ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՊ ՏԵՍԱԿԵՏ<BR>ՄԻԺԻ ՏԵՍԱԿԵՏ
ՄԻԺԻ
ORGANISE<BR>NOW ORGANISE
NOW
Հայ
Eng
 
 
 
 

15.11.2007 • Ընկալել կապիտալիզմը. հիմնարար տեսություններից մինչև համաշխարհայնացման խոտորումները - 2007թ.

 
 
Գրքի էլեկտրոնային տարբերակը կարող եք ընթերցել և ներբեռնել այստեղ

Խոսք ՄԻԺԻ-ի

Այս գրքույկի էջերում` ֆրանսերենից հայերեն թարգմանաբար, ներկայացնում ենք ֆրանսիական «Նոր դիտորդ» (“Le Nouvel Observateur”) պարբերականի 2007թ-ի N65 արտահերթ (Hors-Série) մայիս-հունիս համարից ընտրված մի շարք հոդվածներ` «Ընկալել կապիտալիզմը. հիմնարար տեսություններից մինչև համաշխարհայնացման խոտորումները»  (“Comprendre Le Capitalisme. Des théories fondatrices aux dérives de la mondialisation”) ընդհանուր խորագրով:
Կապիտալիզմի և նրանից բխող քաղաքական ու տնտեսական համակարգերի մասին բանավեճը չափազանց արդիական է նաև այսօր, երբ կապիտալիզմի սահմաններն ընդգրկում են աշխարհի պետությունների ճնշող մեծամասնությունը: Այսօր, կապիտալիզմի, նրա ակունքների, գաղափարական ու արժեքային հենքի, պետությունների ու ժողովուրդների կյանում նրա ազդեցությունների մասին բանավեճերը նոր իմաստավորում են ստանում և ծավալվում են աշխարհի զարգացած ժողովրդավարական պետություններում:
Այս բանավեճերն ու քննարկումները, անշուշտ, չափազանց կարևոր են նաև հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության (ՀՀ) համար, որն անկախանալով` որդեգրեց կապիտալիստական հասարակարգի արժեքները, իսկ կապիտալիզմի շրջագծում` ծայրահեղ աջ, նոր-ազատական տնտեսական ուղղությունը: Այնուամենայնիվ, մեր պետությունում, մինչև օրս էլ որևէ էական քննարկում և բանավեճ չի ծավալվել այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում կապիտալիզմը, ինչպիսի անդրադարձ և հետևանքներ այն ունի և դեռ կունենա մեր պետության, ժողովրդի, հասարակության զարգացման վրա: Չի քննարկվում նաև այլ պետությունների  փորձառությունը: Ավելին, արհամարհվում ու մերժվում են այլընտրանքները:
Կապիտալիզմի ճգնաժամերը աշխարհի առաջադեմ մտածողներին ու գործիչներին ստիպել են կասկածի տակ առնել այս տնտեսական համակարգն ու հասարակարգը, ինչպես նաև նրա արժեքները: Մասնավորապես, նորազատական տնտեսական համակարգը:
Հայաստանի Հանրապետությունում, պետական մակարդակով, այսօր գրեթե միանշանակ ու դրական են գնահատվում Հմաշխարհային բանկից ստացված վարկերը, Միջազգային առևտրի հիմնադրամի դրամական և խորհրդատվական օգնությունը, անդամակցությունը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, վայրագ սեփականաշնորհումները, պետության համար ռազմավարական դեր ունեցող տնտեսական ճյուղերի ապապետականացումը և այլ քայլերը:
