՌԾ շրջանակներում` հստակ նշելով որո՞նք են եկամուտների և ծախսերի աղբյուրները պետական բյուջեյից, դրամաշնորհների կամ վարկային միջոցներից:
 
Ովքե՞ր են եղել այս միջոցառումների իրականացնողները և գումարների հասցեատերերը:
 
Ո՞րն են այդ 3-4 տարիների աշխատանքների իրական արդյունքը աղքատների /պաշտոնական թվերով` Հայասատանի բնակչության 50 տոկոս-ի/ աշխատանքի հնարավորությունները զարգացնելու, նրանց կրթության և գիտելիքի զարգացումը ապահովելու. ընդհանրապես ՀՀ –ում մարդուժի զարգացման թե\\\' պատրաստման թե\\\' հնարավորությունների ընդլայնելու իմաստով:
 
Մանրամասն տեղեկացնել թե ո՞վքեր են եղել փորձագետները, փորձագիտական կառոյցները, վարչական պատասխանատուները, մանրամասն` ի՞նչ չափորոշիչներով են նրանք ընտրվել, ի՞նչ գործառույթներ են ունեցել, և ո՞րոնք են նրանց աշխատանքների արդյունքները` աղքատների իրավիճակի փոփոխման իմաստով, ի հարկե, եթե կա փոփոխություն. ցույց տալ այդ կապը`«իմպաքտը»:
 
Ո՞րն է պետական բյուջեի մեջ ԱՀՌԾ բաշխումը: Ներկայացնել մանրամասն ցանկը պարտքերի, վարկերի, դրամաշնորհների :
 
Բ/ Մենք նաև պահանջում ենք միևնույն հաշվետվությունը Համաշխարհային Բանկից և որևէ արտաքին կառոյցից, որ առընչվում է ԱՀՌԾ-ին ՀՀ պետության մեջ: Այդ կառոյցները, եթե որևէ ծրագիր իրականացնում կամ խթանում են ՀՀ-ում ապա նրանք հաշվետու են Հայ ժողովրդին: Դրամաշնորհ ընծայելը չի նշանակում անհաշվետվություն և անվերահսկելիություն : ԱՅԴ է ՊԱՀԱՆՋՈՒՄ պետության ինքնորոշման և անկախության սկզբունքը: Դա Միջազգային իրավական նորմ է և մենք պահանջում ենք որևէ արտաքին կառույցից, որ ՀՀ-ում քաղաքականություն և ծրագրեր է իրականացնում այդ հաշվետվությունը հանրային և վերոհիշյալ մանրամասնությամբ ներկայացնել` ՀՀ ինքնիշխան պետությանը, իր ժողովրդին:
 
Մեր ժողովուրդը իրավունք ունի իմանալ այս հարցերի հստակ պատասխանը, ուստի մենք պահանջում ենք այս տվյալների անհապաղ հանրայնացումը անմիջապես:
 
Գ/ Մենք առաջարկում և ՊՆԴՈՒՄ ենք, որ ԱՀՌԾ բյուջեի բաշխման մեջ քիչ տեղ հատկացվի փորձագիտական վճարներին և վարչական ծախսերին, քանզի այս պետական ռազմավարության և ծրագրի հիմնական հասցեատերը աղքատ խավն է /պաշտոնական թվերով` Հայասատանի բնակչության 50 տոկոսը/, ուստի նրանց ուժեղացնելու և նրանց հնարավորություններ ընձեռնելուն պետք է ուղղվեն այս միջոցները և գումարները և ոչ թե փորձագետներին և ձևական կառույցների քարտուղարական և վարչական ծախսերին: /Այդ ծախսերը չպիտի անցնեն 20-25 տոկոս յուրաքանչյուր ծրագրի բյուջեից և նաև ընդհանուր ԱՀՌԾ բյուջեից /:
 
Հայաստանի Պետության համար սոցիալական բևեռացումը ազգային, պետական անվտանգության խնդիր է:
 
Դ/ ՄԻԺԻ-ն նաև խնդրում է ՀՀ նախարարություններին և այլ գործընկերներին մեր ազգի և հասարակության գործոններին` ԱՀՌԾ պետական ծրագրերի կյանքի կոչելու համար իրական ծրագրերի վերածել ներկայիս աղոտ միջոցառումների ցանկը, քանզի միայն հստակ ծրագրերի առկայության դեպքում է, որ թե\\\' պետությունը, թե\\\' հասարակությունը կարող են հստակ նպատակներ դնել և վերահսկել ակնկալվող արդյունքները: Անհրաժեշտ են` հստակ և հանրային չափորոշիչներ և գործառույթներ յուրաքնչյուր աշխատակցի և ծրագրի իրականցնողի ընտրության համար, Հայաստանի իրականության և յուրահատկությանը հարիր ցուցանիշներ յուրաքանչյուր ծրագրի և հստակ, մանրամասն, 3-6 ամսյա հանրային հաշվետվություն` թե\\\' ֆինանսական և թե\\\' բովանդակային:
 
