ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

Մաշտոցի պուրակի պայքար. ԱՆԱՎԱՐՏ (2013)

 
 
2012թ. փետրվար-մայիս ամիսներին Երևանի Մաշտոցի պուրակը դարձավ քաղաքացիական պայքարի էպիկերտրոն: Երևանի քաղաքապետարանը որոշում կայացրեց 2011թ. վերջին Աբովյան փողոցից ապամոնտաժված առևտրային տաղավարները տեղափոխել Մաշտոցի պողոտային հարակից պուրակի հանրային տարածք, ինչն առաջացրեց քաղաքացիական նախաձեռնությունների ու խմբերի բողոքը: Մաշտոցի պուրակի պայքարը երեք ամիսների ընթացքում համախմբեց քաղաքացիական դաշտը եւ կարճ ժամանակում վերաճեց շատ ավելի լայն գործընթացի, քան զուտ պուրակի պահպանումը` սահմանադրական իրավունքների նվաճում, հանրային տարածքի ձևավորում, հանրային սեփականության պաշտպանություն, ուղղակի քաղաքացիական գործողություն... Ֆիլմում Մաշտոցի պուրակի պայքարը դիտարկվում է որպես երկու հակադիր եւ իրարամերժ մշակույթների` Հայաստանում տիրապետող քրեական-օլիգարխիկ և նոր ձևավորվող քաղաքացիական-իրավական մշակույթների բախում: Պայքարը մնաց անավարտ. հանրային տարածքը պահպանվեց եւ բարեկարգվեց, սակայն անօրինական որոշումներ կայացնողերն ու իրականացնողները պատասխանատվության չենթարկվեցին։ Այնուամենայնիվ, Մաշտոցի պուրակի պայքարը հայաստանյան հանրության կազմակերպման համար առանցքային գործընթաց էր, որը կարիք ունի ուսումնասիրության եւ հետագա զարգացման։

Տևողությունը` 47 րոպե

Ֆիլմը պատրաստել է Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտը (ՄԻԺԻ)
Սույն տեսաֆիլմի պատրաստումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության ֆինանսավորմամբ:

Ֆիլմն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ
Ավելի մանրամասը այս պայքարի մասին` տես այս հղումըhttp://organize-now.am/am/2012/12/09/...
 

ԳՐԱԴԱՐԱՆ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014