Եվ չնայած երկնիշ տնտեսական աճին` մեր պետությունում խորանում է սոցիալական բևեռացումը, աղքատությունը հավակնում է դառնալ հասարակության որոշակի խավերի ապրելաձևը, որը հետևանք է ազգային հարստությունների և եկամուտների անարդար բաշխման և վերաբաշխման ու անարդար, անմարդկային ու ապազգային հանրային կառավարման: Հանրային կառավարումը պետք է ծառայի ու երաշխավորի հանրային, ժողովրդի մեծամասնության բարօրությանն ու շահին, և ոչ թե` ինճպես 16 տարիներ է, պաշտպանի և նպաստի մի փոքրամասնության ու իրենց հանցագործ շահերի ու արտոնությունների ուռճացմանն ու ԱՃԻՆ:
Աշխարհի շատ պետություններ արդեն ապրել են նորազատական տնտեսական համակարգի այս դժվարւթյուններն ու ավերածությունները` քայքայելով իրենց հասարակությունները և ի վերջո, նաև տնտեսությունն ու պետության անվտանգությունը: Իսկ մեծանուն բազմաթիվ գիտնականներ կարողացել են ապացուցել, որ ժողովրդավարական և բարեկեցիկ պետություն ու հասարակություն կառուցելու համար կապիտալիզմն ու նրա նորազատական տնտեսական համակարգը լավագույն տարբերակը չեն, այլ որ գոյություն ունի իրական այլընտրանք` ի դեմս ժողովրդավարական ընկերվարության:
Այս խնդիրների շուրջ բանավեճերը խթանելու և նախաձեռնելու համար է, որ Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ` ՄԻԺԻ հայաստանյան ոչ կառավարական կազմակերպությունը նախաձեռնել է սույն հավաքածուի հրատարակությունը: ՄԻԺԻ-ն իր գործունեության ողջ ընթացքում հետևողական աշխատանք է իրականացնում իր հիմանական նպաըակի` Հայաստանի Հանրապետությունում, մեր հայրենքիում, մարդու իրավունքների սկզբունքների, սոցիալական արդարության և քաղաքացիական գոտեկցության (սոլիդարության) վրա հիմնված ժողովրդավարական պետության զարգացման ուղղությամբ: Հավատացած ենք, որ դա հայ ժողովրդի, իբրև անհատ և հավաքականություն, ազատ ու բարգավաճ, մարդավայել ապրելու ու զարգանալու հիմնական երաշխիքն է, ինչպես նաև մարդկության ընտանիքին լիիրավ անդամակցելու հնարավորությունը:
ՄԻԺԻ-ն շնորհակալություն է հայտնում իր անդամներին ու համակիրներին (Հայաստան, Արցախ և Սփյուռք), որոնց ջանքերի, խորհուրդների ու գաղափարների շնորհիվ հանարավոր դարձավ այս ձեռնարկի կենսագործումը:
Մեր հատուկ երախտագիտությունն ենք հայտնում “Le Nouvel Observateur ” («Նոր դիտորդ») պարբերականի խմբագրությանը և տնօրինությանը` հոդվածները հայերենով տպագրելու հեղինակային իրավունքի թույլտվության համար: Շնորհակալություն ենք հայտնում նաև այս գրքույկի թարգմանիչներին, համեմատական խմբագիրներին, սրբագրիչին, դիզայներին և հրատարակչին` իրենց արժեքավոր աշխատանքի համար:
Շնորհակալ ենք նաև ՄԻԺԻ-ի գործընկեր Օքսֆամ Վօվիբ (Oxfam Novib) նիդեռլանդական ոչ կառավարական կազմակերպությանը` գրքույկի հրատարակման ֆինանսական համագործակցության համար:

Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ` ՄԻԺԻ
Երևան, նոյեմբեր, 2007թ. 
 

ԳՐԱԴԱՐԱՆ



ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության արդյունավետության գնահատում. Զեկույց

ԲՈՒՀ-ական ինքնավարության առկա հիմնախնդիրների հետազոտություն և վերլուծություն

Կարդացեք մեր թարգմանությունները

 
     
 
 
ՀՀ, ք.Երևան 0019, Այգեձոր 4/1
Հեռ. 264-712, բջջ. 091432119, էլ. փոստ info@idhr.am
© All rights reserved, 2014