Աղքատության հաղթահարման ռազմավարությունն ու ծրագիրը առնչվում են մեզ բոլորիս, քանզի միջազգային վարկերը և պարտքերը, որ Հայաստանը ստանում և կուտակում է այդ ծրագրի իրագործման համար, մեզ և մեր զավակներին առավել տկարացնելու և աղքատացնելու են , եթե մենք ընդունենք ներկայիս հաստատված գերակայությունները և գործընթացները: Անհրաժեշտ է հետևողական ձևով վերահսկել ծրագրի պատշաճ իրականացումը, վերամշակել ներկա գերակայությունները` ի խնդիր Հայաստանի տարածքում մեր բոլորի խաղաղ, բարգավաճ ու ներդաշնակ, ստեղծագործ ապրելուն` ԲՈԼՈՐԻՍ Սահմանադրական իրավունքի կենսագործմանը:
Այսօր տեսնում ենք թե արտաքին կառոյցներ և պետություններ նիշեր են տալիս, թե որ երկիրը ավելի ժողովրդավար է, զարգացած է կամ աղքատ, բայց այդ անհեթեթություն է. նիշը ինչի՞ վրայից է տրվում. ո՞վ է իրենց դատավոր նշանակել ուրիշ ազգերին և պետություններին դատելու և նիշ տալու համար և, ըստ դրան, պատժելու կամ գնահատելու, առավել վարկեր և պարտքեր տալով և փորձելով քանդել այդ պետությունները ՆԵՐՍԻՑ, նյութով և պաշտոններով: Այստեղ սկզբունքային հարց կա: Երբ մի պետություն կամ մի կառույց ուզում է մի ուրիշ պետության հետ համագործակցել, պիտի նստել հավասարը հավասարի բանակցության և աշխատակցության, թե չէ համագործակցություն չի լինի, այլև կլինի միակողմանի տիրապետում :
 
Տնտեսական աճը չպիտի նպատակ լինի: Համապարփակ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ` մշակույթային, սոցիալական, տնտեսական, քաղաքական զարգացումն է, որ պիտի դառնա պետական նպատակ, որպեսզի սոցիալական բևեռացումը հաղթահարվի: Ասում ենք թե 14% տնտեսական աճ ենք ունեցել, բայց ինչպե՞ս է եղել հաշվարկը և վերաբաշխումը, սոցիալական բևեռացումը հիմնախնդիր է և չի հաղթահարվել:
 
Այսօր աղքատության հաղթահարելուն օգնելու է ՄԻԱՅՆ քաղաքական արդար և համերաշխ պետական ծրագրի որդեգրումը և կամքը` դա որդեգրելու և իրականացնելու :
Պետք է վերջ տալ Համաշխարային Բանկի և նմանօրինակ կառույցների վարկերի, պարտքերի, դրամաշնորհների ստրուկը և գերին դառնալու քաղաքականությանը, զուտ ՁԵՎԱԿԱՆ/ՄԱԿԵՐԵՍԱՅԻՆ այսպես կոչված “մասնակցային/գործնկերային մեխանիզմներով” ինքնախաբեությաւմբ կամ ժողովրդին խաբելով զբաղվելուն:
Արտաքին պարտք և արմատացող սոցիալական բևեռացում ունեցող պետությունը եվ կոռումպացվող փորձագետների շարան եվ ամլացող էլիտա սնող պետությունները չեն կարող ԶԱՐԳԱՆԱԼ:
 
Մեր համար կրթությունն է գերակայում, և հավատացած ենք, թե ամեն պետության հիմնական դերը գիտակից և զարգացած մարդ, անհատ, քաղաքացի դաստիարակելն է: Այսօր մեր առաջնահերթ մարտահրավերներն են կրթությունը , սոցիալական արդարությունը և ազատ պետության ամբողջականությունը , որոնք ազգային, պետական անվտանգության հիմնախնդիրներ են և որևէ պետական քաղաքականություն և ծրագիր դրանք պետք է որդեգրեն իբրև գերակայություն:
 
Մենք յուրաքանչյուրս որպես ազգի մասնիկը, որպես ժողովուրդ, հասարակություն, կազմակերպություններ, կուսացություններ, իշխանություններ փոխարեն կամազուրկ ուրիշներին նայենք, ուրիշ մոդելներ արտագրենք, գիտենանք, որ մեր պատմության և մշակույթի մեջ կան հստակ կողմնորոշիչներ համահունչ համամարդկայինին, վերջինն էլ ինքներս ենք կերտել, և շարունակենք այդ ուղին: Այսօր սփյուռքը և Հայաստանը պիտի շատ զգաստ և հստակ տանեն այդ ուղին, որովհետև տարածաշրջանում մեծ փոփոխություններ են եղել և սպասվում ու ծրագրավորվում են. շատ կարևոր է, սթափ լինել, ողնաշարը ուղիղ, ՉԹՈՂՆԵԼ ԲԵՐԴԸ ներսից գրավել և մեր նորաստեղծ պետությունը կոռումպացնել և սննանկացնել :
 
Թե' պայքարենք, Թե' սերունդ պատրաստենք:
 

ՄԻՏՔ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014